Ֆերդինանդ Բիշոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆերդինանդ Բիշոֆ
գերմ.՝ Ferdynand Bischoff
Ferdinand Franz Xaver Georg Bischoff (1826-1915).jpg
Ծնվել էապրիլի 24, 1826(1826-04-24)[1]
Օլոմոուց, Հյուսիսծովյան երկրամաս[2]
Մահացել էօգոստոսի 16, 1915(1915-08-16)[1] (89 տարեկան)
Գրաց, Ավստրիական կայսրություն[2]
Մասնագիտությունգիտնական, իրավաբան և պրոֆեսոր
Ferdinand Bischoff Վիքիպահեստում

Ֆերդինանդ Բիշոֆ (Ferdinand Franz Xaver Georg Bischoff) (ապրիլի 24 1826, Օլոմոուց (Ավստրո-Հունգարիա, այժմ՝ Չեխիայում) – օգոստոսի 16 1915, Գրաց, (Ավստրո-Հունգարիա այժմ՝ Ավստրիայում), իրավունքի ավստրիացի պատմաբան։ Սովորել է Օլոմոուցի համալսարանում։ 1855–1865 թվականներին՝ Լվովի համալսարանի գերմանական իրավունքի պրոֆեսոր, 1865–1896 թվականներին՝ գերմանական և ավստրիական իրավունքի պրոֆեսոր Դրացի համալսարանում, իսկ 1871-1872 թվականներին համալսարանի ռեկտոր։ Եղել է նաև Ավստրիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից–անդամ։ Ֆերդինանդը Բիշոֆը և Ջորջ Ֆիլիպսը առաջին գերմանական իրավական պատմաբաններ էին Ավստրիայում[3]։ Նրա ուսումնասիրությունները իրավական աղբյուրների բնագավառում ստեղծել են Ավստրիայի սահմանադրական, վարչական և քաղաքացիական իրավական պատմության հիմքեր։

Հետազոտությունները վերաբերում են միջնադարյան Ավստրիայի քաղաքային իրավունքին, ինչպես և Արևմտյան Ուկրաինայում գործող հայկական իրավունքին։ Հրատարակել է Լվովի 1519 թվականի հայկական դատաստանագրքի քննական բնագիրը («Հայերի հին իրավունքը Լվովում», 1862), ինչպես նաև 1377-1736 թվականների Լվովի հայկական գաղութի՝ պատմության վերաբերյալ 69 փաստաթուղթ («Հրովարտակներ Լվովի հայերի պատմության», 1865)։ Ուսումնասիրել է Շտիրիայի երաժշտության պատմությունը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեհահայոց հին իրավունքը «Ուսումնասիրութիւնք լեհահայոց դաաասաանագրոյն» ժողովածուում, Վնն․, 1890, էջ 1–85
  • Österreichische Stadtrechte und Privilegien, Wien 1857
  • Steiermärkisches Landrecht des Mittelalters, Štýrský Hradec 1875
  • Bericht über Weisthümer-Forschungen in Steiermark, Wien 1876, 1877, 1878
  • Steirische und kärnthische Taidinge, Wien 1881

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.deutsche-biographie.de/sfz4579.html
  2. 2,0 2,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. Mayer-Maly, Theo, „Bischoff, Ferdinand Franz Xaver Georg“, in: Neue Deutsche Biographie 2 (1955)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дашкевич Я․ Р․, Армянские колонии на Украине в источниках и литературе XV–XIX веков, Е․, 1962, с․ 151–53․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 441 CC-BY-SA-icon-80x15.png