Բարձրունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարձրունի (այլ կիրառումներ)
Գյուղ
Բարձրունի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
ԲԾՄ1950 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն361[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Բարձրունի (Հայաստան)##
Բարձրունի (Հայաստան)
Բարձրունի (Վայոց ձորի մարզ)##
Բարձրունի (Վայոց ձորի մարզ)

Բարձրունի, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում[2]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Մարզկենտրոնից 41 կմ հարավ-արևելքից, Վայոց ձորի լեռների հարավահայաց լանջին։ Այն գտնվում է Երևանից 220 կմ հեռավորության վրա։ Գյուղը սահմանամերձ բնակավայր է, Վայք քաղաքից հեռավորությունը կազմում է 28 կմ, գտնվում է ծովի մակարդակից 1950-2050 մ բարձրության վրա։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 350-400 մմ։ Կլիման նպաստավոր է այգեգործության, հացահատիկային, կերային մշակաբույսերի աճեցման համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբներին, այն վերաբնակեցվել է 1828 թվականին՝ Պարսկաստանի Խոյ, Սալմաստ գավառից ներգաղթված հայերով։ Նախկինում գյուղն ունեցել է «Սուլթան բեկ» անվանումը։ Վերանվանվել է 1935 թվականին[4]։ Սակայն գյուղն ավելի հին է, քան ենթադրվում է։ Այդ մասին վկայում են «Հին գյուղ» կոչվող տարածքում հայտնաբերված, 7-րդ դարով թվագրված խաչքարերը, ինչպես նաև զարդաքարերով, սրբատաշ քարերով կիսավեր կառույցները։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բարձրունիի մշտական բնակչությունը կազմել է 361, առկա բնակչությունը՝ 335 մարդ[1]։ Բնակիչները հայեր են[5], որոնց նախնիները հիմնականում գաղթել են 1829 թվականին Սալմաստից։ Բարձրունիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 126[5] 663[5] 809 623 1050 557 556 495 405[7] 437 361[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի կենսագործունեության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Մարդիկ զբաղվում են դաշտավարությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը չեն օգտագործվում սահմանամերձ լինելու պատճառով։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրունիում պահպանվել են 1884 թ.-ի և XIII-XIV դարերի եկեղեցիներ, XIX դարի մատուռներ, XIII-XVII դարերի խաչքարեր, իսկ 1 կմ հարավ-արևելքում՝ Սբ. Գևորգ եկեղեցին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 632
  5. 5,0 5,1 5,2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 45» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 26-ին.
  7. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 589

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարձրունի բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 128, available online at the website of the Internet Archive: