Իվանե Ջավախիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվանե Ջավախիշվիլի
վրաց.՝ ივანე ჯავახიშვილი
Ivane Javakhishvili.jpg
Ծնվել է ապրիլի 11 (23), 1876
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է նոյեմբերի 18, 1940(1940-11-18)[1] (64 տարեկանում)
Թբիլիսի, ԽՍՀՄ[1]
Գերեզման Թբիլիսի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of Georgia (1918–1921).svg Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգություն վրացի
Մասնագիտություն պատմաբան և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան
Գործունեության ոլորտ պատմություն
Անդամակցություն ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Imperial Russian Archaeological Society
Ալմա մատեր Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ
Գիտական ղեկավար Նիկողայոս Մառ
Եղել է գիտական ղեկավար Նիկոլայ Բերձենիշվիլի, Գիորգի Չիտաիա և Շալվա Ամիրանաշվիլի
Հայտնի աշակերտներ Սուրեն Երեմյան
Պարգևներ Ստալինյան մրցանակ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Ivane Javakhishvili Վիքիպահեստում

Ջավախիշվիլի Իվանե Ալեքսանդրի (վրաց.՝ ივანე ჯავახიშვილი, ապրիլի 11 (23), 1876, Թիֆլիս - նոյեմբերի 18, 1940, Թբիլիսի), վրացի խորհրդային պատմաբան, բանասեր, արևելագետ, հայագետ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի բանասիրության բաժինը (1899)։ Աշակերտել է Նիկողայոս Մառին (հայագիտություն), Վ․ Ժուկովսկուն (իրանագիտություն), Պ․ Կոկովցովին (սեմագիտություն)։ 1902-1917 թթ. նույն համալսարանի հայ-վրացական բանասիրության ամբիոնի պրիվատդոցենտ (դասախոսել է «5-րդ դարի Հայաստանի հասարակական կառուցվածքը», «Հայ-վրացական պատմաիրավական հուշարձաններ», «Անի քաղաքի պատմություն» և այլ թեմաներով)։

1911 թ. այցելել է Հայաստան (եղել է Անիում1919-1926 թթ.՝ Թիֆլիսի համալսարանի ռեկտոր։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է բազմաթիվ հիմնարար աշխատությունների («Վրաց ժողովրդի պատմություն»,1908-1949, «Վրաց իրավունքի պատմություն», 1928-1929, «Վրաստանի տնտեսական պատմություն», 1930-1934)։ Մեծ ներդրում ունի վրաց աղբյուրագիտության և օժանդակ գիտությունների զարգացման գործում («Պատմության խնդիրները, աղբյուրները և մեթոդները նախկինում և այժմ», 1916-1926, «Հին վրացական պատմական գրականությունը», 1916, «Վրացական հնագրությունը», 1926 և այլն)։ Զբաղվել է նաև Կովկասի ժողովուրդների ծագման խնդիրներով («Վրաց ժողովրդի պատմության ներածությունը», 1932

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Джавахишвили Иван Александрович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png