Jump to content

Վատ օրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վատ օրեր
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1892
Հրատարակվել է1893
ՎիքիդարանՎատ օրեր

«Վատ օրեր», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1892 թվականին[1]։

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1892 թվականին[1]։

Ինքնագիրը չի պահպանվել։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 1355-ում պահվում է Բաքվում՝ 1908 թվականին լույս տեսած Հովաննես Թումանյանի բանաստեղծությունների ժողովածուի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը կատարել է մեկ ուղղում։

Առաջին անգամ տպագրվել է 1893 թվականին լույս տեսած «Մուրճ» ամսագրի № 3-ում (էջ 421), այնուհետև՝ Թիֆլիսում 1903 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների ժողովածուում (էջ 22)։ Ապա՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 101)։

Տպագրվել է Բաքվում՝ 1908 թվականին լույս տեսած Հովաննես Թումանյանի բանաստեղծությունների ժողովածուի հեղինակի ուղղած բնագրից[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատակչություն. էջ 579.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Վատ օրեր