Պենելոպե Կրուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պենելոպե Քրուզից)
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Պենելոպե Կրուս
իսպ.՝ Penélope Cruz
Penélope Cruz.jpg
Ծնվել է ապրիլի 28, 1974 (44 տարեկան)
Ծննդավայր Ալկոբենդաս, Մադրիդ {{{2}}} Իսպանիա
Քաղաքացիություն {{{2}}} Իսպանիա
Ազգություն {{{2}}} Իսպանիա
Մասնագիտություն Դերասանուհի
Ակտիվ շրջան 1986–այժմ
Ժանրեր Արկածային,
Դրամա,
Մելոդրամա
Ընտրանի «Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերին»,
«Ավազակուհիները»,
«Ֆան-Ֆան վարդակակաչ»
Ամուսին(ներ) Խավիեր Բարդեմ (2010-ներկա)
(1 երեխա)
Համատեղ ապրող(ներ) Թոմ Քրուզ[1]
Երեխա(ներ) 1 երեխա
Պարգևներ և մրցանակներ Gaudí a la millor actriu secundària, Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար, Արվեստի և գրականության շքանշան, Goya Award for Best Actress, Goya Award for Best Actress, Goya Award for Best Supporting Actress, «Սեզար» մրցանակ կինեմատոգրաֆում ակնառու վաստակի համար, Լավագույն դերասանուհի, BAFTA մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում, Օսկար, BAFTA և Գոյա
IMDb ID 0004851
ԿինոՊոիսկ ID 12227

Պենելոպե Կրուս Սանչես (իսպ.՝ Penélope Cruz Sánchez, հայալեզու և ռուսալեզու աղբյուրներում լայնորեն օգտագործվում է նաև անվան Պենելոպա ձևը, ապրիլի 28, 1974(1974-04-28)[2], Ալկոբենդաս, Մադրիդ, Իսպանիա), հայտնի իսպանացի դերասանուհի, արժանացել է «Օսկար» մրցանակի (1 անգամ)։

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրուսը «Օսկարի» 81-րդ մրցանակաբաշխության ժամանակ (2009 թ.), որի ընթացքում արժանացել է մրցանակի՝ լավագույն երկրորդ պլանի կնոջ դերի համար (Մարիա Էլենա, «Վիկի, Կրիստինա, Բարսելոնա» կինոնկար)։

Պենելոպե Կրուս Սանչեսը ծնվել է իսպանական խիտ բնակեցված վայրում՝ Ալկոբենդասում։ Հայրը՝ Էդուարդո Կրուսը, մանրածախ առևտրական և ավտոմեխանիկ էր։ Մայրը՝ Էնկառնա Սանչեսը, վարսահարդարուհի և իմպրեսարիո էր[3]: Բացի Պենելոպեից ընտանիքում մեծանում էին նաև կրտսեր քույրը՝ Մոնիկա Կրուսը և կրտսեր եղբայրը՝ Էդուարդո Կրուսը, ով դարձել է երաժիշտ և երգիչ[4][5]: Ամբողջ իր մանկությունն աղջիկն անցկացրել է Ալկոբենդասում։

Երիտասարդ տարիներին Կրուսը դերասանուհի դառնալու ծրագրեր չուներ, նրա հիմնական նախասիրությունը պարերն էին[6]: Նա ուսումնասրիել է դասական բալետ[4] և ինը տարի հաճախել է Իսպանիայի ազգային կոնսերվատորիա դասերի։ Ավարտելով կոնսերվատորիան՝ Կրուսը տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ չորս տարի սովորել է պարեր Նյու-Յորքի Քիրստինա Ռոտիի դպրոցում[7][8]:

