Հայ իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայկական իրավունքից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի իրավունք (այլ կիրառումներ)
Հայաստանի քաղաքականություն
Անկախ պետությունների համագործակցություն ԱՊՀ և  Եվրոպայի խորհուրդ կազմակերպությունների անդամ

Հայ իրավունք, իրավական համակարգ, որը առաջացել է Հին Հայաստանում։

Հայ իրավունքի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավունքը հայ հասարակության պատմության մեջ ծագել է նույն այն պատճառների և պայմանների ուղով ինչ որ պետությունը։ Պետության և իրավունքի ծագման գործընթացները ընթանում են զուգահեռ։ Միաժամանակ տարբեր ժողովուրդների մոտ, տարբեր պատմական ժամանակաշրջաններում իրավունքի ծագումը ունեցել է իր առանձնահատկությունները։ Յուրաքանչյուր հասարակության տնտեսական և սոցիալական կյանքը պահանջում է արտադրության, բաշխման և նյութական բարիքների սպառման մեջ ընդգրկված մարդկանց գործունեության, նրանց վարքի կանոնակարգում։ Այս խնդիրը լուծվում է սոցիալական նորմերի օգնությամբ։ Նախնադարյան հայկական հասարակությունում (ինչպես նաև այլ ժողովուրդների) դրանք հիմնականում սովորույթներն էին։

Հասարակության սոցիալական շերտավորումը, հասարակության մեջ իրենց շահերով և հետաքրքրություններով տարբեր սոցիալական խմբերի ի հայտ գալը հանգեցնում են նրան, որ նախնադարյան տոհմատիրական համակարգի սովորույթներն այլևս ի վիճակի չեն լինում լուծել այս խնդիրը, կատարել իրենց համակարգավորիչ դերը։ Որակապես նոր սոցիալ-տնտեսական պայմանները պահանջում են պետության կողմից սահմանված կամ թույլատրվծ և պետության կողմից պաշտպանվող նոր համապարտադիր նորմեր։

Իրավունքի, ինչպես և պետության ծագումը դյուրին չի եղել, այն տևել է հարյուրամյակներ։ Այդ պատճառով տեսականորեն, սխեմատիկ շարադրել իրավունքի ծագումը Հայաստանում անհնար է։ Ինչպես Հայաստանում, այդպես էլ տարբեր երկրներում այդ գործընթացը, թեև ընդհանուր օրինաչափություններով, ունեցել է անցյալի և ներկայի մտածողներին, հին ու նոր աշխարհի գիտնականներին։ Իրավունքի ծագման վերաբերյալ գոյություն ունեն տարբեր տեսություններ, որոնք մեծ մասամբ սերտորեն կապված են պետության ծագման մասին գոյություն ունեցող տեսությունների հետ։ Դրանցից առավել հայտնի և տարածվածներն են. աստվածային, բնական, պատմական, նորմատիվային, մարքսիստական տեսությունները։


Հայոց իրավունքի և իրավական մտքի պատմության սկզբնաղբյուրներն իրենց արմատներով գնում են խորը հնադար։ Դրանց համառոտ շարադրանքից երևում է, որ հնում և միջնադարում հայ ժողովրդի իրավունքը և իրավական միտքը պատմականորեն ունեցել է իր իրավական աղբյուրները։ Այդ աղբյուրներն են[1].

  1. սովորույթը կամ սովորութային իրավունքը
  2. կանոնական կամ եկեղեցական իրավունքը
  3. օտար իրավունքի ռեցեպցիան (Մովսեսական օրենքները, Ասորահռոմեական դատաստանագիրքը, բյուզանդական զինվորական օրենքը, հռոմեակաբյուզանդական և այլ իրավունքներ)
  4. ազգային դատաստանագրքեր (Դավիթ Ալավկա որդու կանոնները, Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», Սմբատ Գունդստաբլի «Դատաստանագիրքը»)
  5. իրավահայտ աղբյուրները, այսինքն հայ և օտար պատմագիրների աշխատությունները, վիմագիր տարեգրերն ու նյութական մշակույթի այլ հիշատակարանները։

Սովորույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին պետությունների ռրենսդրական ժողովածուները հիմնականում կազմված են սովորութային իրավունքի փոխառումերնից։ Այդպիսին են Բաբելոնի «Համմուրաբի թագավորի օրենքները», Հին Հռոմի «12 աղյուսակները», Հին Հունաստանի «Սոլոնի օրենքները» և այլն։ Հնում հայերի համար օրենքը, փաստորեն, նույն պարտադիր սովորույթն էր։ Դա պարզորոշ կերպով արձանագրված է հին հայկական մատենագիրների մոտ, որոնք շատ հաճախ էին կիրառում «օրենքը նախնեաց», «կարգ նախնեաց» և նման այլ արտահայտություններ, որոնք ըստ էության նշանակել են մի բան՝ սովորութային իրավունք։ Սովորութային նորմերն իրավունքի աղբյուր են եղել նաև միջնադարյան Հայաստանում[2]։

Եկեղեցական կանոնների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեությունը 4-5-րդ դարերից սկսած Հայաստանում սկսում են որպես իրավունքի աղբյուր ձևավորել եկեղեցական կանոնների ժողովածուները։ Դրանք վաղ միջնադարյան Հայաստանի ամենահին գրավոր աղբյուրներն են։ Սկզբնական շրջանում այդ կանոնները դավանաբանական թեզերի ու բարոյագիտական նորմերի համախմբումներ էին։ Հետագայում հետզհետե ընդգրկվում են նաև հասարակական հարաբերությունների կարգավորման որոշ շրջանակներ և համակվում են իրավական նորմերի բնույթով։ Միջնադարյան Հայաստանում գործող եկեղեցական կամ կանոնական իրավունքն արդեն 8-րդ դարից դառնում է կանոնադրությունների հավաքածու[3]։

Օտար իրավունքի ռեցեպցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ իրավունքի պատմության մեջ «օրենքը»՝ որպես սովորութային իրավունքի նորմերից տարբեր մի հասկացություն, հանդես է գալիս, երբ Հայաստանում սկսվում են օտար օրենսգրքերի, ինչպես օրինակ մովսեսական, ասորահռոմեական և, մանավանդ, բյուզանդական օրենքների մասնակի կիրառումը, և երբ դրա հետևաքով էլ առաջանում է տեղական ազգային օրենսգիրք կամ դատաստանագիրք կազմելու անհրաժեշտությունը։ Ազգային դատաստանագրերը, բնականաբար, իրենցից ներկայացնում էին օտար օրենքների և տեղական սովորութային իրավունքի համաձուլվածք։ Օտար իրավունքի առնչությամբ հարկ է նշել, որ նրա փոխառումը, այսինքն ռեցեպցիան, հիմնականում կատարվել է 2 ճանապարհով. բնական եղանակով, երբ հայ հասարակությունը գնահատելով իրավունքի այս կամ այն օտար աղբյուրի արժանիքները, կամովին ներմուծել է այն և պարտադրանքի եղանակոով, երբ օտար նվաճողները հայերին հարկադրել են ընդունել իրենց օրենքները[1]։

Ազգային դատաստանագրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնականաբար, հայոց իրավունքի համար աղբյուր են եղել նաև հայոց ազգային դատաստանագրերը՝ Դավիթ Ալավկա որդու կանոնները, Մխիթար Գոշի և Սմբատ Գունդստաբլի դատաստանագրքերը[1]։

Իրավահայտ աղբյուրներ (մատենագիրների աշխատանքներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց իրավունքի համար աղբյուրագիտական արժեք ունեն հայ և օտար դասական մատենագիրների՝ Ստրաբոնի, Քսենոփոնի, Դիոն Կասիոսի, Խորենացու, Բուզանդի, Ագաթանգեղոսի, Շիրակացու և այլոց թողած ժառանգությունը։ Նրանց գործերում տեղեկություններ են պահպանվել վաղ շրջանի հայ իրավունքի պատմության վերաբերյալ։ Միաժամանակ հենց այդ տեղեկություններն են իրավունքի աղբյուրի նշանակություն ձեռք բերել հետագայի համար։ Հենց այդ պատճառով հայ և օտար պատմիչների գործերը, վիմագիր տարեգրություններն ու նյութական մշակույթի այլ հիշատակարանները հայոց իրավունքի իրավահայտ աղբյուրներ են[1]։

Հայ իրավունքի զարգացումը Հին աշխարհի ժամանակաշրջանում (9-րդ դ. մ.թ.ա. - 4-րդ դ. մ.թ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրարտական իրավունքը որպես հայ իրավունքի զարգացման բազիսներից մեկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղերից և ցեղաային միություններից մեզ հայտնի առաջինը պետական կազմավորման մակարդակի հասան Վանա լճի ավազանում բնակվող ցեղախմբերը։ Աշխարհագրական տարածքները, որտեղ ապրում էին այս ցեղախմբերը իստ ասորական աղբյուրների կոչվում էին «Նաիրի երկիր» և «Ուրուատրի», սակայն ուրարտացիները իրենց անվանում էին «Բիայնիլի» (սակայն գոյություն ունի տեսակետ, որ Բիայնիլին եղել է միայն Ուրարտուի ներքին՝ կենտրոնական շրջանը)։ Ռազմական նվաճումների շնորհիվ նաիրի և ուրուատրի ցեղային միավորումը կարողանում է ընդլայնել իր տիրույթները և շուրջ երեք հարյուրամյակ (մ.թ.ա. 880 թ. - մ.թ.ա. 590 թ.) պահել իշխանությունը Հայկական լեռնաշխարհի մի զգալի մասի վրա՝ ստեղծելով հին աշխարհի խոշորագույն պետութուններից մեկը՝ Ուրարտուի (Վանի) թագավորությունը[4]։

Ուրարտուն կործանվեց մ.թ.ա. 590 թվականին անցնելով Մարաստանի տիրապետության ներքո։ Ուրարտուն մեծ նշանակություն ունեցավ Հայկական լեռնաշխարհում և Անդրկովկասում բնակվող շատ ժողովրդների՝ հատկապես հայերի համար, որոնք որոշակի առումով (քաղաքական, աշխարհագրական, էթնիկական և մշակութային տեսանկյուններից) դարձան ուրարտացիների ժառանգորդները[4]։

