Կետանման շնաձուկ
Կետանման շնաձուկ | |
Կետանման շնաձուկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կռճիկային ձկներ (Chondrichthyes) |
Կարգ | Orectolobiformes |
Ընտանիք | Rhincodontidae |
Ցեղ | 'Rhincodon' |
Տեսակ | Կետանման շնաձուկ (R. typus) |
Միջազգային անվանում | |
Rhincodon typus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Տաքսոնի տարածվածությունը |
Կետանման շնաձուկ (լատին․՝ Rhincodon typus), խոշոր պելագիկ շնաձուկ գանգավորների կարգի ռինկոդոնտների (Rhincodontidae) կամ կետանման շնաձկների ընտանիքից։ Ներկայումս գոյություն ունեցող շնաձկներից, ինչպես նաև ժամանակակից ձկներից ամենամեծն է[1]։ Նրա առավելագույն չափը հասնում է առնվազն 12,65 մ, հնարավոր է՝ մինչև 18 մ[2] և անգամ 20 մ[3]։
Կետանման շնաձուկը, ի տարբերություն այլ շնաձկների մեծամասնության, հիմնականում սնվում է միայն պլանկտոնով՝ սնունդը ջրից զատելով խռիկային աղեղներից ձևավորված յուրահատուկ քամող ապարատի օգնությամբ (կերակրման նմանատիպ մեթոդ ունեն միայն երկու այլ շնաձկներ՝ հսկան և մեծաբերանը)։ Այս ձուկ մեծ մասամբ մնում է ջրի մակերեսին մոտ։ Լողում է շատ դանդաղ, սովորաբար ոչ ավելի արագ, քան 5 կմ/ժամ և մարդու համար որևէ վտանգ չի ներկայացնում։ Կետանման շնաձուկը հաճախ ամենևին էլ չի արձագանքում ջրասուզակներին, որոնք կարող են դիպչել նրա մարմնին և նույնիսկ լողալ նրա մեջքին։
Կետանման շնաձուկը ապրում է արևադարձային լայնությունների տաք ջրերում` ամբողջ Համաշխարհային օվկիանոսում։ Ընդ որում, իր արեալի որոշ շրջաններում այն ավելի շատ է, քան մյուսներում։ Կետանման շնաձկները սովորաբար հանդիպում են փոքր ցրված խմբերով, ավելի հազվադեպ՝ միայնակ, իսկ երբեմն էլ այն վայրերում, որտեղ սնունդն առատ է, ձևավորում են հարյուրավոր առանձնյակների կուտակումներ։ Նրանք շատ հեռավոր գաղթումներ են կատարում՝ հետևելով պլանկտոնի կուտակումներին։ Այս ձկների ապրելակերպը, նրանց վարքի և բազմացման առանձնահատկությունները մինչ օրս շարունակում են մնալ վատ ուսումնասիրված, չնայած վերջին տարիներին, նոր տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ, օրինակ՝ արբանյակային, պիտակավորված շնաձկների դիտարկումների օգնությամբ կարևոր տվյալներ են ձեռք բերվել դրանց գաղթումների վերաբերյալ։ Կետանման շնաձկների կարգաբանությունը միայն վերջերս է մշակվել։ Այս ձուկն այնքան յուրահատուկ է, որ առանձնանում է մոնոտիպ ընտանիքում` մեկ ցեղով, որը ներառում է մեկ տեսակ։
Կետանման շնաձուկը հազվագյուտ տեսակ է, որի թվաքանակը նախկինում էլ մեծ չի եղել, և վերջին տասնամյակների ընթացքում անընդհատ նվազում է։ Երկար ժամանակ այդ շնաձկների գլխավոր սպառնալիքը եղել է ձկնորսությունը Հարավային և Հարավարևելյան Ասիայի երկրների ձկնորսների կողմից, որտեղ կետանման շնաձկների միսն օգտագործվել է սննդի մեջ։ Չնայած կետանման շնաձկների ձկնորսության գրեթե լիակատար արգելքին, այս կենդանիների վերականգնումը ծայրահեղ դանդաղ է կատարվում, ինչպես դանդաղ բնական վերարտադրության, այնպես էլ շարունակվող ձկնորսության, ներառյալ որսագողության պատճառով։ Աշխարհում կետանման շնաձկների քանակը անհայտ է, չնայած առանձին պոպուլյացիաներում նրանց քանակը հնարավոր է ճիշտ հաշվարկել[4]։
Ուսումնասիրման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկար ժամանակ կետանման շնաձուկը մնացել է գիտությանը անծանոթ։ Նրան հանդիպել են միայն արևադարձային ծովերում նավարկող նավաստիները, որոնց պատմությունները, ըստ երևույթին, մեծապես նպաստել են ծովային հրեշների մասին հավատալիքների տարածմանը[1]։ Կենդանաբանների հետ կետանման շնաձկան հետ առաջին ծանոթությունը սկսվել է 1828 թվականից, երբ 4,5 մետր երկարությամբ կետանման շնաձուկը բռնվել է Հարավային Աֆրիկայի ափերին՝ Թաֆելբայում։ Այս նմուշն ընկել է Հարավային Աֆրիկայում աշխատող անգլիացի հայտնի բնագետ Էնդրյու Սմիթի ձեռքը, որը նկարագրել է կետանման շնաձուկը որպես Rhincodon typus տեսակ[5]։ Գիտականորեն նկարագրված այս կետանման շնաձկան խրտվիլակն ուղարկվել է Փարիզ, որտեղ այն ներկայում պահվում է թանգարանում[6]։ Շնաձկան՝ հետազոտողների ձեռքն ընկնելու հազվադեպությունը բացատրվում է ինչպես նրանց փոքր քանակությամբ, այնպես էլ նրա հսկայական չափերով և, համապատասխանաբար, փոխադրման դժվարությամբ։ Ներկայում կետանման շնաձուկը շարունակում է մնալ ամենաքիչ ուսումնասիրված շնաձկներից մեկը[7]։
Նույնիսկ 20-րդ դարում կետանման շնաձուկը չափազանց քիչ է հայտնի եղել մասնագետների նեղ շրջանակներից դուրս։ Հայտնի է դեպք, երբ 1911 թվականին անգլիական շոգենավը, ճանապարհորդելով Հնդկաստան, առաջնամասով հարվածել է կետանման շնաձկանը, որը ըստ երևույթին, ունեցել է մոտ 17 մ երկարություն և 15 րոպե քարշ է տվել այն։ Նավի ուղևորները, որոնք, ըստ երևույթին, անծանոթ էին կետանման շնաձկներին, կարծել են, որ այն անծանոթ է գիտությանը, և որոշել են ձկանը տալ Piscis rudyardensis լատինական անունը, այսինքն՝ «Ռեդյարդի ձու»՝ ի պատիվ նավի վրա գտնվող գրող Ռեդյարդ Քիփլինգի[1]։ Նույնիսկ մինչև 1970-ական թվականների սկզբին գիտնականների ձեռքն ընկել է ընդամենը շուրջ հարյուր օրինակ[1], բայց 1987 թվականին այդ թիվն աճել է մինչև 320։ Հուսալի տվյալների բացակայությունը հանգեցրել է նրան, որ տարբեր աղբյուրներում կարելի էր հանդիպել բազմազան տեղեկություններ կետանման շնաձկների վերաբերյալ։ Օրինակ, երբ 1925 թվականին Թաիլանդի ծոցում բռնվել է մի շատ մեծ կետանման շնաձուկ, հայտարարվել է, որ դրա երկարությունը 18 մ է, սակայն հետագայում պարզվել է, որ այդ թիվըն զգալիորեն չափազանցված էր[8]։
Դասակարգում և ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին հունարեն երկու արմատներից կազմված Rhincodon բառը նշանակում է «ատամների կրճտացնող». typus-ը այս դեպքում թարգմանվում է որպես «բնորոշ»[9]։ Այս բառը սկզբնապես գրվել է որպես Rincodon, չնայած Սմիթը, որը նկարագրել է կետանման շնաձկներին, նրանց տվել է Rhineodon ցեղային անունը։ Երկար ժամանակ կարելի էր հանդիպել անվանման այս երկու տարբերակները, մինչև 1984 թվականին Կենդանաբանական անվանակարգության միջազգային հանձնաժողովը հաստատել է Rincodon վերջնական անվանումը (դրանից առաջ օգտագործվել է նաև Rhinodon typicus Müller et Henle 1839, Rhinodon typicus Smith 1845, Micristodus punctatus Gill 1865 և Rhinodon pentalineatus Kishinouye 1901 անվանումները)[10]։
Կետանման շնաձուկն այնքան յուրահատուկ է, որ առանձնանում է ոչ միայն որպես առանձին ցեղի առանձին տեսակ, այլև «կետանման շնաձկներ» (Rhincodontidae) առանձին ընտանիքում։ Հաստատվել է կետանման շնաձկան կասկած չհարուցող ազգականությունը շատ յուրօրինակ ոչ մեծ հատակային գանգավոր շնաձկների հետ, որոնց հետ կետանման շնաձուկը պատկանում է նույն կարգին (լատ.՝ Orectolobiformes): «Կետանման» անվանումը շնաձուկն ստացել է ինչպես չափի, այնպես էլ կերակրման մեթոդի շնորհիվ, այն է՝ պլանկտոնի զտում բեղավոր կետերի նման։ Եվրոպական լեզուների մեծ մասում նրա անունը բառացիորեն թարգմանվում է որպես «կետանման շնաձուկ», «շնաձուկ-կետ» (անգլ.՝ whale shark, ֆր.՝ requin-baleine, գերմ.՝ Walhai, իսպ.՝ tiburón ballena, հոլ.՝ walvishaai, շվեդ.՝ valhaj): Հին (20-րդ դարի կեսեր) ռուսալեզու աղբյուրներում այս շնաձուկը երբեմն կոչվել է հարավային կետանման շնաձուկ, իսկ հյուսիսային կետանման կոչվել է հսկա շնաձուկը[11]։