Դեռահաս տարիքում Պենելոպեն հետաքրքրվեց դերասանական արվեստով՝ իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Կապիր ինձ» կատակերգությունը դիտելուց հետո[6][9]: Ապագա դերասանուհին սկսեց գործակալներ փնտրել, բայց նրան բազմիցս մերժեցին, քանի որ նրան համարում էին շատ երիտասարդ[6][10]: 1989 թվականին բախտը ժպտաց Կրուսին, տասնհինգ տարեկան հասակում նա ընդունվեց տաղանդների որոնման գործակալություն[11]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ աշխատանքներ (1989-1996)[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Կրուսը նկարահանվեց իսպանական Mecano փոփ խմբի «La Fuerza del Destino» երաժշտական տեսահոլովակում։ 1990-1997 թվականներին սկսնակ դերասանուհին վարում էր La Quinta Marcha հեռուստաշոուն, որն ուղղված էր դեռահասներին[11]։ 1991 թվականին Պենելոպեն ստացավ ոչ մեծ դեր «Վարդագույն սերիա» հեռուստասերիալի մի դրվագում, որտեղ նկարահանվեց լրիվ մերկ։

1992 թվականին Կրուսը նկարահանվեց իր առաջին ֆիլմում՝ «Խոզապուխտ, խոզապուխտ» կատակերգական դրամայում[11], որում մարմնավորեց երիտասարդ աղջկա՝ Սիլվիայի դերը, ով երեխայի էր սպասում ֆաբրիկայի սեփականատերի որդուց՝ Խոսեից։ Սակայն վերջինիս մայրը դեմ է նրանց հարաբերություններին և վարձում է Ռաուլին (նրան մարմնավորում էր Խավիեր Բարդեմը), որ վերջինս գայթակղի Սիլվիային։ People ամսագիրը նշեց, որ ֆիլմում մինչ գոտկատեղը մերկ հայտնվելուց հետո Պենելոպեն դարձավ «գլխավոր սեքս-սիմվոլը»[11]։ 1999 թվականին Los Angeles Daily News-ին տված հարցազրույցում Պենելոպեն պատմել է. «Ես պատրաստ չէի մերկանալուն, բայց ես չեմ զղջում, որովհետև ես ուզում էի սկսել աշխատել, և դա փոխեց իմ կյանքը»[11]։ «Խոզապուխտ, խոզապուխտ» ֆիլմը դրական արձագանքների արժանացավ քննադատների կողմից[12], իսկ Deseret News-ից Քրիս Խիկսը Պենելոպեի մարմնավորած Սիլվիային բնորոշեց որպես «հմայիչ»[13]։ Կինոքննադատ Ռոջեր Էբերտը, որ ներկայացնում էր Chicago Sun-Times-ը, գրում է. «Ֆիլմի դերասանական կազմը, հատկապես Սիլվիայի դերում հանդես եկեղ Պենելոպե Կրուսը, բավական գրավիչ է»։ Արդեն մեկ տարի անց Կրուսը իր կյանքում առաջին անգամ ներկայացվեց իսպանական «Գոյա» և Spanish Actors Union Award մրցանակների կնոջ լավագույն դերակատարման[14] համար։ Նույն տարում Պենելոպեն նկարահանվեց «Գեղեցկության դարաշրջան» ֆիլմում, որում կատարած դերի համար արժանացավ Spanish Actors Union Award մրցանակի։ 1993-1996 թվականներին Կրուսը նկարահանվեց իսպանական ու իտալական տասնյակ ֆիլմերում։

20 տարեկանում Պենելոպե Կրուսը տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ երկու տարի զբաղվեց բալետով ու սովորեց անգլերեն[15]։

Ճանաչում (1997-2000)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենելոպե Կրուսը Կաննի կինոփառատոնում, 2003 թվական

