Jump to content

Մոնտանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մոնտանա (նահանգ)ից)
Մոնտանա
անգլ.՝ Montana
flag of Montana? Զինանշան


ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ
ՀիմնMontana?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
Ներառում էԲիվերհեդ շրջան, Բիգ Հորն շրջան, Բլեյն շրջան, Բրոդուոտեր շրջան, Քարբոն շրջան, Քարտեր շրջան, Քասկեյդ շրջան, Շուտո շրջան, Քաստեր շրջան, Դանիելս շրջան, Դոուսոն շրջան, Դիր Լոջ շրջան, Ֆելոն շրջան, Ֆերգու շրջան, Ֆլեթիդ շրջան, Գալատին շրջան, Գարֆիլդ շրջան, Գլեյսիեր շրջան, Գոլդեն Վալի շրջան, Գրանիտ շրջան, Հիլ շրջան, Ջեֆերսոն շրջան, Ջուդիթ Բեյսն շրջան, Լեյք շրջան, Լուիս և Քլարկ շրջան, Լիբերտի շրջան, Լինկոլն շրջան, Մակ-Քոն շրջան, Մեդիսոն շրջան, Մարհ շրջան, Միներալ շրջան, Միսուլա շրջան, Մասելշել շրջան, Փարկ շրջան, Փետրոլեում շրջան, Ֆիլիպս շրջան, Փոնդերա շրջան, Փաուդեր Ռիվեր շրջան, Փաուել շրջան, Փրեյրի շրջան, Ռավալի շրջան, Ռիչլանդ շրջան, Ռուզվելտ շրջան, Ռոզբադ շրջան, Սանդերս շրջան, Շերիդան շրջան, Սիլվեր շրջան, Ստիլուոտեր շրջան, Սուիտ Գրես շրջան, Թետոն շրջան, Թուլ շրջան, Թրեժր շրջան, Վալի շրջան, Ուիտլենդ շրջան, Ուիբոու շրջան և Ելոուստոն շրջան
ՎարչկենտրոնՀելենա
Ամենաբարձր կետGranite Peak?
ԲԾՄ1035 մետր
Օրենսդրական մարմինMontana Legislature?
Դատական մարմինMontana Supreme Court?
Միության մուտքնոյեմբերի 8, 1889 (41-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
1 084 225 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (44 տեղ)
Տարածք381 154 կմ²  (4 տեղ)
Հիմնադրված էնոյեմբերի 8, 1889 թ.
Սահմանակցում էԲրիտանական Կոլումբիա, Ալբերտա, Սասկաչևան, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոթա, Վայոմինգ, Այդահո և Հյուսիսարևմտյան տարածքներ
Ժամային գոտիUTC-7 և Ամերիկա/Դենվեր
ՀապավումMT և Mont.
ՓոխարինեցMontana Territory?
ISO 3166-2 կոդUS-MT
Անվանված էլեռ
ՄականունBig Sky Country և Treasure State
Միության մուտքնոյեմբերի 8, 1889 (41-րդ)
Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'.
mt.gov(անգլ.)

Մոնտանա (անգլերեն՝ Լսել Montana), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան մասում։ Այն հյուսիսում սահմանակցում է Կանադային։ Նահանգի անվանումը գալիս է իսպաներեն [montaña] error: {{lang}}: text has italic markup (help) (լեռ) բառից։ Մոնտանան ունի մի քանի մականուններ, սակայն ոչ մեկը պաշտոնական չէ` ներառյալ «Մեծ երկնքի երկիր» և «Գանձերի նահանգ» և հաճախ նաև կոչում են «Փայլող լեռների երկիր» կամ «Վերջին լավագույն վայր»[2]։ Մոնտանան տարածքով 4-րդն է ԱՄՆ նահանգների մեջ, սակայն բնակչությամբ 44-րդն է, իսկ բնակչության խտությամբ` 48-րդը։ Մոնտանայի արևմուտքի մեկ երրորդը պատված է լեռներով։ Մոնտանայում հաշվվում է 77 լեռնաշղթա։

Տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա, ներառյալ անասնապահությունը և հացահատիկային բույսերի մշակումը։ Տնտեսության մյուս հիմնական ճյուղերից է հանքարդյունաբերությունը` այդ թվում գազը, նավթը, ծանր լեռնային ապարները, նաև արագ զարգանում է տուրիզմը[3]։ Առողջապահությունը, ծառայությունը և պետական հատվածը նույնպես շատ կարևոր դեր ունեն նահանգի տնտեսության մեջ[4]։ Միլիոնավոր զբոսաշրջիկներ ամեն տարի այցելում են Գլեյշար ազգային այգի, Փոքր Բիգհորնի ճակատամարտի ազգային հուշարձան և Ելոուսթոուն ազգային այգի[5]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոնտանայի քարտեզ

