Պրեմիերա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրեմիերա
անգլ.՝ Opening Night
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2], արտհաուս և ֆիլմ ուրվականների մասին
Թվականդեկտեմբերի 25, 1977[3], փետրվարի 24, 1978[4], ապրիլի 17, 1978[3], մայիսի 18, 1978[3], հոկտեմբերի 5, 1978[3], հունվարի 26, 1979[3], փետրվարի 2, 1979[3], մայիսի 17, 1979[3], սեպտեմբերի 7, 1979[3], օգոստոսի 14, 1980[3], փետրվարի 3, 1990[3], մայիսի 13, 1992[3], հունիսի 25, 1993[3] և նոյեմբերի 27, 2003[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Կասսավետիս[2][5]
ՊրոդյուսերAl Ruban?
Սցենարի հեղինակՋոն Կասսավետիս
ԴերակատարներՋինա Ռոուլենդս[5], Բեն Գազզարա[5], Ջոան Բլոնդել[5], Փոլ Ստյուարտ[5], Zohra Lampert?[5], Ջոն Կասսավետիս[5], Laura Johnson?[5] և Փիթեր Ֆալք
ՕպերատորAl Ruban?
ԵրաժշտությունBo Harwood?
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունCastle Hill Productions?
Տևողություն144 րոպե և 139 րոպե

Պրեմիերա (անգլ.՝ Opening Night), ռեժիսոր Ջոն Կասավետիսի ամերիկյան դրամա ֆիլմը, որը նկարահանվել է 1977 թվականին, ըստ իր սեփական սցենարի։ Ֆիլմի գլխավոր թեման միջին տարիքի ճգնաժամն է, որն սկսվել է նրա նախորդ` «Ամուսիններ» ֆիլմում[6]։ Գլխավոր դերերը կատարում են Ջինա Ռոուլենդսը, Ջոն Կասավետիսն ու Բեն Գազզարան։ Ջինա Ռոուլենդսի դերասական խաղը գնահատվել է մի քանի պարգևներով ու առաջադրումներով։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 1977 թվականի դեկտեմբերի 22-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոդվեյի դերասանուհի Միրթլ Գորդոնն ապրում է սովորական հաշվարկված կյանքով։ Սակայն ակամայից դառնալով իր երիտասարդ երկրպագուհու մահվան ականատեսը` նրա կյանքի սովորական ընթացքը փոխվում է։ Նա ընկնում է դեպրեսիայի մեջ։ Նրա հոգեբանական դրությունը խանգարում է նրա փորձերին` վտանգի տակ դնելով նաև նրա ամբողջ կարիերան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

 Դերերում   Կերպար 
Ջինա Ռոուլենդս Միրթլ Գորդոն
Ջոն Կասավետիս Մորիս Աարոնս
Բեն Գազզարա Մէննի Վիկտոր
Ջոան Բլոնդել Սառա Գուդ
Պոլ Ստյուարտ Դէվիդ Սէմյուէլս
Զորա Լամպերտ Դորոթի Վիկտոր
Լորա Ջոնսոն Նենսի Սթայն
Ջոն Տյուել Գաս Սայմոնս
Ջոն Ֆինեգան ռեկվիզիտոր
Ռեյ Փաուերս Ջիմի
Էեթրին Կասավետիս Վիվիան

Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ռեժիսորի` ինքը ցանկացել է ֆիլմ նկարահանել «ծերության հանդեպ մարդու ռեակցիայի մասին, այն մասին, թե ինչպես կարելի է հաղթել, երբ գրավչությունն այլևս առաջվանը չէ, երբ չկա նախկին ինքնավստահությունը ինքդ քո և քո կարողությունների հանդեպ»[7]»:

Չնայած նրան, որ ֆիլմը նկարահնվել է Կասավետիսի համար խորթ մոդեռնիստական կառուցվածքով, այն է` թատրոն էկրանի վրա, հորինվածքի ու կյանքի միահյուսվածք, քննադատներն ընդգծել են «կյանքի այն համոզիչ նմանությունը», որով այն ստեղծվել է[8]։

Որոշ վեճեր է առաջացրել աղջիկ-ուրվականի պատրանքայնությունը։ Օրինակ, երբ Նենսին, որին ոչ ոք Միրթլից բացի չէր տեսնում, սենյակ է մտնում, բոլոր ներկաները հայացքները նրան են ուղղում։ Երբ Միրթլը մոլեգնած ծեծում է Նենսիին, վերջինս, արյունաշաղաղ գոռում է, որ ինքը ցավ է զգում։

Գրախոս Միխայիլ Տրոֆիմենկովը դա այսպես է բացատրում.

Երկրպագուհու մահը խախտում է իրադարձությունների սովորական ընթացքը, նրա ուրվականն սկսում է հետապնդել Միրթլին։ Իհարկե, դա իսկական տեսիլք չէ և ոչ էլ հարբացության հետևանքով զառանցանք։ Աղջիկն ուղղակի երևակայության արդյունք է, աֆեկտիվ կատաղության մարմնավորում, որի մասին երազում է Միրթլը և որն անհրաժեշտ է սանձել` իր ճգնաժամի, այնուհետև` պիեսում իր դերի հետ հաշտվելու համար։ Մի խոսքով, Կասավետիսը բառի լավագույն իմաստով ռեալիստ է եղել, այդ պատճառով էլ ֆիլմն ազատ է ցանկացած ծանր միստիցիզմից, պարզապես` նմանատիպ պատմություն կարող է պատահել յուրաքանչյուրի հետ, ով կյանքը փոխարինել է թատրոնով[8]։

Պարգևներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգների և առաջադրումների ամբողջական ցանկը Internet Movie Database կայքում[9]։

Պարգևներ և առաջադրումներ
Պարգև Անվանակարգ Առաջադրվող Արդյունք
Ոսկե գլոբուս Լավագույն կանացի դեր (դրամա) Ջինա Ռոուլենդս Առաջադրում
Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Ջոան Բլոնդել Առաջադրում
Բեռլինի կինոփառատոն «Ոսկե արջ» Ջոն Կասավետիս Առաջադրում
«Արծաթե արջ»` լավագույն կանացի դերի համար Ջինա Ռոուլենդս Հաղթանակ
Միջազգային ավետարանչական ժյուրիի Օտտո Դիբելիուսի անվան մրցանակ (մրցութային ծրագիր) Հաղթանակ

Ֆիլմն ավելի ուշ ցուցադրվել է 1992 թվականի Կաննի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nytimes.com/reviews/movies
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0079672/
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 https://www.imdb.com/title/tt0079672/releaseinfo
  4. Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 http://www.bbfc.co.uk/releases/opening-night-film
  6. Владимир Лукин (22 декабря 2012). «Абсурдная судьба актера» (ռուսերեն). seance.ru. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
  7. Carney, Ray (2001), Cassavetes on Cassavetes, London: Faber and Faber, P. 409, ISBN 0-571-20157-1
  8. 8,0 8,1 Михаил Трофименков (16 марта 2009). «Инокино (16.03 - 22.03.2009)» (ռուսերեն). Коммерсантъ Власть. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
  9. «Opening Night. Awards» (անգլերեն). imdb.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]