Անձի պաշտամունք, անհատի պաշտամունք, առանձին անհատի (սովորաբար՝ ղեկավար դիրքում հանդես եկող պետական գործչի) անձի առանձնահատուկ որակների չափազանցված բարձրացում (հանճարեղ, իմաստուն, անսխալական և այլն), դրա հանրայնացում, ենթարկում տվյալ անձի կամքին[1]։ Համարվում է անձնիշխանության (ավտոկրատիա) հիմքը։ Նորագույն պատմության մեջ բնորոշ է տոտալիտար (ամբողջատիրական) և ավտորիտարպետություններին[1]։
Անհատի պաշտամունք կարող է ձևավորվել, երբ որևի երկրի ռեժիմ, կամ, քիչ հանդիպող դեպքերում՝ անհատ, օգտագործելով զանգվածային լրատվամիջոցների, քարոզչության, «Մեծ ստի» պրոպագանդիստական տեխնիկայի, ներկայացման, արվեստի, հայրենասիրության և իշխանամետ ցույցերի ու հանրահավաքների տեխնիկան՝ տվյալ երկրի հասարակական գիտակցության մեջ ստեղծում է իդեալականացված, հերոսական, պաշտելի և երկրպագելի առաջնորդի կերպար՝ հաճախ ուղեկցելով անվիճելի շողոքորթություններով և գովեստի խոսքերով։
Եզրույթը հայտնի դարձավ 1956 թվականին, երբ ԽՄԿԿ20-րդ համագումարի վերջին օրը Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը ներկայացրերց իր «Անհատի պաշտամունքի և դրա հետևանքների մասին» զեկույցը, որը վերաբերում էր ստալինյան շրջանի բռնաճնշումներին։ Իր ելույթում, Խրուշչովը սուր քննադատում էր Ստալինի կերպարի իդեալականացումը, զուգահեռներ դնում Ստալինի և ժամանակակից կոմունիստ առաջնորդ Մաո Ցզեդունի անձերի միջև՝ երկուսին էլ համարելով մարքսիստական դոկտրինինհակասող։ Խրուշչովի պնդմամբ, Ստալինի անձի պաշտամունքը ահռելի չափերի էր հասել այն պատճառով, որ ինքը Ստալինն ամեն կերպ խրախուսում էր իր իր անձի գերադրումը հանրային գիտակցության մեջ[1][2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 424)։