Կետանման շնաձկան ծագումը և էվոլյուցիան այնքան էլ լավ չեն ուսումնասիրված։ Հայտնի է, որ ձուկը, որը կարող է դիտարկվել որպես կետանման շնաձկան անմիջական նախնի, հայտնվել է որպես առանձին խումբ հետ ուշ յուրայի ժամանակաշրջանում (166 միլիոն տարի առաջ[12]): Իրենց հերթին այս ձկները, ինչպես շնաձկների մյուս տեսակների մեծ մասը, ծագել են հնագույն, պարզունակ հիբոդոնտիկ ձկներից, որոնց էվոլյուցիան հնարավոր է ուսումնասիրել քարածխային ժամանակաշրջանից։ Ուշ յուրայի ժամանակաշրջանում շնաձկները, որոնք նման են կետանմաններին, մեկուսացվել են ընդհանուր էվոլյուցիոն բնից, որը ներառում էր վոբեգանգանմաններին լամնանման շնաձկների հետ միասին[13]։
Արտաքին տեսք և կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին տեսք և կառուցվածքային առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դժվար է կետանման շնաձկանը շփոթել այլ ձկների հետ․ բացի իր հսկայական չափերից, այն առանձնանում է իր բնորոշ տեսքով։ Կետանման շնաձկան մարմինը հզոր է և հաստ, գլուխը՝ համեմատաբար փոքր։ Գլխի ձևը շատ յուրահատուկ է․ այն շատ տափակացված է և ավելի հարթ է դառնում դնչի վերջում։ Խռիկային ճեղքերը 5-ն են, դրանք չափազանց լայն և երկար են[1][14] (12 մետրանոց շնաձկան մոտ՝ մեկուկես մետր)։ Բերանը գտնվում է դնչի վերջում է, այլ ոչ թե դրա տակ, ինչպես շնաձկների մեծ մասի մոտ։ Երախը շատ լայն է, հասնում է մեկուկես մետր լայնության (12 մետրանոց առանձնյակի բերանի լայնությունը 1,36 մ է[15]): Այն կարող է բացվել շատ ուժեղ և ամբողջ ծավալով բացվելու դեպքում ընդունում է լայն օվալաձև տեսք։ Բերանի անկյուններում կան կաշվե ելուստներ, որոնք նման են փոքր բեղերի։
Աչքերը շատ փոքր են և խորը ընկած, տեղակայված են դնչի ծայրին մոտ` գրեթե բերանի ծայրերում։ Դրանք այն գծի վրա են, որը բաժանում է մեջքի և կողերի մուգ գույնը սպիտակ փորից։ Ամենամեծ նմուշների աչքերը հազիվ հասնում են գոլֆի գնդակի չափի (մոտ 5 սմ տրամագծով)։ Թարթող թաղանթը բացակայում է, բայց աչքը կարող է փակվել մաշկի հաստ ծալքով, որն առաջ է շարժվում։ Եթե ինչ-որ բավականաչափ մեծ առարկա շատ մոտ է աչքին, ապա շնաձուկը աչքը հետ է քաշում և փակում այն ծալքով։ Շնաձկների շրջանում սա եզակի առանձնահատկություն[15]։
Գլխի ետևում մարմինը դառնում է հաստ, մեջքը բարձրանում է թեք սապատի տեսքով։ Մարմինը գլխի հետևում ունի ամենամեծ հաստությունը, իսկ հետո սկսում է ավելի բարակել։ Մեջքային լողակները երկուսն են, երկուսն էլ տեղակայված են շատ ետ։ Առաջին լողակը բարձր և լայն է, ունի գրեթե հավասարակողմ եռանկյան տեսք։ Պոչային լողակը, ինչպես բոլոր շնաձկների մոտ, կտրուկ ասիմետրիկ է․ դրա վերին բիլթը մոտ մեկուկես անգամ ավելի երկար է, քան ստորինը։ Ավելին, վերին բիլթում չկա կտրվածք, որը բնորոշ է շնաձկների մեծ մասի պոչալողակին։ 12-մետրանոց ձկների պոչալողակի լայնությունը 4,8 մ է, կրծքային լողակների երկարությունը՝ 2,4 մ[16]։ Մարմնի հետևի մասում՝ կողքերին և մեջքի վրա, կան մաշկի մի քանի երկայնական ծալքեր՝ երկար սանրանման տեսքով, որոնք հասնում են մինչև պոչի հատվածը։
Կետանման շնաձկների արտաքին տեսքի վառ նկարագրությունը տվել է նորվեգացի հայտնի հետազոտող Թուր Հեյերդալը, որը նկատել է այս ձկանը «Կոն-Տիկի» լաստանավով լողալիս[17]։
Կետանման շնաձկան ատամների քանակը չափազանց մեծ է և կարող է հասնել մի քանի հազարի` նույնիսկ մինչև 15 հազարի[1][11]։ Շնաձուկը, որն իր բերանում ուներ 3 հազար ատամ, յուրաքանչյուր ծնոտի վրա ուներ մոտ 300 շարք։ Ատամները փոքր են, նույնիսկ ամենամեծ շնաձկների մոտ դրանց երկարությունը չի գերազանցում 6 մմ-ը[18]։ Կետանման շնաձկան ուղեղը մարմնի չափի համեմատ զգալիորեն փոքր է, քան մյուս շնաձկների ուղեղը, օրինակ՝ սպիտակ շնաձուկը[19]։ Դրա կառուցվածքը, որն ուսումնասիրվել է մագնիսառեզոնանսային շերտագրության միջոցով, ցույց է տվել նկատելի տարբերություններ այլ շնաձկների ուղեղից։ Կետանման շնաձկան ուղեղիկը ավելի զարգացած է, քան մյուս կռճիկային ձկներինը։ Նրա ուղեղի այլ առանձնահատկությունները կարող են պայմանավորված լինել խմբային կենսաձևին հարմարվողականությամբ[19]։ Կետանման շնաձկների լյարդն զգալիորեն փոքր է, քան շատ շնաձկների մեծ մոտ։ Այդ պատճառով մարմնի լողալու հատկությունը կարգավորելու համար կետանման շնաձուկը հաճախ կուլ է տալիս օդ (այլ շնաձկների մոտ մեծ քանակությամբ ճարպ պարունակող լյարդը, ունենալով ջրի խտությունից պակաս խտություն, մեծացնում է լողալու հատկությունը)[10]։
Չափեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կետանման շնաձուկը անկասկած ամենամեծ ժամանակակից ձուկն է։ Երկար ժամանակ համարվել է[1][20], որ ստուգապես արձանագրված նմուշներից ամենամեծն ունի 12,65 մ երկարություն[21], երբեմն նշվել է նաև 13,7 մ չափի մասին[22]։ Տասնամյակներ շարունակ մինչև 20 մ երկարություն ունեցող կետանման շնաձկների մասին հաղորդումները մնացել են չստուգված։ Այնուամենայնիվ, 1990-ական թվականների վերջին գիտական տեղեկություններ են հայտնվել 20 մետր երկարության և 34 տոննա կշռող մի կետանման շնաձկան մասին[23] (միջին կաշալոտի քաշը)։ Այդ պատճառով ժամանակակից աղբյուրներում կետանման շնաձկների՝ 20 մետր երկարությունն արդեն նշվում է որպես լիովին հաստատված[3]։ Մի շարք աղբյուրներում տվյալներ են հայտնվել նույնիսկ 21,4 մ երկարությամբ կետանման շնաձկների դիտարկումների վերաբերյալ, բայց, ընդհանուր առմամբ, 12 մետրից ավելի երկարություն ունեցող նմուշներ արդեն խիստ հազվադեպ են հանդիպում[20]։ Շնաձկների մեծամասնության նման, կետանման շնաձկների էգերն արուներից խոշոր են[24]։
2003 թվականին Տուտիկորինի մոտ հնդկացի իխտիոլոգների ձեռքն է ընկել երիտասարդ կետանման շնաձուկ, որի երկարությունը նրանք չափել են բարձր ճշգրտությամբ։ 4,78 մ երկարությամբ ձուկը կշռել է 1700 կգ։ Նրա բերանը ուներ 77 սմ լայնություն, աչքը՝ 4 սմ երկարություն և 3,5 սմ լայնություն։ Պոչային լողակի վերին բլիթն ունեցել է 115 սմ երկարություն, ստորինը` 74 սմ[25]։ Մարդու կողմից պահված (ակվարիումում) շնաձկների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք գերության մեջ աճում են մոտ 1,1-1,3 անգամ ավելի արագ, քան վայրի բնության մեջ։ Գուցե դա պայմանավորված է ակվարիումներում լավ սննդի մշտական առատությամբ[23]։ Չափված շնաձկներից մեկը տարվա ընթացքում աճել է 29,5 սմ-ով, մյուսը՝ 630 օրվա ընթացքում՝ 46 սմ-ով։ Ըստ երևույթին, երիտասարդ տարիքում կետանման շնաձկներն աճում են համեմատաբար շատ ավելի արագ, քան ավելի մեծ տարիքում, ինչը կարող է լինել գիշատիչների դեմ պաշտպանության հարմարվողական հատկանիշներից մեկը։ Շնաձկներից մեկը, որը պահվել է Թայվանի ակվարիումում գրեթե նորածին հասակից, աճել է օրական 1 սմ-ով, 143 օրվա ընթացքում՝ 143 սմ[23]։ Օիտայում (Ճապոնիա) պահվող 60 սանտիմետր չափ ունեցող ձագն ավելի քան 3 տարի ապրել է ակվարիումում և հասնել 3,7 մ-ի[26]։ Սակայն ընդհանուր առմամբ, կետանման շնաձկները քիչ են ուսումնասիրված[15]։
Մաշկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կետանման շնաձկների մաշկը շատ ամուր է և խիտ․ խոշոր նմուշների մաշկի հաստությունը հասնում է 10 սմ[15] և նույնիսկ 14 սմ[8]։ Մաշկը, ինչպես և մյուս շնաձկների մոտ, ծածկված է շատ փոքր ատամնավոր թեփուկներով, որոնք ունեն 0,75 մմ բարձրությամբ և 0,5 մմ լայնությամբ սուր փշերի տեսք մոտ։ Կառուցվածքային առանձնահատկություններով դրանք նկատելիորեն տարբերում են շնաձկների մեծ մասի թեփուկներից․ կետանման շնաձկների մոտ թեփուկներն ունեն շատ լավ զարգացած և հետ թեքված սուր եզրեր, մինչդեռ թեփուկների կողային բլթերը թույլ են զարգացած։ Հավանաբար թեփուկների այսպիսի կաղուցվածքն լավացնում է ձկների մարմնի հիդրոդինամիկական հատկությունները[10]։ Որովայնի վրա մաշկի մոտ մեկ երրորդն ավելի բարակ է, թերևս այդ պատճառով է, որ շնաձուկը ջրասուզակին մտենալիս հաճախ բնազդորեն թեքում է մեջքով դեպի նա, որովհետև մեջքն ավելի լավ է պաշտպանված, քան փորը[8]։
Գունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կետանման շնաձկների մաշկի գունավորումը նույնպես շատ յուրահատուկ է։ Այս ձկների մեջքը և կողերը մուգ են, սովորաբար մոխրագույն՝ կապույտ կամ շագանակագույն երանգներով։ Մուգ ֆոնի վրա երկայնական և լայնակի նեղ կեղտոտ-սպիտակ շերտերը տեղակայված են բավականին կանոնավոր կարգով, որոնց միջև, նույնպես բավականին կանոնավոր կարգով, նույն գույնի կլորավուն բծեր են։ Գլխի և լողակների վրա բծերը փոքր են և տեղակայված են ավելի հաճախ ու անկանոն[1][10]։ Մարմնի ստորին հատվածը սպիտակ է[23]։ Իրանի մաշկի և լողակների վրա սովորաբար լինում են մեծ թվով անկանոն դասավորված բծեր, որոնք կազմում են անհատական պատկեր, ըստ որի դիտորդները տարբերակում են հատուկ առանձնյակներին[27]։ Հայտնի է, որ շնաձկների մաշկի վրա բծերի նախշը չի փոխվում տարիքի հետ, ինչը հեշտացնում է առանձին առանձնյակներին հետևելը[28]։ Հետաքրքիրն այն է, որ լուսանկարված կետանման շնաձկները ճանաչելու հարցում հաջողությամբ օգտագործվել են աստղագիտական դիտարկումների համար նախատեսված սարքավորումներ։ Գործիքները, որոնք նախագծվել են աստղային երկնքի պատկերները համեմատելու համար և ի վիճակի են հայտնաբերել երկնային մարմինների գտնվելու վայրի աննշան տարբերությունը, նույնքան արդյունավետորեն պարզել են շնաձկների մաշկի վրա բծերից ձևավորված պատկերները[29]։
Մուգ մեջքով և մարմնի բաց գույնի ստորին հատվածով (հակա-ստվեր), մուգ ֆոնի վրա մեծ թվով հստակ շերտերով և բծերով նմանատիպ պելագիկ գունավորում հայտնաբերվում են փոքրիկ վոգենագանգանման հատակային շնաձկների մոտ, որոնք ցեղակից են կետանմաններին, և նրանց այդ գունավորումը ծառայում է քողարկման համար։ Կարծիք կա, որ կետանման շնաձկների նման գույնը իր նախնիներից ժառանգած հատկանիշ է։ Մեկ այլ վարկածն էլ այն է, որ հակաստվերային գույնը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ կետանման շնաձկները, որոնք սովորաբար լողում են ջրի մակերևույթին մոտ, խիստ ենթակա են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությանը, որի վնասակար հետևանքները որոշ չափով չեզոքացվում են մուգ գույներով[10]։
Արեալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակեցման տարածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանրապես, կետանման շնաձկները բնակվում են ցածր լայնությունների տաք ջրերում և հանդիպում են այս գոտում գրեթե ամենուր, չնայած այն ամենուրեք մեծաքանակ չէ։ Հիմնականում տարածքը սահմանափակվում է հյուսիսային լայնության 30° և հարավային լայնության 35° միջև, բայց շնաձկները կարող են տեղափոխվել ավելի հյուսիս կամ հարավ՝ մինչև 40 աստիճան դեպի հյուսիս[4]։ Հաստատվել է, որ կետանման շնաձկները գերադասում են օվկիանոսի այնպիսի տարածքները, որտեղ ջրի ջերմաստիճանը մակերևույթի շերտում 21-25 °C է[30][31], ջրի խորքից ավելի սառը ջրի ներհոսքով (մինչև 17 °C) (այդպիսի վայրերում, ըստ երևույթին, ամենամեծ քանակությամբ պլանկտոնն է, որով շնաձկները սնվում են) և շատ բարձր աղայնությամբ` 34-35 պրոմիլե[31][32]։ Կալիֆոռնիայի ծոցում կատարված դիտարկումների համաձայն՝ այս տարածքում կետանման շնաձկները գերադասում են տաք ջուր՝ 26–34 °C ջերմաստիճանով[20]։ Կան նաև ապացույցներ, որ այդ շնաձկները ժամանակ առ ժամանակ հայտնվում են քաղցրահամ ջրերում՝ լողալով գետաբերաններ[22], մանավանդ, եթե այնտեղ կան պլանկտոնային օրգանիզմների կուտակումներ[28]։
Չնայած այն հանգամանքին, որ կետանման շնաձկները հանդիպում են համաշխարհային օվկիանոսների տաք ջրերում գրեթե ամենուրեք, մի շարք վայրերում նրանք ավելի բազմաթիվ են։ Ամենից հաճախ կետանման շնաձկներ կարելի է հանդիպել Թայվանի և Սեյշելյան կղզիների մոտակայքում, որտեղ նրանք մնում են ամբողջ տարին, չնայած այդ ջրերում դրանց առատության գագաթնակետը նկատվում է հունիս-օգոստոս և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին[4]։ Արևելյան և Հարավարևելյան Աֆրիկայի ափերին գրանցվել է շնաձկների խիստ մեծ քանակություն, որտեղ քանակական տատանումները կրում են նաև սեզոնային բնույթ[4], այնուամենայնիվ, որոշ գնահատականների համաձայն, համաշխարհային պոպուլյացիայի 19 %-ն ապրում է Մոզամբիկի ափերին[21]։ Մյուս շրջանները, որտեղ կետանման շնաձկները հիմնական բնակիչներ են, Մեքսիկական ծոցն է, Ֆիլիպինների ջրերը (շնաձկները այստեղ հատկապես առատ են դեկտեմբերից մայիս[33]), Չիլիի ափերը և Ավստրալիայի ափերի որոշ հատվածներ։ Արեալի մյուս տարածքներում կետանման շնաձկները համեմատաբար հազվադեպ են հանդիպում, և դա կրում է սեզոնային բնույթ[4]։
Ըստ երևույթին, կետանման շնաձուկը ենթատեսակներ չի առաջացնում։ Նույնիսկ միմյանցից շատ հեռու գտնվող պոպուլյացիաները նկատելի տարբերություններ չունեն։ Այսպես, Կալիֆոռնիայի ծոցում և Ֆիլիպիններում բնակվող շնաձկների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս երկու պոպուլյացիաները գենետիկական մակարդակում չունեն որևէ տարբերություն[20]։
Գաղթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է, որ կետանման շնաձկները շատ հեռավոր գաղթներ են կատարում։ Միգրացիայի ուսումնասիրությունն իրականացվում է պիտակավորման միջոցով։ Շնաձկների մարմնին ամրացված պիտակները թույլ են տալիս հետևել դրանց շարժմանը՝ օգտագործելով ձայնային մեթոդներ կամ արբանյակ։ Կետանման շնաձկների միգրացիայի հետ կապված գրեթե բոլոր տվյալները ստացվել են պիտակավորման շնորհիվ, չնայած այդ տվյալները նույնպես շատ սուղ են[34]։