Մոնտանայի տարածքը 381.156 քառակուսի կիլոմետր է։ Մոնտանան ավելի մեծ է Ճապոնիայից[6]։ Այն տարածքով չորրորդն է ԱՄՆ-ում` Ալյասկայից, Տեխասից և Կալիֆոռնիայից հետո[7], և 56-րդ նահանգը կամ պրովինցիան աշխարհում[8]։ Հյուսիսից Մոնտանան սահմանակցում է երեք կանադական նահանգների` Բրիտանական Կոլումբիային, Ալբերտային և Սասկատչևանին։ Այն արևելքում սահմանակցում է Հյուսիսային Դակոտային և Հարավային Դակոտային, հարավից` Վայոմինգին, իսկ արևմուտքում և հարավ արևմուտքում` Այդահոյին[9]։

Մեծ տարածքի և տեղանքի բազմազանության հետևանքով Մոնտանայի կլիման բազամազան է։ Միջին օրական ջերմաստիճանը հունվար ամսին կազմում է −2 °C, իսկ հունիս ամսին 29,2 °С: Ամենաբարձի ջերմաստիճանը նահանգում գրանցվել է 1937 թվականի հուլիսի 5-ին կազմելով` 47 °С: Ամենացածր ջերմաստիճանը (այն ամենացածր գրանցված ջերմաստիճանն է ամբողջ երկրում) գրանցվել է 1954 թվականի հունվարի 20-ին կազմելով` −57 °C: Շուտոյի շրջանի Լոմա քաղաքը հայտնի է 24 ժամվա ընթացքում գրանցված ջերմաստիճանի փոփոխությամբ։ Այսպիսով, 1972 թ. հունվարի 15-ին այստեղ ջերմաստիճանը բարձրացավ `-48 °C -ից մինչև 9 °C:

Մթնոլորտի միջին մակարդակը մոտ 380 մմ է,, այնուամենայնիվ, տարբեր տարածաշրջաններում դիտվում է ուժեղ տարբերություններ։ Արևմտյան լեռնաշղթաները արևելյան հարթավայրերում ստեղծում են անձրևի ստվեր։ Հերոն քաղաքում (գտնվում է Սանդերսի շրջանի արևմտյան մասում) տեղումների քանակը կազմում է 881 մմ, որը ընկնում է Մոնտանայի արևմտյան ամենածայրային մասում, սակայն Լոնպայ քաղաքը (գտնվում է Սանդերսի շրջանի արևելյան կողմում) տեղումների քանակը կազմում է ընդամենը 291 մմ։ Որոշ լեռնային վայրերում տարեկան տեղումների քանակը կարող է հասնել 2500-2700 մմ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալներով նահանգի բնակչությունը կազմել է 1 015 165 մարդ, որը 2010 թվականի համաեմատ աճել է 2,6 %[10]։ 2010 թվականի տվյալներով նահանի ռասայական կազմի մեջ մտնում են` սպիտակամորթներ (89,4 %), սևամորթներ (0,4 %), բնիկ ամերիկացիներ (6,3 %), ասիացիներ (0,6 %), հավայանցիներն և օկեանցիներ (0,1 %), այլ ռասայի ներկայացուցիչներ (0,6 %), 2 կամ ավելի ցեղերի ներկայացուցիչներ (2,5 %)[11]։ Նահանգում բնակչության հիմնական մաս կազմում են գերմանացիներ (29,3 %), իռլանդացիներ (16,4 %), անգլիացիներ (13,1 %), և նորվեգացիներ (10 %)։ Բնակչության ավելի քան 94,8 % -ը 5 տարեկանից սկսած խոսում են անգլերեն[12]։

Նահանգի բնակչության դինամիկան

  • 1950: 591 024 մարդ
  • 1960: 674 767 մարդ
  • 1970: 694 409 մարդ
  • 1980: 786 690 մարդ
  • 1990: 799 065 մարդ
  • 2000: 902 195 մարդ
  • 2010: 989 415 մարդ
  • 2013: 1 015 165 մարդ

Խոշոր քաղաքներ

  • Բիլլինգս
  • Միզուլա
  • Գրեյթ- Ֆոլս
  • Վոզմեն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Robbins, J., 2008
  3. Economic Sectors, 2013
  4. Department of Labor, 2013
  5. Billings Gazette, 2009
  6. Kugler, 2013, էջ 44
  7. Anderson, 2012, էջ 4
  8. State Records, 2012
  9. Holding, 2010, էջ 81
  10. Table 1. Annual Estimates of the Population for the United States, Regions, States, and Puerto Rico: April 1, 2010 to July 1, 2013
  11. «factfinder2.census.gov». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  12. «Language Map Data Center». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտանա» հոդվածին։