Քրիստինա (Շվեդիայի թագուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինա
Ծնվել է՝դեկտեմբերի 7, 1626(1626-12-07)[1]
ԾննդավայրՍտոկհոլմ[2]
Մահացել է՝ապրիլի 9, 1689(1689-04-09)[1] (62 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Պապական մարզ[2]
Vatican Grotto և Հռոմի Սուրբ Պետրոս տաճար
Երկիր Շվեդիա
ՏոհմՎազա
արվեստի կոլեկցիոներ, միապետ, նկարչուհի, գրող և փիլիսոփա
ՀայրԳուստավ II
ՄայրMaria Eleonora of Brandenburg?
ՀավատքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի, լյութերականություն և կաթոլիկություն
ՍտորագրությունИзображение автографа

Քրիստինա (շվեդ.՝ Kristina, դեկտեմբերի 7, 1626(1626-12-07)[1], Ստոկհոլմ[2] - ապրիլի 9, 1689(1689-04-09)[1], Հռոմ, Պապական մարզ[2]), Շվեդիայի թագավոր Գուստավ II-ի ու թագուհի Մարիա Էլեոնորա Բրանդենբուրգցու օրինական միակ զավակ, որն իշխել է Շվեդիայում որպես թագուհի [note 1] 1632 թվականից մինչ 1654 թվականին գահից իր հրաժարվելը[8]։ Վեց տարեկանում[9] Քրիստինան հաջորդել է իր հորը, երբ վերջինս զոհվել է Լյութզենի ճակատամարտում, բայց Շվեդական կայսրությունը կառավարել սկսել է 1644 թվականին՝ 18 տարեկանը լրանալուց հետո։

Քրիստինային հիշում են որպես 17-րդ դարի ամենագրագետ կանանցից մեկի[10]։ Նա սիրում էր գրքեր, ձեռագրեր, նկարներ ու քանդակներ։ Կրոնով, փիլիսոփայությամբ, մաթեմատիկայով ու ալքիմիայով իր հետաքրքրվածությամբ նա դեպի Ստոկհոլմ էր գրավում շատ գիտնականների՝ ձգտելով քաղաքը դարձնել «հյուսիսի Աթենքը»։ Չամուսնանալու նրա մտադրությունը[11], 1654 թվականին գահից հրաժարումն ու կաթոլիկության ընդունումը սկանդալ է առաջացրել, երբ մկրտված լինելով որպես Քրիստինա Ավգուստա, նա ընդունել է Քրիստինա Ալեքսանդրա անունը[note 2]։

Քրիստինայի ֆինանսական շռայլությունը պետությանը սնանկության է հասցրել և այդ դժվարությունները տաս տարվա կառավարումից հետո հանգեցրել են հասարակական դժգոհությունների։ 28 տարեկանում «հյուսիսի Միներվան» գահը զիջել է իր զարմիկին ու տեղափոխվել Հռոմ[13]։ Պապը Քրիստինային նկարագրել է որպես «թագուհի առանց թագավորության, քրիստոնյա առանց հավատի ու կին առանց ամոթի»[11]։ Այդուհանդերձ, նա կարևոր դեր է խաղացել թատերական ու երաժշտական բնագավառներում ու հովանավորել բարոկկո ոճի բազմաթիվ նկարիչների, կոմպոզիտորների ու երաժիշտների։

Լինելով իրար հաջորդած հինգ պապերի հյուրն[14] ու հակառեֆորմացիայի խորհրդանիշը՝ Քրիստինան մեկն էր այն փոքրաթիվ կանանցից, որոնք հուղարկավորվել են Վատիկանի պապական դամբարանում։ Նրա արտասովոր կենսակերպն ու տղամարդկային հագուկապը նկարագրվել են անհամար վեպերում, պիեսներում, օպերաներում ու ֆիլմերում։ Քրիստինայի բոլոր կենսագրականներում նրա սեռն ու մշակութային ինքնությունը կարևոր դեր են խաղում[15]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոկհոլմի Երեք Գահ ամրոցը, նկարիչ՝ Գուվերտ Դիրկշ Քեմփհուսեն։ Շվեդիայի ազգային գրադարանի ու թագավորական արխիվների մեծ մասը ոչնչացվել է, երբ ամրոցը հրդեհվել է 1697 թվականին։

Քրիստինան ծնվել է Երեք Գահ ամրոցում 1626 թվականի դեկտեմբերի 7-ին։ Նրա ծնողները Շվեդիայի թագավոր Գուստավ II Ադոլֆն ու նրա գերմանուհի կինը՝ Մարիա Էլեոնորան էին։ Նրանք արդեն ունեցել էին երկու դուստր՝ 1620 թվականին մեռելածին մի արքայադուստր և 1623 թվականին ծնված առաջին Քրիստինան, որը մահացել էր ծնվելուց մեկ տարի անց[note 3]։ 1626 թվականին Մարիա Էլեոնորայի երրորդ հղիությունը հուզումնալից սպասումներով էր պարուրված։ Երբ փոքրիկը ծնվել է, բոլորը կարծել են, թե նա տղա է, քանի որ «մազոտ» էր ու լացում էր «բարձր, կոպիտ ձաայնով»[16]։ Հետագայում իր ինքնակենսագրականում նա գրել է, որ «իրենց սխալը տեսնելով, կանայք խորը շփոթմունք են ապրել»։ Թագավորը, սակայն, շատ երջանիկ էր ու պնդում էր, որ «նա խելացի է լինելու, նա մեզ բոլորիս հիմարացրել է»[17]։ Ըստ մեկնաբանությունների՝ Գուստավ Ադոլֆը շատ էր կապված իր աղջկան, իսկ աղջիկը նրան նույնպես շատ էր սիրում։

