Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Էթնիկ զտումներ, տարածաշրջանը էթնիկապես միատարր դարձնելու մտադրությամբ էթնիկ, ռասայական և կրոնական խմբերի համակարգված բռնի հեռացումը տվյալ տարածքից։ Անմիջական հեռացման, բնաջնջման, տեղահանման կամ բնակչության տեղափոխման հետ մեկտեղ, այն ներառում է նաև անուղղակի մեթոդներ, որոնք ուղղված են բռնի միգրացիային՝ ստիպելով զոհերի խմբին փախչել և կանխել նրանց վերադարձը, ինչպիսիք են սպանությունը, բռնաբարությունը և գույքի ոչնչացումը:
Էթնիկ զտումները մարդկության դեմ ուղղված հանցագործություն է և կարող է նաև ներառվել Ցեղասպանության մասին կոնվենցիայի ներքո, նույնիսկ եթե էթնիկ զտումները իրավական սահմանում չունեն միջազգային քրեական իրավունքի համաձայն:
Պատմության ընթացքում էթնիկ զտումների բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել. տերմինն առաջին անգամ որպես էվֆեմիզմ (մեղմասություն) գործածվել է հանցագործների կողմից 1990-ական թվականներին Հարավսլավիայի պատերազմների ժամանակ։ Այդ ժամանակից ի վեր լրատվամիջոցների կողմից տերմինի ընդհանուր իմաստով ընդլայնված օգտագործման շնորհիվ այն լայն տարածում է ստացել:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 780 բանաձևի համաձայն ստեղծված փորձագետների հանձնաժողովի վերջնական զեկույցը սահմանում է էթնիկ զտումները որպես «նպատակային քաղաքականություն, որը մշակված է մեկ էթնիկ կամ կրոնական խմբի կողմից՝ բռնությամբ և ահաբեկչություն ներշնչող միջոցներով մեկ այլ էթնիկ կամ կրոնական խմբի խաղաղ բնակչությանը աշխարհագրական տարածքներից հեռացնելու նպատակով»:
Էթնիկ զտումները նկարագրվել են որպես բռնության շարունակական մաս, որի ամենածայրահեղ ձևը ցեղասպանությունն է, որտեղ հանցագործի նպատակը...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Արցախի Հանրապետության շրջափակում (2022-2023) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- մարտի 17-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրանք է առաջադրել ռազմական հանցագործության համար և ձերբակալելու հրաման է տվել (նկարում)։
- մարտի 6-ից Վրաստանում բողոքի ցույցեր են սկսել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» նոր օրենքի, որը պահանջում է հասարակական կազմակերպություններին գրանցվել որպես «օտարերկրյա ազդեցության գործակալներ»։
- փետրվարի 28-ին Հունաստանի Թեսալիա նահանգի Լարիսա քաղաքում մարդատար և բեռնատար գնացքներ են բախվել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 42 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
- փետրվարի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին ազատվել է պետնախարարի պաշտոնից և նույն պաշտոնում առաջադրել Արցախի դատախազ Գուրգեն Ներսիսյանին։
- փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Վերջերս մահացածներ՝ Գևորգ Տեր-Վարդանյան • Զավեն Վարդանյան • Վարդան Հակոբյան
Գիտե՞ք, որ․․․
- ... աշխարհի ութ քաղաքներում գործում է արագ սննդի կետի համար մասնագետներ պատրաստող համալսարան, որի ուսումնական ծրագրերի հիման վրա կարելի է ստանալ գիտական աստիճան։
- ... ծագումով գեղջկուհի այս կինը, հարազատներին ժառանգությունից զրկելու նպատակով, իրեն անմահացրել է լավագույն մարմարե հուշարձանով (նկարում)։
- ... սկզբնապես որպես կոնցեպտուալ արվեստի նմուշ մտահղացած ներքնազգեստը հնարավոր է ուտել։
- ․․․ Շոտլանդիայում գտնվող երաժշտական Ֆինգալի քարանձավը (նկարում) կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնին ոգեշնչել է ստեղծելու նույնանուն նախերգանքը։
- ․․․ «բոլոր ժամանակների ամերիկյան ճարտարապետության լավագույն աշխատանքը» ստեղծողի իրավասության վերաբերյալ կասկածները թաղված են ջրվեժի տակ։
- ․․․ Հռոմի պապերի մեջ կա երբեք գոյություն չունեցածը։
- ․․․ այն վիրավորանքներից, որոնցով քննադատները «պարգևատրել են» մեծ կոմպոզիտորին, նրա երկրպագուն կազմել է բառարան։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
296 302 հոդված |
579 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Ուսուցչական վիքիհավաք 2023
- CEE Spring 2023
- Զբոսանք աշխարհամասերով Վիքիպեդիայում
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- Շաբաթը մեկ հոդված
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
- 1745 թ. - Ֆրանսիայի Վերսալ պալատում առաջին անգամ բեմադրվեց Ժան Ֆիլիպ Ռամոյի «Պլատեա» օպերան։
- 1770 թ. - անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը, հետազոտելով Նոր Զելանդիան և պարզելով, որ այն կղզի է, լքում է այն և ուղղություն վերցնում դեպի Ավստրալիա։
- 1889 թ. - Փարիզում տեղի ունեցավ Էյֆելյան աշտարակի պաշտոնական բացումը, ճարտարագետ՝ Գուստավ Էյֆել։
- 1901 թ. - թողարկվեց առաջին Մերսեդեսը՝ Mercedes 35PS։
- 1909 թ. - հեղաշրջման անհաջող փորձից հետո գահընկեց արվեց Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ Բ-ը, ով 1894 -1896 թթ. Օսմանյան Թուրքիայի տարածքում իրականացրել էր հայ բնակչության ջարդեր, ինչի հետևանքով զոհվեցին ավելի քան 100 000 հայ, դաժանության համար ստացել է «կարմիր սուլթան» անունը։
- 1917 թ. - ԱՄՆ-ն Դանիայից 25 միլիոն դոլլարով գնեց Վիրջինյան կղզիները՝ բաղկացած Ամերիկյան Վիրջինյան կղզիներից և Բրիտանական Վիրջինյան կղզիներից։
- 1993 թ. - Արցախյան ազատամարտի ժամանակ ազատագրվեց Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը։
- 1994 թ. - «Ագռավը» ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահական կրակոցից վիրավորվեց և մահացավ ամերիկացի դերասան Բրենդոն Լին՝ լեգենդար Բրյուս Լիի որդին (ծն. 1965)։