1997 թվականին «Սիրո վտանգները» իսպանական կատակերգությունում Կրուսը մարմնավորեց Ջոն Լենոնի երկրպագուհուն, ինչպես նաև նկարահանվեց ևս երկու ֆիլմերում՝ «Դրախտային անկյուն» ֆիլմում կատարեկով Հելենայի[11], իսկ Պեդրո Ալմոդովարի «Կենդանի մարմին» մելոդրամայում՝ մարմնավաճառուհու դերը։ Վերջին ֆիլմիում կատարած դերակատարման համար Պենելոպեն հերթական անգամ ներկայացվեց Spanish Actors Union Award մրցանակի։ 1997 թվականի վերջին Կրուսը նկարահանվեց «Բացիր աչքերդ» միստիկական դրամայում։ Նա մարմնավորեց Սոֆիային՝ գլխավոր հերոս (Էդուարդո Նորեգի) Սեսարի սիրուհուն։ Քննադատները դրական կարծիքներ հայտնեցին ֆիլմի մասին[16], սակայն հանդիսատեսը հավանության չարժանացրեց այն[17]։

Հաջորդ տարում Կրուսն առաջին անգամ նկարահանվեց ամերիկյան ֆիլմում՝ Բիլլի Կրուդապի «Բլուրների ու հովիտների երկիրը» վեսթերնում[11]։ Հետագայում դերասանուհին խոստովանել է, որ նկարահանումների ընթացքում դժվարություններ ուներ անգլախոս դերասանների հետ շփվելիս[11]։ Ֆիլմը անհաջողություն կրեց և՛ քննադատների արձագանքների[18], և՛ շահույթի տեսակետներից[19]։ Film Journal International կազմակերպության անդամ Կևին Լալլին այսպես է մեկնաբանել. «Այդքան անհաջող ընտրված դերասանների շարքում իսպանացի դերասանուհի Պենելոպե Կրուսը շատ ավելի հմայիչ է Ջոզեֆիի դերում, քան իր նախկին դերակատարումներում»[20]։ Չնայած ֆիլմի կրած անհաջողությանը՝ Պենելոպեն ներկայացվեց «ALMA» մրցանակի «Կնոջ լավագույն դեր» անվանակարգում։

Ֆեռնանդո Տրուեբայի «Իմ երազների աղջիկը» ֆիլմում Կրուսը կատարեց երգչուհի Մակարենա Գրանադայի դերը։ Կրուսի դերասանական աշխատանքը արժանացավ բազմաթիվ քննադատների գովասանքին. Variety-ից Ջոնաթան Հոլոլենդը գրել է. «Եթե նախկինի պես անհրաժեշտ է ապացույց, որ Կրուսը նախ դերասանուհի է, և միայն հետո՝ գեղեցկուհի, ապա ահա այն»[21]։ Film4 կայքում արված մեկնաբանությունում ասվում է. «Կրուսը ֆիլմում անխուսափելիորեն իր վրա է սևեռում ուշադրությունը», ինչպես նաև նշվում է, որ ֆիլմը «հիանալի է»[22]։ Ֆիլմում կատարած դերակատարման համար Պենելոպեն արժանացավ «Գոյա» և Spanish Actors Union Award մրցանակների, ինչպես նաև ներկայացվեց Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի։

1999 թվականին Պենելոպե Կրուսը կրկին համագործակցեց Պեդրո Ալմոդովարիի հետ՝ նկարահանվելով «Ամեն ինչ իմ մոր մասին» ֆիլմում[11]։ Մեկ տարի անց դերասանուհի կատարեց իր առաջին գլխավոր դերը՝ «Կինը վերևից» կատակերգությունում մարմնավորելով շեֆ-խոհարար Իզաբելային, ով մանկուց տառապում է ծովային հիվանդությամբ։ Variety-ից Լիզա Նեսելսսոնը դրական գնահատեց Պենելոպեի և նրա հետ նկարահանված Հարոլդ Պերինոյի աշխատանքը՝ ավելացնելով, որ դերասանուհին «հմայիչ ակցենտ ունի»[23]։ Կինոքննադատ Ջեյն Կրոուտերը հայտարարեց, թե «Կրուսը հիանալի է, թեթևամիտ ու անմեղ»[24]։ Նույն տարում Կրուսն ու Մեթ Դեյմոնը Բիլի Բոբ Տորնտոնի «Անսանձ սրտեր» ֆիլմում կատարեցին սիրեկաններ Ալեքսնադրայի ու Ջոնի դերերը[11]։ Dertoit News-ից Սյուզան Ստարկը նշել է, թե Տորնտոնը Դեյմոնից, Հենրի Թոմասից ու Կրուսից կարողացավ ստանալ «բավական տպավորիչ խաղ»։ Այնուամենայնիվ, Բոբ Լոնջիգոն մեղմ արտահայտվեց՝ ասելով, թե «նրանց տարվածությունը միմյանցով դժվար թե կարողանար տաքացներ մի տուփ լոբի»[25]։