Շվեդական ու լեհական Վասա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի գահը ժառանգական էր Վասա հարստության համար, բայց թագավոր Չառլզ IX-ի (իշխել է 1604–11) ժամանակներից ի վեր Շվեդիայի թագավոր Էրիկ XIV-ի և Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ III-ի ժառանգները՝ որպես հեռավոր ազգականներ, այդ գահին չէին հավակնում։ Գուստավ Ադոլֆի կրտսեր եղբայրները մահացել էին տարիներ առաջ։ Նրա խորթ քույր Քեթրինը 1615 թվականին զրկվել էր գահակալման իրավունքից, քանի որ ամուսնացել էր ոչ-լյութերականի հետ։ Այսպիսով, Քրիստինան անվիճելի գահաժառանգն էր[note 4]։ Նրա ծնվելուց հետո թագավոր Գուստավ Ադոլֆը ճանաչել էր դստեր իրավասությունը որպես կին ժառանգորդ, ու թեև նրան անվանում էին «թագուհի», Քրիստինայի պաշտոնական տիտղոսը 1633 թվականի փետրվարին թագադրման ժամանակ եղել է «թագավոր»[20]։

Գահակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինայի ծնողները մոտավորապես 1632 թվականին
Աքսել Օքսենստիերնա
14-ամյա Քրիստինան որպես թագուհի, նկարիչ՝ Ջեյքոբ Հեյնրիխ Էլբֆաս

Երեսնամյա պատերազմում բողոքականությունը պաշտպանելու համար Գերմանիա մեկնելուց առաջ Գուստավ Ադոլֆն ապահովագրել է գահը ժառանգելու իր դստեր իրավունքը, եթե հանկարծ ինքը չվերադառնար, ու հրամաններ է տվել իր մարշալ Աքսել Գուստաֆսոն Բաներին[13], որ Քրիստինան պետք է ստանա տղաների համար նախատեսված կրթություն[21]։

Նրա մայրը, որը Հոհենցոլերնների տոհմի ներկայացուցիչ էր, անկայուն խառնվածքով կին էր, հավանաբար՝ խելագար։ 1632 թվականի նոյեմբերի 6-ին մարտադաշտում թագավորի զոհվելուց հետո նրա դիակը դագաղի մեջ վերադարձվել է տուն, բայց սիրտը դրված էր առանձին տուփի մեջ։ Մարիա Էլեոնորան հրամայել է չհուղարկավորել թագավորին, մինչև ինքը չհուղարկավորվի նրա հետ։ Նա նաև պահանջել է բաց պահել դագաղն ու հաճախ էր գնում այն տեսնելու, շոյում այն՝ ուշադրություն չդարձնելով նեխմանը։ Ի վերջո դժվարին իրավիճակում հայտնված կանցլեր Աքսել Օքսենստիերնան ստիպված էր պահակ նշանակել այդ սենյակի մոտ[22]։ Արդյունքում թագավորին հուղարկավորել են տասնութ ամիս հետո՝ 1634 թվականի հունիսի 22-ին։

1634 թվականին Օքսենստիերնան նոր սահմանադրություն է ընդունել, համաձայն որի «թագավորը» պետք է ունենար գաղտնի խորհուրդ իր՝ Օքսենստիերնայի գլխավորությամբ[23]։

Մարիա Էլեոնորան անտարբեր էր եղել իր դստեր հանդեպ, բայց այժմ Քրիստինան հայտնվել էր իր մայրիկի ուշադրության կենտրոնում։ Գուստավ Ադոլֆը որոշել էր, որ իր մահվան դեպքում իր խորթ քույր Քեթրին Շվեդացին[note 5] հոգ կտաներ իր դստերը, իսկ թագավորի խորթ եղբայր Կառլ Յուլլենյելմը կլիներ ռեգենտ։ Այս որոշումը ձեռնտու չէր Մարիա Էլեոնորային, որն էլ ամուսնու քրոջն արտաքսել է պալատից։ 1636 թվականին կանցլեր Օքսենստիերնան այլ ելք չուներ, բացի թագուհուն Գրիպսհոլմ ամրոց աքսորելը, իսկ կառավարող խնամակալների խորհուրդը պետք է որոշեր, թե նա երբ տեսակցի իր իննամյա դստեր հետ[24]։ Հաջորդող երեք տարիների ընթացքում Քրիստինան վայելում էր իր հորաքրոջ ու նրա ընտանիքի ընկերակցությունը։

1638 թվականին խնամատար մոր ու հորաքրոջ մահից հետո արքայական խնամակալների խորհուրդը Աքսել Օքսենստիերնայի գլխավորությամբ որոշել է անչափահաս միապետի համար նոր խնամատար մայր նշանակել։ Որպպեսզի խուսափեն մանկահասակ թագուհու՝ մեկ անձից կախվածություն ունենալու խնդրից, արքայական խորհուրդը որոշել է պալատական գլխավոր ազնվական տիկնոջ (որը պատասխանատու էր թագուհու կանացի խորհրդատուների համար) ու գլխավոր դաստիարակչուհու (կամ խնամատար մոր) պաշտոնը բաժանել չորս մասի, յուրաքանչյուրի համար՝ երկուական կին։ Այսպիսով, Էբբա Լեյջոնհուֆվուդը և Քրիստինա Նաթթ օք Դագը նշանակվել են արքայական դաստիարակչուհիներ ու խնամատար մայրեր, իսկ Բեատա Օքսենստիերնան ու Էբբա Ռայնինգը պետք է կիսեին պալատական գլխավոր ազնվական տիկնոջ պաշտոնը․ բոլոր չորսն ունեին Hovmästarinna տիտղոսը[25]։