Ուրարտու պետության անբաժանելի մասն է կազմել իրավունքը։ Ցավոք, ուրարտական իրավունքի համահավ փաստական նյութ մեզ չի հասել, քանի որ դեռևս չի գտնվել Ուրարտական պետության արխիվը, որի գոյության մասին կամ գիտական կանխատեսումներ և որի հայտնաբերման ուղղությամբ Կարմիր Բլուրում տարբում են հնագիտական որոնումներ։ Ուրարտական իրավունքի աղբյուրների և իրավական ինստիտուտների մասին պատկերացում կարելի է կազմել միայն օտար՝ խեթական, ասորական, մասամբ բաբելոնական փաստաթղթային աղբյուրներից և ուրարտական իրավունքի յուրօրինակ հուշարձաններից։ Դրանք ուրարտական թագավորների սեպագիր արձանագրությունները և գրառումներն են եղել քարե կամ կավե աղյուսակների, բրոնզե գոտիների, սաղավարտների, սանձերի, կոճակների, վահանների, կավե կարասների վրա։ Այս արձանագրությունները ըստ բովանդակության հիմնականում 3 բնույլի են եղել՝ հաղթական, շինարարական և պաշտամունքային։ Կազմվել են կամ ասորական, կամ ուրարտական լեզուներով, կամ էլ երկու լեզվով զուգահեռ։ Գիտնականներն իրավացիորեն գտնում են, որ այս գրառումներից, արձանագրությունների մի քանիսը ոչ միայն պատմական այլևս իրավաբանական հուշարձաններ են համարվում, օրինակ, ուրարտական ամենավաղ արձանագրություններից մեկում նշված է.

Սարդուրի Ա թագավորի կառուցած ամրոցի մնացորդները
Ռուսական հնագիտական միության լուսանկարները, 1916 թ.
Ամրոցի պահպանված պատը Ասորերեն գրություն քարերից մեկի վրա
Սարդուրիի արձանագրությունը. Լութիպրիի որդու, մեծ արքայի, հզոր արքայի, տիեզերքի արքայի, Նաիրիի արքայի, արքայի, որին հավասարը չկա, զարմանահրաշ հովվի, (որ) չի վախենում կռվից, արքայի, որ ենթարկում է անհնազանդներին։ Սարդուրին որդին Լութիպրիի, արքան (է) արքաների, որը բոլոր արքաներից հարկ վերցրեց։ Սարդուրին որդին Լութիպրիի, ասում է այսպես.- Ես քարերն այս Ալնիունու (քաղաքի) միջից բերեցի, ես պարիսպն այս կառուցեցի[4][5]։

Վանի կառուցման կապակցությամբ Սարդար Ա-ին թագավորի թողած այս արձանագրության պետաիրավական նշանակությունն այն է, որ այն արտացոլում է միապետ արքայի օրենսդրորեն ամրագրված գերիշխանական կարգավիճակը և տարածաշրջանում Ուրարտական պետության հզորությունը։

Կարևոր նշանակություն ունեն ուրարտական թագավորների հաղթական սեպագիր արձանագրությունները, որոնց իրավական բովանդակությունը մեզ համար արժեքավոր է այն իմաստով-, որ փաստական վկայությունն են այն բանի, որ Ուրարտուում գործծում էր հնազանդեցրած երկրներից հարկեր և ռազմատուգանք գանձելու ինստիտուտը[4]։

Շինարարական բնույթի արձանագրությունները նույնպես բովանդակում են իրավական նորմեր։ Օրինակ, Վանա լճի մոտ արհեստական լիճ և ջրանցք կառուցելու մասին Ռուսա Ա թագավորի թողած արձանագրություններում նշվում է, ո արքայի հետևյալ պատվիրանը.

Թող այս /արհեստական/ լիճը Ռուսախինիլիի ոռոգման համար լինի[4]։

Կամ էլ Արգիշտի Ա-ի գրառումը Վանից հյուսիս մի քանի քաղաքների համար արհեստական լիճ և ջրանցքքներ կառուցելու մասին.

Թող այս ջրանցքը ոռոգի այս քաղաքները[4]։
Ուրարտուն Ռուսա Ա-ի գահակալության առաջին տարիներին

Այս պաշտոնական իրավաբանական ակտերով թագավորը հիշատակված քաղաքների բնակչությունը ջրանցքից օգտվելու իրավունք էր վերապահում, նույն ակտով նաև նա զգուշացնում էր, որ ոչ ոք չփոխի կամ չվերացնի այդ որոշումը, նշելով.

Թող հետագայում չլինի որևիցե այլ /հակառակ/ հրաման[4]։

Մեզ հասած սուղ տեղեկությունների հիման վրա կարելի է որոշ դատողություններանել ուրարտական իրավունքի վերաբերյալ։ Ուրարտական իրավունքը ստրկատիրական էր, արտադրության հիմնական միջոցները՝ հողը, ինչպես նաև ստրուկները, որոնք պատկանում էին ստրկատերերին։ Դատելով ուրարտական արձանագրությունների բովանդակությունից, հողը պատկանում էր Խալդի աստծուն, իսկ հողի փաստական տնօրինողը նրա փոխարինողն էր երկրի վրա՝ թագավորը։ Հողը աստծուն պատկանելը, իհարկե, իրավաբանական ֆիկցիա էր, որովհետև հողի իսկական սեփականատերը և նրա տնօրինողը թագավորն էր, նա էր հողը բաժանում իր հպատակներին։ Թագավորը այդպիսի նվիրատվություններ էր անում հատկապես արքայական տոհմի անդամներին։ Թագավորն այդ հողերը տալիս էր ոչ միայն օգտագործելու իրավունքով, այլ նաև սեփականության իրավունքով։ Հսկայական քանակի նվիրատվություն էր ստանում նաև քրմական դասը։ Այդ փաստերը վկայում են, որ Ուրարտուի թագավորությունում գործել է նվիրատվության և այդ հիմքով փոխանցված սեփականության իրավունքի ինստիտուտը[6]։

Սեփականության իրավունքը հանդես էր գալիս երկու ձևով՝ պետական և մասնավոր։ Սեփականության իրավունքի օբյեկտ էր համարվում ինչպես շարժական (այթ թվում ստրուկները), այդպես էլ անշարժ գույգը (այդ թվում հողեր, գյուղեր և անգամ քաղաքներ)։ Պետական գույքը տնօրինում էր թագավորը, որը միաժամանակ ուներ նաև ահռելի մասնավոր սեփականություն[6]։

Ուրարտական պետությունում հիմնադրվել և լայն զարգացում են ստացել քաղաք-ամրոցները, որն էլ իրենց հերթին չէին կարող չնպաստել առևտրական հարաբերությունների ընդլայնմանը, ընդ որում ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին առևտրի։ Այդ մասին են վկայում ասորական թագավոր Սարգոն Բ-ի գրառումները, որոնք նա կատարել է Ուրարտու կատարած արշավանքներից հետո։ Անկասկած զարգացում ստացած առևտուրը, հատկապես արտաքին առևտրուրը, չէր կարող չզուգակցել հարևան զարգացած պետություններում արդեն հայտնի և կիրառվող համապատասխան իրավական ինստիտուտի՝ արքուվաճառքի, փոխանակման, փոխառության և ալյնի հետ[6]։

Աղոտ տեղեկություններ են մեզ հասել նաև ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորման մեխանիզմների մասին։ Դրանք հիմնականում կանխորոշվում էին սովորույթներով և ավանդույթներով։ Ընտանեկան հարաբերություններում գերիշխում էր հայրաիշխանությունը, սակայն դատելով որոշ ազգային ծեսերից և ավանդույթներից, մայրիշխանության շատ տարրեր դեռևս մնում էին ուժի մեջ, օրինակ հետերիզմը (օրինականացված մարմնավաճառությունը)։ Ուրարտական շրջանի ընտանեկան հարաբերությունների մասին նաև հայտնի է, որ այստեղ ընդունված էր արյունակցական ամուսնությունը, մասնավորապես պատմությունում նշվում է, որ Մենուա թագավորի կինը՝ Թարարյան եղել է նրա քույրը կամ աղջիկը[6]։

Հարկ է նաև նշել, որ թագավորների արձանագրություններում սահմանվում էին նորմեր, որոնք կարգավորում էին հողաջրային հարաբերությունները։ Այդ նորմերով էր կարգավորվում ինչպես պետական, այնպես էլ տաճարային, մասնավոր և համաայնական տնտեսությունների կողմից չրից օգտվելու կարգը, պետության և այն սուբյեկտների միջև եղած հարաբերությունները, որոնք օգտվում էին ջրից։ Պետությունը բոլոր միջոցներով պաշտպանում էր ոռոգման գործը տնօրինելու իր մենաշնորհի իրավունքը, խստագույն պատիժներ սահմանելով այդ կարգը խախտողների համար[6]։

Բազմաթիվ սեպագիր արձանագրություններ վկայում են, որ Ուրարտուում գործել է սեփականության պաշտպանության քրեաիրավական ինստիտուտը։ Այդ են վկայում ուրարտական արձանագրություններ առկա այսպես կոչված «անեծքի բանաձևերը», որոնք կրոնական ոգով սահմանում էին քրեական սանկցիաներ հակաօրինական րաքներ կատարելու համար։ Այսպես, Իշպուինիի և Մենուայի համատեղ կազմված երկլեզու (ուրարտերեն և ասորերեն) արձանագրության մեջ կարդում ենք.

Եթե ...Արդինի /Մուսասիր/ քաղաքը լսի, որ Խալդյան պարիսպների մոտից անասուն է տանում... թող Խալդի աստվածը ոչնչացնի նրա սերմը երկրի երեսից[6]։

Կամ էլ.