Առաջընթաց և անհաջողություններ (2001-2005)[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին շրջադարձային եղավ Կրուսի կարիերայում. նա նկարահանվեց «Վանիլային երկինք» ֆիլմում, Ամենաբարի «Բացիր աչքերդ» ռեմեյքում։ Դերասանուհին կրկին խաղաց գլխավոր հերոսուհի՝ Սոֆիի ընկերուհու դերը, և նրա գործընկերը ֆիլմում դարձավ Թոմ Քրուզը։ Չնայած նրան, որ դրաման ստացավ տարբեր արձագանքներ[26], кассовые сборы превысили $ 200 млн по всему миру[27], եկամուտը կազմեց ավելի քան 200 միլոն դոլար ամբողջ աշխարհում։ Դերասանուհու աշխատանքը բարձր է գնահատվել քննադատների կողմից։ Բրենդոն Գրեյդոնը ասել է, որ Կրուսը «հմայիչ» է[28], իսկ Իտան Ալտերը նշել է, որ Պենելոպե Կրուս և Թոմ Քրուզ զույգը «կարող է ստեղծել ճիշտ մթնոլորտ»[29]: Նույն թվականին Պենելոպեն հայտնվեց դրամատիկական «Կոկաին» ֆիլմում, որ Բրյուս Պորտերի՝ 1993 թվականին հրատարակված գրքի էկրանացումն էր։ Կրուսը խաղացել է երկրորդ պլանի դեր. նա մարմնավորում էր Միրտային։ Վերջինիս ամուսինու՝ Ջորջ Լունգի դերում հանդես էր գալիս Ջոնի Դեփը: Քննադատների շրջանում դրաման առաջացրել է խառը արձագանքներ[30], но собрала $ 80 млн по всему миру[31], բայց հավաքել է 80 միլիոն դոլար ամբողջ աշխարհում։ Չնայած այն հանգամանքին, որ «Վանիլային երկինք» և «Կոկաին» ֆիլմերում դերասանուհու խաղի վերաբերյալ արձագանքները ընդհանուր առմամբ այդքան էլ վատ չէին, նա չի արժանացել որևէ մրցանակի, եթե չհաշվենք, որ նա ներկայացվել է «Ոսկե ազնվամորի» մրցանակի (երկու ֆիլմերի համար) որպես տարվա ամենավատ դերասանուհին։

Հետագայում՝ 2001 թվականի վերջից մինչև 2005 թվականը Պենելոպե Կրուսի կարերիայում դիտվել է անկում։ «Կորեիայի կապիտանի ընտրությունը» (որի համար նա ներկայացվել է «Ոսկե ազնվամորու») ֆիլմում նկարահանվելուց հետո նա անհաջողությունների էր հանդիպում։ Այդ ընթացքում էկրաններին բարձրացած 10 ֆիլմեր, որոնցում նկարահանվել էր Պենելոպե Կրուսը, արժանանում էին հիմնականում աննշան կամ բացասական արձագանքների[32][33]: Կրուսի համար միակ հաջողակը եղել է «Մի գնա» ֆիլմը. դերասանուհին ոչ միայն ստացավ քննադատների դրական գնահատականներ, այլև արժանացավ Դավիդ դի Դոնատելոյի անվան մրցանակ[34] ու ներկայացվեց «Գոյա» մրցանակի։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանրը Ռեժիսոր Խաղընկերներ
1986 - 1990 Վարդագույն սերիա Série rose Դաֆնի / Յավոթ / Ժուլիետ սերիալ,
Կատակերգություն
Գարի Քյումել, ...