Մեկ կնոջից կախվածություն չունենալու այս մեթոդն արդյունավետ է եղել, քանի որ Քրիստինան իր հիշողություններում ուղղակիորեն չի նշել այդ կանանց ու նրանց հետ կապվածություն չի ունեցել։ Իրականում, բացառությամբ մի քանի դեպքերի, ինչպիսիք են՝ Էբբա Սպարրեն, լեդի Ջեյն Ռութվենը և Լուիզ վան դեր Նութը, Քրիստինան հետաքրքրություն չի ցուցաբերել իր կին հոգածուների հանդեպ, այլ միայն նշել է նրանց՝ իրեն նրանց հետ համեմատելու համար, քանի որ ինքն ավելի առնական էր, քան նրանք[25]։

Քրիստինան ստացել է արքայազնի կրթություն։ Աստվածաբան Յոհաննես Մաթիե Գոթուսը դարձել է նրա ուսուցիչը․ նա նրան դասավանդում էր կրոն, փիլիսոփայություն, հունարեն ու լատիներեն։ Կանցլեր Օքսենստիերնան նրան քաղաքագիտություն էր դասավանդում ու նրա հետ Տակիտոս քննարկում։ 14-ամյա աղջկա մասին Օքսենստիերնան հպարտորեն գրել է, որ «նա բոլորովին նման չէ կնոջ» ու որ նա ուներ «փայլուն մտավոր կարողություններ»։ Քրիստինային դուր էր գալիս օրվա մեջ տաս ժամ սովորելը։ Շվեդերենից բացի նա սովորել է առնվազն յոթ այլ լեզուներ՝ գերմաներեն, հոլանդերեն, դանիերեն, ֆրանսերեն, իտալերեն, արաբերեն ու եբրայերեն[note 6]։

1636–1637 թվականներին Փիթր Մինեյտն ու Սամուել Բլոմերտը բանակցում էին կառավարության հետ Ամերիկայում Նոր Շվեդիա գաղութի ֆինանսավորման շուրջ։ 1638 թվականին Մինեյտը հիմնադրել է «Ֆորտ Քրիստինա» բնակավայրը, որն այժմ Դելավեր նահանգի Վիլմինգթոն քաղաքում է, Քրիստինա գետը նույնպես անվանակոչվել է թագուհու անունով։

Իշխող թագուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

1644 թվականին Քրիստինան չափահաս է դարձել, թեև թագադրությունը հետաձգվել է Դանիայի հետ պատերազմի պատճառով։ 1643 թվականի դեկտեմբերին շվեդական զորքերը Թորրսթենսոնի պատերազմի ընթացքում հարձակվել են Հոլշտեյնի ու Յուտլանդիայի վրա։ Այս անակնկալ հարձակումը նրանց շատ բան է տվել։ Բրյոմսերբոյի համաձայնագրով Դանիան Շվեդիային է հանձնել Գոթլանդ և Սաարեմաա կղզիներն, իսկ Նորվեգիան կորցրել է Եմթլանդ ու Հերյեդալեն շրջանները։ Շվեդիան այժմ վերահսկում էր Բալթիկ ծովը, անարգել մուտք ուներ դեպի Հյուսիսային ծով ու այլևս շրջապատված չէր Դանիա-Նորվեգիայով[26]։

1648 թվականին Քրիստինան Ուպպասալա ամրոցի առաստաղի համար Յակոբ Յորդանսին 35 նկար է պատվիրել։ Հաջորդ տարի Շվեդիա են տեղափոխվել 760 նկար, 170 մարմարե ու 100 բրոնզե արձաններ, 33,000 մետաղադրամ ու մեդալիոն, 600 կտոր բյուրեղապակի, 300 գիտական գործիքներ, մագաղաթներ ու գրքեր (այդ թվում՝ Ռաբանուս Մավրուսի Sanctae Crucis laudibus գիրքը, «Արծաթե Օրինագիրն» ու «Կոդեքս Գիգասը»[27])[28]։ 1649–1650 թվականներին «ուսյալ տղամարդկանց իր շուրջը համախմբելը, ինչպես նաև գրքեր ու հազվագյուտ մագաղաթներ հավաքելը գրեթե մոլուցք էր դարձել Քրիստինայի համար», գրում էր Գոլդսմիթը[29]։ Իր նոր հավաքածուն ցուցակագրելու համար նա Շվեդիա է հրավիրել Իսահակ Վոսսիուսին, իսկ Հեյնսիուսին խնդրել շուկայից ավելի շատ գրքեր գնել[30]։

1649 թվականին իր հորեղբոր՝ Ջոն Կազիմիրի ու զարմիկների հետ Քրիստինան փորձել է նվազեցնել Օքսենստիերնայի ազդեցությունն ու Կազիմիրի որդուն՝ իր զարմիկ Կառլ Գուստավին հռչակել հաջորդ գահաժառանգ։ Հաջորդ տարի Քրիստինային պահանջ է ներկայացվել կրճատել հարկերից ազատված ազնվականական կալվածքների թիվը, բայց նա այդ քաղաքականությամբ այդպես էլ չի զբաղվել[31]։

Երեսնամյա պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինայի պատկերը 1645 թվականի Էրֆուրտյան 10 դուկատանոց մետաղադրամի վրա։ 1631 և 1648 թվականներին, Երեսնամյա պատերազմի ընթացքում շվեդական զորքերը գրավել էին Էրֆուրտը[32][note 7]

Քրիստինայի հայրը՝ Գուստավուս Ադոլֆուսը, Երեսնամյա պատերազմում օգնում էր գերմանացի բողոքականներին նվազեցնել կաթոլիկներ ազդեցությունն ու Բալթիկ ծովի շրջակա գերմանական տարածքներում տնտեսական ազդեցություն ձեռք բերել։ Նա հաղթել է մի քանի ճակատամարտերում, և 1631 թվականին կարդինալ Ռիշելյեն որոշել է, որ Ֆրանսիան գումարով ու զինվորներով կաջակցի Շվեդիային, սակայն 1632 թվականին Գուստավուսը զոհվել է։

Կոմս Օքսենստիերնան դարձել է ռեգենտ ու շարունակել պատերազմը։ Նյորդլինգենի ճակատամարտում պարտություն կրելուց հետո շվեդական բանակը հետագայում հաղթանակներ է տարել, սակայն պատերազմը քայքայում էր երկիրը։

Շվեդիայի թագուհի Քրիստինայի փետրվոր սաղավարտով դիմապատկերը Սեբաստիան Դադլերի հեղինակած մեդալի դարձերեսին (1648)։

1644 թվականին Քրիստինան չափահաս է դարձել ու կանցլեր Օքսենստիերնան շուտով հասկացել է, որ նրա քաղաքական տեսակետները տարբերվում են իր տեսակետներից։ Քրիստինան ցանկացած գնով խաղաղություն էր ուզում ու իր պատվիրակ Յոհան Ադլեր Սալվիուսին ուղարկել է Վեստֆալյան Օսնաբրյուկ ու Մյունստեր քաղաքներ՝ բանակցելու։

Վեստֆալյան հաշտությունը կնքվել է 1648 թվականի մայիս և հոկտեմբեր ամիսների ընթացքում, որով վերջ է դրվել եվրոպական կրոնական պատերազմներին։ Շվեդիան ստացել է հինգ միլլիոն թալեր փոխհատուցում, որով վճարել է իր զորքերին, նաև ձեռք է բերել Արևմտյան Պոմերանիան, Վիսմարը, Բրեմենի արքեպիսկոպոսությունը և Վերդենի եպիսկոպոսությունը, այսպիսով տեղ և քվե ստանալով սուրբ հռոմեական կայսրության մեջ[35]։ Օքսենստիերնայի կամքին հակառակ Քրիստինան Սալվիուսին ընդունել է խորհրդի կազմում։

Արվեստների հովանավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագուհի Քրիստինան (աջից սեղանի մոտ) ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարտի հետ քննարկման ժամանակ։ Հեղինակ՝ Նիլս Ֆորսբերգ (1842-1934)։

1645 թվականին Քրիստինան Հուգո Գրոտիոսին հրավիրել է իր գրադարանում աշխատելու, բայց նա մահացել է ճանապարհին Ռոստոկում։ Նույն տարում նա հիմնադրել է Ordinari Post Tijdender թերթը, որը ներկայումս հրատարակվող ամենահին լրագիրն է աշխարհում։ 1647 թվականին Յոհան Ֆրենշեյմը նշանակվել է գրադարանավար։ 1648 թվականի Պրահայի ճակատամարտից հետո Քրիստինայի բանակները թալանել են Պրահայի ամրոցը, և Ռուդոլֆ II-ի հավաքածուի գանձերի մեծ մասը վերադարձվել է Ստոկհոլմ։ Այսպիսով Քրիստինան իր գրադարանի համար ձեռք է բերել մի շարք արժեքավոր պատկերազարդ գրքեր ու հազվագյուտ մագաղաթներ։ Այդ ժամանակ կատարված գույքագրումն արձանագրել է 100 an allerhand Kunstbüchern ("տարբեր տեսակի հարյուր գիրք արվեստի մասին"), այդ թվում՝ աշխարհահռչակ երկու ձեռագիր՝ Կոդեքս Գիգասն ու «Արծաթագույն Կոդեքսը»[36]։

«Հյուսիսի Շամիրամը» նամակագրություն ուներ իր սիրելի գրող Պիեռ Գասենդիի հետ։ Բլեզ Պասկալը նրան առաջարկել է իր պասկալինայի օրինակներից մեկը։ Քրիստինան շատ լավ հասկանում էր դասական պատմություն ու փիլիսոփայություն[37], ուսումնասիրում էր նեոստոիցիզմ, եկեղեցու հայրեր ու իսլամ․ կանոնավորապես փնտրել է «Երեք ինքնակոչների տրակտատ» աշխատությունը, որը կասկածի տակ էր առնում բոլոր կրոնները[38]։ 1651 թվականին կաբալիստ Մենասսե բեն Իսրայելը դարձել է Քրիստինայի եբրայերեն գրքերի ու ձեռագրերի գրադարանավարը․ նրանք միասին քննարկում ին վերջինիս մեսիական գաղափարները։ Քրիստինային այցելած մյուս ականավոր գիտնականների թվում էին Կլոդ Սաումեյզը, Յոհաննես Շեֆերուսը, Օլաուս Ռուդբեկը, Յոհան Հեյնրիխ Բոեքլերը, Գաբրիել Նոդեն, Քրիստիան Ռեյվիսը, Նիկոլաս Հեյնսիուսն ու Սամուել Բոխարտիը, ինչպես նաև Պիեռ Դանիել Հյուեն ու Մարկուս Մեյբոմիուսը, որը հունական պարերի մասին գիրք էր գրել։

Քրիստինան Դեյվիդ Բեքի պատկերմամբ

Քրիստինան հետաքրքրվում էր թատրոնով, հատկապես Պիեռ Կոռնեյլի պիեսներով․ նա ինքը սիրողական դերասանուհի էր[1][2]։ 1647 թվականին իտալացի ճարտարապետ Անտոնիո Բրունատիին հրամայել են պալատի մեծ սենյակներից մեկում թատրոն ստեղծել[3]։ Արքունի գրող Գեորգ Շերնյելմը շվեդերեն մի քանի պիես է գրել, որտեղ Քրիստինան կատարում էր Դիանա աստվածուհու գլխավոր դերը[1][2]։ 1652 թվականին նա հրավիրել է իտալական օպերայի խմբին Վինսենցո Ալբրիչիի հետ, իսկ 1653 թվականին՝ հոլանդական թատերախմբին, որի կազմում էին Արիանա Նոուզմանը և Սյուզաննա վան Լին[1][2]։ Քրիստինայի վարձած ֆրանսիացի դերասաններից էր Էնն Շաբանսյու դե լա Բարրը, որը հետագայում դարձել է արքունի երգչուհի [1]։ 1638 թվականին Օքսենստիերնան վարձել է ֆրանսիական բալետի խումբ Անտուան դե Բյուլյուի գլխավորությամբ, որը Քրիստինային նաև պետք է սովորեցներ ավելի նրբագեղորեն շարժվել[1][2]։

1646 թվականին Քրիստինայի լավ ընկեր, դեսպան Պիեռ Շանյուն հանդիպել է ու նամակագրություն սկսել փիլիսոփա Ռենե Դեկարտի հետ ու նրանից իր «Մտորումներ»-ի օրինակը խնդրել։ Նամակներից մի քանիսը թագուհուն ցույց տալուց հետո վերջինս սկսել է հետաքրքրվել Դեկարտի հետ նամակագրությամբ ու նրան Շվեդիա հրավիրել։ Երբ Դեկարտը դժկամություն է ցուցաբերել գալ, նրան խնդրել են գիտական ակադեմիա հիմնել։ Դեկարտին բերելու համար Քրիստինան նավ է ուղարկել ու 2,000 գիրք[4]։ Նա ժամանել է 1649 թվականի հոկտեմբերի 4-ին ու ավարտել իր «Հոգու կրքերը»։ Անհավանական է, որ Դեկարտը գրած լիներ այն բալետը, որը կատարվել է թագուհու ծննդյան օրը[5], որի հաջորդ օրվանից՝ 1649 թվականի դեկտեմբերի 19-ից նրանք սկսել են իրենց մասնավոր պարապմունքները։ Քրիստինայի խիստ գրաֆիկի պատճառով նրան ամեն առավոտ ցուրտ ու քամոտ ամրոց էին հրավիրում ժամը 5-ին, որպեսզի փիլիսոփայություն ու կրոն քննարկեն։ Շուտով պարզ է դարձել, որ նրանք միմյանց չեն հավանում․ թագուհուն դուր չէր գալիս նրա մեխանիկական տեսակետը, իսկ Դեկարտը հավանություն չէր տալիս թագուհու՝ հին հունարենով հետաքրքրվածությանը[6]։ Հունվարի 15-ին Դեկարտը գրել է, որ Քրիստինային տեսել է միայն չորս կամ հինգ անգամ[7]։ 1650 թվականի փետրվարի 1-ին Դեկարտը հիվանդացել է։ Նա մահացել է տաս օր անց՝ փետրվարի 11-ի վաղ առավոտյան, իսկ մահվան պատճառը թոքաբորբն էր[8][note 8]։

Ամուսնության հարցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1652 թվականին Էբբա Սպարրեն ամուսնացել է կոմս Մագնուս Գաբրիել դե լա Գարդիեյի եղբայրներից մեկի հետ։ Նկարիչ՝ Սեբաստյան Բուրդոն
Ջեյքոբսդալ, որն այժմ կոչվում է Ուլրիկսդալ պալատ

Դեռևս ինը տարեկանում Քրիստինայի վրա մեծ ազդեցություն էր գործել կաթոլիկ հավատն ու կուսակրոնությունը[39]։ Նա Անգլիայի կույս թագուհի Եղիսաբեթ I-ի կենսագրությունը հետաքրքրությամբ էր կարդացել։ Քրիստինան հասկանում էր, որ իրենից պահանջվում է շվեդական գահի համար ժառանգ ունենալ, բայց իր ինքնակենսագրականում նա բացահայտում է, որ «անհաղթահարելի նողկանք է զգում ամուսնության հանդեպ» ու «այն ամենի հանդեպ, ինչի մասին կանայք խոսում են կամ անում»։ Քանի որ մեծի մասամբ զբաղված էր լինում իր դասերով, նա գիշերվա մեջ քնում էր երեքից չորս ժամ, մոռանում էր սանրել մազերն ու շտապելով էր հագնվում, հարմարավետության համար կրում էր տղամարդու կոշիկներ։ Նրա անխնամ մազերը դարձել էին իր բնութագրական գիծը։ Նրա ամենամոտ ընկերուհին եղել է Էբբա Սպարրեն, որի հետ նա կիսել է իր անկողինն ու գուցե ունեցել սեռական հարաբերություն[40]։ Քրիստինան նրան անվանում էր "Belle" ու նրան ծանոթացրել է Անգլիայի դեսպան Ուայթլոքի հետ՝ գովաբանելով և՛ նրա խելքը, և՛ գեղեցկությունը[41][42]։ Երբ Քրիստինան հեռացել է Շվեդիայից, նա շարունակել է կրքոտ նամակներ գրել Սպարրեին, որոնցում նրան ասում էր, որ միշտ սիրելու է նրան[42]։

