Կապույտ շնաձուկ
Կապույտ շնաձուկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Prionace glauca | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Տարածվածություն | ||||||||||||||
Կապույտ շնաձուկ (լատին․՝ Prionace glauca), կարկարինակերպերի և մոխրագույն շնաձկների ընտանիքին պատկանող կռճիկային ձկնատեսակ, որը համարվում է օվկիանոսային ձկան տիպիկ օրինակ։
Տարածված է Համաշխարհային օվկիանոսում։ Մարդու համար վտանգավոր է։ Կապույտ շնաձուկն ունի ոչ մեծ արդյունագործածական նշանակություն։ Միսը օգտագործվում է միայն Ճապոնիայում[1]։
Կապույտ շնաձուկը սնվում է ձկներով և փափկամարմիններով։ Որոշ դեպքերում կապույտ շնաձուկը կարող է հետևել լողացող նավերին և սնվել նավերից թափված ուտելիքի մնացորդներով։
Կենդանածին կենդանի է։ Ձագերի քանակը հասնում է 4-54-ի, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը կազմում է 30 սմ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապույտ շնաձուկը ամենալայն տարածքում ունեցող կռճիկային ձուկն է։ Այն հայտնաբերվել է գրեթե ամենուր՝ բարեխառն ջրերից մինչև արևադարձային ջրեր։
Ապրում է մինչև 350 մետր խորություններում։ Նախընտրում են բնակվել ծովի խորքերում։ Ընդունված է կապույտ շնաձկան տարածվածության սահմանը համարել Չիլիից հյուսիս ընկած Համաշխարհային օվկիանոսի ջրերը։ Այս կռճիկային ձկները հայտնաբերվել են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։ Ամենաբարձր կենտրոնացումը նկատվել է Խաղաղ օվկիանոսում։
Տարածման արեալը ենթակա է ուժեղ սեզոնային տատանումների։ Նախընտրում են ապրել 7-16 °C ջերմաստիճանային պայմաններում, սակայն կարող են բնակվել մինչև 21 °C-ի պայմաններում։ Կա ապացույց, որ կենդանիների կանոնավոր միգրացիան Ատլանտյան օվկիանոսի ջրերում տեղի է ունենում ժամսլաքի ուղղությամբ։
Օրինակ՝ Նոր Զելանդիայի ափամերձ ջրերից կանոնավոր շարժվելով նա կհաստատվի Չիլիի ջրերում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը հասնում է 4-ից 6 մետրի։ Մարմինը ունի համաչափ կառուցվածք։ Գույնը վերևից մուգ է, կապտավուն, ներքևից՝ սպիտակ։ Կապույտ շնաձկան քաշը կազմում է 204 կգ, սակայն կան որոշակի առանձնյակներ, որոնց մարմինը կշռում է մինչև 391 կգ։
Ատամները սուր են՝ եռնակյունաձև։ Ունի բավականին հզոր և երկար պոչ։ Օգնում է կենդանուն տեղաշարժվել օվկիանոսի ջրերի մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 100 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապույտ շնաձուկ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապույտ շնաձուկ» հոդվածին։ |
|