Ես սիրել եմ վարդը տըժգույն...
| Ես սիրել եմ վարդը տըժգույն... | |
|---|---|
| Տեսակ | բանաստեղծություն |
| Ժանր | բանաստեղծություն |
| Ձև | բանաստեղծություն |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | 1892 |
| Հրատարակվել է | 1892 |
| Վիքիդարան | Ես սիրել եմ վարդը տըժգույն... |
«Ես սիրել եմ վարդը տըժգույն...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1892 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղժությունը գրել է 1892 թվականին մարտի 18-ին։
Եղիշե Չարենցի ամվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 26 ա-ում պահվում է մեկ ինքնագիր, վերնագրված՝ «Իմ սերը», թվագրված «92 թ․ մարտի 18»։ Եղիշե Չարենցի ամվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 1355-ում պահվում է բանաստեղծի՝ 1908 թվականին Բաքվում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքի սեփական օրինակը, որտեղ հեղինակը կատարել է մեկ ուղղում[1]։
Առաջին անգամ,«Իմ սերը» վերնագրով, տպագրվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 156), ապա՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 87)։
Տպագրվել է 1908 թվականին Բաքվում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների՝ Թումանյանի ուղղած բնագրից[1]։
