Պանթեոն (Հռոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պանթեոն
Pantheon
Հիմնական տվյալներ
Տեսակհռոմեական տաճար, Roman archaeological site?, տեսարժան վայր, փոքր բազիլիկ, secularized religious building?, հին հռոմեական շենք, կրոնական թանգարան, Իտալիայի ազգային թանգարան, archaeological artifact museum?, historical civil building museum?, կրոնական թանգարան և Q124830411?
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՀռոմ[1][2]
ՀասցեPiazza della Rotonda, 00186 Roma RM, Piazza della Rotonda 18, 00186 Roma[2] և Piazza Della Rotonda, Roma[3]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերըմոտ 2-րդ դար
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետԱպոլլոդորոս Դամասկոսցի
ՀիմնադիրՀադրիանոս կայսր
Ճարտարապետական ոճՀին հռոմեական ճարտարապետություն
Հիմնադրված126 թվական
54,5 մետր
Երկարություն35 մետր
Լայնություն54,5 մետր
Բարձրություն43,3 մետր
Արտաքին գմբեթի տրամագիծ43 մ
Շինանյութաղյուս, բետոն
Մակերես2000 քառակուսի մետր, 1500 քառակուսի մետր
Քարտեզ
Քարտեզ
 Pantheon (Rome) Վիքիպահեստում
pantheonroma.com
Պանթեոնը և Մակուտեոյի սյունը
Պանթեոնի ինտերիերը
Ներթափանցող լույսը

Պանթեոն (հին հուն. πάνθειον — տաճար կամ վայր՝ նվիրված բոլոր աստվածներին, հին հունարեն՝ πάντες — բոլոր և θεός — աստված), «բոլոր աստվածների տաճար» Հռոմում, հին հռոմեական ճարտարապետության ծաղկման ժամանակաշրջանի կենտրոնագմբեթ հուշարձան։ Կառուցվել է Հադրիանոս կայսեր օրոք 126 թվականին, նախկին Պանթեոնի տեղում, որը կառուցվել էր 2 դար առաջ Մարկոս Վիպսանիոս Ագրիպպայի կողմից։ Վերնաճակատի լատիներեն գրությունը՝ «М. AGRIPPA L F COS TERTIUM FECIT», թարգմանաբար նշանակում է. «Մարկոս Ագրիպպան՝ Լուցիայի որդին, ընտրված կոնսուլ երրորդ անգամ, կառուցեց սա»։ Կառույցն իրենից ներկայացնում է անտիկ աշխարհի խոշոր ինժեներական նվաճում։ Գտնվում է Պիացցա դելլա Ռոտոնդա հրապարակի վրա։ Հորինվածքով և կառուցվածքային լուծումով Պանթեոնը հին հռոմեական ճարտարապետության մեջ յուրահատուկ է[4]։ Տարբերվում է դասական պարզությամբ և ներքին տարածքի կառուցվածքի ամբողջականությամբ, գեղարվեստական կերպարների փառահեղությամբ։ Բացառված չէ, որ տաճարի կառուցմանը մասնակցել է Ապոլլոդորոս Դամասկոսցին։

Պանթեոնի աղյուս-բետոնային ռոտոնդան ծածկված է կիսագնդաձև գմբեթով (տրամագիծը՝ 43 մետր և ավելի)։ Վերջինս բաղկացած է շրջանագծերից, որը հեշտությամբ տեսանելի են կեսոնային առաստաղի շնորհիվ։ Գմբեթը պատերի հետ միասին կազմում է ամբողջական պատյան՝ ամփոփելով իր մեջ ողջ տարածությունը, որն էլ համապատասխանում է գլանի և գնդի կեսի ներքին ծավալին։ Ենթադրվում է, որ հնագույն ժամանակներում գմբեթի մակերեսը զարդարում էին վարդաքանդակներ ու աստղեր, պարզապես դրանց մասին փաստացի ապացույցներ չկան։ Տաճարի հիմնական ծավալին կցված են որմնախորշեր, որոնք կենտրոնական դահլիճից առանձնացված են կորնթոսյան սյուներով։ Օղակաձև ծածկը առանձնացնում է սյունաշարը գմբեթի ներքին մակերեսից։ Նրա վրա տեղադրված են հինգ շարք քառակուսի կեսոններ։ Ցերեկային լույսը ներթափանցում է 9 մետր տրամագծով կամարից, շրջանաձև բացվածքի միջով։ Ներսում Պանթեոնը զարդարված է դեղնակարմիր-շագանակագույն բազմերանգ մարմարով՝ համադրած հազվագյուտ ճերմակ մարմարի հետ։ Պանթեոնի ներքին հարդարանքը լավ է պահպանվել՝ շնորհիվ այն բանի, որ իր գոյության ընթացքում շինությունը երբեք չի փակվել։

609 թվականի մայիսի 13-ին հեթանոս եկեղեցին օծվեց որպես Սանտա Մարիա Ռոտոնդա իտալ.՝ Santa Maria ad Martires, երբ բյուզանդական կայսր Փոկասը նվիրաբերեց տաճարը Բոնիֆացիուս IV Պապին։ Այդուհետ մայիսի տասներեքին սկսեցին տոնել բոլոր սրբերի տոնը։ 8-րդ դարի կեսին, նոյեմբերի մեկին Գրիգորիոս III Պապը Սուրբ Պետրոսի մատուռներից մեկը օծեց բոլոր սրբերի պատվին, և այս իրադարձության շնորհիվ տոնակատարության ամսաթիվը տեղափոխվեց նոյեմբերի մեկ։ Այդ ժամանակից ի վեր կաթոլիկներն ու բողոքականները «Բոլոր Սրբերի տոնը» նշում են նոյեմբերի մեկին[5]։ Պանթեոնում ամփոփված են մի քանի հանրահայտ մարդկանց աճյուններ, ինչպիսին են իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտին, Վիկտոր Էմանուիլ III և Ումբերտո I արքաները։ Պանթեոնի յուրահատկություններից մեկը տանիքի վրայի բացվածքն է։ Կեսօրին նրա միջով ներթափանցում է լուսային սյունը։ Այն «չի տարածվում», մնում է հսկա ճառագայթի նման և դառնում համարյա շոշափելի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
  2. 2,0 2,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  3. Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  4. Бартенев И. А., Батажкова В. Н. Очерки истории архитектурных стилей. — М.: Изобразительное искусство, 1983. — С. 45. — 264 с.
  5. Всех Святых Неделя

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանթեոն (Հռոմ)» հոդվածին։