Ամառային օլիմպիական խաղեր 1996
Ամառային օլիմպիական խաղեր 1996 | |
---|---|
Տեսակ | Ամառային օլիմպիական խաղեր |
Հյուրընկալող քաղաք | Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Բացում | Հուլիսի 19 |
Ջահակիր | Cassius Clay |
Երդվեց | Teresa Edwards? և Hobie Billingsley? |
Բացեց | Բիլ Քլինթոն[1] |
Փակում | Օգոստոսի 4 |
Մարզադաշտ | Centennial Olympic Stadium? և Ատլանտա |
Մարզիկներ | 10 320 (6 797 տղամարդ, 3 523 կին) |
Նախորդ | Ամառային օլիմպիական խաղեր 1992 |
Հաջորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 2000 |
Կայք | olympics.com/en/olympic-games/atlanta-1996(անգլ.) |
1996 Summer Olympics Վիքիպահեստում |
1996 թվականի Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերը (անգլ.՝ 1996 Summer Olympics of Atlanta), պաշտոնապես հայտնի որպես XXVI Օլիմպիական խաղեր, անցկացվել են հուլիսի 19-ից օգոստոսի 4-ը Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգի վարչական կենտրոն Ատլանտա քաղաքում։ 26 սպորտաձևերում խաղարկվեցին 271 մեդալներ։ Խաղերի ժամանակ ոմն կրոնական մոլեռանդ Էրիկ Ռուդոլֆը պայթեցնում է Կենտրոնական օլիմպիական պարկը՝ սպանելով 2 հոգու և վիրավորելով 111-ի։
Սպորտաձևերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նետաձգություն
- Աթլետիկա
- Բեյսբոլ
- Բասկետբոլ
- Բադմինտոն
- Բռնցքամարտ
- Նավավարություն
- Հեծանվավազք
- Ջրացատկ
- Ձիասպորտ
- Խոտային Հոկեյ
- Սուսերամարտ
- Ֆուտբոլ
- Գիմնաստիկա
- Ձյուդո
- Ժամանակակից պենթատլոն
- Ակադեմիական թիավարություն
- Նավամրցույթ
- Շութինգ
- Սոֆթբոլ
- Սինխրոնացված լող
- Լող
- Սեղանի թենիս
- Թենիս
- Վոլեյբոլ
- Ջրային պոլո
- Ծանրամարտ
- Ըմբշամարտ
Մասնակից երկրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ մասնակցություն ունեցել են 197 երկրներ, իսկ մարզիկների ընդհանուր քանակը կազմել է 10 318[2]։ Թվով 24 երկրներ ունեցան իրենց օլիմպիական առաջնաելույթը, այդ թվում՝ 11-ը նախկին ԽՍՀՄ-ից։ Ռուսաստանը առաջին անգամ հանդես եկավ որպես անկախ պետություն՝ 1912 թ.-ից ի վեր, երբ հանդես էր եկել օլիմպիական խաղերին որպես Ռուսական Կայսրություն։ Հարավսլավական ֆեդերատիվ հանրապետությունը հանդես եկավ պարզապես որպես "Հարավսլավիա"
Ամառային օլիմպիական խաղերին (1994 թ.-ի ձմեռային խաղերին մասնակցելուց հետո) առաջին անգամ էին հանդես գալիս տասը երկիր՝ Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Չեխիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Սլովակիան, Ուկրաինան և Ուզբեկստանը, մինչդեռ 14 այլ երկրներ ընդհանրապես առաջին անգամ էին հանդես գալիս օլիմպիական խաղերում, որոնց թվում էին Ադրբեջանը, Բուրունդին, Կանաչ Հրվանդանը, Նաուրուն, Կոմորյան Կղզիները, Գվինեա Բիսաուն, Դոմինիկան, Մակեդոնիան, Պաղեստինը, Սենտ Լյուսիան, Սենտ Քիթս և Նևիսը, Սան Տոմե և Պրինսիպին, Տաջիկստանը և Թուրքմենստանը։
Մեդալների աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացված են ամենաշատ մեդալներ նվաճած երկրները։ Հայաստանն ընդհունուր առմամբ նվաճել է 2 մեդալ՝ 1 ոսկի և 1 արծաթ։ Ոսկե մեդալը նվաճել է Արմեն Նազարյանը` 52 կգ քաշային հունահռոմեական ըմբշամարտում, իսկ արծաթե մեդալը` Արմեն Մկրտչյանը` 48 կգ քաշային ազատ ոճի ըմբշամարտում։
Ամենաշատ մեդալ հաղթած երկրներ տասնյակ | |||||
---|---|---|---|---|---|
№ | Երկիրը | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ընդհանուր |
1 | ԱՄՆ | 44 | 32 | 25 | 101 |
2 | Ռուսաստան | 26 | 21 | 16 | 63 |
3 | Գերմանիա | 20 | 18 | 27 | 65 |
4 | Չինաստան | 16 | 22 | 12 | 50 |
5 | Ֆրանսիա | 15 | 7 | 15 | 37 |
6 | Իտալիա | 13 | 10 | 12 | 35 |
7 | Ավստրալիա | 9 | 9 | 23 | 41 |
8 | Կուբա | 9 | 8 | 8 | 25 |
9 | Ուկրաինա | 9 | 2 | 12 | 23 |
10 | Հարավային Կորեա | 7 | 15 | 5 | 27 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://olympics.com/de/olympic-games/atlanta-1996
- ↑ «Olympics OFFICIAL Recap». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ամառային օլիմպիական խաղեր 1996 կատեգորիայում։ |
- Հոդված «Թայմ» ամսագրում Արխիվացված 2008-05-21 Wayback Machine