թող Խալդին վերացնի նրան արևի տակից[6]։

Ըստ արձանագրությունների պատժվել է ջտանցքների ու այլ պետական, կրոնական շինությունների քանդումը, ջրատարների հունի կամայական փոփոխումը, արքայական արձանագրությունների փչացնելը, ոչցչացնելը, այն հափշտակել կամ հողի մեջ թաղելը, ջրի մեջ սուզելը, այն անարգելը, այն մարդկանցից թաքցնելը, իրեն թագավորական արաքներ վերագրելը, այսինքն իրեն գրառված արձանագրության հեղինակ հայտարարելը և այլն։ Ինչպես վերոհիշյալ արարքները, այնպես էլ սեփականության նկատմամբ ոտնձգությունները քրեորեն պատժելի հանցանք էին համարվում և կատարողները մահվան էին դատապարտվում։ Մահվան էին դատապարտվում նաև հանցանքի դրդողների, գողունը թաքցնողները, կատարված կամ կատարվելիք հանցագործության (օրինակ. գողության) մասին տեղեկություններ ունեցող, սակայն այդ մասին չհայտնած անձինք[6]։

Քրեաիրավական նորմերը հստակ բովանդակում էին հեպոթեզը՝ հանցագործության կատարման պայմանները, դիսպոզիցիան՝ բուն հանցավոր արաքը (գողություն և այլն) և սանկցիան՝ պատիժը։ Թեև սանկցիան (պատիժը) սահմանվում էր անորոշ ձևով («թող աստվածները ոչնչացնեն»), սակայն կասկած չի հարուցում, որ օրենսդիրը նկատի է ունեցել հենց մահապատիժը։ Ասորական աղբյուրներից մենք տեղեկանում ենք Ուրարտուում գործող մահապատժի ձևերից մեկի մասին՝ խեղդամահ անելու եղանակով[6]։

Մեծ Հայքի իրավունքի հիմնական գծերը մ.թ.ա. 6-րդ - մ.թ.ա. 3-րդ դարերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրկատիրական դարաշրջանի հին հայ իրավունքի մասին համապարփակ մեկնաբանությունները անելը խիստ դժվար է, քանի որ այդ շրջանի իրավունքի աղբյուրներ մեզ չեն հասել։ Հին հայ իրավունքը մեզ չի հասել այն տեսքով, ինչպիսիք էին Հին հռոմեական 12 աղյուսակները, Հին Բաբելոնի Համմուրաբիի ժողովածուն կամ այլ հին ժողովուրդների իրավունքները՝ պետական օրենսդրված, ազգային ամփոփ օրենսգրքի ձևով[7]։

Սովորութային իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հայաստանի իրավունքի գլխավոր աղբյուրն է եղել սովորութային իրավունքը։ Սովորութային իրավունքը իրավունի աղբյուր է եղել ոչ միայն ստրկատիրական Հայաստանում, այլ նև ֆեոդալական։ Սովորութային իրավունքի նորմերով էին կարգավորվում հասարակական հարաբերությունների շատ կողմեր։ Հայ ժողովրդի կենցաղում մինչև 19-րդ դարի վերջը զարմանալի պահպանողականությամբ հասել են տոհմատիրական, հին նահապետական կյանքի և հասարակական-ընտանեկան սովորույթների (ավանդույթների) մնացուկները, որոնց նյութական հիմքը եղել է մինչև նույն ժամանակաշրջանը պահպանված գյուղական համայնքը։ Սովորութային իրավունքի նորմերը, չնայած պետության հետագա օրենսդրական գործողությանը, այնուամենայնիվ, շատ անգամ կարողցել են պահպանել իրենց գոյությունը գործող օրենքին կից այն աստիճան, որ հաճախ հստակ սահման չի գծվել օրենքի և սովորույթի միջև[7]։

Սովորութային իրավունքի աղբյուրների կողքին ըստ հայ մատենագիր և օտար աղբյուրների, իրավունքի աղբյուր են եղել նաև թագավորների իրավական ակտերը։ Ըստ այդ աղբյուրների հայոց թագավորների հրապատակել են հրովարտակներ, հրամաններ, օրենքներ, որոնք պարունակել են իրավական նորմեր։ Սակայն ավելի գործուն դեր են խաղացել սովորութական իրավունքի նորմերը[7]։

Սովորութային իրավունքի ավանդական դերը հասարակական հարաբերություններում այնքան ուժեղ և արմատացած է եղել, որ կարիք չի զգացվել այդ ամենը գրավոր ձևերի վերածելու՝ ընդհուպ մինչև 12-րդ դար։ Թերևս սովորութական իրավունքի այդ ընդհանրացած բնույթին պետք է վերագրել «հայ թագավորների օրենսդրական գործունեության սղությունը»[7]։

Հողային իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողային իրավահարաբերությունները եղել են ժամանակի արտադրահարաբերությունների կարևորագույն դրսևորումը։ Հելլենիստական շրջանում հիմնական արտադրամիջոցի՝ հողի հանդեպ ունեցած այս կամ այն առնչությամբ էր գլխավորապես պայմանավորված հասարակության անդամների սոցիալական էությունը, նրանց դիրքն ու դերը տնտեսական ու սարակական կյանքում։ Այդ ժամանակաշրջանի երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, հողային հարաբերությունները ունեին բավականին բարդ կառուցվածք։ Պետության սահմաններում գտնվող ամբողջ հողը, նախ և առաջ բաժանված էր 2 մասի[8]։

Առաջին մասը կազմում էր միապետի՝ թագավորի անմիջական սեփականությունը, որտեղ միապետը իր գործակալների օգնությամբ հանդես էր գալիս որպես անմիջական շահագործող։ Արքունիքի հողային ֆոնդը սկզբնական շրջանում մեծ չափերի էր հասնում, բայց կրճատման միտում ուներ, քանի որ այս ֆոնդից էին կատարվում նվիրատվությունները տաճարներին, նորաստեղծ քաղաքներին, զինվորական ու վարչական ուռճացող ապարատի անդամներին (ավագանուն)[8]։

Մեծատոհմիկ ավագանու բանակը անընդհատ համալրվում էր ավագանու նոր շերտով՝ ծառայող ավագանիով։ Իշխող դասակարգի այս նոր շերտը, ի տարբերություն մեծատոհմիկ ժառանգական ավագանու, բավարարված չէր իր հողային գույքով և անընդհատ պահանջում էր հողային նորանոր տարածություններ, որը և առատաձեռնորեն տրամադրում էր թագավորը, քանի որ նրա իշխանությունը մեծապես հենված էր այդ շերտի վրա։ Բացի դրանից, արքունիքի հողային ֆոնդից հողակտորներ էին բաժանվում նաև պետական (թե զինվորական, և թե վարչական) միջին ու մանր պաշտոնյաներին՝ աստիճանավորներին, հրամանատարներին- պարզապես զինվորներին։ Հին արևելյան երկրներում հողաօգտագործման այս ձևը մեծ տարածում ուներ։ Օրինակ, Աքեմենյան շրջանի Բաբելոնից հայտնի են «աղեղի հողը», «ձիու հողը», «մարտակառքի հողը» և այլն, որոնք համապատասխան զինվորական ղառայողներին տրվում էին իրենց ծառայության դիմաց և օտարման ենթակա չէին։ Այս ինստիտուտը իր հետագա զարգացումը ունեցավ Հելլենիստական աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, որտեղ այդ տիպի հողատերերը սկսեցին անվանվել «ոստանիկներ»։ Վերջիններս իրենց ծառայության դիմաց պայմանականորեն արքունական հողային ֆոնդից ստանում էին հողակտորներ՝ անձնական կամ ժառանգականա իրավունքով։ Այս հողակտորներ սկզբնական շրջանում տրվում էին պայմանով, որի վերացմամբ հողը կարող էր հետ վերցվել և, հավանաբար, բազմաթիվ դեպքեր են եղել, երբ դրանք հետ են վերցվել թագավորների կողմից։ Սակայն հողի մասնավոր սեփականության զարգացմանը զուգընթաց, երևի քիչ չեն նաև այն դեպքերը, երբ պայմանականորեն տրված հողը հետզհետե դառնում էր օգտագործողների ժառանգական սեփականությունը[9]։

Այսպես՝ թագավորական ֆոնդի հողերը աստիճանաբար կրճատվում էին, դրան հակառակ, ընդլայնվում էր մյուս մասի հողային ֆոնդը։ Փաստորեն հողի մասնավորեցման արդյունքում ձևավորվում էր երկրի ընդհանուր հողային ֆոնդի երկրորդ մասը, որի նկատմամբ արքն դե ֆակտո չուներ սեփականատիրական իրավունք, այլ հանդես էր գալիս որպես ողջ եկրի ընդհանուր սեփականատեր հանդիսացող տնօրեն՝ պետության լիազոր ներկայացուցիչ։ Այս հողերը առաջին հերթինպատկանում էին տեղական տոհմապետ-իշխողներին, թագավորի հարազատներին, մեծատոհմիկ և այլ ժառանգական ավագանուն, այնուհետև՝ կոլեկտիվ հողատերերին (քաղաքներին և տաճարներին), ինչպես նաև առանձին անհատներին՝ քաղաքացիների, զինվորականների, քրմերի, աստիճանավորներին և այլն[10]։

Հողային հարաբերությունների հիերարխիկ սանդղակի ստորին աստիճանում էր տեղ զբաղեցնում գյուղացիությունը։ Հայ գյուղացին կմ շինականը ուներ հողօգտագործման իրավունք, բայց ոչ անձնապես, այլ որպես գյուղական համայնքի անդամ։ Հին Հայաստանում, ինչպես և արևելյան այլ երկրներում, գյուղական համայնքը այն հիմն էր, որի վրա բարձրանում էր հողային հարաբերությունների շենքը։ Հողային հարաբերությունների մյուս օղակներից գյուղական համայնքը որակապես տարբերվում է նրանով, իր հանդիսանում էր հողի անիմջական մշակողը, նյութական բարիքների անմիջական արտադրողը, մինչդեռ մյուսները հանդես էին գալիս որպես այդ բարիքների յուրացնողներ։ Գյուղական համայնքի և նրանց միջև ընկած էր շահագործողների և շահագործվողների անջրպետը։ Դրանք հակամարտ դասակարգեր էին[11]։

