Գեղամ Ղարախանյան
Գեղամ Ղարախանյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1935 |
Ծննդավայր | Չինարի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 10, 2014 (78 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | իրավաբան |
Գեղամ Հակոբի Ղարախանյան (օգոստոսի 2, 1935, Չինարի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 10, 2014), իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր[1], Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի Արդարադատության նախարարության Արդարադատության աշխատողների կատարելագործման ինստիտուտի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ (1978-85 և 1991-95թթ.), Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր[2], Ռուսաստանի Դաշնության հումանիտար գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղամ Ղարախանյանը ծնվել է Տավուշի մարզի Չինարի գյուղում, 1935 թվականի օգոստոսի 2-ին։ Նախնական կրթությունը ստացել է Չինարիի դպրոցում, միջնակարգը՝ Այգեձորի, որն ավարտել է 1953 թվականին և ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1958 թվականին գերազանյում դիպլոմով ավարտել է համալսարանը և աշխատանքի է անցել նույն ֆակուլտետում։ Հետագայում ուսումը շարունակել է Երևանի պետակա համալսարանի ասպիրանտուրայում։
1969 թվականին պաշտպանել է ատենախոսություն և ստացել իրավաքանական գիտությունների թեկնածուի գիտակա աստիճան։ 1972 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում։ 1992 թվականից եղել է Երևանի համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիո պրոֆեսոր։
Գեղամ Ղարախանյանը երկար տարիներ եղել է Հայաստանի Հանրապետույթան Գերագույն Դատարանի և Հանրապետության Արդարադատության նախարարության գիտա֊կոնսուլտատիվ խորհուրդների անդամ, մոտ երեսուն տարի՝ իրավաբանական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ։ Գործող օրենսդրության թեմաների շրջանակներում մոտ քսան տարի հանդես է եկել ռադիոյով ու հեռուստատեսությամբ։
Մի շարք գրքերի և աշխատությունների հեղինակ է։
2003 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով Գեղամ Ղարախանյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում, 2010 թվականին նա պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ԵՊՀ, Ֆրիտյոֆ Նանսեն ոսկե հուշամեդալներով, այլ պարգևներով։
Գեղամ Ղարախանյանը մահացել է 2014 թվականի ապրիլի 10֊ին, Երևան քաղաքում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գեղամ Ղարախանյան - Բարձրագույն որակավորման կոմիտե
- ↑ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
- ↑ LLC, Helix Consulting. «Մահացել է ՀՀ վաստակավոր իրավաբան Գեղամ Հակոբի Ղարախանյանը». www.pastinfo.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեղամ Ղարախանյան
- Հայաստանի ընտանեկան իրավունք
- Գեղամ Հակոբի Ղարախանյան։ Կենսամատենագիտություն
- Ալիմենտային պարտավորություններ / Գ.Հ. Ղարախանյան
- Ամուսնությունը և ամուսնալուծությունը աշխարհի օրենքների հայելիում ։ Իրավաբանական խճանկար / Գ.Հ. Ղարախանյան ; Հայաստանի իրավագետների և քաղաքագետների միություն