Զեդեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Զեդեա
Զեդեան Վարդաբլուր լեռան լանջից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Այլ անվանումներԶեյթա
ԲԾՄ1650 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն220[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Զեդեա (Հայաստան)##
Զեդեա (Հայաստան)
Զեդեա (Վայոց ձորի մարզ)##
Զեդեա (Վայոց ձորի մարզ)

Զեդեա, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում[1], մարզկենտրոնից 17 կմ հարավ-արևելք, Վայքի լեռների հյուսիսային փեշերին։

Աշխարհագրություն

Գյուղը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի հյուսիս արևելյան մասում՝ մարզկենտրոնից 20 կմ հյուսիս արևելք։ Այն փռված է Վարդաբլուր և Հարսնասար լեռների ստորոտում՝ ծովի մակարդակիցից բարձր է 1500-1600 մ։ Սահմանակից է մարզի Ագարակաձոր, Վայք, Մալիշկայ ու Ազատեկի համայնքներին։

Գյուղի տարածքով անցնում է Արփա գետը։

Պատմություն

Զեդեա գյուղը 1988 թվականի նոյեմբեր ամսից վերաբնակեցվել է Նախիջևանի շրջանի Ազնաբերդ գյուղից արտագաղթած հայերով։

Գյուղը ավելի հին է քան ենթադրվում է, որի վկայությունն են զարդաքանդակներով խաչքարերը և հունական տառերով գերեզմանաքարերի արձանագրությունները, ինչից կարելի է ենթադրել, որ այստեղ ապրել են հայեր, հույներ, ադրբեջանցիներ, որից հետո այս գյուղում իրենց հանգրվանն են գտել Նախիջևանից տեղահանված հայերը։

Գյուղի շրջակայքում կա երկու հին գյուղատեղիներ։ Գերեզմանաքարերի արձանագրություններից ենթադրվում է, որ գյուղերից մեկը հունական է եղել։ Հին հայկական գերեզմանոցի մոտակայքում հայտնաբերվել է ջրաղաց, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ գյուղի բնակիչները նախկինում էլ զբաղվել են հացահատիկի մշակությամբ։ Բոլոր ժամանակներում գյուղի հիմնական եկամտի աղբյուրը եղել է հողագործությունը և անասնապահությունը։

Մինչև 1988 թվականը գյուղն անվանվել է Զեյթա, իսկ 1988 թվականի վերաբնակեցումից հետո՝ Զեդեա։

Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ դեռ միջնադարում գոյություն է ունեցել Վայոց ձոր գավառի Զեդյա գյուղը։ Գյուղի պատմության վերաբերյալ այլ մանրամասներ չկան։

Բնակչություն

Զեդեայի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 67 324 148 311 188 239 263 167 159

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բան-ջարաբուծությամբ, այգեգործությամբ և դաշտավարությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղի տարածքում կան հին գյուղատեղիներ, խաչքարեր, մոտակայքում՝ Քարատակ գյուղատեղին։

Հասարակական կառույցներ

Գյուղն ունի դպրոց, բուժկետ։

Արտաքին հղումներ

  • Զեդեա բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 127, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