1649 թվականի փետրվարի 26-ին Քրիստինան հայտարարել է, որ որոշել է չամուսնանալ և ուզում է, որ իր զարմիկ Չառլզը դառնա գահի ժառանգորդը։ Ազնվականությունը դեմ էր, սակայն մյուս երեք դասերը՝ հոգևորականները, քաղաքաբնակներն ու գյուղացիները կողմ էին։ Թագադրությունը տեղի է ունեցել 1650 թվականի հոկտեմբերի 22-ին։ Քրիստինան գնացել է Ուլրիկսդալ ամրոց, որտեղ ճաշելու էին հրավիրված բոլոր չորս դասերը։ Շուկայի ցայտաղբյուրներից երեք օր գինի էր հորդում, տապակա էր մատուցվում, հրավառություն էր տեղի ունենում, որին հաջորդել է թեմատիկ շքերթ հոկտեմբերի 24-ին[43]։

Կրոն և անձնական տեսակետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի թագուհի Քրիստինան 1653 թ․, նկարիչ՝ Սեբաստյան Բուրդոն։ Նվիրված լինելով Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ին՝ նկարն այժմ գտնվում է Մադրիդի Պրադո թանգարանում[44][45][46]

Քրիստինայի ուսուցիչ Յոհաննես Մաթիեն ուներ ավելի մեղմ վերաբերմունք, քան լյութերականներից շատերը։ 1644 թվականին նա առաջարկել է եկեղեցական նոր կարգ, բայց դրան դեմ են քվեարկել՝ այն որակելով կրիպտո-կալվինիզմ։ Քրիստինան պաշտպանել է նրան, սակայն երեք տարի անց առաջարկը չեղարկվել է։ 1647 թվականին հոգևորականությունն ուզում էր ընդունել «Համաձայնագիր» գիրքը (շվեդ.՝ Konkordieboken), որտեղ ի հակադրություն հերետիկոսության՝ պարզաբանվում էր ճշմարիտ լյութերականությունը, որն անհնարին էր դարձնում ազատ աստվածաբանական մտածողությունը։ Մաթիեն խիստ դեմ է արտահայտվել սրան ու կրկին Քրիստինան աջակցել է նրան. գիրքը չի ընդունվել[47]։

Քրիստինան երկար զրույցներ էր ունենում Պորտուգալիայի դեսպանի քարտուղար ու թարգմանիչ Անտոնիո Մաքեդոյի հետ Կոպեռնիկուսի, Թայքո Բրահեի, Բեկոնի ու Կեպլերի մասին[48]։ Մաքեդոն Հիսուսի միաբանության անդամ էր ու 1651 թվականի օգոստոսին Քրիստինայից նամակ է հասցրել Հռոմում գտնվող իր վերադասին[49], որին ի պատասխան իտալացի հիսուսական մաթեմատիկոս Պաոլո Կասատին ու Ֆրանչեսկո Մալինեսը 1652 թվականի գարնանը ժամանել են Շվեդիա։ Քրիստինան նրանց հետ ավելի շատ զրույցներ է ունեցել, քանի որ ու հետաքրքրված էր մեղքի, հոգու անմահության, բանականության ու ազատ կամքի վերաբերյալ կաթոլիկ տեսակետներով։ Այս երկու գիտնականները նրա պլանների մասին հայտնել են Հռոմի պապ Ալեքսանդր VII-ին։ Մոտավորապես 1652 թվականի մայիսին Քրիստինան որոշել է կաթոլիկ դառնալ։ Նա Մադրիդ է ուղարկել Մաթիաս Պալբիցկուն, իսկ օգոստոսին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ը դիվանագետ Անտոնիո Պիմենտել դե Պրադոյին Ստոկհոլմ է ուղարկել[50][51]։

Ուպսալա դղյակ

Քսան տարի իշխելուց ու օրվա մեջ առնվազն տաս ժամ աշխատելուց հետո Քրիստինան նյարդային ցնցում է ապրել։ Նա տառապում էր արյան բարձր ճնշումից, գանգատվում վատ տեսողությունից ու մեջքի ցավից։ 1642 թվականից արքունի բժիշկ Գրեգորի Ֆրանսուա Դյու Ռիթզին հրավիրել են, երբ նա հանկարծակի վատ է զգացել 1651 թվականին[note 8]։ 1652 թվականի փետրվրին ֆրանսիացի բժիշկ Պիեռ Բուրդելոն է ժամանել Ստոկհոլմ։ Ի տարբերություն իր ժամանակակից շատ բժիշկների՝ նա տեղ չէր տալիս արյունառությանը, ընդհակառակը, խորհուրդ է տվել բավականաչափ քնել, տաք լոգանքներ ու առողջ սնունդ ընդունել, որը հակադրվում էր մինչ այդ Քրիստինայի վարած խստակյաց կյանքին։ Նա ընդամենը քսանհինգ տարեկան էր ու նրան խորհուրդ տալով կյանքի հաճույքները վայելել, Բուրդելոն խնդրել է դադարեցնել սովորելն ու այդքան շատ աշխատելն[55] ու գրքերը հեռացնել իր հարկաբաժնից։ Տարիների ընթացքում Քրիստինան անգիր էր արել Պուբլիուս Օվիդիուս Նասոյի «Սիրո արվեստը» աշխատության բոլոր սոնետներն ու սիրում էր Վալերիուս Մարցիալիսի[56] ու Պետրոնիուս Արբիտրի գործերը։ Բժիշկը նրան ցույց է տվել Պիետրո Արետինոյի 16 էրոտիկ սոնետներն ու մեղմորեն շեղել նրան իր սկզբունքներից։ Այժմ Քրիստինան դարձել էր էպիկուրականության հետևորդ[57]։ 1653 թվականին Բուրդելոն վերադարձել է Ֆրանսիա[58]։