Ավստրալիայի հյուսիս-արևելքում պիտակավորված շնաձկներից մեկը 35 օրվա ընթացքում անցել է 1800 կմ՝ հասնելով Ինդոնեզիայի ջրերը։ Պիտակավորված շնաձկների արբանյակային մոնիտորինգի արդյունքում ստացված տվյալները ցույց են տվել, որ այդ ձկները շարժվում են օրական մոտ 24 կմ[31]։ Պիտակավորված շնաձկներից մեկը 37 ամսվա ընթացքում, քանի դեռ նրա մարմնին դրված էր պիտակ, լողացել է 13 հազար կմ[31]։ 2001 թվականին Սեյշելյան կղզիների մոտ պիտակավորվել են երեք շնաձկներ։ Նրանցից մեկն այդ տարվա ընթացքում տեղափոխվել է Զանզիբար, մյուսը՝ Սոմալիի ափերը, երրորդը՝ Թաիլանդի ափ[4]։ Այնուամենայնիվ, պարզվել է, որ Կարմիր ծովում բնակվող պոպուլյացիան գրեթե չի գաղթում հեռու և ծովից դուրս չի գալիս Հնդկական օվկիանոս[35]։ Ակնհայտ է, որ կետանման շնաձկների գաղթումները կապված են այս կամ այն տարածքում սննդի առկայության հետ։ Ձկները տեղափոխվում են այն տարածքներ, որտեղ նկատվում են պլանկտոնի սեզոնային կուտակումներ[33]։
Դիտումները փաստումեն, որ կետանման շնաձկների պոպուլյացիաները իրարից առանձնացված են ըստ սեռի և չափերի։ Հնարավոր է, որ երիտասարդ շնաձկները մնան տարբեր վայրերում, քան մեծահասակները, և որ տարբեր տարիքի մեծահասակների շնաձկների խմբերը (և՛ էգերը, և՛ արուները) ունեն միգրացիայի տարբեր ուղիներ։ Հավանական է նաև, որ կետանման շնաձկները յուրաքանչյուր տարի միգրացիաներից հետո նախընտրում են վերադառնալ նույն տեղը․ այդպիսի տվյալներ են ստացվել Ավստրալիայում և Մալդիվյան կղզիներում շնաձկների ուսումնասիրությունից[31]։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կետանման շնաձկների սննդառությունը նման է բեղավոր կետերի սննդառությանը, որոնք նույնպես սնվում է պլանկտոնով։ Այնուամենայնիվ, եթե բեղավոր կետերը ջուրը զտում են կետային բեղի թիթեղներով, որոնք աճում են վերին ծնոտի քիմքից, ապա կետանման շնաձկան զտող ապարատը կազմված է 20[36] աճառային թիթեղներից, որոնք միացնում են առանձին խռիկային աղեղները միմյանց հետ, ինչպես վանդակ (նրա անցքերի կողմերը կազմում են 1-3 մմ[1]) , և որոնց վրա գտնվում են մաշկային ատամիկներ։ Մեկ կետանման շնաձուկ ունակ է կերակրման ժամանակ ժամում բերանով անցկացնել մինչև 6 հազար խորանարդ մետր ջուր[14]։ Պլանկտոնով ջուրը հավաքելով բերանում՝ շնաձուկը փակում է այն, որից հետո ջուրը զտվում է խռիկային ճեղքերով։ Այնուհետև ֆիլտրացված կերային օրգանիզմները նեղ (ոչ ավելի, քան 10 սմ տրամագծով) կերակրափողով անցնում են ստամոքս։ Սննդառության այս եղանակով է պայմանավորված այն, որ կետանման շնաձկների ատամները շատ փոքր են և բազմաթիվ, դրանք ծառայում են ոչ թե կծելու, այլ բերանում սնունդը «կողպելու» համար։
Կետանման շնաձուկը սնվում է գրեթե ամեն ինչով, որ ընկնում է իր բերանը, և որն այն ունակ է կուլ տալ[37]։ Նախևառաջ դրանք մի քանի միլիմետրանոց տարբեր պլանկտոնային օրգանիզմներ են՝ խեցգետնանմաններ, փոքր կաղամարներ, մեդուզաներ և այլն։ Սնվում է նաև փոքր վտառային ձկներով` անձրուկներ, սարդինաներ, փոքր սկումբրիաներ և նույնիսկ փոքր թառափներով[16]։ Կետանման շնաձկների առկայությունը հաճախ ծառայում է որպես նշան ձկնորսների համար արդյունահանվող ձկների առկայության մասին, օրինակ՝ թառափի։ Որպես կանոն, կետանման շնաձկները մնում են այնտեղ, որտեղ կա մեծ քանակությամբ պլանկտոն և, հետևաբար, դրանով սնվող այլ ձկներ[18]։
Սնվելու ընթացքում շնաձուկը շարժվում է շատ դանդաղ` մոտ 1 մ/վ արագությամբ[36], և հաճախ գրեթե կանգ է առնում՝ ջրի մեջ կախվելով և ներս է քաշում պլանկտոնը՝ շարժվելով վեր ու վար[27], գլուխը շարժելով դեպի կողքերը[38]։ Հաճախ ձկները մնում են գրեթե ուղղահայաց մակերևույթի նկատմամբ[38]։ Այդ ժամանակ, եթե ալիքները բավականաչափ ուժեղ են, ալիքների միջև ընկած ժամանակահատվածում կարելի է տեսնել ջրից դուրս եկող շնաձկանի գլուխը[11]։ Նկարագրվել է դեպք, երբ մի կետանման շնաձուկը ծծում է պլանկտոն (ըստ երևույթին՝ կորալյան պոլիպների թրթուրներ) կորալների մակերևույթից, մինչդեռ ձուկը մնում էր խութերի մակերևույթի հանդեպ 45° անկյան տակ[31]։ Նինգալոո խութերում կետանման շնաձկների կուտակումները բացատրվում է պոլիպների թրթուրների առկայությամբ, ինչպես նաև փոքրիկ պլանկտոնային օրգանիզմների մեծ խտությամբ, որոնք սնվում են դրանցով և նաև սնունդ ծառայում կետանման շնաձկների համար[27]։ Հաճախ շնաձուկը ծծում է սնունդը՝ անմիջապես ջրի մակերևույթից ցած գտնվելով (մակերևույթային պլանկտոնը բաղկացած է հիմնականում փոքր խեցգետնակերպերից, ինչպիսիք են՝ թիոտանիները, խոզանածնոտավորները, ինչպես նաև ձկների թրթուրներից)։ Այդ ժամանակ նրա բերանի վերին մասը` բարձրության մոտ 15%-ը, երևում է ջրից վեր[36]։ Շնաձուկը կարող է երկար ժամանակ սնվել ջրի մակերեսին՝ օրական դրա համար ծախսելով միջին հաշվով մոտ 7,5 ժամ[36]։
Կերակրվող շնաձուկը րոպեում կատարում է 7-20 կլման շարժում, ընդ որում՝ ծնոտի շարժումները տեղի են ունենում խռիկային ճեղքերի շարժումների հետ միաժամանակ[38]։ Կերի առատության դեպքում շնաձուկն այնքան է ուտում, որ նրա փորը խիստ ուռչում է[27]։ Հաշվարկվել է, որ պլանկտոնի սովորական խտությամբ (4,5 գրամ/խորանարդ մետր) ջրով կերակրման մեկ ժամվա ընթացքում 4,33 մ երկարությամբ շնաձուկը կուլ է տվել մոտ 1,5 կգ կեր, իսկ 6,22 մ երկարությամբ մեկ այլ առանձնյակ՝ 2,76 կգ։ Սա մոտավորապես համընկնում է ակվարիումում դիտվող կետանման շնաձկների կերակրման հետ[36]։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեթե ոչինչ հայտնի չէ այն մասին, թե ինչպես են բազմանում կետանման շնաձկները, չնայած նրանց հետևում են ավելի քան հարյուր տարի։ Մինչև վերջերս այդ մասին տեղեկատվությունը շատ սուղ էր և ցրված։ Հայտնի է, որ կետանման շնաձկները ձվակենդանածին են՝ սաղմերը զարգանում են պարկուճային ձվերում, նրանցից դուրս են գալիս դեռևս մոր օրգանիզմում[1][39], չնայած որ ավելի վաղ գիտնականները կարծում էին, որ այս ձուկը բազմանում է ձվադրությամբ[34]։ Կետանման շնաձկների ձվերն ու սաղմերը հայտնաբերվել են միայն 20-րդ դարում։ 1910 թվականին Ցեյլոնում բռնված կետանման շնաձկան էգի ձվատարում հայտնաբերվել է 16 ձվային պարկուճ։ 1955 թվականին Տեխասի Պորտ Իզաբելում՝ ափից 200 կմ հեռավորության վրա, 57 մ խորության վրա հայտնաբերվել է նմանատիպ պարկուճ։ Այն պարունակել է կետանման շնաձկան սաղմ, որը հեշտությամբ ճանաչվել է նրա բնորոշ գույնի շնորհիվ` սպիտակ բծեր և շերտեր մուգ ֆոնի վրա։ Ձուն ունեցել է 63 սմ երկարություն և 40 սմ լայնություն[1][30]։ Այնուամենայնիվ, մինչ օրս մանրամասն ուսումնասիրվել է միայն 1995 թվականին որսացած մեկ հղի շնաձուկ։ Այն եղել է 10,6 մ երկարությամբ ու 16 տոննա քաշով և ունեցել է 40-60 սմ երկարությամբ 307 սաղմ[5][23][28][34]։ Կետանման շնաձկան ամենափոքր հայտնի նմուշներից մեկը 59 սմ երկարությամբ ձագն է, որը պահվում է Ռուսաստանի Ձկնարդյունաբերության և օվկիանոսագիտության գիտահետազոտական ինստիտուտի թանգարանում[40]։
Ծննդյան պահին շնաձկներն ունեն շատ փոքր չափեր՝ մոտ կես մետր[23]։ Նրանք ունեն զգալի ներքին սննդային պաշարներ, ինչը թույլ է տալիս երկար ժամանակ ապրել առանց սննդի արտաքին աղբյուրի։ Հայտնի է դեպք, երբ Ճապոնիայում որսացած շնաձկան որովայնից հանել են դեռևս չծնված, բայց կենդանի և լիարժեք ձևավորված ձագ։ Նա տեղավորվել է ակվարիումում և առաջին 17 օրերն անցկացրել առանց սննդի[10]։
