Քաջ կիվիվը
Քաջ կիվիվը | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակչություն | Հասկեր |
Հրատարակվել է | 1914 |
Վիքիդարան | Քաջ կիվիվը |
«Քաջ կիվիվը», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս բանաստեղծության ակունքը ժողովրդական է։ «Հանդես թռչնոց» վերնագրով տպագրվել է Գ. Սրվանձտյանի «Համով-հոտով» գրքում։ Այն ունի 28 տուն, որոնցից Թումանյանն ընտրել է 4-ը։ Նա բարբառը վերածել է գրական- ժողովրդական լեզվի. սկզբից փոխել է տառերն ու բառերը, այնուհետև ավելացրել երկու նոր տուն, վերնագրել է «Քաջ կիվիվը»՝ ստեղծելով բոլորովին մի նոր բանաստեղծություն[1]։
Գրության թվականը ստույգ հայտնի չէ։
Ինքնագիրը չի պահպանվել[1]։
Առաջին անգամ տպագրվել է 1914 թվականին «Հասկեր» ամսագրի 2-րդ հատորում (էջ 37-38)։ Այդ ժամանակ տպագրվել է «Ժողովուրդներից» ենթավերնագրով, այնուհետև, առանց ենթավերնագրի՝ 1914 թվականին «Լուսաբեր» ամսագրի 5-րդ հատորում (էջ 191-193), ապա 1940-1959 թվականին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 242-243)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Լուսաբեր» ամսագրից[1]։