Հրաժարում գահից[խմբագրել | խմբագրել կոդը]

1654 թվականին Քրիստինայի լքած արծաթե գահը Ստոկհոլմի թագավորական պալատում այսօր էլ շվեդական միապետի պաշտոնական նստելատեղն է

Քրիստինան ասել է խորհրդականներին․ «Ես չեմ պատրաստվում ձեզ պատճառներ բերել, պարզապես ամուսնությունն ինձ համար չէ»։ Նրան մերժել են ու նա համաձայնել է մնալ պայմանով, որ իրեն այլևս երբեք չեն խնդրի ամուսնանալ։ 1651 թվականին Քրիստինան կորցրել է իր ժողովրդականությունը, քանի որ գլխատել էր Առնոլդ Յոհան Մասենիուսին ու վերջինիս 17-ամյա որդուն, որոնք իրեն մեղադրել էին լուրջ չարաշահումների ու հեզաբելության մեջ[59][60]։ Ըստ նրանց՝ «Քրիստինան ամեն ինչ կործամնան եզրին էր հասցնում ու նրան սպորտից ու հաճույքներից բացի ոչինչ չէր հետաքրքրում»[61]։

1653 թվականին Քրիստինան հիմնադրել է Ամարանտեն պատվանշանը, և Անտոնիո Պիմենտելը կարգվել է դրա առաջին ասպետ․ բոլոր անդամները պետք է երդվեին չամուսնանալ (նորից)[62]։ 1653 թվականին նա Վոսիուսին ու Հեյնսիուսին հրամայել է ցոուցակագրել մոտավորապես 6,000 գրքերն ու ձեռագրերը, որպեսզի դրանք փաթեթավորվեն ու նավով ուղարկվեն Անտվերպ։ 1654 թվականի փետրվարին նա խորհրդին ուղղակի հայտնել է գահից հրաժարվելու իր որոշման մասին։ Օքսենստիերնան զգուշացրել է նրան, որ մի քանի ամիս անց նա զղջալու է իր այդ որոշման համար։ Մայիսին ռիկսդագը քննարկել է Քրիստինայի առաջարկները։ Նա խնդրել էր տարեկան 200,000 արծաթադրամ, բայց փոխարենը ստացել իշխանություն․ ֆինանսապես նա ապահովված էր Նորչյոպինգ քաղաքից, Գոթլանդ, Էլանդ և Պոլ կղզիներից, Մեկլենբուրգ շրջանում գտնվող Վոլգաստ և Նոյքլոստեր քաղաքներից ու Պոմերանիայի կալվածքներից ստացվող կենսաթոշակով ու եկամտով[63]։

Հավատափոխ[64] լինելու նրա որոշումը գահից հրաժարվելու միակ պատճառը չէր, քանի որ աճող դժգոհություն կար նրա կամայական ու անզուսպ վատնումների հետ կապված։ Տաս տարվա ընթացքում նա և Օքսենստիերնան[65] ստեղծել էին 17 կոմս, 46 բարոն ու 428 մանր ազնվական։ Նրանց համապատասխան կալվածքներով ապահովելու համար նրանք վաճառել կամ գրավադրել էին տարեկան 1,200,000 արծաթադրամ արժեքով արքայական գույք։ Նրա թագավորության տաս տարիների ընթացքում ազնվական ընտանիքների թիվը 300-ից հասել էր մոտավորապես 600-ի[66] ու այս նվիրատվությունները հաճախ այնպիսի շտապողականությամբ էին տեղի ունենւմ, որ երբեմն նույն կալվածքը հատկացվում էր երկու անգամ[67]։

1654 թվականի հունիսի 6-ին Քրիստինան հրաժարվել է գահից հօգուտ իր զարմիկ Չառլզ Գուստավի[64]։ Ուպասալա դղյակում տեղի ունեցած գահից հրաժարվելու արարողության ժամանակ Քրիստինան կրում էր թագավորական իր բոլոր խորհրդանիշները, որոնք ըստ արարողակարգի մեկ առ մեկ պետք է վերցվեին նրանից։ Լորդ ստյուարդ Պեր Բրահեն, որը պետք է նրա գլխից հաներ թագը, տեղից չի շարժվել, ուստի Քրիստինան ինքն է դա արել։ Հագած ունենալով միայն մի պարզ սպիտակ դիպակե զգեստ՝ Քրիստինան դողդոջուն ձայնով հրաժեշտի ճառ է ասել, շնորհակալություն հայտնել բոլորին ու գահը թողել իր զարմիկ Չառլզ X Գուստավին, որը սև էր հագնվել։ Պեր Բրահեի կարծիքով Քրիստինան «կանգնած էր այնտեղ՝ գեղեցիկ ինչպես հրեշտակը»։ Չառլզ Գուստավը թագադրվել է նույն օրն ավելի ուշ, իսկ Քրիստինան մի քանի օրից հեռացել է երկրից։

