Գարնան առավոտ
Գարնան առավոտ | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | հայտնի չէ |
Վիքիդարան | Գարնան առավոտ |
«Գարնան առավոտ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս բանաստեղծության ակունքը ժողովրդական է։
«Ամառ» վերնագրով տպագրվել է Աղեք․ Մխիթարյանցի «Տաղեր ու խաղերում»։ Ժողովրդական երգն ունի յոթ քառատող, որտեղից Թումանյանն ընտրել է չորսը՝ վերադասավորել, լեզուն դարձրել գրական-ժողովրդական, փոխել տողերը ու տառերը, նախ վերնագրել «Գարուն» ապա փոխել «Գարնան առավոտ», կերտելով բոլորովին նոր բանաստեղծություն։
Գրության տարեթիվը ստույգ հայտնի չէ[1]։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գրական թերթի 144 համարում պահպանվում է «Հին կռիվը» պոեմի մի հատվածի սևագիր -ինքնագիրը, որտեղ Թումանյանը գրում է․ «Առավոտը գյուղում երգում են» ապա մեջ է բերում այս բանաստեղծության առաջին քառատողը[1]։
Առաջին անգամ «Գարուն» վերնագրով տպագրվել է 1909 թվականին «Հասկեր» ամսարում, (№ 6-7, էջ 221)։ Նույն թվականին, «Գարուն առավոտ» վերնագրով՝ «Լուսաբեր» դասագրքի երրորդ հատորում (էջ 96-97), այնուհետև «Գարնան առավոտ» վերնագրով Կոստանդնուպոլսում ՝ 1922 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքում (էջ 129-130) Ժողովրդական երգեր բաժնում, ապա 1940-1959 թվականնեիրն Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 156)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է Կոստանդնուպոլսում՝ 1922 թվականին լույս տեսած գրքից[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|