Փաաստորեն թագավորի իշխանությունը Հին Հայաստանում, ինչպես և Հին Արևելքի մյուս պետություններում բացարձակ բռնապետություն էր։ Արևելյան այդ յուրահատուկ բռնապետությունը բխում էր հողի սեփականության իրավունքից, որը պատկանում էր միայն պետությանը՝ հանձին այն գլխավորող միապետի։ Թագավորը հենվելով իր բռնապետական իշխանության վրա և օգտվելով իր ինքնիշխան իրավունքից, ճանաչում էր իրեն որպես ամբողջ պետության հողերի կարգադրող և տնօրինող։ Պետական հողային իրավունքի նույնանման իմաստավորմանը կարելի է հանդիպել Հին Արևելքի շատ երկրներում[11]։

Թագավորի հողային գերագույն իրավունքի իմաստից էլ բխում է հողատիրական այլ տեսակի իրավունքը՝ որպես պայմանական հողային տիրություն։ Այդ տիրությունը, անգամ ժառանգական բնույթի, կախում ուներ կենտրոնական թագավորական իշխանությունից և կապված էր վերջինի հետ որոշ պարտականություններով։ Հողատիրության այդ երկակի բնույթը, մի կողմից՝ թագավորի լիազոր հողային իրավունքը ամբողջ պետական տարածքի նկատմամբ, իսկ մյուս կողմից՝ պայմանական հողատիրական իրավունքը նույն տարածքում՝ արտահայտվում էր այն 2 ձևերով, որոնք արևմտաեվրոպական տերմինաբանության մեջ հայտնի են որպես «dominium directum» և «dominium util» անուններով, այսինքն հողի ուղղակի անմիջական տիրության և օգտագործման տիրություն[11]։

Հողային իրավունքի հետ սերտ առնչություն ունի ջրային իրավունքը հատկապես Հին Արևելքի երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար՝ ելնելով բնակլիմայական պայմաններից։ Առանգ ոռոգման երկրագործություն անհնար է զարգացնել։ Ջրային իրավունքը, որպես իրավունի ճյուղ պարփակվում էր հողային իրավունքի մեջ։ Թագավորի հողի նկատմամբ գերագույն իրավունքը ներառում էր նաև ջրերի նկատմամբ գերագույն իրավունքը։ Ջուրը նույնպես հանդիսանում էր թագավորի «dominium directum»-ի անբաժանելի մասը[12]։

Ընդհանուր պետական հողային ֆոնդից թագավորի կողմից կատարած նվիրատվությունների, հողհատկացումների արդյունքում՝ զինվորական և վարչական ավագանու անդամների, քաղաքների, տաճարների, դաստակերտ-ագարակների, հողի սեփականության նկատմամբ թեև դե ֆակտո չուներ սեփականատիրական իրավունք, այնուհանդերձ նա էր մնում այդ հողերի դե յուրե միակ՝ պետական լիազոր սեփականատերը[12]։

Ինչ վերաբերվում է գյուղական համայնքներին, ապա այն իրենից ներկայացնում էր իրավահավասար անդամների մի կոլեկտիվ, որը ուներ հողի ընդհանուր համայնական սեփականություն՝ օգտագործման իրավունքով[12]։

Թագավորի հողային գերագույն իրավունքի վառ դրսևորումն է Արտաշես Աագրարային ռեֆորմները՝ մեզ հայտնի առաջին ագրարային ռեֆորմը հայ իրականության մեջ։ Ստրկատիրական Հայաստանում հողի մասնավոր սեփականության զարգացումը մեծ վտան էր ներկայացնում համայնական գյուղացիական հողատիրության համար։ Սկզբնապես մասնավոր հողատերերի բաժին էին դառնում խամ ու խոպան, գյուղացիական համայնքների կողմից չօգտագործվող ու նրանց սահմաններից դուրս գտնվող հողերը։ Այնուհետև հերթը պիտի հասներ նաև համայնքային հողերին։ Հարուստ և ուժեղ հողատեր-ստրկատերերը այս կամ այն ձևով փորձում էին յուրացնել նաև այդ հողերի մի մասը։ Համայնքը չէր կարող հանդուրժել իր հողերի մասնատումը և ծավալված պայքարը ուղեկցված պիտի լիներ սուր ընդհարումներով[13]։

Սյունիքում գտնված Արտաշես Ա թագավորի հողաբաժան սահմանաքարը[14]

Երկրի հողային ֆոնդի գերագույն սեփականտեր սուզերեն-թագավորը պետք է կարգավորեր այս երկու իրավական կարգավիճակի հողերի միջև ծագած խնդիրը։ Խորենացին իր «Հայոց պատմությունը» գրքում գրում է.

Արտաշեսը հրամայում է որոշել գյուղերի և ագարակների սահմանները... հրաման տվեց կոփել քառակուսի քարեր և վրաները պնակաձև փոսեր անելով տնկել հողի մեջ...[13]

Արտաշես Ա թագավորի ժամանակից շուրջ 7 դար հետո ապրած Խորենացու աայս վավերագրությունը հետագայում հաստատվեց իրեղեն ապացույցներով՝ Արտաշեսի կանգնեցրած և մեզ մի քանի նմուշներով հասած հողաբաժան սահմանաքարերով[13]։

Ռեֆորմը ելնում էր թագավորի հիմնական նեցուկը հանդիսացող նորելուկ հողատեր-ստրկատերերի՝ ռազմավարչական ազնվականության շահերից, քանի որ օրինականցվում էին տեղի ունեցած փոփոխությունները, այսինքն՝ այդ դասի ունեցած նաճումները, բայց միևնույն ժամանակ այն ուղղված էր համայնքի դիրքերի եթե ոչ հետագա ամրապնդմանը, ապա գոնե պահպանմանը ինչ որ հաստատուն մակարդակի վրա։ Չպետք է մոռանալ, որ համայնքն էր հիմնական հարկային միավորը և նա էր թագավորին տալիս հետևակ զորքի մեծ մասը և օժանդակ զորամասերը[13]։

Ագրարային ռեֆորմները, երկրի վարչատարածքային բաժանումը, հողային կադաստրի (հաշվառման ցուցակի) կազմման, արքունի դիվանի (գրասենյակի) ստեղծմանը ուղղված թագավորական միջոցառումները փաստորեն պետության գործառույթների իրականացնում են նշանակում, բնականաբար պետք է կատարվեին իրավական ակտերի միջոցով և նպատակ էին հետապնդում կանոնակարգել երկրի հասարակական-քաղաքական կարգը և պետության կառավարման գործը[13]։

Հին Հայաստանում ստրուկի իրավական կարգավիճակը հիմնվում է սովորութական իրավունքի վրա, որը դարերով մշակվել կարգավիճակը հիմնվում է սովորութական իրավունքի վրա, որը դարերով մշակվել և դրոշմվել էր հասարակական հարաբերություններում, մարդկանց գիտակցության մեջ, հետագայում ստրուկի իրավական կարգավիճակը իր օրենսդրական արտացոլումը գտավ պետության գործող իրավական ակտերում։ Ֆեոդալիզմի դարաշրջանում հայ եկեղեցական ժողովներում սահմանված կանոններից մի քանիսում իրենց առանձին տեշն են ունեցել ստրուկների, ծառաների ու աղախինների սոցիալ-իրավական վիճակը ամրագրող դրույթները[13]։

Կանոնական իրավունքի աղբյուրները խիստ թերի էին ներկայացնում ստրկության բովանդակությունը, որը տակավին շարունակվում էր կարգավորվել սովորութային իրավունքի նորմերով։ Նույնը վերաբերվում է Ասորահռոմեական, Մխիթար Գոշի և Սմբատ Գունդստաբլի դատաստանագրքերում զետեղված հատուկ հոդվածներին, որոնք իրավական կարգավորման ներքին էին առել ստրուկների և ստրկատերերի հարաբերությունները[15]։

Հին Հայոց իրավունքի բոլոր սահմանումները տոգորված էն մի ընդհանուր իմաստով, որ ստրուկը ազար մարդ չէ, նա պատկանում է տիրչոը, նա «իրավանց անձ» չէ, այլ սոսկ առարկա։ Հայ մատենագրական աղբյուրներում ստրուկներն, այսինքն ծառաները և աղախինները, սովորաբար հիշատակվում են սեփականության նյութեղեն իրերի հետ միասին։ Տիրոջ սեփականության իրավունքը տարածվում էր նաև ստրուկի ընտանիքի անդամների՝ կնոջ և զավակների վրա։ Ստրուկը զուրկ լինելով անձնական իրավունքներից չէր կարող որևէ հասարակական պաշտոն վարել կամ կոչում ստանալ, որ վերապահված էր միայն ազատ դասակարգին։ Այդ նույն հիմունքներո ստրուկն իրավուն չունի հանդես գալ դատական ատյանում կամ իր տիրոջ փոխարեն իբրև «անձնափոխանորդ» ներկայանալու[16]։

Տիրոջ սեփականության իրավունքն իր ստրուկի հանդեպ ոչնչով չէր տարբերվում այն իրավունքից, որ տերն ուներ իրեն պատկանող անասունների ու այլ անշարժ առարկաների նկատմամբ։ Տերը դրանք կարող էր նվիրաբերել զանազան անձերի և կրոնական հաստատությունների։ Ստրուկների նվիրաբերումը թագավորին տիրող սովորույթ էր (որը հետագայում, Մխիթար Գոշի դատաստանագրքում արդեն նշվում է որպես պարտադիր կանոն)։ Այդ սովորույթի համաձայն պատերազմում ձեռք բերված գերիների մեկը տասներորդը պետք է հատկացվեր թագավորին, եթե վերջինս անձամ չէր մասնակցել պատերազմին։ Ստրուկներ նվիրաբերելու շարքին է դասվում նաև այն սովորույթը, որի համաձայն ամուսնու տուն կնոջ բերած օժիտի մեջ զանազան իրերի ու անասունների հետ մնում էին նաև ստրուկները, որոնք կազմում էին կնոջ սեփականությունը (այս սովորույթն էլ հետագայում ամրագրվում է «Կանոնք»Շահապիվանի» ժողովածույում)[16]։

Փախստական ստրուկը պետք է պարտադիր վերադարձվերձ Իբրև սեփականատիրական առարկա ստրուկը ժառանգաբար կարող էր անցնել մեռացի ժառանգներին, եթե, իհարկե, ստրկատերը ազատություն չէր շնորհել ստրուկներին (Ասորահռոմեական դատաստանգիրք, ԺԶ հոդված)։ Վերջապես, ինչպես ամեն մի իր, այնպես էլ ստրուկը առևտրի առարկա էր, նրան կարելի էր վաճառել և գնել[16]։

Չնայած ստրուկներն ամբողջովին ստրկատիրոջ սեփականությունն էին համարվում, այնուամենայնիվ, նրանք թեև սահմանափակ, բայց և այսպես որոշ իրավունքներով օժտված էին։ Առաջինը նրանք ունեին որոշ գույքային սեփականաության իրավունք։ Այդ առումով Հայաստանում գործում էր ճորտացած ստրուկների, այն է՝ Servi casati («խրճիթավոր ստրուկների») ինստիտուտը։ Այս կատեգորիայի ստրուկները բնակություն հաստատելով կալվածատիրոջ կողմից հատկացված հողաբաժիններում, ունեին իրենց սեփական խրճիթը, թերևս, անհրաժեշտ գյուղատնտեսական արտադրական միջոցներ, գործիքներ, գուցեև՝ անասուններ[16]։

Թեև Հին Հայաստանի ստրուկների՝ իրենց տերերի խոշտանգումներից պաշտպանության մասին ոչինչ հայտնի չէ, բայց արդեն միջին դարերում այդ պաշտպանությունը երաշխավորված ենք տեսնում հայ դատաստանագրքերում։ Այստեղ օրենքըիր պաշտպանության տակ էր առնում ստրուկներին 2 դեպքում. երբ ստրկատերը խեղանդամ էր դարձնում ստրուկին կամ, երբ նրան մահ էր պատճառում։ Վերջին դեպքում ստրկատերը պարտավոր էր վճարել «արյան գինը»[16]։

Ամուսնա-ընտանեկան իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հայաստանում ամուսնա-ընտանեկան սովորութային իրավունքը բնորոշվում էր հետևյալ հիմնական գծերով։ Հայ ընտանիքում, ինչպես և մյուս արիական ազգերի մոտ, սկսած հին հնդկացիներից մինչև հին հույներն ու հռոմեացիները, հիմնականում միակնություն էր տիրապետում։ Չնայած այդ հանգամանքին և արիական ազգերի միտ իշխող այդ հիմնական «իրավաըմբռնողությանը», նույն արիների մոտ, այդ թվում նաև հայերի մոտ գոյություն ուներ այսպես կոչված բազմակնության սովորույթը։ Սրա էությունը կայանում էր նրանում, որ օրինավոր կնոջ կողքին թույլատրելի էր նաև այլ կանայք պահելը, բայց նրանք ընդամենը հարճեր էին ու օրինավոր կնոջ աստիճանի չէին հասնում։ Նրանցից ծագած սերունդը պատկանում էր օջախին, սակայն տան անդամ չէր, նա չէր կարող տունը ժառանգել։ Միայն օրինավոր կնոջից առաջաց ժառանգն էր շարունկողը հոր «տանուտիրության»։ Բազմակնության ինստիտուտը Հայաստանում պահպանվել է մինչև քրիստոնեության ընդունումը՝ 301 թվականը[16]։

Ամուսնությունը կատարվում էր կամ առևանգման կամ գնման միջոցով։ Հին Հայաստանում առևանգման միջոցով կին ձեռք բերելը եղել է սովորական երևույթ և դրա մնացորդները դեռ մինչև 20-րդ դարի սկիզբ գոյություն ունեին հայ ժողովրդի մոտ։ Առևանգման միջոցով կին ձեռք բերելը եղել է հայի համար պարծանքի պես մի բան, իսկ ազգային իրավական նորմերի տեսակետից նաև ամուսնանալու համար ճանաչված մի միջոց։ Փախցնելու ակտը կատարելուց հետո կայացած ամուսնությունը լիովին օրինական էր համարվում։ Քրիստոնեությունը մուտք գործելով Հայաստան սկսեց հալածել այն ամենն ինչ հիշեցնում էր հեթանոսությունը՝ այդ թվում առևանգման սովորույթը[16]։

Գնման միջոցով ամուսնության էությունը կայանում էր նրանում, որ տղամարդը իր կնոջը ձեռք էր բերում որոշ գումար վճարելով, որը «գլխագին», «անձին գին» կամ «վարձանք» էր կոչվում[16]։

Ինչպես բոլոր արիական ժողովուրդների մոտ, Հայաստանում գործել է դասակարգային ամուսնությունը։ Ամեն դասակարգի ներկայացուցիչ կարող էր միայն իր դասակարգից կին վերցնել կամ «մարդ առնել»։ Կաստային ամուսնությունը, սակայն, քարացած սովորույթ չէր և խիստ կերպով չէր պահպանվում։ Ավելի ցածր դասակարգի մի աղջիկ առնելով ավելի բարձր դասակարգի մի տղայի, դրանով բարձրանում էր ամուսնու դասակարգի աստիճան[16]։

Հայ ընտանիքում կինը ամուսնու կողքին նրան հավասար տեղ է զբաղեցրել, այլ կերպ ասած, որոշ վերապահումներով, իրավահավասար է եղել։ Այդ բանը խորհրդանշվում էր հարսի ու փեսայի կրակներով՝ հարսանիքի միջոցով մի նոր հիմնված տանուտիրության կրակարանը կպցնելով։ Կնոջ մահը, ըստ հայկական ժողովրդական մի ասացվածքի համեմատվում է տան կրակը հանգելու հետ, իսկ տան կրակի հանգելը գիտենք, որ հին արիների համար մի մեծ դժբախտության նման էր[16]։

Կրոնական հաստատությունները՝ մեհյանները և քրմական դասը իրենց ձեռքում էին կենտրոնացրել քաղաքացիական ակտերի՝ ծնունդ, ամուսնություն, ընտանիքի և ընտանեկան հարաբերությունների կարգավորումը և տնօրինումը, օրենքների սահմանաումը և դատական իրավասությունը[17]։

Քաղաքացիական իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հայաստանում քաղաքացիական հարաբերությունների մեջ փոխառության պայմանագիրը կարգավորվում էր այսպես. պարտապանը պարտավոր էր ժամանակին վերադարձնել դրամը պարտատիրոջը։ Պարտապանի մահվան դեպքում բռնգրավվում էր նրա գույքից։ Եթե մահանում էր պարտատերերը, պարտապանը պարտավոր էր վերականգնել պայմանագիրը ժառանգորդների հետ։ Պարտքը փոխադարձ համաձայնությամբ կարող էր երկարաձգվել[17]։

Քրեական իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հայաստանում քրեական իրավունքի կարևորագույն ինստիտուտներից է «արյան վրեժը»։ Վրեժի ակտի իրագործվում էր և բուն մեղավորի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ, երբեմն ամբողջ տոհմի նկատմամբ («ինքնադատաստան»)[17]։

Հայ իրավունքի պատմության մեջ, օրինակ, սպանության և դրա պատժելիության վերաբերյալ որոշակի իրավաբանական արժեք ներկայացնող առաջին տեղեկությունը տալիս է ասորի պատմագիր Բարդածան Եդեսացին։ Նրա պատմածից երևում է, որ պարթևների և հայերի մեջ մարդասպանները դատապարտվում էին երբեմն տուժողների հարազատների, երբեմն էլ դատավորների կողմից։ Եվ եթե մեկն ու մեկը սպանում էր յուր կնոչը, կամ իր անորդի եղբորը, կամ անամուսին քրոջը, կամ սեփական աղջկան, նա ոչ ոքի կողմից չէր մեղադրվում և չէր պատժվում[17]։

Հունական եկեղեցական գործիչ և գրող Եվսեբիոս Կեսարացին իր շարադրանքներից մեկում նշում է համարյա նույն բանը, որ հայերի և պարթևների մոտ մարդասպանները մահվան էին ենթարկվում դատավորների և սպանվածի հարազատների կողմից։ Սակայն եթե ազգակիցները, վրեժի զգացումից դրդված, սպանում էին մարդասպանի ազգակիցներից որևէ մեկին, ապա տեղական օրենքներով նրանք պատասխան չէին տալիս դատարանի առաջ[17]։

Մինչև մեր թվարկությունը դատարանը Հայաստանում կազմում էր պետական կառավարման ընդհանուր ապարատի մի մասը, դեռ չէր առանձնացվել նրանից որպես ինքնուրույն մարմին։ Մովսես Խորենացին, Հայաստանում Արշակունյա հարստության հիմնադիր Վաղարշակ թագավորին (1-ին դար) է վերագրում պետական շինարարության ոլորտի հետևՅալ նորամուծությունները. «Եվ իր թագավորական տանը օրենքներ է հաստատում, ժամեր է սահմանում (արքունիք) մտնելու և իջնելու, խորհրդի, կերուխումի և զբոսանքների համար։ Սահմանաում է զինվորական կարգեր, առաջին, երկրորդ, երրորդ և այլն. և երկու մարդ գրով հիշեցողներ, մեկը բարին հիշեցողը, իսկ մյուսը՝ վրեժխնդրությունը։ Բարին հիշեցնողին հրաման է տալիս՝ թագավորի բարկանալու կամ անիրավ հրաման տալու դեպքում հիշեցնել իրավացին և մարդասիրությունը։ Սահմանում է իրավարարներ արքունի տանը, իրավարարներ քաղաքներում և ավաններում»[17]։

Մովսես Խորենացու սույն վկայությունը արժեքավոր է այն առումով, որ դրանիզ պարզ է դառնում, որ արդեն այս շրջանում Հայաստանում նկատվում է պետության ընդհանուր կառուցակարգում դատավորի (իրավարարի) պաշտոնի առանձնացումը, իսկ արքունիքում նշանակվում են երկու պաշտոնատտար անձինք («երկու մարդ գրով հիշեցնող»), որոնք իրենց գործառութային պարտականություններով շատ նման են «պետական մեղադրողին» (վրեժխնդրությունը, այսինքն՝ արդարացի հատուցման մասին հիղեցնողը) և «պաշտպանին» (բարին իրավացին և մարդասիրությունը հիշեցնողը)[18]։

Հին Հայաստանում հանցագործություններ էին համարվում ոտնձգությունները թագավորի նկատմամբ, աստծո և քրմերի դեմ, անձի և նրա գույքի նկատմամբ և այլն։ Ծանր հանցագործությունները քննվում էին թագավորական դատարաններում, մանր հանցագործությունները՝ հոգևոր դատարաններում, պատժաձևերն էին մահապատիժը, անդամավնասումը, տուգանքը, գույքի բռնագրավոձմը[18]։

Հայ իրավունքի զարգացումը վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում (3-9-րդ դդ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում (3-9-րդ դդ.) իրավունքի աղբյուրներն էին սովորութային իրավունքը, հայկական թագավորների, պարսկական թագավորների և նրանց փոխանորդների՝ մարզպանների, բյուզանդական կայսրերի և նրանց փոխանորդների, արաբական խալիֆների և նրանց փոխանորդների՝ ոստիկանների (էմիրների) նորմատիվային ակտերը, կանոնական իրավունքը, օտար (հրեական, սիրիական, հռոմեաբյուզանդական և այլն) իրավունքի ռեցեպցիան և որպես օժանդակ աղբյուրներ 5-9--րդ դդ. պատմագրությունը և վիմագիր արձանագրությունները[19]։

Սովորութային իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորութային իրավունքը համարվում էր իրավունքի հիմնական աղբյուրը ոչ միայն ստրկատիրության շրջանում, այլև վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում, հատկապես Հայաստանի մասնատվածության պայմաններում, երբ զարգանում էր տեղային (պարտիկուլյար) իրավունքը, այսինքն կիսանկախ մարզերի սովորույթները։ Սովորութային իրավունքի նորմերով էին կարգավորվում հասարակական կյանքի շատ կողմեր՝ Արշակունյաց (3-5-րդ դդ.) մարզպանության և արաբական տիրապետության (7-9-րդ դդ.) ժամանակաշրջաններում[19]։

Այս նորմերի համակցությունը ընդունված է անվանել «նախարարական իրավունք»։ Այս իրավունքը հաստատում էր սենյորական վասալային հարաբերությունները՝ թագավորական իշխանության և նախարարների միջև- ինչպես նաև նախարարական համակարգը, որպես ֆեոդալական հիերարխիկ (աստիճանակարգային) փոխհարաբերությունների կազմակերպման և գործունեության ձև։ Իրավունքի այս նորմերի չկատարելը կամ դրանցից շեղվելը հաճախ հանգեցնում էր ռազմական բախումների և մինչև իսկ միջտոհմային պատերազմների։ Նախարարական իրավունքը սահմանում է նախարարական տոհմի գլխի (տանուտերի) արտոնությունները իր ենթակաների նկատմամբ։ Այս իրավունքով էր կարգավորվում ֆեոդալների և համայնական գյուղացիների միջև հարաբետրոթյունները, որոնք իրենց բնույթով շահագործական էին՝ մի դասին օժտում էին լայն իրավունքներով, մյուսի համար ընդամենը ամրագրում պարտավորություններ[19]։

Քրիստոնեության ընդունումով և կանոնական իրավունքի առաջացումով, իհարկե, սկզբնական շրջանում տեղ էր գտնում բախում (կոլլիզիա) նախարարական (սովորութային իրավունքի և կանոնական իրավունքի նորմերի միջև։ Սակայն ժամանակի ընթացքում նախարարական իրավունքը դառնում էր հիմք եկեղեցական ազգային ժողովների իրավաստեղծ գործունեության համար, որին մասնակից էին նաև աշխարհիկ ֆեոդալները[19]։

Սովորութային իրավունքի մի շարք նորմեր իրենց մարագրումը ստացան կանոնական որոշումներում և հետագայում հայկական դատաստանագրքերում՝ 12-13-րդ դդ.: Ավելին, մի շարք սովորույթենր որպես անցյալի մնացուկներ շարունակեցին իրենց գոյությունը ընդհուպ մինչև 19-րդ դար[19]։

Սովորութային իրավունքը գործել է Հայաստանում ոչ միայն հայկական պետականության առկայության պայմաններում, այլ նաև սասանյանների, բյուզանդացիների և արաբների տիրապետության ընթացքում։ Իրավունքի բախման դեպքում օտարերկրյա կառավարիչները, իհարկե, փորձել են վերացնել սեփական օրենսդրությանը հակասող հայկական սովորութային նորմերը և դրանք փոխարինել իրենց օրենքներով, ինչպես, օրինակ, Հուստինիանոս Ա-ի ժառանգական իրավունքին վերաբերվող բարեփոխումները։ Սակայն այդ փոձերը հաջողությամբ չէին պսակվում, որովհետև մի կողմից խորթ էին հայկական սովորութային իրավունքին, մտածելակերպին, մյուս կողմից՝ դրանց հետևում կանգնած էին նախարարները և ողջ ֆեոդալական դասը, որոնս կամքն էր դրանք արտահայտում էին[20]։

Օտարերկրա նվահողերին այս պայմաններում ոչինչ չէր մնում անել քան լռելյայն կամ պաշտոնապես սանկցավորել սովորութային նորմերի կիրառումը Հայաստանում[20]։

Հայկական թագավորների նորմատիվ ակտերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական թագավորների նորմատիվ ակտերը՝ օրենքների ժողովածուների կամ առանձին օրենքների տեսքով, ցավոք սրտի, մեզ չեն հասել։ Սակայն պատմական վկայությունների համաձայն, ստույգ հայտնի է, որ հայ թագավորները հրապարակել են օրենքներ, հրովարտակներ, հրամաններ և այլն։ Դրանք պահվել են արքունի դիվանում՝ արխիվում[20]։

Հայ թագավորների օրենսդրական գործունեությունը հավաստում են Մովսես Խորենացին, Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Եզնիկ Կողբացին և այլ պատմիչներ։ Ագաթանգեղոսը նշում է, որ Տրդատ Գ-ն հրամաններ ու հրավարտակներ էր ընդունոմւ ուղղված նոր կրոնի հավատացյալների, իսկ ապա՝ հեթանոսական աստվածներին երկրպագողների դեմ։ Բուզանդը խոսելով Հայոց արքա Խոսրոգ Կոտավի թագավորության շրջանի մասին, նշում է, որ նրա ժամանակ Հայաստանում «ծաղկել էին իրավունք ու արդարություն»։ Արշակ Բ-ի առնչությամբ պատմիչը թվարկում է դատարանների իրավասությանը հանձնացծ մի շարք քաղաքացիական, քրեական, ընտանեկան վեճերի կամ գործերի տեսակները։ Բուզանդի վկայություններից երևում է, որ Խոսրովի և Արշակի օրոք Հայաստանում գործում էին պետական օրենքներ, իսկ դատարանները հարկարում էին հարգել ու գործադրել դրանք[20]։

Հայտնի է նաև, որ Տրդատ Ա-ն (Վաղարշակ) կանոնակարգել է թագավորական արքունիքի օրակարգը, «թագավորական խորհրդի» գումարման կարգը, ռազմական կարգը։ Ինչպես նշվել է վերևում «գահնամակներով» և «զորանամակներով» թագավորները օրենսդրորեն ձևակերպել են նախարարների հիերարխիան, նրանց իրավական կարգավիճակը պետությունում, սահմանել են դուրս բերվող զորքի թվաքանակը և հողային տիրույթների սահմանները։ հայ թագավորները, օրենքների և հրամանների հետ մեկտեղ հրապարակում էինկնիքով հաստատված շնորհագրեր նախարարներին և հոգևորականությանը՝ հողի, գյուղերի և ագարակների նվիրատվության մասին[20]։

Կանոնական որոշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնական որոշումներ հայկական իրավունքի մեզ հասած հնագույն գրավոր հուշարձաններից են, որոնք ընդունվել են 4-րդ դարից սկսած։ Ֆեոդալական սեփականության և դասային հարաբերությունների զարգացումը Հայաստանում հիմքը հանդիսացավ վերնաշենքային մի քանի ինստիտուտների, այդ թվում ֆեոդալական իրավունքի առաջացման համար։ Ֆեոդալական իրավունքը կոչված էր կարգավորել ֆեոդալական, արտադրական և հասարակական հարաբերությունները։ Քրիստոնեական կրոնի հաղթանակաով տիրապետող աշխարհիկ իրավունքի կողքից ծնվեց եկեղեցական կանոնական իրավունքը։ Արդեն 4-րդ դարում կանոնական և աշխարհիկ իրավունքների գոյությունը Հայաստանում անժխտելի իրողություն է[21]։

Հայ իրավունքը զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում (9-12-րդ դդ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկիայի հայ իրավունքը (11-14-րդ դդ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան և Արևմտյան Հայաստանի վարչաիրավական վիճակը (18-րդ դարի կեսեր - 20-րդ դարի սկիզբ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության իրավունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Հայաստանի իրավունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի երրորդ Հանրապետության իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ իրավունքի ուսումնասիրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ գիտնականներ, Հայ հին և միջնադարյան իրավունքի և իրավաքաղաքական մտքի պատմության ուսումնասիրությունը պայմանականորեն բաժանում են երեք ժամանակաշրջանի[22] .

