Jump to content

Կենտուկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կենտուկի (նահանգ)ից)
Կենտուկի
անգլ.՝ Kentucky
flag of Kentucky?




ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ
ՀիմնMy Old Kentucky Home? և Blue Moon of Kentucky?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
Ներառում էԱդեր շրջան, Ալեն շրջան, Անդերսոն շրջան, Բալարդ շրջան, Բարեն շրջան, Բաթ շրջան, Բել շրջան, Բուն շրջան, Բուրբոն շրջան, Բոյդ շրջան, Բոյլ շրջան, Բրաքեն շրջան, Բրեթիտ շրջան, Բրեքինրիջ շրջան, Բուլիտ շրջան, Բաթլեր շրջան, Քոլդուել շրջան, Քալոուեյ շրջան, Քեմպբել շրջան, Քարլայլ շրջան, Քարոլ շրջան, Քարթեր շրջան, Քեյսի շրջան, Քրիստիան շրջան, Քլարկ շրջան, Քլեյ շրջան, Քլինտոն շրջան, Քրիտենդեն շրջան, Քամբերլենդ շրջան, Դեյվիես շրջան, Էդմոնսոն շրջան, Էլիոտ շրջան, Էստիլ շրջան, Ֆայետ շրջան, Ֆլեմինգ շրջան, Ֆլոյդ շրջան, Ֆրանկլին շրջան, Ֆուլտոն շրջան, Գալատին շրջան, Գարարդ շրջան, Գրանտ շրջան, Գրեյվս շրջան, Գրեյսոն շրջան, Գրին շրջան, Գրինապ շրջան, Հանքոկ շրջան, Հարդին շրջան, Հարլան շրջան, Հարիսոն շրջան, Հարտ շրջան, Հենդերսոն շրջան, Հենրի շրջան, Հիքման շրջան, Հոպկինս շրջան, Ջեքսոն շրջան, Ջեֆերսոն շրջան, Ջեսամին շրջան, Ջոնսոն շրջան, Քենտոն շրջան, Նոտ շրջան, Նոքս շրջան, Լորի շրջան, Լորել շրջան, Լոուրենս շրջան, Լի շրջան, Լեսլի շրջան, Լետչեր շրջան, Լյուիս շրջան, Լինկոլն շրջան, Լիվինգստոն շրջան, Լոգան շրջան, Լիոն շրջան, Մակ-Քրակեն շրջան, Մակ-Քրիրի շրջան, Մակ-Լին շրջան, Մեդիսոն շրջան, Մագոֆին շրջան, Մարիոն շրջան, Մարշալ շրջան, Մարտին շրջան, Մեյսոն շրջան, Միդ շրջան, Մենիֆի շրջան, Մերսեր շրջան, Մետկալֆ շրջան, Մոնրո շրջան, Մոնտգոմերի շրջան, Մորգան շրջան, Մուլենբերգ շրջան, Նելսոն շրջան, Նիկոլաս շրջան, Օհայո շրջան, Օլդհեմ շրջան, Օուեն շրջան, Օուսլի շրջան, Փենդլտոն շրջան, Փերի շրջան, Փայկ շրջան, Փոուել շրջան, Փուլասկի շրջան, Ռոբերտսոն շրջան, Ռոքքասլ շրջան, Ռոուան շրջան, Ռասել շրջան, Սկոտ շրջան, Շելբի շրջան, Սիմպսոն շրջան, Սպենսեր շրջան, Թեյլոր շրջան, Թոդ շրջան, Թրիգ շրջան, Թրիմբլ շրջան, Յունիոն շրջան, Ուորեն շրջան, Վաշինգտոն շրջան, Ուեյն շրջան, Վեբստեր շրջան, Ուիտլի շրջան, Վուլֆ շրջան և Վուդֆորդ շրջան
ՎարչկենտրոնՖրանկֆորտ
Ամենաբարձր կետBlack Mountain?
ԲԾՄ230 մետր
Օրենսդրական մարմինKentucky General Assembly?
Դատական մարմինKentucky Supreme Court?
Միության մուտքհունիսի 1, 1792 (15-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
4 505 836 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (26 տեղ)
Տարածք104 659 կմ²  (37 տեղ)
Հիմնադրված էհունիսի 1, 1792 թ.
Սահմանակցում էԱրևմտյան Վիրջինիա, Օհայո, Ինդիանա, Վիրջինիա, Թենեսի, Միսսուրի և Իլինոյս
Ժամային գոտիEDT? և Ամերիկա/Նյու Յորք
ՀապավումKY և Ky.
ՓոխարինեցKentucky County?
ISO 3166-2 կոդUS-KY
Անվանված էKentucky River? և commonwealth?
ՄականունBluegrass State
Միության մուտքհունիսի 1, 1792 (15-րդ)
37°30′N 85°00′W / 37.5°N 85°W / 37.5; -85