1992 Խոզապուխտ, խոզապուխտ Jamón, jamón Սիլվիա Կատակերգություն Խոսե Հուան Բիգաս Լունա
1992 Թակարդ շրջափակելd Լոլա Դել Մորենո սերիալ,
Թրիլեր,
Քրեական
Ջեֆրի Սաքս Թիմոտի Դալթոն
1992 Նրբագեղ դարաշրջան Belle epoque Լուզ Կատակերգություն Ֆեռնանդո Տրուեբա
1993 Հունական լաբիրինթոս El laberinto griego Էլիզա Թրիլեր Ռաֆայել Ալկազար
1993 Ապստամբը La ribelle Էնզա Դրամա Աուրելիո Գրիմալդի
1993 Հանուն սիրո, միայն հանուն սիրո Per amore, solo per amore Մարի Պատմական Ջովանի Վերոնեզի
1994 Ծիծաղելի է, բայ ոչ այնքան Alegre ma non troppo Սալոմե Մելոդրամա,
Կատակերգություն,
Երաժշտական
Ֆեռնանդո Կոլոմո
1994 Դա սուտ է Todo es mentira Լուչիա Մելոդրամա,
Կատակերգություն
Ալվարո Ֆերնանդես Արմերո
1995 Կարմիրների միջև Entre rojas Լուչիա Դրամա Ասուենա Ռոդրիգես
1996 Վհուկները Brujas Պատրիսիա Դրամա Ալվարո Ֆերնանդես Արմերո
1996 Սելեստինա La Celestina Մելիբեյա Դրամա Հերարդո Վերա
1996 Ավելին քան սերը Más que amor, frenesí Լաուրա Կատակերգություն Ալֆոնսո Ալբասաետե, ...
1996 Սիրո վտանգները El amor perjudica seriamente la salud երիտասարդ Դիանա Մելոդրամա,
Կատակերգություն
Մանուել Գոմես Պերեյրա
1997 Դրախտային անկյուն Et hjørne af paradis Դոնա Հելենա Մելոդրամա,
Դրամա
Փիթեր Ռիքուարդ
1997 Կենդանի մարմին Carne trémula Իզաբել Պլազա Կաբալյերո Դրամա Պեդրո Ալմոդովար
1997 Բացիր աչքերդ Abre los ojos Սոֆիա Ֆանտաստիկ,
Թրիլեր,
Մելոդրամա,
Դետեկտիվ
Ալեխանդրո Ամենաբար
1998 Դոն Ժուան Don Juan Մաթուրին Մելոդրամա,
Կատակերգություն
Ժակ Վեբեր Ժակ Վեբեր
1998 Անձրևոտ կոշիկներով մարդը The Man with Rain in His Shoes Լուիզա Մելոդրամա,
Կատակերգություն
Մարիա Ռիփոլ
1998 Հրեշտակների զրույցը Talk of Angels Պիլար Մելոդրամա,
Կատակերգություն,
Ռազմական
Նիկ Հելմ Վենսան Փերես
1998 Իմ երազանքների աղջիկը La niña de tus ojos Մաքարենա Գրանադա Դրամա,
Կատակերգություն
Ֆեռնանդո Տրուեբա
1998 Բլուրների և հովիտների երկիրը The Hi-Lo Country Ժոզեֆա Օ'Նիլ Մելոդրամա,
Վեստեռն
Սթիվեն Ֆրիրզ
1999 Ամեն ինչ իմ մոր մասին Todo sobre mi madre քույր Մարիա Ռոզա Սանզ Դրամա Պեդրո Ալմոդովար
1999 Մերկ մաշկ Volavérunt Պեպիտա Թուդո Դրամա Խոսե Խուան Բիգաս Լունա
2000 Կինը վերևից Woman on Top Իզաբելլա Օլիվիերա Մելոդրամա,
Կատակերգություն
Ֆինա Տորես
2000 Անսանձահարելի սրտերը All the Pretty Horses Ալեխանդրա Մելոդրամա,
Վեստեռն
Բիլի Բոբ Տորնտոն Մեթ Դեյմոն
2001 Կոկաին Blow Միրթա Ջանգ Դրամա,
Կենսագրական
Թեդ Դեմե Ջոնի Դեփ,
Խորդի Մոլյա
2001 Կապիտան Քորելիի ընտրությունը Captain Corelli's Mandolin Փելեգիա Դրամա,
Մելոդրամա,
Ռազմական
Ջոն Մենդեն Նիկոլաս Քեյջ,
Քրիստիան Բեյլ
2001 Աստծուց լուրեր չկան Sin noticias de Dios Կարմեն Ռամոս Կատակերգություն Ագուստին Դիաս Յանես Ֆանի Արդան
2001 Վանիլային երկինք Vanilla Sky Սոֆիա Սերանո Ֆանտաստիկ,
Մելոդրամա,
Թրիլեր,
Դետեկտիվ
Քեմերոն Քրոու Թոմ Քրուզ,
Քեմերոն Դիազ,
Կուրտ Ռասել
2001 Իտալացի զինվորներ Italian Soldiers Փաստագրական,
Ռազմական
Ֆրանչեսկո Կաբրաս
2002 Ռենոյում արթնացածը Waking Up in Reno Բրենդա՝ իսպանացի կին Կատակերգություն,
Մելոդրամա
Ջորդան Բրեյդի Բիլի Բոբ տորնտոն,
Պատրիկ Սուեզի,
Շարլիզ Թերոն
2003 Դարի շոուն Masked and Anonymous Պեգան Լեյս Դրամա,
Կատակերգություն,
Երաժշտական
Լարի Չարլզ Ջոն Գուդմեն,
Ջեսիկա Լենգ,
Լյուկ Ուիլսոն,
Էդ Հարիս,
Չիչ Մարին,
Միքի Ռուրկ
2003 Ֆան-Ֆան վարդակակաչ Fanfan la tulipe Ադելին լա Ֆրանշիս Արկածային,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ժերար Կրավչիկ Վենսան Փերես
2003 Գոթիկա Gothika Խլոե Սավա Թրիլեր Մաթյո Կասովից Հոլի Բերի
2004 Մի գնա Non ti muovere Իտալիա Դրամա Սերջո Կաստելիտո
2004 Նոել Noel Նինա Վասքուես Դրամա Չազ Պալմինտերի Սյուզան Սարանդոն,
Պոլ Ուոքեր,
Ռոբին Ուիլյամս
2004 Գլուխն ամպերում Head in the Clouds Միա Ռազմական,
Կատակերգություն
Ջոն Դայգան Շարլիզ Թերոն
2005 Սահարա Sahara Եվա Ռոյաս Արկածային,
Կատակերգություն
Բրեկ Այսեր Մեթյու Մակքոնահի,
Սթիվ Զան
2005 Քրոմոհոբիա Chromophobia Գլորիա Դրամա Մարտա Ֆայնս
2006 Ավազակուհիները Bandidas Մարիա Ալվարես Կատակերգություն,
Վեստեռն
Հոակին Ռոնինգ,
Էսլեն Սանդբերգ
Սալմա Հայեկ,
Սթիվ Զան
2006 Վերադարձ Volver Ռայմունդա Դրամա,
Կատակերգություն,
Դետեկտիվ
Պեդրո Ալմոդովար
2007 Բարի գիշեր The Good Night Աննա / Մելոդիա Դրամա,
Կատակերգություն
Ջեյք Փելթրոու Գվինեթ Փելթրոու,
Դենի Դե Վիտո
2008 Էլեգիա Elegy Կոնսելո Կաստիլիո Դրամա,
Մելոդրամա
Իզաբել Կոյշեթ Բեն Քինգսլի,
Դենիս Հոփեր
2008 Վիկի Քրիստինա Բարսելոնա Vicky Cristina Barcelona Մարիա Ելենա Մելոդրամա,
Կատակերգություն
Վուդի Ալեն Սքարլեթ Յոհանսոն
2008 Մանալոթե Manolete Լուփե Սինո Մելոդրամա,
Կենսագրական
Մենո Մեյես Էդրիան Բրոուդի
2008 Կանիբալի խորհրդատուն La concejala antropófaga Պինա Կարճամետրաժ Պեդրո Ալմոդովար
2009 Անցանկալի գրկախառնություն Los abrazos rotos Լենա Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա
Պեդրո Ալմոդովար
2009 Դարվինի առաքելությունը G-Force Ժուարեզ (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Մարտական,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Հոյթ Յեթմեն Բիլ Նայի
2009 Ինը Nine Կարլա Երաժշտական,
Մելոդրամա
Ռոբ Մարշալ Նիկոլ Կիդման,
Ջուդի Դենչ,
Քեյթ Հադսոն
2010 Սեքսը մեծ քաղաքում 2 Sex and the City 2 Կարմեն Գարսիա Կարիոն Կատակերգություն,
Մելոդրամա
Մայքլ Պատրիկ Կինգ Սառա Ջեսիկա Փարկեր
2011 Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերին Pirates of the Caribbean։ On Stranger Tides Անժելիկա Տիչ Ֆենտեզի,
Արկածային
Ռոբ Մարշալ Ջոնի Դեփ,
Ջեֆրի Ռաշ,
Յեն Մակշեյն,
Սեմ Կլաֆլին,
Աստրիդ Բերժե-Ֆրիսբի
2012 Հռոմեական արկածներ To Rome with Love Աննա Կատակերգություն,
Մելոդրամա
Վուդի Ալեն Վուդի Ալեն,
Ալեք Բոլդուին,
Ռոբերտո Բենինյի,
Էլեն Փեյջ
2012 Կրկնակի ծնվածը Venuto al mondo Ջեմմա Դրամա Սերջո Կաստելիտո
