Չարամիտներին
Appearance
Չարամիտներին | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1890 |
Հրատարակվել է | 1890 |
Վիքիդարան | Չարամիտներին |
«Չարամիտներին», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականի մայիսի 20-ին։ Տ․ Փիրումյանն իր հուշերում ներկայացրել է, որ Թումանյանն այս ոտանավորը գրել է «Թիֆլիսի Մթածմինդա սարից դիտելով քաղաքը»։
Ինքնագիրը չի պահպանվել[1]։
«Չարամիտներին» բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1890 թվականին Մոսկվայում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների I հատորում։ Այնուհետև 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության I հատորում։
Բանաստեղծությունն արտատպվել է Մոսկվայում 1890 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանստեղծությունների I հատորից[1]։