Դիա (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է S/2000 J 11ից)
Jump to navigation Jump to search
Logo stars (green).png
Invisible.png
Invisible.png
Invisible.png
Դիա
(Յուպիտեր LIII)
Dia
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է5 դեկտեմբեր 2000[1] թ. (Սքոթ Շեփարդ, Դեվիդ Ջուիտի կողմից)
Բացարձակ մեծություն (H)22.4[2]
Հեռավորությունը Յուպիտեր12 118 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,211[2]
Սիդերիկ պարբերություն287,0 օր[2]
Թեքվածություն28,23° (խավարածրի հարթության նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~2 կմ
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրություն)
Պտույտի պարբերությունՍինքրոն
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Դիա (հուն․՝ Δία), կամ Յուպիտեր LIII, Յուպիտերի ուղիղ շարժմամբ անկանոն արբանյակներից է։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2000 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2000 J 11 ժամանակավոր անվանումը[1][3]:

Հայտնաբերումից հետո արբանյակը երկար ժամանակ չէր դիտաևրկվել և համարվում էր կորսված[4]: Կարծիք կար, որ այն ընթարվել է Հիմալիային և ստեղծել է Յուպիտերի շուրջ թույլ օղակ[5]: Այնուամենայնիվ, արբանյակը կրկին վերահայտնաբերվեց 2010 և 2011 թվականներին[6]:

2015 թվականին արբանյակը անվանվել է հունական դիցաբանության աստված Զևսի սիրուհու Դիայի անունով[7], ում նա այցելել էր նժույգի տեսքով։

Դիան ունի մոտ 4 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 12 118 000 միլիոն կմ հեռավորության վրա, 287,0 օրվա ընթացքում[1][2]: Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 28,23° խավարածրի հարթության նկատմամբ, իսկ էքսցենտրիսիտետը 0,211 է[1][2]:

Դիան պատկանում է Հիմալիայի խմբին, որի կազմի մեջ են մտնում հինգ արբանյակներ, որոնք պտտվում են Յուպիտերի շուրջ 11-ից 13 միլիոն կմ հեռավորության վրա, և ունեն մոտավորապես 27,5° ուղեծրի թեքում[2]: Այս ուղեծրի էլեմենտները տրվում են 2000 թվականի հունվարի դրությամբ, սակայն դրանք փոփոխվում են Արեգակի և այլ մոլորակների հետ փոխազդեցության արդյունքում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 IAUC 7555: Satellites of Jupiter 2001 5 January (discovery)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Sheppard Scott S.։ «Jupiter's Moons»։ carnegiescience.edu։ sites.google.com։ Վերցված է 18 July 2018 
  3. MPEC 2001-A29: S/2000 J 7, S/2000 J 8, S/2000 J 9, S/2000 J 10, S/2000 J 11 2001 15 January (discovery and ephemeris)
  4. «FAQ: Why don't you have Jovian satellite S/2000 J11 in your system?»։ JPL Solar System Dynamics։ Վերցված է 2011-02-13 
  5. "Lunar marriage may have given Jupiter a ring", New Scientist, March 20, 2010, p. 16.(subscription required)
  6. Williams Gareth V. (2012-09-11)։ «MPEC 2012-R22 : S/2000 J 11»։ Minor Planet Center։ Վերցված է 2012-09-11 
  7. CBET (Central Bureau Electronic Telegram) 4075: 20150307: Satellites of Jupiter, March 7, 2015