Իրանի հայկական վանքերի և եկեղեցիների ցանկ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իրանի հայկական վանքերի և եկեղեցիների ցանկ, հայ առաքելական, կաթոլիկ, ավետարանական կրոնական կառույցներ Իրանի Իսլամական Հանրապետությունում։
Իրանում հաշվվում են հայ առաքելական եկեղեցու երեք թեմեր՝ Ատրպատականի, Թեհրանի և Սպահանի։ 1958 թվականից բոլորը պատկանում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը։
Կենտրոնական Թավրիզ քաղաքում գտնվում են հետևյալ եկեղեցիները.
- Սուրբ Մարիամ Աստվածածին (Մայր եկեղեցի)
- Սուրբ Շողակաթ մատուռ
- Սուրբ Սարգիս եկեղեցի
- Սուրբ Բարդուղիմեոս
- Մառալանի մատուռ
- Սուրբ Հռիփսիմե, Մուժումբար գյուղ
Խոյ քաղաքի հայկական գյուղերում եղել են՝
- Սուրբ Խաչ Քրիստոսի եկեղեցի (Մահլազան, 1656)
- Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ղրիս, 16-րդ դար)
- Սուրբ Սարգիս եկեղեցի (Ֆանաի, 16-րդ դար)
- Սուրբ Աստվածածին եկեղեցի (Դիզեհ, 18-րդ դար)
- Սուրբ Սարգիս Զորավար եկեղեցի (Վար, 18-րդ դար)
- Սուրբ Հակոբ եկեղեցի (Սաիդաբադ, 18-րդ դար)
Մարաղա քաղաքում՝
- Սուրբ Հովհաննես եկեղեցի (վերանորոգված)
- Սուրբ Սարգիս եկեղեցի (ավերված)
Մակու քաղաքում և նրա շրջակայքում են՝
- Հովվի մատուռ
- Սուրբ Աստվածածին վանք (Ծոր Ծոր 1324)
- Սուրբ Աստվածածին եկեղեցի (Դարաշամբ)
- Սուրբ Թադևոսի վանք (Ղարաքիլիսա, 1329)
- Սուրբ Սանդուխտ եկեղեցի (Ղարաքիլիսա, 14-րդ դար)
- Սուրբ Ստեփանոս վանք
- Սուրբ Վարդան եկեղեցի (Շավերան, 18-րդ դար)
Սալմաստ քաղաքից ոչ հեռու են գտնվում՝
- Սուրբ Աստվածածին եկեղեցի (18-րդ դար)
- Սուրբ Հակոբ եկեղեցի (1886)
- Սուրբ Գևորգ եկեղեցի (Հաֆթվան, 1203)
- Սուրբ Սարգիս Զորավար եկեղեցի (1400)
- Սուրբ Սարգիս եկեղեցի (1806)
- Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի
- Սուրբ Հովհաննես եկեղեցի (1189)
- Սուրբ Աստվածածին եկեղեցի (Հաֆթվան, 18-րդ դար)
- Սուրբ Աստվածածին եկեղեցի (Շեյթանաբադ, 1708)
- Սուրբ Գևորգ եկեղեցի (Փայաջուկ 1751)
- Սուրբ Գևորգ եկեղեցի (Կարաբուլաղ)
- Սուրբ Գևորգ եկեղեցի (Հոդար, 1813)
- Սուրբ Հակոբ եկեղեցի (Քոհնեշահր, 1671)
- Սուրբ Սարգիս եկեղեցի (Քոհնեշահր, 1671)
- Սուրբ Հովհաննես եկեղեցի (Քոհնեշահր, 1825)
- Սուրբ Աստվածածին վանք (Զարեհավան)
Ուրմիա քաղաքի շրջակայքում կառուցվել են՝
- Սուրբ Հովհաննես եկեղեցի
- Սուրբ Սարգիս եկեղեցի
- Սուրբ Նշան եկեղեցի
- Սուրբ Հովհաննես եկեղեցի
- Սուրբ Գևորգ եկեղեցի
- Սուրբ Աստվածածին եկեղեցի
- Սուրբ Պետրոս եկեղեցի (1955)
- Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (18-րդ դար)
- Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Մայրաքաղաք Թեհրանում գտնվում են հետևյալ եկեղեցիները.
- Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նադերի թաղ)
- Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Զարքեշ թաղ)
- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Շունզդահ Մեթրի Դովոմ պողոտա)
- Սուրբ Գևորգ եկեղեցի (Շափուր պողոտա, 1790)
- Սուրբ Թադևոս եկեղեցի (Մոլավի բազար)
- Սուրբ Թարգմանչաց եկեղեցի (Զարքեշ թաղ)
- Սուրբ Մինաս եկեղեցի (Մահթաբ պողոտա)
- Սուրբ Սարգիս մայր տաճար (Քարիմ Խան Զանդ պողոտա, 1970)
- Սրբոց Վարդանանց եկեղեցի (Դահ Մեթրի Արամանե պողոտա)
Սուրբ Մեսրոպ անունով ևս երեք եկեղեցի կա Իրանի հյուսիսում՝
Գիլանում, Ռաշթից բացի ևս մեկ եկեղեցի կա Բանդարե Անզալիում՝
Մեկական եկեղեցիներ կան Համադանում և Ղազվինում
Սպահան քաղաքում այժմ կանգուն են՝
- Սուրբ Ամենափրկիչ վանք (Մեծ Մեյդան թաղ, 1655)
- Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մեծ Մեյդան թաղ, 1613)
- Սուրբ Բեթղեհեմ եկեղեցի (Մեծ Մեյդան թաղ, 1627)
- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Փոքր Մեյդան թաղ, 1633)
- Սուրբ Գևորգ եկեղեցի (Ղարիբենց թաղ, 1611)
- Սուրբ Կատարինյան մենաստան (Չարսու թաղ, 1623)
- Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետ մատուռ (Մեծ Մեյդան թաղ, 1607)
- Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Չարսու թաղ, 1621)
- Սուրբ Ներսես Մեծ եկեղեցի (Քոչեր թաղ, 1666)
- Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Ղարագել թաղ, 1630)
- Սուրբ Մինաս եկեղեցի (Դավրեժ թաղ, 1655)
- Սուրբ Ամենափրկիչ (Սարգիս) եկեղեցի (Երևան թաղ, 1659)
- Սուրբ Ստեփաննոս եկեղեցի (Հակոբջան թաղ, 1615)
Ժամանակի ընթացքում ավերվել են՝
- Սուրբ Թովմա (զանգով ժամ) (Հակոբջան թաղ, 1695)
- Սուրբ Հակոբ (Բաղաթա) եկեղեցի (Մեղրուն թաղ, 1666)
- Սուրբ Հակոբ կամ Մուրատենց (1634)
- Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մեղրուն թաղ, 1666)
- Սուրբ Նազարէթ (Փառանշինի) եկեղեցի (1611)
- Սուրբ Սարգիս (Օհանավանք) (Ղարագել թաղ, 1609)
- Կաթոլիկաց եկեղեցի (Երևան թաղ, 17-րդ դար)
Սպահանի թեմին են ենթարկվում նաև՝
- Սուրբ Կարապետ եկեղեցի, (Աբադան)
- Սուրբ Մեսրոպ եկեղեցի, (Ահվազ)
- Սուրբ Մարիամ եկեղեցի, (Շիրազ)
Այլ եկեղեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դոմինիկեան վանք (Քոչեր թաղ, 1681-1705)
- Սուրբ Հովհաննես եկեղեցի (Թեհրան, 1876), հայ ավետարանական եկեղեցի
- Շնորհալի եկեղեցի (Թեհրան), հայ ավետարանական եկեղեցի
- Հոգեշունչ եկեղեցի (Թեհրան), հայ ավետարանական եկեղեցի
- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Թեհրան), հայ կաթողիկե եկեղեցի
- Սուրբ Հովհաննես եկեղեցի (Սոհրոլ), հայ կաթողիկե եկեղեցի