Խոսրով Թորոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոսրով (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խոսրով Թորոսյան
Ծնվել էսեպտեմբերի 3, 1930(1930-09-03)[1]
Հարթաշեն, Հայաստան
Մահացել էնոյեմբերի 11, 1988(1988-11-11) (58 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունիրավագետ, իրավաբան և պատմաբան
Հաստատություն(ներ)Մատենադարան
Ալմա մատերԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (1954)
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Խոսրով Աղասու Թորոսյան (սեպտեմբերի 3, 1930(1930-09-03)[1], Հարթաշեն, Հայաստան - նոյեմբերի 11, 1988(1988-11-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), իրավագետ, գիտնական, պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսրով Թորոսյանը ծնվել է 1930 թվականին Հայկական ԽՍՀՍպիտակի շրջանի Հարթաշեն գյուղում։ Միջնակարգ դպրոցը ավարտել է Թբիլիսիում։ 1949 թվականին ընդունվել է և 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1954-1960 թվականներին աշխատել է դատախազության և արդարադատության տարբեր մարմիններում։ 1960 թվականին աշխատանքի է անցել Երևանի Մատենադարանում, տարիներ շարունակ զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով։ 1966 թվականին Թորոսյանը պաշտպանել է ատենախոսություն ու ստացել՝ իրավաբանական գիտությունների թեկնածուի, իսկ 1983 թվականին՝ դոկտորի գիտական աստիճան։

Խոսրով Թորոսյանի հիմնական աշխատությունները վերաբերվում են հայ հին իրավունքի, մասնավորապես՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» համակողմանի ուսումնասիրմանը։ Դրանց մի մասը լույս է տեսել ռուսերեն։ Նա բազմիցս մասնակցել է հանրապետական և միութենական գիտատեսական համաժողովների, հանդես եկել կարևոր զեկուցումներով, մասնակցել բանավեճերի։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խոսրով Թորոսյան, «Դատարանը և դատավարությունը 10-13-րդ դարերում» (մենագրություն)
  • Խոսրով Թորոսյան, Երկու խմբագրություն Մխիթար Գոշի Դատաստանագրքի / «Բանբեր Մատենադարանի», №1, 1962
  • Խոսրով Թորոսյան, «Մխիթար Գոշի Դատաստանագրքի ձեռագրերն ու խմբագրությունները» / «Պատմաբանասիրական հանդես», №1, 1963
  • Խոսրով Թորոսյան, «Մխիթար Գոշի Դատաստանագրքի հետ կապված մի քանի հարցերի մասին» / «Պատմաբանասիրական հանդես», №1, 1964
  • Խոսրով Թորոսյան, Դատարանային համակարգը միջնադարյան Հայաստանում ըստ Մխիթար Գոշի Դատաստանագրքի / ԳԱ «Տեղեկագիր», №125, 1965
  • Խոսրով Թորոսյան, «Ընդդատությունը միջնադարյան Հայաստանում», / «Բանբեր Մատենադարանի», №8, 1967
  • Խոսրով Թորոսյան, «Մխիթար Գոշի Դատաստանագրքի գործադրության մասին միջնադարյան Հայաստանում», / «Պատմաբանասիրական հանդես», №3, 1971
  • Խոսրով Թորոսյան, Մխիթար Գոշ, Գիրք Դատաստանի, աշխատասիրությամբ Խոսրով Թորոսյանի, Երևան, 1975
  • Хосров Торосян, «Судоустройство и судопроизводство в средневековой Армении по Судебнику Мхитара Гоша». Автореферат-диссертация на соискание учёной степени кандидата юридический наук, 1969
  • Хосров Торосян, «Суд и процесс в Армении X-XIII вв.», Ереван, 1975

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]