Ալեքսեյ Սուքիասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսեյ Սուքիասյան
հայ․՝ Ալեքսեյ Գրիգորի Սուքիասյան
Ծնվել է սեպտեմբերի 10, 1907(1907-09-10)
Մահացել է սեպտեմբերի 5, 1981(1981-09-05) (73 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն պատմաբան
Աշխատավայր Russian Law Academy of Ministry of Justice, Ural State Law University և Երևանի պետական համալսարան
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Ալեքսեյ Գրիգորի Սուքիասյան (սեպտեմբերի 10, 1907, գյուղ Մամուրան (այժմ՝ Սպահանի օստանում)-սեպտեմբերի 5, 1981, Երևան)), հայ խորհրդային իրավաբան։ Իրավաբանական գիտությունների, դոկտոր (1963 թ.), պրոֆեսոր (1966 թ.), ՀԽՍՀ գիտնական վաստակավոր գործիչ (1971 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1957 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Սուքիասյանը ծնվել է 1907 թվականի սեպտեմբերի 23-ին Մամուրան (այժմ՝ Իրանի Սպահանի օստանում) գյուղում: 1935 թվականից ապրել է Հայաստանում: Ավարտել է Երևանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1940 թ.)։ 1935 թվականին տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։ 1946-1948 թվականներին դասավանդել է իրավաբանական գիտությունների համամիութենական ինստիտուտում (Մոսկվա), 1950-1952 թվականներին՝ Սվերդլովսկի իրավաբանական ինստիտուտում, 1948-1949 թվականներին և 1953 թվականից՝ Երևանի համալսարանում, որտեղ 1971-1977 թվականներին վարել է պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնը։

Սուքիասյանի աշխատությունները վերաբերում են Հայաստանի պետության և իրավունքի պատմության հարցերին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մխիթար Գոշը և Հայոց դատաստանագիրքը, Ե․, 1965:
  • Հին իրանական իրավունքը ըստ Սասանյան դատաստանագրքի, Ե․, 1980:
  • Կիլիկիայի հայկական պետության և իրավունքի պատմություն (11-14-րդ դարեր), Երևան, 1978:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 211 CC-BY-SA-icon-80x15.png