2013 Ոչ երկարատև սիրահարները Los amantes pasajeros կատակերգություն Պեդրո Ալմոդովար Անտոնիո Բանդերաս
2013 Խորհրդատուն The Counselor Լաուրա Թրիլեր Ռիդլի Սքոթ Բրեդ Փիթ,
Քեմերոն Դիազ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. PeopleTime Inc., 2004. — ISSN 0093-7673
  2. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #129996807 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. «Penelope Cruz Biography (1974–)»։ Film Reference։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-12-ին։ Վերցված է ապրիլի 18, 2010 
  4. 4,0 4,1 De Vries Hilary. (февраль 2004)։ «Penelope Cruz: Will She Say I Do, or I Don't (Page 3)»։ Marie Claire։ Hearst Communication, Inc։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-18-ին։ Վերցված է մարտի 14, 2010 
  5. «Eva Longoria splits with her jumpoff/boyfriend of 14 months, Eduardo Cruz»։ Celebitchy։ 9 марта 2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-07-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 7 
  6. 6,0 6,1 6,2 Rose Charlie. (17 января 2010)։ «The Rising Star of Penelope Cruz (Page 2)»։ CBS News։ CBS Interactive Inc։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-18-ին։ Վերցված է ապրիլի 25, 2010 
  7. Gilchrist Todd.։ «10 Questions With Penelope Cruz»։ Ask Men։ IGN Entertainment։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-18-ին։ Վերցված է մարտի 14, 2010 
  8. «Últimas noticias y biografía de Penélope Cruz»։ Hola (Spanish)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-18-ին։ Վերցված է մայիսի 3, 2010 
  9. Sischy Ingrid. (ноябрь 2009)։ «The Passions of Penélope»։ Vanity Fair։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-18-ին։ Վերցված է ապրիլի 26, 2010 
  10. Barlow Helen. (7 декабря 2008)։ «Why the lady is a vamp (Page 4)»։ Sydney Morning Herald։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-18-ին։ Վերցված է մարտի 14, 2010 
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 11,9 «Penélope Cruz Biography»։ People։ Time Warner Inc։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-18-ին։ Վերցված է մարտի 14, 2010 
  12. «Jamon Jamon (1993)»։ Rotten Tomatoes։ Վերցված է ապրիլի 24, 2010 
  13. Hicks Chris. (12 апреля 1994)։ «Jamon Jamon»։ Deseret News։ Deseret Management Corporation։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-23-ին։ Վերցված է ապրիլի 24, 2010 
  14. Ebert, Roger. (11 февраля 1994)։ «Jamon Jamon»։ Chicago Sun-Times։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-12-ին։ Վերցված է ապրիլի 24, 2010 
  15. Cotillard Marion. (28 апреля 2010)։ «Penelope CRUZ»։ Interview։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-23-ին։ Վերցված է ապրիլի 2, 2011 
  16. «Open Your Eyes (1997)»։ Rotten Tomatoes։ Flixster, Inc։ Վերցված է ապրիլի 25, 2010 
  17. «Open Your Eyes»։ Box Office Mojo։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-23-ին։ Վերցված է ապրիլի 25, 2010 
  18. «The Hi-Lo Country (1998)»։ Rotten Tomatoes։ Flixster, Inc։ Վերցված է ապրիլի 24, 2010 
  19. «The Hi-Lo Country»։ Box Office Mojo։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-23-ին։ Վերցված է ապրիլի 24, 2010 
  20. Lally Kevin.։ «Hi-Lo Country, The»։ Film Journal International։ Nielsen Business Media Inc։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-12-ին։ Վերցված է ապրիլի 24, 2010 
  21. Holloland Jonathan. (16 ноября 1998)։ «The Girl of Your Dreams»։ Variety։ Reed Business Information։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-23-ին։ Վերցված է ապրիլի 24, 2010 
  22. «GIRL OF YOUR DREAMS, THE»։ Film4։ Channel Four Television Corporation։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-23-ին։ Վերցված է ապրիլի 24, 2010 
  23. Nesselson Lisa. (26 июля 2000)։ «Women on Top»։ Variety։ Reed Business Information։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-23-ին։ Վերցված է ապրիլի 24, 2010 
  24. Crowther Jane. (24 января 2001)։ «Woman on Top (2001)»։ BBC News։ BBC Online։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-23-ին։ Վերցված է ապրիլի 24, 2010 
  25. Longigo, Bob.։ «All Pretty Horses»։ Dayton Daily News։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-20-ին։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20–ին 
  26. «Vanilla Sky (2001)»։ Rotten Tomatoes։ Flixster, Inc։ Վերցված է ապրիլի 22, 2010 
  27. «Vanilla Sky»։ Box Office Mojo։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-23-ին։ Վերցված է ապրիլի 22, 2010 
  28. Graydon Brandon. (24 января 2002)։ «Vanilla Sky (2002)»։ BBC News։ BBC Online։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-23-ին։ Վերցված է ապրիլի 23, 2010 
  29. Alter Ethan.։ «VANILLA SKY»։ Film Journal International։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-12-ին։ Վերցված է ապրիլի 23, 2010 
  30. «Blow (2001)»։ Rotten Tomatoes։ Flixster, Inc։ Վերցված է ապրիլի 23, 2010 
  31. «Blow»։ Box Office Mojo։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-23-ին։ Վերցված է ապրիլի 23, 2010 
  32. rottentomatoes.com կայքի վիճակագրությունը կազմող քննադատները ֆիլմի տվյալների համար նշանակեցին 14-39 % հնարավոր 100 %-ից:
  33. «Penelope Cruz»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2012-12-17 
  34. «Migliore attrice protagonista 2004»։ daviddidonatello.it։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-30-ին։ Վերցված է 2012-11-25