Առավոտ (բանաստեղծություն)
Առավոտ | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակչություն | Հասկեր |
Հրատարակվել է | 1907 |
Վիքիդարան | Առավոտ |
«Առավոտ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս բանաստեղծության գրման ստույգ տարեթիվը հայտնի չէ[1]։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 1794-ում պահվում է 1908 թվականի «Լուսաբեր» դասագրքի (Երկրորդ տարի) օրինակը, որտեղ, ըստ երևույթին, ցանկանալով փոխել բանաստեղծության վերնագիրը, Հովհաննես Թումանյանը լուսանցքում գրել է՝ «? Արեգակ»[1]։
Առաջին անգամ տպագրվել է 1907 թվականին՝ «Հասկեր» ամսագրի № 12-ում (էջ 405), այնուհետև՝ 1908 թվականին՝ «Լուսաբեր» դասագրքում։ Վերջինիս մեջ բանաստեղծը կրճատել է 9-12-րդ տողերը։ Այնուհետև տպագրվել է Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 222)[1]։
Ինքնագիրը չի պահպանվել։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Հասկեր» ամսագրից[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|