Շինական
Արտաքին տեսք
Շինական, գեղջուկ, գյուղում (շենում) ապրող աշխատավոր և անազատ գյուղացի միջնադարյան Հայաստանում։ Կալվածատեր-ազնվականներից՝ ազատներից, Շինականի կախումն ունեցել է տնտեսական բնույթ։
Բնակվելով կալվածատիրոջը պատկանող հողում՝ նա վճարել է հարկ ու տուրք, կատարել հասարակական զանազան աշխատանքներ, պարհակներ։ Շինականությունը կազմել է երկրի հիմնական արտադրող աշխատուժը, պատերազմների ժամանակ համալրել հետևակ զորքը։ Կալվածատերերի կամայականություններից պաշտպանելու համար որոշակի կանոններով ու սովորույթներով սահմանվել են նրանց իրավունքներն ու պարտավորությունները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |