Շնորհավոր Նոր տարի... (Թումանյան, 1891)
| Շնորհավոր Նոր տարի | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | բանաստեղծություն |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | 1891 |
| Հրատարակչություն | Գրական թերթ |
| Հրատարակվել է | 1938 |
| Վիքիդարան | Շնորհավոր Նոր տարի... |
«Շնորհավոր Նոր տարի...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1891 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1891 թվականին հունվարի 1-ին[1]։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 274) պահվում է բանաստեղծի՝ 1891 թվականին հունվարի 1-ին Թումանյանի՝ Ան․ Աբովյանին հղած նամակը, որը սկսվում է այս ոտանավորով։
Առաջին անգամ տպագրվել է 1938 թվականին «Գրական թերթում» (№ 13), այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության հինգերորդ հատորում (էջ 39) և 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 442)[1]։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։
