Գրիր Գարսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիր Գարսոն
Ծնվել էսեպտեմբերի 29, 1904(1904-09-29)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էապրիլի 6, 1996(1996-04-06)[1][3][3][…] (91 տարեկան)
Մահվան վայրԴալաս
ԳերեզմանHillcrest Cemetery
ԿրթությունԼոնդոնի թագավորական քոլեջ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)Buddy Fogelson? և Ռիչարդ Նեյ
Պարգևներ և մրցանակներ

Էյլին էվելին Գրիր Գարսոն (անգլ.՝ Eileen Evelyn Greer Garson, սեպտեմբերի 29, 1904(1904-09-29)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 6, 1996(1996-04-06)[1][3][3][…], Դալաս), բրիտանացի և ամերիկացի թատրոնի և կինոյի դերասանուհի, որը հատկապես մեծ հաջողությունների հասավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ԱՄՆ կինեմատոգրաֆիայի մեջ։ Լինելով Մետրո-Գոլդուին-Մայերի գլխավոր դերասանուհիներից՝ նա յոթ Օսկարի է առաջադրվել 1940-1945 թվականներին՝ բոլորն էլ լավագույն դերասանուհի անվանակարգում և իր առաջին Օսկարը ստացել է Ուիլյամ Ուայլերի «Միսիս Մինիվեր» ֆիլմի (1942 թ.) համար։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիր Գարսոնը ծնվել է 1904 թվականին, Լոնդոնում։ Նա առևտրական Ջորջ Գարսոնի և շոտլանդուհի Նենսի Սոֆիա Գրիրի միակ զավակն էր։ Նրա հոր նախնիները Շոտլանդիա էին գաղթել Սկանդինավիայից, իսկ 1908 թվականին կյանքը ստիպեց, որ ընտանիքը տեղափոխվի Իռլանդիա[5]։ Վաղ տարիքում զրկվելով հորից՝ Գրիրը ապրում էր մոր հետ, որը ֆինանսական ծանր դրության մեջ էր և այդ պատճառով աղջիկը հաճախ էր հիվանդանում։ Տառապելով քրոնիկական բրոնխիտից՝ նա բժշկի խորհրդով պետք է ձմռան ցուրտ ամիսների ընթացքում մնար անկողնում[6]։ Քանի որ նրան արգելված էր պարբերաբար դպրոց հաճախել և իր հասակակիցների հետ խաղալ, նա վաղ տարիքից սկսում է ծանոթանալ անգլիական դասականների ստեղծագործություններին և անգիր անել տարբեր բանաստեղծություններ և պիեսներ։ Դպրոցն ավարտելուց հետո նա ուզում էր սովորել Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում, թեև մայրն ուզում էր, որ դուստրն ուսուցչուհի դառնար։ 1921 թվականին ընդունվում է Լոնդոնի համալսարան, որտեղ 1923 թվականին սովորում է Քինգս քոլեջում և 1926 թվականին ստանում ֆրանսերենի բակալավրի աստիճան։ Շարունակելով ուսումը Գրենոբլի համալսարանում, սկսում է աշխատել Լոնդոնում, նախ՝ որպես Բրիտանիկա հանրագիտարանի խմբագիր, ապա՝ գովազդային գործակալ[7]։

Առաջին հաջողությունները որպես դերասանուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարսոնը իր առաջին դերասանական քայլերը կատարել է տեղական մի թատերական ընկերությունում։ 1931 թվականից Բիրմինգհեմի պրոդյուսերական թատրոնի կազմում հյուրախաղեր է ունենում Բիրմինգհեմ, Շեֆիլդ, Էդինբուրգ և Գլազգո քաղաքներում։ Գրող Բերնարդ Շոուն նկատում է նրա պոտենցիալը և նրան շնորհակալագիր է հանձնում, որտեղ նրան համեմատում էր շեքսպիրյան դերասանուհի Էլեն Տերիի հետ[8]։ Չնայած Գարսոնը արժանանում է քննադատների դրական արձագանքին և հանրության լավ ընդունելությանը, Բիրմինգհեմի թատրոնը Գարսոնի առողջական վիճակը՝ մասնավորապես թոքերի բորբոքումը և մեջքի ցավը վկայակոչելով, ստիպված է լինում լուծարել նրա հետ կնքած պայմանագիրը[8]։ Դրանից անմիջապես հետո՝ 1933 թվականի սեպտեմբերի 28-ին նա ամուսնանում է բրիտանացի պետական պաշտոնյա Էդվարդ Սնելսոնի (1904-1992) հետ, որը հետագայում դարձավ ճանաչված դատավոր և հնդկական և պակիստանյան հարցերով փորձագետ՝ որպես Սըր Էդվարդ։ Գարսոնը և Սնելսոնը իրենց մեղրամիսը անցկացնում են Գերմանիայի Հարց քաղաքում։ Մեղրամսից հետո, սակայն, ամուսինը մեկնում է իր աշխատանքին՝ Նագպուր, իսկ Գարսոնը՝ մոր մոտ՝ Մեծ Բրիտանիա[8]։ Ամուսնալուծությունը պաշտոնապես կատարվում է 1940 թվականին։ Մի որոշ ժամանակ անց նրան փոքր դերեր են առաջարկում Լոնդոնի թատրոնում։ 1935 թվականին նա Լոուրենս Օլիվիեի ղեկավարությամբ խաղում է «Ոսկե նետը» ներկայացման մեջ, որից հետո դարձյալ արժանանում է քննադատների դրական արձագանքին, առաջին հերթին իր տաղանդի, հաճելի ձայնի և արտասանության համար։ Թեև թատրոնի ղեկավարները չէին համակրում շիկահեր Գարսոնին, քանի որ նա չափազանց ինքնամփոփ էր թվում նրանց, Օլիվիեի կողմից դերասանուհու վարքագիծը ճիշտ էր ընկալվում։ Երբ հինգ տարի անց նրանք կրկին աշխատում են միասին Հոլիվուդում, դառնում են լավ ընկերներ[9]։ 1937 թվականին Գարսոնը առաջին անգամ հայտնվեց տեսախցիկի առջև՝ նկարահանվելով բրիտանական երիտասարդ հեռուստատեսության հաղորդումներում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հպարտություն և նախապաշարմունք» ֆիլմում
Էլեոնոր Ռուզվելտի և Ռալֆ Բելամիի հետ «Արևածագը Կամպոբելոյում» ֆիլմի նկարահանումների ժամանակ
  • 1939 «Ցտեսություն, միստր Չիպս»(Goodbye, Mr. Chips)
  • 1939 «Հիշու՞մ ես» (Remember?)
  • 1940 «Հպարտություն և նախապաշարմունք» (Pride and Prejudice)
  • 1941 «Բողբոջները փոշու մեջ» (Blossoms in the Dust)
  • 1941 «Երբ հանդիպում են տիկնայք» (When Ladies Meet)
  • 1942 «Միսիս Մինիվեր» (Mrs. Miniver)
  • 1942 «Գտնված տարիներ» (Random Harvest)
  • 1943 «Մադամ Կյուրի» (Madame Curie)
  • 1944 «Մի կնոջ օրագիր» (Mrs. Parkington)
  • 1945 «Վճիռ» (The Valley of Decision)
  • 1945 «Մարդ առանց սրտի» (Adventure)
  • 1947 «Տենչա՛ ինձ» (Desire Me)
  • 1948 «Ոչ կատարյալ տիկինը» (Julia Misbehaves)
  • 1949 «Այդ Ֆորսայթ կինը» (That Forsyte Woman)
  • 1950 «Նրա գաղտնիքը» (The Miniver Story)
  • 1951 «Օրենքն ու կինը» (The Law and the Lady)
  • 1953 «Սկանդալ Սքուրիում» (Scandal at Scourie)
  • 1953 «Հուլիոս Կեսար» (Julius Caesar)
  • 1954 «Նրա տասներու տղամարդիկ» (Her Twelve Men)
  • 1955 «Մի բժշկուհու կյանքից» (Strange Lady in Town)
  • 1960 «Արևածագը Կամպոբելոյում» (Sunrise at Campobello)
  • 1967 «Երջանիկ միլիոնատերը» (The Happiest Millionaire)
  • 1978 «Փոքրիկ կանայք» (Little Women, հեռուստատեսային ֆիլմ)
  • 1986 Ուիլյամ Ուայլերի վավերագրական ֆիլմ (Dokumentarfilm)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Internet Broadway Database — 2000.
  4. https://www.oscars.org/oscars/ceremonies/1943
  5. Michael Troyan: A Rose for Mrs. Miniver. The Life of Greer Garson. The University Press of Kentucky, 1999, ISBN 0-8131-9150-5, S. 8.
  6. Michael Troyan: A Rose for Mrs. Miniver. The Life of Greer Garson. The University Press of Kentucky, 1999, S. 11.
  7. Michael Troyan: A Rose for Mrs. Miniver. The Life of Greer Garson. The University Press of Kentucky, 1999, S. 19–21.
  8. 8,0 8,1 8,2 Michael Troyan: A Rose for Mrs. Miniver. The Life of Greer Garson. The University Press of Kentucky, 1999, S. 30–33.
  9. Michael Troyan: A Rose for Mrs. Miniver. The Life of Greer Garson. The University Press of Kentucky, 1999, S. 39–41.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Michael Troyan: A Rose for Mrs. Miniver. The Life of Greer Garson. The University Press of Kentucky, 1999, 463 S., ISBN 0-8131-9150-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիր Գարսոն» հոդվածին։