Քորնելլ Վուլրիչ
Քորնելլ Վուլրիչ | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 4, 1903[1][2][3][…] |
| Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Վախճանվել է | սեպտեմբերի 25, 1968[1][2][3][…] (64 տարեկան) |
| Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Գերեզման | Ֆերնկլիֆ[4] |
| Գրական անուն | William Irish, George Hopley |
| Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ և crime fiction writer |
| Լեզու | անգլերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Կոլումբիայի համալսարան |
| Ստեղծագործական շրջան | 1926-1968 |
| Ժանրեր | դետեկտիվ (նուար) |
| Պարգևներ | |
Քորնելլ Վուլրիչ (անգլ.՝ Conrell Woolrich, դեկտեմբերի 4, 1903[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 25, 1968[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, որը ստեղծագործում էր նուար (սև դետեկտիվ) ժանրում, որի հիմնադիրն է համարվում։ Վուլրիչն ապրում էր մոր հետ (ծնողները բաժանված էին), սովորել է Կոլումբիական համալսարանում։ Իր առաջին գրքերը գրել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի ազդեցության տակ։ Չնայած որ իր վեպերում հաճախ է հանդիպում խառնակիչ կնոջ պատկերը, ինքը Վուլրիչը միասեռական էր և ողջ կյանքում ընդամենը մի անգամ է ամուսնացած եղել երեք ամսով։ 1950-ականներին Վուլրիչը բազմաթիվ խնդիրներ է ունեցել. մահացել է նրա մայրը (1957), ինչի հետևանքով Վուլրիչը ծանր հոգեկան ապրումների մեջ է ընկել, նրա մոտ զարգացել է ոտքի փտախտը, որի արդյունքում գրողը մնացել է առանց ոտքի։ Նա մահացավ 1968 թ. սեպտեմբերի 25-ին Նյու Յորքի Marseilles հյուրանոցում։
Վուլրիչի տաղանդը ճանաչել են բազմաթիվ դետեկտիվ ժանրի հեղինակներ։ 1949 թ. Դետեկտիվ գրողների ամերիկյան ասոցիացիան Վուլրիչին շնորհեց Էդգար Ալլան Պոյի պարգևը[6]։ Նրա ստեղծագործությունները մեծ ազդեցություն են թողել նուար ժանրի ֆիլմերի ստեղծողների վրա։ Վուլրիչի վեպերով նկարված է գրեթե 100 էկրանավորում, այդ թվում Ալֆրեդ Հիչքոքի և Ֆրանսուա Թրյուֆֆոյի ֆիլմերը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.babelio.com/prix/36/de-la-Litterature-Policiere-Grand-Prix
- ↑ Կենսագրությունը. Արխիվացված 2012-07-03 Wayback Machine Lib.rus.ec
- ↑ Cornell Woolrich. IMDb
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քորնելլ Վուլրիչ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Դեկտեմբերի 4 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 25 մահեր
- 1968 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի դետեկտիվ ժանրի գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- ԼԳԲՏ վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի պատմվածքագիրներ
- Ամերիկացի սցենարիստներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