1990-ական և 2000-ական թվականների ուսումնասիրությունները հաստատում են, որ կետանման շնաձուկն ունի սեռական հասունացման բացառիկ երկարատև ժամանակահատված։ Այս ձուկ հասունության հասնում է միայն 30[23], 35 և նույնիսկ 50 տարեկան հասակում, նրա կյանքի տևողությունը շատ երկար է` մինչև 70[3] և նույնիսկ, ըստ որոշ տեղեկությունների, 100 տարի[7][18]։ 150-ամյա տարիք ունեցող շնաձկների մասին տվյալները մասնագետներին թվում են չափազանցված[4]։ Սեռահասունությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ շնաձուկը որոշ տվյալների համաձայն հասնում է 4,4-5,6 մ երկարության[3], իսկ այլ տվյալների՝ ՝ 8-9 մետրի[28]։
Կետանման շնաձկների վտառներում սովորաբար նկատվում է արուների թվի գերակշռություն՝ էգերի համեմատ։ Երբեմն այս անհամամասնությունը շատ մեծ է, օրինակ՝ Ավստրալիայի արևմտյան ափերի մոտ գտնվող կետանման շնաձկների վտառների ուսումնասիրությունը (մոտակայքում գտնվող Նինգալոո խութերի մոտ, որտեղ գտնվում է Արևմտյան Ավստրալիայի ամենամեծ ծովային արգելոցը[27]) ցույց է տվել, որ տվյալ վտառում էգերը կազմում են, ըստ երևույթին, շնաձկների ընդհանուր թվի միայն մոտ 17 %-ը[7]։ Այնուամենայնիվ, էգերի փոքր քանակությունը կարող է բացատրվել այն փաստով, որ այս տարածքը շնաձկներն օգտագործում են կերակրման, այլ ոչ թե բազմացման համար[41]։ Նինգալոոի խութերի նշված ուսումնասիրությունների ընթացքում ուսումնասիրված կետանման շնաձկներից սեռահասուն են եղել միայն արուների 9,3 %-ը, որ ունեցել են 6-8 մ երկարություն, իսկ 8–9 մ երկարություն ունեցողների մեջ՝ 36,6 %-ը։ Ընդհանուր առմամբ, ըստ երևույթին, արուների 95 %-ի մոտ սեռահասունացումը տեղի է ունենում 9 մետր երկարության հասնելուց հետո[41]։
Վարքագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ նկարագրությունների մեծ մասի՝ կետանման շնաձկներն առանձնանում են ծայրաստիճան անտարբերությամբ և դանդաղկոտությամբ։ Ձկները գերադասում են մնալ ջրի մակերևութային շերտում, սովորաբար ոչ ավելի, քան 70 մ խորությամբ։ Խորը սուզվելու ընթացքում կետանման շնաձուկը, ըստ պիտակավորման արդյունքում ձեռք բերված տվյալների, կարող է իջնել մինչև 700 մ, որտեղ ջրի ջերմաստիճանը կազմում է մոտ 7 °C[3]: Կետանման շնաձկները լողում են ալիքանման շարժումներ կատարելով մարմնի ամբողջ հետևի մասով, ոչ թե միայն պոչային հատվածով, ինչպես շնաձկների մոծ մասը։ Կետանման շնաձկան այդպիսի լողային տատնումներին մասնակցում է մարմնի երկարության 2/3-ը։ Կետանման շնաձուկը լողում է շատ դանդաղ, նորմալ պայմաններում՝ մոտ 5 կմ/ժամ արագությամբ և հաճախ նույնիսկ ավելի դանդաղ[24]։ Ըստ որոշ տվյալների՝ կետանման շնաձկները հաճախ մնում են որոշ ձկների վտառների մոտ, հատկապես սկումբրիաների[32]։
Կետանման շնաձուկը ակնհայտորեն ակտիվ է ամբողջ օրը և քնում է կարճ ժամանակահատվածներով՝ անկախ օրվա ժամից[16] (հնարավոր է, որ նավերը բախվում են հենց քնած շնաձկներին[11]): Կետանման շնաձկներին սնվելիս տեսել են նաև մութ ժամանակ[10]։
Կետանման շնաձկները ձևավորում են փոքր խմբեր կամ, ավելի հազվադեպ, լինում են միայնակ և միայն հազվադեպ ձևավորում են մինչև 100 կենդանիներից բաղկացած խումբ։ Բացառիկ դեպքերում կետանման շնաձկների խմբերը կարող են ներառել հարյուրավոր ձկներ։ 2009 թվականին Սմիթսոնյան ինստիտուտի մի խումբ մասնագետներ գրանցել են Յուկատանի ափերի մոտ 420 շնաձկների կուտակում։ Ըստ երևույթին, այդ վայրերում շնաձկները հավաքվում են մեծ խմբերով ամեն տարվա օգստոսին. նրանց գրավում է սկումբրիա ձկների թարմ դրված ձկնկիթը, որոնք շնաձկները ախորժակով ուտում են։ Օվկիանոսի մյուս մասերում երբևէ կետանման շնաձկների նման կուտակումներ չեն նկատվել[42]։
Պոպուլյացիայի կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվաքանակ և պաշտպանության միջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կետանման շնաձկների թվաքանակը գործնականում չի հաշվարկվել, հետևաբար նրանց թվաքանակի մասին ճշգրիտ տվյալներ չկան։ Ամեն դեպքում, կետանման շնաձկները նախկինում էլ երբեք մեծաքանակ չեն եղել[1]։ Կան տվյալներ, որ ողջ երկրագնդում մնացել է կետանման շնաձկների ընդամենը հազար առանձնյակ։ Եթե այդ տեղեկությունը ճիշտ է, ապա կետանման շնաձկները ընդհանրապես հազվագյուտ ձկներից մեկն են և գտնվում են ոչնչացման եզրին[14]։ Սակայն որոշ աղբյուրներ հայտնում են, որ այդ ցուցանիշը վերաբերում է միայն այն առանձնյակներին, որոնց գիտնականներին հաջողվել է հետևել[33]։
1990-ականների կեսերից ի վեր մի շարք պետություններ արգելել են շնաձկների որսը։ Նրանց որսի արգելքն ուժի մեջ է Մալդիվներում 1993 թվականից, Ֆիլիպիններում՝ 1998 թվականից[32], Մեքսիկայում, Թաիլանդում և Բելիզում՝ 2000 թվականից, Հնդկաստանում՝ 2001 թվականից[43]։ 2008 թվականին Թայվանի կառավարությունը արգելել է շնաձկներ որսը և վաճառքը[18]։ Ավստրալիայում և ԱՄՆ-ում արգելքն ուժի մեջ է մտել 1980-ականների կեսերից, բայց տարածվում է միայն ափերի որոշ հատվածների վրա, որտեղ էլ հիմնականում հայտնաբերվում են կետանման շնաձկներ (ԱՄՆ-ում` Խաղաղ օվկիանոսի ափերը)[43]։
2016 թվականից ի վեր կետանման շնաձուկը ներառված է Միջազգային Կարմիր գրքի վտանգված տեսակների ցանկում (անգլ.՝ endangered species): Դրանից առաջ՝ 2000 և 2005 թվականներին, տրվել է «խոցելի» կարգավիճակ (անգլ.՝ vulnerable)[4]:
Վտանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կետանման շնաձկների պոպուլյացիայի համար հիմնական սպառնալիքը նրանց արդյունագործական որսն է։ Չնայած ձեռնարկված պաշտպանության միջոցառումներին, արևադարձային երկրներում (հիմնականում Հարավարևելյան Ասիայի և Հնդկաստանի) կետանման շնաձկների որսը շարունակվում է բնակչության թվաքանակի աճի և հետևաբար, սպիտակուցային սննդի պահանջարկի մեծացման պատճառով։ Սա Խաղաղ և Հնդկական օվկիանոսներում կետանման շնաձկների թվաքանակի անկման հիմնական պատճառներից մեկն է[7]։ Բացառիկ երկարատև հասունացումը և դանդաղ բազմացումը խոչնդոտում են գլխաքանակի արագ վերականգնմանը[7]։ Կետանման շնաձկների թվաքանակի բնական անկումը տարեկան կազմում է 5-6 %[4]։
Ընդհանուր առմամբ, կետանման շնաձկների համաշխարհային պոպուլյացիայի թվաքանակի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանց թիվը անընդհատ նվազում է[32]։ Խոշոր կետանման շնաձկների թվաքանակի ուսումնասիրությունը (մասնավորապես՝ Թայվանում) գիտնականների շրջանում լուրջ մտահոգության տեղիք է տվել։ Մինչև 1990-ականների վերջը կղզու հյուսիսարևելյան ափերի մոտ գրանցված կետանման շնաձկների միջին չափը բավականին մեծ էր (դիտարկված շնաձկների երկարության տատանումները կազմում էին 10-20 մ)։ Սակայն 2000-2004 թվականների դիտարկումները ցույց են տվել, որ շնաձկների միջին չափը նվազել է մինչև 4,6 մ։ Ըստ հետազոտողների՝ դա կարող է լինել մեծ ծավալի ձկնորսության արդյունք, ինչը հանգեցրել է խոշոր էգերի թվաքանակի կրճատման[31]։ Բոհոլ (Ֆիլիպիններ) կղզում կետանման շնաձկների ձկնորսության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 1990-1996 թվականների ընթացքում այստեղ որսացել են 624 կետանման շնաձկներ, և ձկնորսությունը անընդհատ ընդլայնվել է[32]։ Բայց մեկ նավի միջին որսի քանակը անընդհատ ընկել է. 1993 թվականից մինչև 1997 թվականը այն կրճատվել է 2,5-3 անգամ[32]։ Ըստ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ Թայվանում որսը, որ տարեկան հասնում էին 100 կենդանիների, մինչև 1990-ական թվականները կրճատվել է մինչև 10-ից պակաս կենդանիների[32]։ Լուրջ բացասական դեր կարող է ունենալ շնաձկների միգրացիայից հետո նախկին բնակավայրեր վերադառնալու հակումը, ինչի պատճառով նրանց արագ որսում են, և տեղական վտառները աղքատանում են[31]։
