Jump to content

Ստեփան Ստեփանյան (ֆիդայի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Ստեփանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Ստեփանյան (Հարություն Պետրոսյան)
1878 - 1905 թթ․
ԾննդավայրՆորաշեն
Մահվան վայրԶանգեզուր
Մարտեր/
պատերազմներ
Հայ-թաթարական կռիվներ 1905-1906 թթ
Հայ-թուրքական կռիվներ

Ստեփան Ստեփանյան (Հարություն Պետրոսյան), (1878 թ․, Նորաշեն - - 1905 թ․, Զանգեզուր), հայազգի ֆիդայի։ Ավարտել է Թիֆլիսի Ներսեսյան գիմնազիան։ 3 տարի ծառայել է Դաղստանի այն ժամանակվա մայրաքաղաք Թեմուր–Խան Շուրայրում (Բույնակսկ)։ Քարոզներ է կարդացել բանվոր–գյուղացիական աշխատավորների համար։ 1903 թ․–ի հունիսին պայքարել է եկեղեցու ինքնակալության հարցի դեմ; Գանձակում իրականացրել է բողոքի գործողություններ, ինչի համար ձերբակալվել է։ Բանտից ազատվելուց հետո մեկնել է Շուշի։ Մասնակցել է հայ-թուրքական կռիվներին։ Զոհվել է 27 տարեկան հասակում Զանգեզուրի համար մղվող մարտերի ժամանակ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալբոմ – ատլաս ԱՐԴ 1890-1914 թթ․, էջ 213։
  • Сергей Еремянц-Гандзакеци, "Гандзак 1905-1907, 1917-1921", документальная книга, Ереван 2009. Авторское издание. ISBN 978-9939-53-401-5.