Կենտուկի (անգլերեն՝ Լսել Kentucky (Քենթաքի)), նահանգ ԱՄՆհարավում։ Տարածությունը՝ 104,6 հզ. կմ2, բնակչությունը՝ 3,2 միլիոն (1970)։ Վարչական կենտրոնը՝ Ֆրանկֆորտ։ Մեծ մասն զբաղեցնում է կրաքարային Քամբեռլենդ սարավանդը։ Բնորոշ են ռելիեֆի կարստային ձևերը (հայտնի է Մամոնտի քարայրը)։ Ինդուստրիալագրարային նահանգ է։ Զարգացած են քիմիական, էլեկտրատեխնիկական, սննդի, ծխախոտի արդյունաբերությունը, մեքենաշինությունը։ Արդյունահանվում է քարածուխ, նավթ, շինաքար, ֆլուորական սպաթ, բնական գազ։ Մշակում են ծխախոտ (համախառն բերքով 2-րդը՝ ԱՄՆ-ում), եգիպտացորեն, կերային կուլտուրաներ, ցորեն։ Զարգացած է անասնապահությունը։

Աշխարհագրություն և կլիմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտուկիի տարածքը կազմում է 104 659 կմ² (ԱՄՆ նահանգներում զբաղեցնում է 37-րդ տեղը, որը հաշվարկված է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային վիճակագրական ծառայության կողմից)[2]։ Արևելքից սահմանակից է Արևմտյան Վիրջինիային և Վիրջինիային, հարավից Թեննեսիին, արևմուտքից Միսսուրիին և հյուսիսից Իլլինոյսին, Ինդիանային և Օհայոյին։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Ապալաչյան լեռների վրա։

Ոչ խոշոր, բայց հայտնի գետերից են` Օհայոն և Թեննեսին։ Կլիման սուբտոպրոպական մայրցամաքային է, միջին ջերմաստիճանը ամռանը +31 °C, ձմռանը մոտ 0 °C:

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ածուխի արդյունահանումՀարլան շրջանում (նահանգն Կենտուկի) 1946 թվական

2003 թվականի տվյալներով նահանգի ՀՆԱ-ն կազմել է 129 միլիարդ դոլլար։ Նահանգի կարևորագույն օգտակար հանածոներից են ածուխը, բնական գազը և նավթը։ Նահանգի արդյունաբերությունը կենտրոնացած է Օհայո գետի երկայնքով։ Առավել զարգացած են սննդամթերքի, տեքստիլ և ծխախոտային արտադրանքները, ինչպես նաև մեքենաշինական, գունավոր մետաղի շարժակազմի, մետաղների արտադրության, տրանսպորտային միջոցների, էլեկտրոնիկայի, կահույքի, կոշկեղենի, ալկոհոլային խմիչքների և քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների արտադրությունը։

Գյուղատնտեսության մեջ առաջատար դերը խաղողագործությունն է` ծխախոտի արտադրությունը (Կենտուկին Վիրջինիայից հետո ծխախոտի երկրորդ խոշորագույն արտադրողն է) կերային խոտեր, սոյա, եգիպտացորեն։ Անասնաբուծության մասնագիտացումը ձիաբուծություն է։ Ձիերի կենսաբազմազանությամբ Կենտուկին առաջինն է ԱՄՆ-ում։ Բացի այդ, նահանգը վեցերորդ տեղը զբաղեցնում է երկրում անասնապահությամբ։

Կենտուկին համարվում է բուրբբոնի` ամերիկյան եգիպտացորենի վիսկիի արտադրության հիմնական տարածք։ Կենտուկիում ամենախոշոր և ամենահայտնի նմուշներ են, որոնք արտադրում են բուրբոն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտուկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 381