  • Նախախորհրդային
  • Խորհրդային
  • Հետխորհրդային

Նախախորհրդային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախախորհրդային շրջանի աշխատությունները հիմնականում վերաբերվում էին Հայ հին իրավունքի աղբյուրների հիմնախնդիրներին։ Աշխատությունները հիմնականում կառուցված են սովորութական իրավունքի նորմերի վերլուծության վրա[23][24][25][26][27][28]։

Ազգային դատաստանագրքերը (Դավիթ Ալավկաորդու, Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի և այլն), որպես կանոն, թերագնհատվել են և լուրջ գիտական վերլուծության չեն ենթարկվել[29] [30] [31] [32] [33]:

Նախախորհրդային շրջանի հայ իրավունքին նվիրված աշխատությունների մի զգալի մասը վերաբերվում է հայ կանոնական իրավունքին և մասամբ իրավունքի այլ ճյուղերին[34][35][36][37][38][39][40][41][42][43]։

Ոչ հայ գիտնականներից, ոբքեր հետազոտել են հայ հին իրավունքը և իրենց խոշոր ավանդը ներդրել հայագիտության այդ բնագավառում, ավստրիացի գիտնական Ոսիֆ Կարստի աշխատություններն են (օրինակ, Սմբատ Սպարապետի Դատաստանագրքի գիտաքննական բնագրի գերմաներեն և հայերեն լեզուներով հրատարակումը և դրա գիտական մեկնաբանությունները)[44][45]։ Ընդհանրապես, իրավագիտության մեջ հայ իրավունքի հետազոտության առաջին փորձը պատկանում է Ֆերդինանդ Բիշոֆին, որն զբաղվել է լեհահայոց իրավունքի հիմնահարցերով, լուսյ ընծայելով որոշ աշխատություններ[46][47]

1885 թվականին համեմատական իրավագիտության ականավոր մասնագետ պրոֆ. Յ. Կոհլերը հրատարակեց «Հայերի իրավունքը» («Das Reicht der Armenien») աշխատությունը, որը հայ հին իրավունքի պատմությունն և համակարգը կառուցելու մի փորձ էր[48]։

Ռուս և վրացի գիտնականներից հայ իրավունքի հիմնահարցերով հետաքրքրվել են Մ. Ալեքսեևը[49], Մաքսիմ Կովալեվսկին (en)[50], Իվանե Ջավախիշվիլին (en)[51] և այլն։

Խորհրդային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային շրջանի հայ հին և միջնադարյան իրավունքի պատմությունը ուսումնասիրող գիտնականներից հիշատակման են արժանի Խաչիկ Սամուելյանը[52], Ալեքսեյ Սուքիասյանը[53][54][55][56], Ա.Գ. Գալստյանը[57], Արշակ Թովմասյանը[58][59], Խոսրով Թորոսյանը[60][61][62][63][64][65][66][67][68], Ա.Հ. Հովհաննիսյանը[69],: Մասնավորապես հայ կանոնական իրավունքի հարցերով խորհրդային հարցերով զբաղվել են նաև պատմաբան Վազգեն Հակոբանը[70][71], Սուրեն Արևշատյանը[72], Ն. Ակինյանը[73]

Հետխորհրդային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետխորհրդային ժամանակաշրջանում ապաքաղաքականացված և ապագաղափարականացված հայ պատմությունը և իրավագիտությունը կատարել են որոշակի աշխատանք հայ իրավունքի և իրավաքաղաքական մտքի պատմության ուսումնասիրության ոլորտում։ Այս առումով հիշատակման են արժանի Գ.Ս. Ղազինյանը[74], Ռաֆիկ Պետրոսյանը[75], Գեղամ Ղարախանյանը[76], Գագիկ Հարությունյանը[77], Ռուբեն Ավագյանը[78], Ռաֆայել Ավայանը[79][80], Գառնիկ Սաֆարյանը[81][82][83], Հ. Խաչատրյանը, Ա.Մ. Հայկյանցը[84], Գրիգոր Բադիրյանը[85], Ս.Ս Արևշատյանը[86], Կառլեն Միրումյանը[87] և այլք։


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Ավագյան, Հայ իրավաբաններ, Երևան, «Զանգակ - 97», 2005 — 236 էջ. — 200 հատ։
  • Գառնիկ Սաֆարյան, Միջնադարյան հայ իրավունքը և իրավաքաղաքական միտքը (X-XIII դդ.), Երևան, «Առտ», 2008 — 285 էջ։
  • Գառնիկ Սաֆարյան, Դրվագներ հայ իրավական մտքի պատմության, Երևան, «Օրենք և իրականություն», 2006 — 285 էջ։
  • Ալինա Փխրիկյան, Ռեցեպցիայի ենթարկված իրավունքի աղբյուրները միջնադրայան Հայաստանում (խմբ. Գառնիկ Սաֆարյան), Երևան, «Լիմուշ», 2010 — 176 էջ. — 150 հատ։
  • Ն.Ա. Ապիյան, Ս.Ն. Ապիյան, Գ.Հ. Սաֆարյան, Իրավունքի տեսության հիմնահարցեր, Երևան, «ԵՊՀ Հրատարակչություն», 2003 — 325 էջ. — 1200 հատ։
  • Արա Ասլանյան, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն, Երևան, «Վան Արյան», 2009 — 340 էջ. — 500 հատ։

Ռուսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А.М. Айкянц, История развития частного права в Армении, Երևան, «Ասողիկ», 2003 — 251 էջ. — 500 հատ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Արա Ասլանյան, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն, Երևան, «Վան Արյան», 2009 — 17, էջեր 17 — 340 էջ. — 500 հատ։
  2. Արա Ասլանյան, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն (խմբ. Վան Արյանցժ), Երևան, ««Վան Արյան»», 2009 — 16, էջեր 16 — 340 էջ. — 500 հատ։
  3. Արա Ասլանյան, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն (խմբ. Վան Արյանցժ), Երևան, ««Վան Արյան»», 2009 — 16-17, էջեր 16-17 — 340 էջ. — 500 հատ։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Արա Ասլանյան, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն (խմբ. Վան Արյանցժ), Երևան, ««Վան Արյան»», 2009 — 21, էջեր 21 — 340 էջ. — 500 հատ։
  5. Նախամաշտոցյան հայաստանի գրավոր մշակույթը
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Արա Ասլանյան, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն (խմբ. Վան Արյանցժ), Երևան, ««Վան Արյան»», 2009 — 22, էջեր 22 — 340 էջ. — 500 հատ։
  7. 7,0 7,1 7,2 7,3 Արա Ասլանյան, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն (խմբ. Վան Արյանցժ), Երևան, ««Վան Արյան»», 2009 — 48, էջեր 48 — 340 էջ. — 500 հատ։
  8. 8,0 8,1 Արա Ասլանյան, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն (խմբ. Վան Արյանցժ), Երևան, ««Վան Արյան»», 2009 — 35, էջեր 35 — 340 էջ. — 500 հատ։
  9. Արա Ասլանյան, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն (խմբ. Վան Արյանցժ), Երևան, ««Վան Արյան»», 2009 — 36, էջեր 36 — 340 էջ. — 500 հատ։
  10. Արա Ասլանյան, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն (խմբ. Վան Արյանցժ), Երևան, ««Վան Արյան»», 2009 — 36-37, էջեր 36-37 — 340 էջ. — 500 հատ։
  11. 11,0 11,1 11,2 Արա Ասլանյան, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն (խմբ. Վան Արյանցժ), Երևան, ««Վան Արյան»», 2009 — 37, էջեր 37 — 340 էջ. — 500 հատ։
  12. 12,0 12,1 12,2 Արա Ասլանյան, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն (խմբ. Վան Արյանցժ), Երևան, ««Վան Արյան»», 2009 — 49, էջեր 49 — 340 էջ. — 500 հատ։
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Արա Ասլանյան, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն (խմբ. Վան Արյանցժ), Երևան, ««Վան Արյան»», 2009 — 50, էջեր 50 — 340 էջ. — 500 հատ։
  14. Կամիլլա Տրեվեր, Հին Հայաստանի մշակույթի պատմության ակնարկներ (մ.թ.ա. 2-րդ դար - մ.թ. 4-րդ դար) (Очерки по истории культуры древней Армении (II в. до н. э. - IV в. н. э.)), 1953 — 164-165, էջեր 164-165 — 164-165 էջ։
  15. Արա Ասլանյան, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն (խմբ. Վան Արյանցժ), Երևան, ««Վան Արյան»», 2009 — 50-51, էջեր 50-51 — 340 էջ. — 500 հատ։
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 Արա Ասլանյան, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն (խմբ. Վան Արյանցժ), Երևան, ««Վան Արյան»», 2009 — 52, էջեր 52 — 340 էջ. — 500 հատ։
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 Արա Ասլանյան, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն (խմբ. Վան Արյանցժ), Երևան, ««Վան Արյան»», 2009 — 53, էջեր 53 — 340 էջ. — 500 հատ։
  18. 18,0 18,1 Արա Ասլանյան, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն (խմբ. Վան Արյանցժ), Երևան, ««Վան Արյան»», 2009 — 54, էջեր 54 — 340 էջ. — 500 հատ։
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 Արա Ասլանյան, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն (խմբ. Վան Արյանցժ), Երևան, ««Վան Արյան»», 2009 — 74, էջեր 74 — 340 էջ. — 500 հատ։
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 Արա Ասլանյան, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն (խմբ. Վան Արյանցժ), Երևան, ««Վան Արյան»», 2009 — 75, էջեր 75 — 340 էջ. — 500 հատ։
  21. Արա Ասլանյան, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն (խմբ. Վան Արյանցժ), Երևան, ««Վան Արյան»», 2009 — 76, էջեր 76 — 340 էջ. — 500 հատ։
  22. Գառնիկ Սաֆարյան, Միջնադարյան հայ իրավունքը և իրավաքաղաքական միտքը (X-XIII դդ.), Երևան, ««Առտ»», 2008, էջ 7 — 285 էջ։
  23. Хачик Самуэлян, Очерки по обычному семейному праву армян // Кавказский вестник, 1902, №2
  24. Խաչիկ Սամոխելյան, Արեան վրէժ և փրկանք // «Ազգագրական հանդէս»», Թիֆլիս, 1903, հ.ժ.
  25. Խաչիկ Սամուելյան, Հին հայոց իրավունքը և նրա հետազօտութեան մեփոդը // Անդ., հատ., ԺԱ, 1904
  26. Խաչիկ Սամուելյան, Առևանգմամբ և գնմամբ ամուսնութիւն // Անդ, 1905, հատ ԺԲ
  27. Խաչիկ Սամուելյան, «Սիմբոլը հայ սովորույթներում» // Անդ, հատ. ԻԲ և ԻԳ,
  28. Хачик Самуэлян, Очерки по обычному праву армян // Кавказский вестник, 1901, №1-3
  29. Կոստանեան Կ., «Դաւիթ Ալավկա որդի», «Ազգագրական հանդէս», Թիֆլիս, հատ. ԺԴ և ԺԵ
  30. Խաչիկ Սամուելյան, Մխիթար Գոշի Դատաստանագիրքը և հին հայոց քաղաքացիական իրավունքը, Վիեննա, 1911
  31. Վ. Բաստամյանց, «Մխիթար Գոշի Դատաստանագիր. - Հառաջաբանություն հրատարակողի», Վաղարշապա, 1880
  32. С. Арцруни, Историко-догматическое значение Судебника Мхитара Гоша, Тифлис, 1980
  33. Семейное право по Мхитару Гошу, «Юридическое обозрение», Тифлис, 1885
  34. Ն.Վ. Մելիք-Թանգյան, «Հայոց եկեղեցական իրավունքը», Ա գիրք, Շուշի, 1903
  35. Ն.Վ. Մելիք-Թանգյան, «Հայոց եկեղեցական իրավունքը», Բ գիրք, Շուշի, 1905
  36. Վ. Բաստամյանց, «Ամուսնությունն ըստ հայոց եկեղեցական իրավաբանության», «Փորձ» ամսագիր, Թիֆլիս, 1880 թ., №6-7, №8-9, №10, №11-12, 1881
  37. Ս. Տիգրանյան, «Կանոնագիրքը և մեր կանոնական իրավունքը», «Արարատ», 1902
  38. Սարգիս Բահաթրյանց, «Հողային և անձնական իրաւունքը հին Հայաստանում», Թիֆլիս, 1884
  39. Արսեն Ղըլտճյան, «Հայոց հին իրավունքը. Ընտանեկան իրավունք», Ալեքսանդրապոլ, 1913
  40. Արսեն Ղըլտճյան, «Սահմանք և կանոնք կրգի եկեղեցւոյ սրբոյն Ներսէսի հայոց Հայրապետի», «Հանդէս ամսօրեայ», Վիեննա, 1906
  41. Արսեն Ղըլտճյան, «Ամուսնություն, ամուսնալուծություն և քաղաքացիական պսակ», Ալեքսանդրապոլ, 1904
  42. С. Егиазаров, «Исследование по истории армянского права, публичного и частного», Киев, 1919
  43. О. Тигранян, Древнеармянская книга канонов. Очерки описания и исследования памятника. Записки Российской Академии наук по историко-филологическому отделению., т. XIII, №3, Петроград, 1918
  44. Sempadscher Kodex aus dem 13. Jahrhundret oder mittelarmenisches Rechstbuch, herausgegeben und Ubersett von Josef Karst, esster Band. Text und Ubersetzung, Strassburg, 1905
  45. Sempadscher Kodex aus dem 13. Jahrhundret ... Josef Karst, zweiter Band: Kommentar, Strassburg, 1905
  46. Ֆերդինանդ Բիշոֆ [Ferdinand Bischoff], «Das alts Techt der Armenien in Polen» («Հայոց հին իրավունքը Լեհաստանում»), 1857
  47. Ֆերդինանդ Բիշոֆ, «Das alts Techt der Armenien in Lemberg» («Հայոց հին իրավունքը Լեմբերգում»), 1862
  48. Յ. Կոհլեր, «Հայերի իրավունքը» («Das Reicht der Armenien»), 1885
  49. Алексеев М., «Армянский судебник», 1870
  50. Ковалевский М., «Закон и обычай на Кавказе», Москва, 1890, т.1
  51. Джавахов М., «Государственный строй древней Грузии и древней Армении», Санкт-Петербург, 1905
  52. Խաչիկ Սամուելյանը, «Հին հայ իրավունքի պատմություն», հ.1, Երևան, 1939
  53. Ալեքսեյ Սուքիասյան, «Общественно-политический строй и право Армении», Երևան, 1963
  54. Ալեքսեյ Սուքիասյան, «Մխիթար Գոշը և Հայոց դատաստանագիրքը», Երևան, 1965
  55. Ալեքսեյ Սուքիասյանը, «Կիլիկիայի հայկական պետության և իրավունքի պատմություն», Երևան, 1978
  56. Ալեքսեյ Սուքիասյանը, Судебник Смбата Спарапета /Гундстабля/, 1265, Երևան, 1971
  57. Ա.Գ. Գալստյան, «Судебник, перевод и примечание А.Г. Галстяна», Երևան, 1958
  58. Արշակ Թովմասյան, «Армянское право древних и средних веков. Расширенный автореферат-дисертация на соискание учёной степени доктора юридических наук», Երևան, 1970
  59. Ա. Թովմասյան, «Հին և միջնադարյան հայ քրեական իրավունք», հ.1, Երևան, 1962 / հ.2, Երևան, 1977
  60. Խոսրով Թորոսյան, Երկու խմբագրություն Մխիթար Գոշի Դատաստանագրքի / «Բանբեր Մատենադարանի», №1, 1962
  61. Խոսրով Թորոսյան, «Մխիթար Գոշի Դատաստանագրքի ձեռագրերն ու խմբագրությունները» / «Պատմաբանասիրական հանդես», №1, 1963
  62. Խոսրով Թորոսյան, «Մխիթար Գոշի Դատաստանագրքի հետ կապված մի քանի հարցերի մասին» / «Պատմաբանասիրական հանդես», №1, 1964
  63. Խոսրով Թորոսյան, Դատարանային համակարգը միջնադարյան Հայաստանում ըստ Մխիփար Գոշի Դատաստանագրքի / ԳԱ «Տեղեկագիր», №125 1965
  64. Խոսրով Թորոսյան, «Ընդդատությունը միջնադարյան Հայաստանում», / «Բանբեր Մատենադարանի», №8, 1967
  65. Խոսրով Թորոսյան, «Մխիթար Գոշի Դատաստանագրքի գործադրության մասին միջնադարյան Հայաստանում», / «Պատմաբանասիրական հանդես», №3, 1971
  66. Хосров Торосян, «Судоустройство и судопроизводство в средневековой Армении по Судебнику Мхитара Гоша». Автореферат-диссертация на соискание учёной степени кандидата юридический наук, 1969
  67. Хосров Торосян, «Суд и процесс в Армении X-XIII вв.», Ереван, 1975
  68. Խոսրով Թորոսյան, Մխիթար Գոշ, Գիրք Դատաստանի, աշխատասիրությամբ Խոսրով Թորոսյանի, Երևան, 1975
  69. Ա.Հ. Հովհաննիսյան, «Հայ ամուսնաընտանեկան իրավունքի հարցերը վաղ ավատական ժամանակաշրջանի հայաստանում», Երևան, 1976
  70. Վազգեն Հակոբյան, «Կանոնագիրք Հայոց», Ա գիրք, Երևան, 1964, / Բ գիրք, Երևան, 1971
  71. Вазген Акобян, «Армянская книга канонов и её редакции», Автореферат дисертации на соискание учёной степени доктора исторических наук, Ереван, 1976
  72. Сурен Аревшатян, «Шаапиванские каноны - древнейший памятник армянского права» / «Պատմա-բանասիրական հանդես», №2-3, 1959
  73. Ն. Ակինյան, «Շահապիվանի ժողովի կանոննեը», մատենագրական ուսումնասիրություն / «Հանդէս ամսօրեայ», 1979, №4-12
  74. «Քրեական դատավարության պատմական և արդի հիմնախնդիրները Հայաստանում», Երևան, 2001
  75. Պետրոսյան Ռ.Գ. «Դատարանը և քաղաքացիական դատավարությունը Արևելյան Հայաստանում XIX-XX դարերում» (պատմաիրավական հետազոտություն և օրենսդրության իրավահամեմատական վերլուծություն), Երևան, 2001
  76. «Հայաստանի ընտանեկան իրավունքի զարգացման պատմությունը 20-րդ դարում» (պատմաիրավական հետազոտություն և օրենսդրության իրավահամեմատական վերլուծյություն), Երևան, 2004
  77. «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները», Երևան, 2005
  78. «Հայ իրավական մտքի գանձարանում» (մ.թ.ա. IX - մ.թ. XIX դ.), Երևան, 2001
  79. Рубен Авакян, «Памятники армянского права», Ереван, 2000
  80. Рубен Авакян, Рафаель Авакян, «Истоки армянской правовой мысли», Ереван, 2008
  81. Սաֆարյան Գ.Հ. «Հայաստանի միջնադարյան իրավունքը ժ-ժԳ դդ.», Երևան, 1996
  82. Սաֆարյան Գ.Հ. «Հայ իրավաքաղաքական միտքը ԺԱ-ԺԳ դդ.», Երևան, 1995
  83. Սաֆարյան Գ., Խաչատրյան Հ. «Հայ իրավունքի հուշարձաններ», Երևան, 1994
  84. Айкянц А.М. «История развития частного права в Армении», Ереван, 2006
  85. Бадирян Григор, «Материалы из истории правовой мысли и законодательства Армени», Ереван, 2005
  86. Արևշատյան Ս.Ս., Միրումյան Կ.Ա. «Հայոց փիլիսոփայության պատմություն», Երևան, 2007
  87. Կառլեն Միրումյան, «Քաղաքական ուսմունքների պատմություն», Երևան, 2006