Բնական թշնամիներ, հիվանդություններ և մակաբույծներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նույնիսկ հասուն կետանման շնաձուկը գործնականում չունի ինքնապաշտպանության ոչ մի միջոց, բայց այս ձկների հսկայական չափը, որը զուգորդվում է իր հաստ և ամուր մաշկի հետ, կտրուկ նվազեցնում է հավանական գիշատիչների քանակը, որոնք կարող են հարձակվել նրա վրա[23]։ Այնուամենայնիվ, անչափահասները կարող են գիշատիչների զոհ դառնալ։ Ստույգ հայտնի են միայն եզակի այդպիսի դեպքեր, երբ երիտասարդ շնաձկները մի դեպքում կապույտ շնաձկան զոհ են դարձել (հայտնաբերվել է նրա ստամոքսում), իսկ մյուսում` կապույտ մարլինի (մնացորդները հայտնաբերվել են աղիքային պարունակության մեջ)[4][10]։ Հաղորդվել է նաև խոյադելֆինի հարձակման մասին, որը պատռել է 8 մետրանոց կետանման շնաձկանը։ ՀԱսուն շնաձկների մարմնի վրա նկատվել են սպիներ, որոնք կարող էին խոյադելֆինների ատամների հետքերը լինել[4]։ Այնուամենայնիվ, որոշ տվյալների համաձայն, կետանման շնաձկները ունեն վերքերից արագ ապաքինվելու բացառիկ ունակություն, որոնք շնորհիվ շատ արագ բուժվում են։ Նկարագրվել է դեպք, երբ կետանման շնաձուկը երկու լուրջ վերք է ստացել իր որովայնի շրջանում, որոնք, ըստ երևույթին, առաջացել են մեծ գիշատիչ շնաձկների հարձակումներից։ Երկու տարի անց այս շնաձկան մարմնին նույնիսկ սպի չի մնացել[8]։
Կետանման շնաձկների էկտոմակաբույծներից նկարագրված են տարբեր հոդվածոտանիներ, որոնք հայտնաբերվել են, օրինակ, ձկան կոկորդում[10]։ Կետանման շնաձկան մարմնի վրա, որպես կանոն, կարելի է տեսնել ծծող կպչող ձկների, որոնք, սակայն, ոչ մի վնաս չեն հասցնում շնաձկներին[44]։ Կետանման շնաձկան մոտ, որպես կանոն, անընդհատ առկա են մեծ թվով լոցման ձկներ։
Կետանման շնաձուկը և մարդը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կետանման շնաձուկը որպես ձկնորսության օբյեկտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն վայրերում, որտեղ կետանման շնաձկները համեմատաբար հաճախ են հանդիպում, նրանց երբեմն որսում են ձկնորսները, չնայած, ընդհանուր առմամբ, փոքրաքանակ լինելու պատճառով այս ձուկը հազվադեպ է հանդիպում արդյունահանողներին։ 1971 թվականի (այսինքն՝ այն ժամանակվա, երբ կետանման շնաձկներն ավելի շատ էին, քան ներկայում) աղբյուրները շեշտում էին, որ դրա առևտրային նշանակությունը ամենուր շատ փոքր է[1]։ Այս շնաձկներին որսալու սովորական միջոցը նույնն է, ինչ որ կետերինը՝ հարպունի օգնությամբ[14][32]։ Դանդաղաշարժ կենսակերպի պատճառով կետանման շնաձկանը հեշտ է որսալ։ Կան նկարագրություններ այն մասին, թե ինչպես Պարսից ծոցում ձկնորսները բռնել են կետանման շնաձկներ՝ լողալով նրանց կողմը և կեռիկը մխրճելով նրանց երախը[45]։ Կետանման շնաձկներին բռնում են են ֆիքսված ցանցերով, չնայած որ նրանք հաճախ ընկնում են այլ ձկների համար տեղադրված ցանցերի մեջ։ 1995 թվականին Թայվանի ձկնորսները բռնել են մոտ 250-227 շնաձկներ, որից 158-ը սպանվել են ձեռքի հարպունի միջոցով, իսկ մնացածներին բռնել են ցանցերի օգնությամբ[4]։
Կետանման շնաձկների համար ավանդական ձկնորսության վայրերը ներառում են Հարավային և Հարավարևելյան Ասիայի շատ տարածքներ։ Դրանց համեմատաբար հաճախ բռնում են Ֆիլիպինների և հատկապես Թայվանի ափերին, որտեղ կետանման շնաձկների միսը բավականին բարձր է գնահատվում։ Թայվանում, նախքան նրանց ձկնորսության արգելքը, այս շնաձկներին որսում էին ավելի մեծ քանակությամբ, քան ցանկացած այլ վայրում։ Կետանման շնաձկների տեղական անվանումը բառացիորեն նշանակում է «տոֆու շնաձուկ», քանի որ դրա սպիտակ և նուրբ միսը համով, գույնով և բաղադրությամբ համեմատվում է տոֆուի հետ[27]։ Կետանման շնաձուկը հնդիկ և պակիստանցի ձկնորսների կողմից Արաբական ծովում որսացվող ձկներից մեկն է։ Պակիստանի ափամերձ տարածքներում կետանման շնաձկան միսը սննդում օգտագործվում է թարմ կամ աղ դրված, իսկ լյարդը օգտագործվում է ճարպ ստանալու համար, որով ներծծում են ձկնորսական նավերը[4]։ Մալդիվներում ձկնորսները կետանման շնաձկներին որսում էին բացառապես ճարպի համար[32] (Մալդիվյան կղզիներից նրանք տարեկան բռնում էին 20-30 կետանման շնաձկներ[4]): Հնդկաստանում նույնպես կետանման շնաձկներ որսացել են լյարդից ստացված ճարպի համար[4]։ Կետանման շնաձկների որս կատարվում է նաև Ատլանտյան օվկիանոսում՝ Սենեգալի մերձակայքում[32]։
Դեռ վերջերս կետանման շնաձկան միսը Հարավային և Հարավարևելյան Ասիայի շուկաներում վաճառվել է էժան գնով. 1985 թվականին Թայվանում մի քանի տոննա կշռող կետանման շնաձուկը վաճառվել է ընդամենը մի քանի Թայվանական դոլարով։ 2000-ականներին կետանման շնաձկան մսի գինը զգալիորեն բարձրացել է՝ հասնելով մեկ կիլոգրամի համար 7 թայվանական դոլարի, ընդ որում՝ հայտնի է, որ Թայվանում կետանման շնաձկան միսը ավելի ցածր է գնահատվում, քան, օրինակ, հսկա շնաձկան միսը[18]։ Վերը նշված երիտասարդ շնաձուկը, որը կշռում էր 1,700 կգ, և որին հնդիկների որսացել էին Տուտիկորինի մոտ, վաճառվել է 1200 ռուփիով[25], այսինքն՝ մոտ 30 դոլարով։ 2012 թվականի փետրվարին Կարաչիի մոտակայքում ձկնորսները որսացել են բավականին խոշոր կետանման շնաձուկ, որն ունեցել է առնվազն 12 մետր երկարություն, Ձկնորսներն այն բռնել են հավանաբար արդեն սատկած վիճակում և վաճառել 1,7 միլիոն պակիստանյան ռուփիով (ավելի քան 18 հազար դոլար)[46]։
Ներկայումս դեռ կարելի է գտնել օրինական վաճառքի հանված կետանման շնաձկներից ստացված ապրանքներ։ Օրինակ՝ 2010 թվականին Հոնկոնգում գրանցվել է կետանման շնաձկան չորացրած լողակների առևտրի դեպքեր` յուրաքանչյուր լողակի համար 300 $ արժեքով, որն օգտագործվել է ապուր պատրաստելու համար[47]։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Չինաստանի շուկաներում տարեկան հայտնվում են մինչև 1000 կետանման շնաձկների լողակներ[47]։
Կետանման շնաձկների մաշկը օգտագործվում է որպես կաշվե հումք։ Սատկած կետանման շնաձկների մարմնի մասերը կարող են օգտագործվել նաև ավանդական չինական բժշկության մեջ[3][18]։
Մարդու համար վտանգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պլանկտոնով սնվող կետանման շնաձուկը, ընդհանուր առմամբ, դիտարկվում է որպես մարդու համար բացարձակապես ոչ մի սպառնալիք չներկայացնող[3]։ Այս իներտ, դանդաղ լողացող շնաձկները երբեք չեն հարձակվում մարդու վրա, ինչը օգտագործում են սուզորդները՝ հաճախ մոտենալով նրան։ Մի ամերիկացի օվկիանոսագետ, որ հանդիպել է կետանման շնաձկան հետ, գրել է.
