Ստեփան Ստեփանյան (ֆիդայի)
(Վերահղված է Հարություն Պետրոսյանից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Ստեփանյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Ստեփանյան (Հարություն Պետրոսյան) | |
---|---|
1878 - 1905 թթ․ | |
Ծննդավայր | Նորաշեն |
Մահվան վայր | Զանգեզուր |
Մարտեր/ պատերազմներ | Հայ-թաթարական կռիվներ 1905-1906 թթ Հայ-թուրքական կռիվներ |
Ստեփան Ստեփանյան (Հարություն Պետրոսյան), (1878 թ․, Նորաշեն - - 1905 թ․, Զանգեզուր), հայազգի ֆիդայի։ Ավարտել է Թիֆլիսի Ներսեսյան գիմնազիան։ 3 տարի ծառայել է Դաղստանի այն ժամանակվա մայրաքաղաք Թեմուր–Խան Շուրայրում (Բույնակսկ)։ Քարոզներ է կարդացել բանվոր–գյուղացիական աշխատավորների համար։ 1903 թ․–ի հունիսին պայքարել է եկեղեցու ինքնակալության հարցի դեմ; Գանձակում իրականացրել է բողոքի գործողություններ, ինչի համար ձերբակալվել է։ Բանտից ազատվելուց հետո մեկնել է Շուշի։ Մասնակցել է հայ-թուրքական կռիվներին։ Զոհվել է 27 տարեկան հասակում Զանգեզուրի համար մղվող մարտերի ժամանակ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալբոմ – ատլաս ԱՐԴ 1890-1914 թթ․, էջ 213։
- Сергей Еремянц-Гандзакеци, "Гандзак 1905-1907, 1917-1921", документальная книга, Ереван 2009. Авторское издание. ISBN 978-9939-53-401-5.
|