(243) Իդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
NAU Stars.png
Spacer-133x3.gif
CD 2c.png
CD 2c.png
Իդա
Ida
243 ida crop.jpg
ՆԱՍԱԳալիլեո կայանից ստացված (243) Իդայի լուսանկարը: Աջ կողմի պայծառ կետը ատերոիդի Դակտիլ արբանյակն է:
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է 29 սեպտեմբեր 1884թ. (Յոհան Պալիսայի կողմից)
Բացարձակ մեծություն (H) 9,94
Հեռավորությունը Արեգակից 2,861603 ա. մ.
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին 2,7422 ա. մ.
Ապոհելին 2,981 ա. մ.
Մեծ կիսաառանցք 2,861603 ա. մ.[1]
Էքսցենտրիսիտետ 0,0417317826193148
Սիդերիկ պարբերություն 1768,12 օր (4,84 տարի)
Միջին շարժում 0,203606 աստիճան/օր
Թեքվածություն 1,13° (Խավարածրի նկատմամբ)
Ծագման անկյան երկայնություն 324,06°
Պերիկենտրոնի արգումենտ 109,7°
Միջին անոմալիա 114,97
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ 16 կմ[1]
Պտույտի պարբերություն 4,634 ժ
Ալբեդո 0,2383
Մթնոլորտային տվյալներ

(243) Իդա (Ida), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1884 թվականի սեպտեմբերի 29-ին Յոհան Պալիսայի կողմից Վիեննայում[1]։

Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,861603 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,7422 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,981 ա. մ., իսկ Երկրի ուղեծրին Իդա աստերոիդը նվազագույնը մոտենում է 1,7573 ա. մ. հեռավորության վրա[1]։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1768,12 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինը 0,203606 աստիճան/օր արագությամբ։
Ուղեծրի հարթությունը խավարածրի հարթության հետ կազմում է 1.13° անկյուն։

Բնութագրական տվյալները[խմբագրել]

Գլխավոր գոտու մյուս աստերոիդների նման, Իդայի ուղեծիրը նույնպես գտնվում է Մարսի եւ Յուպիտերի արանքում, ուղեծրային պարբերությունը 4.84 տարի է, պտտման պարբերությունը` 4.63 ժամ: Ունի 32 կմ միջին տրամագծով անկանոն ձգված ձեւ:

Դակտիլ արբանյակը[խմբագրել]

Դակտիլի պատկերը, որն ստացել է «Գալիլեո» սարքը արբանյակից 3900 կմ հեռավորությունից:

Առաջին անգամ Դակտիլի գոյությունը հաստատող լուսանկարներն արվել են «Գալիլեո» տիեզերական սարքի միջոցով 1993թ. Լուսանկարներն արվել են այն ժամանակ, երբ Դակտիլը գտնվում էր Իդայից 90կմ հեռավորության վրա: Նկարներից երեւում , որ Դակտիլի մակերեւույթը ուժեղ խառնարանացված է:

Ընտանիքը[խմբագրել]

(243) Իդա աստերոիդը պատկանում է Կորոնիսի աստերոիդների ընտանիքին, որի մեջ ներառված են ներկա պահին հայտնի ավելի քան 300 անդամ: Բավականին անսովոր է հանդիսանում այն, որ այս ընտանիքի անդամները շարժվում են գործնականորեն միեւնույն ուղեծրով[2]։

Դասակարգումը[խմբագրել]

Ըստ Տոլենի սպեկտրալ դասակարգման պատկանում է S դասին[1]։

Անունը[խմբագրել]

Անունն ստացել հին հունական դիցաբանության նիմփեի պատվին:

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]