Էլեն Արիս Տերրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլեն Արիս Տերրի
Julia Margaret Cameron (British, born India - Ellen Terry at Age Sixteen - Google Art Project.jpg
Ծնվել էփետրվարի 27, 1847(1847-02-27)[1][2][3][4]
ԾննդավայրԿովենտրի, Coventry, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհուլիսի 21, 1928(1928-07-21)[1][2][3][4] (81 տարեկանում)
Մահվան վայրTenterden, Ashford, Kent, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
ԱմուսինՋորջ Ֆրեդերիկ Ուոթս և James Carew?
Ծնողներհայր՝ Benjamin Terry?[3]
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշանի Մեծ խաչի տիկին
ԵրեխաներEdith Craig? և Edward Gordon Craig?
Ellen Terry Վիքիպահեստում
Էլեն Տերրին «Լեդի Մակբետ»-ի դերում

էլեն Ալիս Տերրի (Terry). (1847,փետրվարի 27 -1928,հուլիսի 21), անգլիացի դերասանուհի։ Ծնվել է դերասանների ընտանիքում։ Ինը տարեկանից հանդես է եկել բեմում, կատարել դերեր։ 1859-1863, 1867-1868 թվականներին հյուրախաղերով շրջագայել է երկրում։ 1878-1902 թվականներին եղել է «Լիցեում» թատրոնի (ղեկավար Հ․ Իրվինգ, Տերրիի մշտական խաղընկերը մինչև 1898 թվականը) առաջատար դերասանուհին։ Տերրիի արվեստը դեմոկրատական էր, տոգորված մարդասիրությամբ, անկեղծությամբ։ Դերերից են՝ Մարգարիտ (Գյոթեի «Ֆաուստ»), Օֆելյա, Պորցիա, Վիոլա, Բեատրիչհ (Շեքսպիրի «Համլետ», «Վենետիկի վաճառականը», «Տասներկուերորդ գիշեր», «Ոչնչից մեծ աղմուկ»)։ 1902-1903 թվականներին ղեկավարել է «Իմպիրիալ» թատրոնը, ուր իր որդու՝ Դ․ Քրեյգի հետ բեմադրել է Իբսենի «Մարտիկները Հելգելանդում» (կատարել է Ցորդիսի դերը) և Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ» պիեսները։ 1906 թվականին «Կորտ» թատրոնում խաղացել է Լեդի Սեսիլի դերը «Կապիտան Բրսաբաունդի արարքը» պիեսում, որը Տերրիի համար գրել է Բերնարդ Շոուն։ 1910 թվականից Անգլիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում հանդես է եկել Շեքսպիրի մասին դասախոսություններով, զուգահեռ խաղացել հատվածներ նրա պիեսներից։ Տերրիի քույրերը՝ Քեյթ Տերրին (1844-1924), Ֆլորենս Տերրին (1854-1896), Մարիոն Տերրին (1856-1930), և եղբայրը՝ Ֆրեդ Տերրին (1863-1933), եղել են դերասաններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 688 CC-BY-SA-icon-80x15.png


  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Lundy D. R. The Peerage — ed. size: 717826
  4. 4,0 4,1 Brockhaus Enzyklopädie