Հարավ, գյուղական համայնք Արցախի ՀանրապետությանԱսկերանի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 14 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 1154,48 հա տարածք, որից 505,16 հա գյուղատնտեսական նշանակության, 574,23 հա անտառային հողեր։ Հարավ համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետի վտակը։ Հարավ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 324 մարդ, կա 99 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբանասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 44 աշակերտներ։ 2014 թ. դեկտեմբերի 1-ից հարավի միջնակարգ դպրոցում բացվել է նաև 1 նախադպրոցական խումբ՝ շաբաթական հինգօրյա և օրական ութժամյա տևողությամբ։
Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ Սբ. Մեսրոպ եկեղեցի (1795 թ.), Բովուրխանի վանք-ամրոց (XVI-XVII դդ.), խաչքար (XIII դ.), գերեզմանոց (XVII-XVIII դդ.), խաչքար (XIII դ.), գերեզմանոց (XVII-XVIII դդ.), աղբյուր (1898 թ.), հաշվառված է 12 հուշարձան։
Համայնքի տարածքում առկա են մարմարացած կրաքարի (շահագործվում է) հանքային պաշարներ։