Ջորջ Ֆրեդերիկ Ուոթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Ֆրեդերիկ Ուոթս
անգլ.՝ George Frederic Watts
Ծնվել էփետրվարի 23, 1817(1817-02-23)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհուլիսի 1, 1904(1904-07-01)[1][2][3][…] (87 տարեկան)
Մահվան վայրCompton, Գիլֆորդ, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Ոճակադեմիզմ և սիմվոլիզմ[4]
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներQ17491390?, Q17492586? և Hope?
Պարգևներ
Վաստակի շքանշան
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
ՀայրGeorge Watts?[5]
ԱմուսինԷլեն Արիս Տերրի[6] և Mary Fraser Tytler?[6]
ստորագրություն
Изображение автографа
 George Frederic Watts Վիքիպահեստում

Ջորջ Ֆրեդերիկ Ուոթս (անգլ.՝ George Frederic Watts, փետրվարի 23, 1817(1817-02-23)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 1, 1904(1904-07-01)[1][2][3][…], Compton, Գիլֆորդ, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն)՝ Վիկտորյական ժամանակաշրջանի անգլիացի սիմվոլիստ նկարիչ և քանդակագործ։ Ուոթսը հայտի է դարձել կենդանության օրոք՝ իր այլաբանական աշխատանքների շնորհիվ, ինչպիսիք են՝ «Հույս», «Սեր և կյանք»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հայրը դաշնամուր լարող և պատրաստող էր։ Տաս տարեկանում ապագա նկարիչը դարձել է քանդակագործ Վիլյամ Բենեսի աշակերտը։ Ավելի ուշ, 18 տարեկանում ընդունվել է Թագավորական ակադեմիային կից արվեստի դպրոցը։ Աշխատանքը, որը Ուոթսին հաջողություն բերեց «Կարատակուսի հաղթական երթը Հռոմի փողոցներով» նկարն էր։ Այս ստեղծագործությունը հաղթեց Ազգային ժողովի վեսթմինսթերյան սրահում և Ուոթսին բերեց 300 ֆունտ դրամական պարգև։ Ստացած գումարը նրան հնարավորություն ընձեռեց 1843-1847-ական թվականներին ճանապարհորդել Իտալիա, որտեղ անտիկ ժամանակաշրջանի գլուխգործոցների և Վերածննդի ստեղծագործությունների ազդեցության շնորհիվ ձևավորվեց Ուոթսի ոճը։

Իտալիայից վերադառնալուց հետո Ուոթսը ձեռք բերեց դիմանկարչի և մասշտաբային այլաբանական կոմպոզիցիաների վարպետի համբավ։

1851-1875-ական թթ. ապրել է Պրինսեպ ամուսինների տանը և նրանց որդի Վալենտայնի ուսուցիչն էր։ Ուոթսի պնդմամբ տղան նկարչական կրթություն ստացավ։ Պրինսեպների տանը ապրելու ընթացքում Ուոթսը ստեղծել է հայտնի մարդկանց դիմանկարներ, այդ թվում՝ Լեյթոնի, Քարլայլի, Թեննինսոնի և այլոց։

Նկարչի ոճի փոփոխությունը տեղի է ունեցել 60-ականների վերջին և 70-ականների սկզբին։

1864 թվականին Ուոթսը ամուսնացել է դերասանուհի Էլեն Տերիի հետ։ Ամուսնությունը լուծարվեց 11 ամիս անց։ 1886 թ. Ուոթսի երկրորդ կինը դարձավ շոտլանդուհի նկարչուհի Մերի Ֆրեզեր Թիտլերը (1849-1938): 1891 թվականից ամուսնինները ապրում էին Լիմներլիզ տեղանքում։ 1903 թվականին տեղանքին կից բացվեց Ուոթսի թանգարանը, որի էքսպոզիցիայի մեջ ընդգրկված էին նրա ստեղծագործությունների մեծ մասը։ 1855 և 1894 թթ. նկարչին տրվում է բարոնի տիտղոս, սակայն Ուոթսը հրաժարվում է ինչպես տիտղոսից, այնպես էլ Թագավորական ակադեմիայի տնօրենի պաշտոնից։

Ուոթսը մահացել է Լիմներլիզում 1904 թ. հուլիսի 1-ին։ Թաղվել է մատուռում, որը կառուցվել էր նրա կնոջ նախագծով Ուոթսի թանգարանի մոտ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ваттс или Уоттс, Джордж-Фредерик». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Ֆրեդերիկ Ուոթս» հոդվածին։