Jump to content

Մոնտանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնտանա
անգլ.՝ Montana
flag of Montana? Զինանշան


ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ
ՀիմնMontana?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՀելենա
Ամենաբարձր կետGranite Peak?
ԲԾՄ1035 մետր
Օրենսդրական մարմինMontana Legislature?
Դատական մարմինMontana Supreme Court?
Միության մուտքնոյեմբերի 8, 1889 (41-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
1 084 225 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (44 տեղ)
Տարածք381 154 կմ²  (4 տեղ)
Հիմնադրված էնոյեմբերի 8, 1889 թ.
Սահմանակցում էԲրիտանական Կոլումբիա, Ալբերտա, Սասկաչևան, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոթա, Վայոմինգ, Այդահո և Հյուսիսարևմտյան տարածքներ
Ժամային գոտիUTC-7 և Ամերիկա/Դենվեր
ՀապավումMT և Mont.
ՓոխարինեցMontana Territory?
ISO 3166-2 կոդUS-MT
Անվանված էլեռ
ՄականունBig Sky Country և Treasure State
Միության մուտքնոյեմբերի 8, 1889 (41-րդ)
mt.gov(անգլ.)

Մոնտանա (անգլերեն՝ Լսել Montana), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան մասում։ Այն հյուսիսում սահմանակցում է Կանադային։ Նահանգի անվանումը գալիս է իսպաներեն montaña (լեռ) բառից։ Մոնտանան ունի մի քանի մականուններ, սակայն ոչ մեկը պաշտոնական չէ` ներառյալ «Մեծ երկնքի երկիր» և «Գանձերի նահանգ» և հաճախ նաև կոչում են «Փայլող լեռների երկիր» կամ «Վերջին լավագույն վայր»[2]։ Մոնտանան տարածքով 4-րդն է ԱՄՆ նահանգների մեջ, սակայն բնակչությամբ 44-րդն է, իսկ բնակչության խտությամբ` 48-րդը։ Մոնտանայի արևմուտքի մեկ երրորդը պատված է լեռներով։ Մոնտանայում հաշվվում է 77 լեռնաշղթա։

Տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա, ներառյալ անասնապահությունը և հացահատիկային բույսերի մշակումը։ Տնտեսության մյուս հիմնական ճյուղերից է հանքարդյունաբերությունը` այդ թվում գազը, նավթը, ծանր լեռնային ապարները, նաև արագ զարգանում է տուրիզմը[3]։ Առողջապահությունը, ծառայությունը և պետական հատվածը նույնպես շատ կարևոր դեր ունեն նահանգի տնտեսության մեջ[4]։ Միլիոնավոր զբոսաշրջիկներ ամեն տարի այցելում են Գլեյշար ազգային այգի, Փոքր Բիգհորնի ճակատամարտի ազգային հուշարձան և Ելոուսթոուն ազգային այգի[5]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոնտանայի քարտեզ

Մոնտանայի տարածքը 381.156 քառակուսի կիլոմետր է։ Մոնտանան ավելի մեծ է Ճապոնիայից[6]։ Այն տարածքով չորրորդն է ԱՄՆ-ում` Ալյասկայից, Տեխասից և Կալիֆոռնիայից հետո[7], և 56-րդ նահանգը կամ պրովինցիան աշխարհում[8]։ Հյուսիսից Մոնտանան սահմանակցում է երեք կանադական նահանգների` Բրիտանական Կոլումբիային, Ալբերտային և Սասկատչևանին։ Այն արևելքում սահմանակցում է Հյուսիսային Դակոտային և Հարավային Դակոտային, հարավից` Վայոմինգին, իսկ արևմուտքում և հարավ արևմուտքում` Այդահոյին[9]։

Մեծ տարածքի և տեղանքի բազմազանության հետևանքով Մոնտանայի կլիման բազամազան է։ Միջին օրական ջերմաստիճանը հունվար ամսին կազմում է −2 °C, իսկ հունիս ամսին 29,2 °С: Ամենաբարձի ջերմաստիճանը նահանգում գրանցվել է 1937 թվականի հուլիսի 5-ին կազմելով` 47 °С: Ամենացածր ջերմաստիճանը (այն ամենացածր գրանցված ջերմաստիճանն է ամբողջ երկրում) գրանցվել է 1954 թվականի հունվարի 20-ին կազմելով` −57 °C: Շուտոյի շրջանի Լոմա քաղաքը հայտնի է 24 ժամվա ընթացքում գրանցված ջերմաստիճանի փոփոխությամբ։ Այսպիսով, 1972 թ. հունվարի 15-ին այստեղ ջերմաստիճանը բարձրացավ `-48 °C -ից մինչև 9 °C:

Մթնոլորտի միջին մակարդակը մոտ 380 մմ է,, այնուամենայնիվ, տարբեր տարածաշրջաններում դիտվում է ուժեղ տարբերություններ։ Արևմտյան լեռնաշղթաները արևելյան հարթավայրերում ստեղծում են անձրևի ստվեր։ Հերոն քաղաքում (գտնվում է Սանդերսի շրջանի արևմտյան մասում) տեղումների քանակը կազմում է 881 մմ, որը ընկնում է Մոնտանայի արևմտյան ամենածայրային մասում, սակայն Լոնպայ քաղաքը (գտնվում է Սանդերսի շրջանի արևելյան կողմում) տեղումների քանակը կազմում է ընդամենը 291 մմ։ Որոշ լեռնային վայրերում տարեկան տեղումների քանակը կարող է հասնել 2500-2700 մմ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալներով նահանգի բնակչությունը կազմել է 1 015 165 մարդ, որը 2010 թվականի համաեմատ աճել է 2,6 %[10]։ 2010 թվականի տվյալներով նահանի ռասայական կազմի մեջ մտնում են` սպիտակամորթներ (89,4 %), սևամորթներ (0,4 %), բնիկ ամերիկացիներ (6,3 %), ասիացիներ (0,6 %), հավայանցիներն և օկեանցիներ (0,1 %), այլ ռասայի ներկայացուցիչներ (0,6 %), 2 կամ ավելի ցեղերի ներկայացուցիչներ (2,5 %)[11]։ Նահանգում բնակչության հիմնական մաս կազմում են գերմանացիներ (29,3 %), իռլանդացիներ (16,4 %), անգլիացիներ (13,1 %), և նորվեգացիներ (10 %)։ Բնակչության ավելի քան 94,8 % -ը 5 տարեկանից սկսած խոսում են անգլերեն[12]։

Նահանգի բնակչության դինամիկան

  • 1950: 591 024 մարդ
  • 1960: 674 767 մարդ
  • 1970: 694 409 մարդ
  • 1980: 786 690 մարդ
  • 1990: 799 065 մարդ
  • 2000: 902 195 մարդ
  • 2010: 989 415 մարդ
  • 2013: 1 015 165 մարդ

Խոշոր քաղաքներ

  • Բիլլինգս
  • Միզուլա
  • Գրեյթ- Ֆոլս
  • Վոզմեն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Robbins, J., 2008
  3. Economic Sectors, 2013
  4. Department of Labor, 2013
  5. Billings Gazette, 2009
  6. Kugler, 2013, էջ 44
  7. Anderson, 2012, էջ 4
  8. State Records, 2012
  9. Holding, 2010, էջ 81
  10. Table 1. Annual Estimates of the Population for the United States, Regions, States, and Puerto Rico: April 1, 2010 to July 1, 2013
  11. «factfinder2.census.gov». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  12. «Language Map Data Center». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտանա» հոդվածին։