Մենք բարձրացանք շնաձկան վրա և ըստ հարկի ուսումնասիրեցինք նրան, նույնիսկ նայեցինք նրա երախի ներսը։ Թվում էր՝ նա մեզ ընդհանրապես չի նկատում։ Միայն երբ մենք սկսեցինք դիպչել նրա դնչին, նա դանդաղ գնաց դեպի խորքը։ Բայց շուտով էլի բարձրացավ, և մենք էլի բարձրացանք նրա վրա։
Այնուամենայնիվ, կետանման շնաձուկը կարող է համարվել պոտենցիալ վտանգավոր՝ հաշվի առնելով այն հնարավորությունը, որ վիրավորված (օրինակ՝ հարպունով վնասված) ձուկը կատաղած վիճակում կարող է նավը ջարդել կամ պոչի հարվածով խեղդել մարդուն։ Հետևաբար, դրա որսը կապված է վտանգի հետ[1]։
Անազատության մեջ պահելը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կետանման շնաձկանն անազատության մեջ պահելու առաջին դեպքը գրանցվել է 1934 թվականին։ Սակայն այդ ժամանակ կետանման շնաձկանը տեղավորել են Ճապոնիայի ծովածոցի առանձնացված տարածքում, այլ ոչ թե ակվարիումում։ Այդ նմուշն ապրել է 122 օր։ Ճապոնիայում անազատության մեջ պահվել են ամենաշատ թվով կետանման շնաձկները՝ 16 առանձնյակներ (14 արու և 2 էգ) 1980 թվականից մինչև 1996 թվականը։ Օկինավա կղզու Տյուրամիի ակվարիումում ներկայում բնակվում է գերության մեջ ապրող ամենամեծ կետանման շնաձուկը՝ 1995 թվականին թվականին ակվարիում տեղափոխված 4,6 մետր երկարությամբ արուն, որի երկարությունը ներկայում հասել է 7 մետրի[48]։ Ճապոնական ակվարիումում գտնվող բոլոր շնաձկներին որսացել են Օկինավայի մոտակայքում։ Շնաձկներին պահում են 19-29 °C ջերմաստիճան ունեցող ջրում և կերակրում են մանր կաղամարների և մանր ձկների խառնուրդով[48]։ Գերության մեջ գտնվող 60 սմ երկարությամբ նորածին շնաձկանը կերակրել են Acetes intermedius պլանկտոնային ծովախեցգետիններով[5]։
Որոշ խոշոր ակվարիումներ նույնպես ունեն կետանման շնաձկների պահելու փորձ։ 2007 թվականին երկու կետանման շնաձկներ տեղափոխվել են Ատլանտայում գտնվող Ջորջիայի ակվարիում։ Երկու ձկները, որոնց որսացել էին Թայվանի շրջակայքում, ունեցել են համապատասխանաբար 3,7 և 4,6 մետր երկարություն։ Դրանք տեղափոխվել են 2007 թվականին ինքնաթիռով։ Տեղափոխությունն իրականացվել է 6 մետրանոց տարաներով` թթածնի մատակարարմամբ։ Երկու ձկներն էլ տեղավորվել են 23845 մ³ տարողությամբ ակվարիումներում[49]։ Նախորդ շնաձուկը, որը պահվել էր Ատլանտում, սատկել էր 2007 թվականին ներքին օրգանների բորբոքումից՝ ապրելով այդ ակվարիումում երկու տարուց քիչ[50]։
Երկու անգամ Թայվանի ակվարիումներում տեղավորված շնաձկները կարճ ժամանակ անց սատկել են, բայց 2005 թվականին թայվանցի գիտնականների ջանքերը պսակվել են հաջողությամբ։ Ներկայում Թայվանում պահվում են երկու շնաձկներ, որոնցից մեկը՝ 4,2 մետր երկարությամբ էգը, պոչալողակ չունի, ըստ երևույթին, այն կտրվել է ձկնորսների կողմից, կամ այն կծել են մեծ շնաձկները։ 4-մետրանոց կետանման շնաձուկ է պահվում Դուբայի 11 հազար մ³ տարողությամբ ակվարիումում, որտեղ այն գտնվում է 2008 թվականի ամռանից ի վեր։ Այս շնաձկանը կերակրում են կրիլով, որը բաղկացած է մանր խեցգետնակերպերից, այսինքն՝ այն ստանում է նույն կերը, որը ուտում են բեղավոր կետերը[26]։ Հնդկաստանի հարավային Թիրուվանանտապուրամ քաղաքում մոտ 95 սմ երկարությամբ շատ երիտասարդ կետանման շնաձուկը սատկել է 2002 թվականին՝ ակվարիում տեղափոխելուց գրեթե անմիջապես հետո[26]։
Կետանման շնաձուկը ափամերձ ժողովուրդների մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազվադեպ և քիչ հայտնի լինելու պատճառով կետանման շնաձուկը որևէ նշանակալի դեր չի խաղում նույնիսկ այն ժողովուրդների մշակույթում, որոնք կարող էին ծանոթ լինել դրան։ Այնուամենայնիվ, ճապոնացի ձկնորսներն իմացել են կետանման շնաձկան գոյության մասին և նրանց հետ հանդիպումը լավ նշան են համարել։ Այդ պատճառով Ճապոնիայում կետանման շնաձկներին գործնականում չէին որսում, և չնայած այն բանին, որ ձուկը հիմնական սննդամթերքներից է, կետանման շնաձկների միսը գործնականում չի օգտագործվել սննդում։ Կետանման ձկան հանդեպ մեձ հարգանք են դրսևորել նաև վիետնամցի ձկնորսները, որոնք նույնպես նրա հետ հանդիպումը բարենպաստ նշան են համարել։ Վիետնամում նրան անվանել են հարգալից նախածանցով, որը կարելի է թարգմանել որպես «պարոն Ձուկ» (վիետ․՝ Ca Ong), որը նաև ծովային աստծու անուն էր, որը հաջողություն էր բերում ձկնորսներին[51]։
Կետանման շնաձկները որպես տուրիստական հետաքրքրության օբյեկտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ երկրներում, որտեղ կետանման շնաձկները համեմատաբար տարածված են, կետանման շնաձկներ տեսնելու համար կատարվող ուղևորությունների կազմակերպումը դառնում է ավելի ու ավելի կարևոր տուրիստական արդյունաբերություն համար։ Նման շրջագայությունների ընթացքում շնաձկներին կարելի է տեսնել ինչպես նավերից ու նավակներից, այնպես էլ սուզվելով։ Այս դեպքում ջրասուզակները կարող են մոտենալ շնաձկներին և նույնիսկ դիպչել դրանց։ Այս բիզնեսը զարգացած է ԱՄՆ-ում, Մեքսիկայում (հատկապես Յուկատանում), Ավստրալիայում, Ֆիլիպիններում, Կարիբյան ավազանում, Մալդիվներում, Սեյշելներում։ Զբոսաշրջության այս արագ զարգացող ճյուղն ապահովում է զգալի եկամուտ՝ գրավելով հիմնականում օտարերկրյա զբոսաշրջիկներին (ջրասուզակների մինչև 70 %-ն օտարերկրացիներ են[4]): Նման ջրասուզական շրջագայությունների ժողովրդականությունն արագորեն աճում է, օրինակ՝ Ավստրալիայում՝ Նինգալուի խութերի՝ մեծ թվով կետանման շնաձկներ ունեցող վայրերում, սուզվող զբոսաշրջիկների թիվը աճել է 1993 թվականի հազար մարդուց մինչև 5 հազար մարդ 2002 թվականին[4]։ IUCN-ի փորձագետները դայվինգ շրջագայությունները համարում են կետանման շնաձկների թվաքանակի կրճատման վրա ազդող բացասական գործոններից մեկը, որն արտահայտվում է այս ձկների չափազանց մեծ անհանգստությամբ և նրանց կյանքի ռիթմի խախտմամբ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Жизнь животных, под ред. С. П. Наумова и А. П. Кузякина. {{{заглавие}}}. — М.: «Просвещение», 1971. — Т. 4. — С. 34—36. — 300 000 экз.
- ↑ Нельсон Д. С. Рыбы мировой фауны / Пер. 4-го перераб. англ. изд. Н. Г. Богуцкой, науч. ред-ры А. М. Насека, А. С. Герд. — М.: Книжный дом «ЛИБРОКОМ», 2009. — 880 с. — ISBN 978-5-397-00675-0.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Rhincodon typus Smith, 1828» (անգլերեն). Fish Base. Վերցված է 221 августа 2011-ին.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 «Rhincodon typus» (անգլերեն). The IUCN Red List of Threatened Species. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 16 августа 2011-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Wen Been-Chang, Ming-Yih Leu, Lee-Shing Fang. — Copeia. Vol. 1997, No. 2, May 13, 1997; p.p. 444—446«Embryos of the Whale Shark Rhincodon typus: Early Growth and Size Distribution» (PDF) (անգլերեն). American Society of Ichthyologists and Herpetologists. Վերցված է 17 августа 2011-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=403
(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Whale Shark — History» (անգլերեն). Whale Shark Watch. 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 18 августа 2011-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Mark G. Meekan, Corey J. A. Bradshaw, Michelle Press, Cary McLean, Allison Richards, Suzy Quasnichka, J. Geoff Taylor. — Marine Ecology Progress Series, vol.319, p.p. 275—285; 2006«Population Size and Structure of Whale Sharks Rhincodon typus at Ningaloo Reef, Western Australia» (անգլերեն). Academia.edu. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 17 августа 2011-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 8,0 8,1 8,2 8,3 «The Biology and Ecology of the whale shark (Rhincodon typus)» (անգլերեն). Coral Bay Western Australia. 14 апреля 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 25 августа 2011-ին.
- ↑ «Whale Shark Facts» (անգլերեն). Whale Shark Conservation Research in Thailand. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 18 августа 2011-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 Carol Martins, Craig Knickle. «Whale Shark» (անգլերեն). Florida Museum of Natural History. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 30 августа 2011-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Акимушкин И. И. Мир животных. — М.: Молодая гвардия, 1974. — Т. 4. — С. 34—35. — 320 с. — 250 000 экз.
- ↑ «Появление акул на земле». Всё об акулах. Վերցված է 11 сентября 2011-ին.
- ↑ Арсений Князьков. «Ископаемые акулы. Юрский период (213-146 млн лет назад)». Վերցված է 11 сентября 2011-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 Семён Гончаров. «Китовая акула Rhincodon typus». Всё об акулах. Վերցված է 16 августа 2011-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 «Whale Shark — Physical Characteristics» (անգլերեն). Whale Shark Watch. 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 18 августа 2011-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 R. Adrian Martin (2010). «Whale Shark». Biology of Sharks and Rays. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 22 августа 2011-ին.
- ↑ Тур Хейердал. Экспедиция Кон-Тики. Ра. — М.: «Мысль», 1972. — С. 97. — 486 с. — (XX век: путешествия, открытия, исследования). — 300 000 экз.
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 «Whale Shark Rhincodon typus» (անգլերեն). Shark Trust. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 22 августа 2011-ին.
- ↑ 19,0 19,1 K. E. Yopak, L. R. Frank — Brain Behav Evol. 2009;74(2):121-42. Epub 2009 Sep 3 (Center for Scientific Computation in Imaging, University of California, San Diego, California 92093-0854, USA). Abstract (2009). «Brain size and brain organization of the whale shark, Rhincodon typus, using magnetic resonance imaging» (անգլերեն). US National Library of Medicine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 17 августа 2011-ին.
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 Leonard J. V. Compagno — P.p. 201—209 (2011). «Sharks of the World: An Annotated and Illustrated Catalogue of Shark Species Known to Date. Vol.2 (Bullhead, mackerel and carpet sharks)» (անգլերեն). Food and Agriculture Organization of the United Nations. Վերցված է 22 августа 2011-ին.
- ↑ 21,0 21,1 «Фотограмметрия позволила уточнить размеры китовых акул». Наука 21 век. Научно-популярный журнал. 07 февраля 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 16 августа 2011-ին.
- ↑ 22,0 22,1 «Китовая акула». Inokean.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 17 августа 2011-ին.
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 23,6 23,7 «Whale Shark (Rhincodon typus) Issues Paper» (անգլերեն). Australian Government. Department of Sustainability, Environment, Water, Population and Communities. Май 2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 17 августа 2011-ին.
- ↑ 24,0 24,1 «Rhincodon typus, Whale Sharks» (անգլերեն). MarineBio. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 21 августа 2011-ին.
- ↑ 25,0 25,1 «Marine Fisheries Information Service, №180» (PDF) (անգլերեն). Central Marine Fisheries Research Institute, Cochin, India (Indian Coubcil for Agricultural Research). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 22 августа 2011-ին.
- ↑ 26,0 26,1 26,2 «Whale Shark Rhincodon typus Smith, 1828 in Captivity» (անգլերեն). 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 01 сентября 2011-ին.
- ↑ 27,0 27,1 27,2 27,3 27,4 27,5 А.Колпаков (Июль 2004). «Одинокие странники глубин». Вокруг Света. Վերցված է 18 августа 2011-ին.
- ↑ 28,0 28,1 28,2 28,3 «Whale Shark (Rhincodon typus)» (անգլերեն). Australian Government. Department of Environment, Water, Heritage and the Arts. Май 2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 22 августа 2011-ին.
- ↑ Francis Reddy (27 октября 2005). «The whale shark's starry skin» (անգլերեն). Astronomy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 30 августа 2011-ին.
- ↑ 30,0 30,1 «Китовая акула Rhincodon typus». Энциклопедия рыб. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 16 августа 2011-ին.
- ↑ 31,0 31,1 31,2 31,3 31,4 31,5 31,6 31,7 «Whale Shark (Rhincodon typus) Recovery Plan. Issues Papers» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 17 августа 2011-ին.
- ↑ 32,00 32,01 32,02 32,03 32,04 32,05 32,06 32,07 32,08 32,09 «Rhincodon typus (Smith, 1828)» (անգլերեն). Food and Agriculture Organization of the United Nations, Fisheries & Aquaculture Department. 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 22 августа 2011-ին.
- ↑ 33,0 33,1 33,2 «Whale Sharks» (անգլերեն). Donsol Eco Tour. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 01 сентября 2011-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ 34,0 34,1 34,2 «Swimming with the Largest Fish in the World» (անգլերեն). Dive the World. Վերցված է 01 сентября 2011-ին.
- ↑ «Whale Shark Tagging Project» (անգլերեն). Red Sea Research Center; King Abdullah University of Science and Technology. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 01 сентября 2011-ին.
- ↑ 36,0 36,1 36,2 36,3 36,4 P. J. Motta , М. Maslanka, R. E. Hueter, R. L. Davis, R. de la Parra, S. L. Mulvany, M. L. Habegger, J. A. Strother, K. R. Mara, J. M. Gardiner, J. P. Tyminski, L. D. Zeigler — Zoology (Jena). 2010 Aug; 113(4):199—212 (2010). «Feeding anatomy, filter-feeding rate, and diet of whale sharks Rhincodon typus during surface ram filter feeding off the Yucatan Peninsula, Mexico» (անգլերեն). PubMed — US National Library of Medicine, National Institute of Health. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 30 августа 2011-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Whale Shark's Diet and Anatomy» (անգլերեն). Duende Adventure Travel. 23 июля 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 25 августа 2011-ին.
- ↑ 38,0 38,1 38,2 «Rhincodon typus Smith, 1828 (Rhincodontidae)». Подводный мир — Красное море. 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 22 августа 2011-ին.
- ↑ Steve Fox. «A Whale Shark Facts» (անգլերեն). AboutUtila.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 01 сентября 2011-ին.
- ↑ «Экспозиционно-музейная работа». Атлантический научно-исследовательский институт рыбного хозяйства и океанографии. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 01 сентября 2011-ին.
- ↑ 41,0 41,1 Bradley M. Norman, John D. Steve — Abstract (16 ноября 2006). «Size and maturity status of the whale shark (Rhincodon typus) at Ningaloo Reef in Western Australia» (անգլերեն). ScienceDirect. Վերցված է 17 августа 2011-ին.
- ↑ «Scientists discover the largest assembly of whale sharks ever recorded» (անգլերեն). Smithsonian Science. 27 октября 2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 31 августа 2011-ին.
- ↑ 43,0 43,1 «Whale Shark (Rhincodon typus). Legal Status» (անգլերեն). Australian Government. Department of Sustainability, Environment, Water, Population and Communities. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 01 сентября 2011-ին.
- ↑ «Sharks — Selachii» (անգլերեն). Starfish. 10 сентября 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 18 августа 2011-ին.
- ↑ Г. Мак-Кормик, Т. Аллен, У. Янг — Текст книги (2010). «Тени в море». Либрусек. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 22 августа 2011-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «В Пакистане выловили 12-метровую мертвую китовую акулу». Lenta.ru. 08 февраля 2012. Վերցված է 08 февраля 2011-ին.
- ↑ 47,0 47,1 Trevor Paddenburg (05 июля 2010). «Giant whale sharks butchered for Asian fish fin market» (անգլերեն). PerthNow. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 30 августа 2011-ին.
- ↑ 48,0 48,1 «Whale Sharks in Captivity» (անգլերեն). Marine Conservation News. Marine Conservation Society Seychelles. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 01 сентября 2011-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ «Aquarium Welcomes Two New Whale Sharks» (անգլերեն). Georgia Aquarium. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 01 сентября 2011-ին.
- ↑ «Aquarium gains two new whale sharks» (անգլերեն). CNN.com. 01 июня 2007. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 31 августа 2011-ին.
- ↑ «The Whale Shark. The Biggest Fish in the Sea» (անգլերեն). Thewhalesharks.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 01 сентября 2011-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Жизнь животных / А. Г. Банников, П. П. Второв, Т. Д. Гладкова и др.; под ред. С. П. Наумова и А. П. Кузякина. — М.: «Просвещение», 1971. — Т. 4. — С. 34—36. — 300 000 экз.
- Geoff Taylor. Whale sharks: the giants of Ningaloo Reef. — 1st ed edition. — Sydney: Harpercollins, 1994. — 176 p. — ISBN 978-0207184987
- Heidi Mathea. Whale Sharks. — Sydney: ABDO Publishing Company, 2010. — 24 p. — ISBN 978-1616134303
- Kris Hirschmann. The Whale Shark. — Cengage Gale, 2004. — 48 p. — (Creatures of the Sea). — ISBN 978-0207184987
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Фотогалерея» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
- «Фотогалерея (снимки у Галапагосских островов)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կետանման շնաձուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կետանման շնաձուկ» հոդվածին։ |
|