Մեկնում և աքսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

1654 թվականի ամռանը Բեռնարդինո դե Ռեբոլյեդոյի օգնությամբ Քրիստինան տղամարդու հագուստով հեռացել է Շվեդիայից ու անցել Դանիայով որպես կոմս Դոհնա։ Երկու երկրների միջև հարաբերությունները դեռ այնքան լարված էին, որ նախկին շվեդական թագուհին Դանիյում անվտանգ չէր կարող ճամփորդել։ Նա դրանից առաջ հավաքել ու նավով արտասահման էր ուղարկել իր ստոկհոլմյան դղյակի բոլոր արժեքավոր գրքերը, նկարները, արձաններն ու գոբելենները՝ այն ամբողջովին դատարկելով[68][69]։

Քրիստինան այցելել է Հոլշտեյն-Գոթթորփի դուքս Ֆրեդերիկ III-ին ու մինչ այնտեղ էր, միտք է հղացել, որ իր հաջորդը պետք է հարսնացու ընտրի։ Նա Չառլզին նամակ է ուղարկել, որում նրան երաշխավորում էր դքսի աղջիկներից երկուսին։ Հիմնվելով այդ երաշխավորանքի վրա, Չառլզն անուսնացել է Հեդվիգ Էլեոնորայի հետ[70]։ Հուլիսի 10-ին Քրիստինան ժամանել է Համբուրգ։

Դոն Անտոնիո Պիմենտել դե Պրադո (1604-1671/72)[71]

Հոլանդական Հանրապետությունում Քրիստինան այցելել է գիտնական Յոհան Ֆրիդրիխ Գրոնովիուսին ու նկարչուհի Աննա Մարիա վան Շուրմանին։ Օգոստոսին նա ժամանել է Հարավային Նիդերլանդներ ու բնակություն հաստատել Անտվերպենում։ Չորս ամիս նա վարձով ապրել է մի հրեա վաճառականի առանձնատան մեջ։ Նրան այցելել են արքդուքս Լեոպոլդ Վիլհելմ Ավստրիացին, արքայազն դե Կոնդեն, դեսպան Պիեռ Շանյուն, ինչպես նաև Նորվեգիայի նախկին կառավարիչ Հաննիբալ Սեհեստեդը։ Կեսօրներին նա գնում էր ձիավարելու, իսկ յուրաքանչյուր երեկո կազմակերպում խնջույքներ, որոնց ընթացքում ներկայացում էին դիտում կամ լսում երաժշտություն։ Շատ արագ Քրիստինայի գումարը սպառվել է ու նա ստիպված էր վաճառել իր գոբելենների, արծաթյա սպասքեղենի ու ակնեղենի մի մասը։ Երբ նրա ֆինանսական դրությունը չի բարելավվել, արքդուքսը նրան հրավիրել է Քաուդենբերգի իր պալատը։ Հենց այդ պալատի մատուռում 1654 թվականի դեկտեմբերի 24-ին դոմինիկյան Խուան Գուեմեսի[72], Ռայմոնդո Մոնտեկուկոլիի ու Պիմենտելի ներկայությամբ Քրիստինան ընդունել է կաթոլիկ հավատը[73]։ Նա հանրությանը չի հայտարարել իր հավատափոխության մասին, որպեսզի շվեդական խորհուրդը չդադարեցնի իր դրամական օգնությունը, քանի որ երկիրը պատերազմի էր պատրաստվում Պոմերանիայի հետ, որը նշանակում էր, որ այնտեղից Քրիստինայի եկամուտն զգալիորեն նվազել էր։ Հռոմի պապն ու Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ը նրան բացահայտ աջակցել չէին կարող, քանի որ հրապարակավ նա դեռ կաթոլիկ չէր։ Քրիստինան կարողացել է խոշոր գումար վերցնել, որի համար վճարել է իր գրքերով ու արձաններով[74]։

Սեպտեմբերին նա 255 մարդու և 247 ձիու ուղեկցությամբ ճանապարհվել է դեպի Իտալիա։ Հռոմի պապի սուրհանդակ, գրադարանավար Լուկաս Հոլստենիոսը, որն ինքն էր կրոնափոխ, սպասում էր նրան Ինսբրուքում։ 1655 թվականի նոյեմբերի 3-ին Հոֆկիրչեում Քրիստինան հայտարարել է կաթոլիկություն ընդունելու մասին ու այդ մասին նամակով տեղեկացրել Հռոմի պապ Ալեքսանդր VII-ին ու իր զարմիկ Չառլզ X-ին։ Պաշտոնական հավատափոխությունը նշելու համար Անտոնիո Չեստին բեմադրել է L'Argia օպերան։ Նոյեմբերի 8-ին Քրիստինան մեկնել է[75]։

Մեկնում դեպի Հռոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1656 թվականի փետրվարի 28-ին Պալացցո Բարբերինիում Քրիստինային նվիրված տոնախմբություններ

Իտալիայով դեպի հարավ Քրիստինայի ճամփորդությունը մանրամասնորեն պլանավորվել էր Վատիկանի կողմից։ Քրիստինան Հռոմ է ժամանել դեկտեմբերի 20-ին՝ Բերնինիի նախագծած կառքով[76] այսօրվա Պորտա դել Պոպոլո դարպասով[note 9]։ Հաջորդ օրը Քրիստինան հանդիպել է Բերնինին, նույն երեկոյան նրան հրավիրել իր բնակավայր ու նրանք դարձել են անբաժան ընկերներ։ Երկու օր անց նրան առաջնորդել են դեպի Վատիկանի բազիլիկը, որտեղ պապը նրան հաստատում է տվել ու շնորհել «Ալեքսանդրա» երկրորդ անունը, որն իր անվան կանացի տարբերակն էր[77]։ Վատիկանի ներսում նրան հատկացվել է Բերնինիի կողմից հարդարված հարկաբաժին։

Հռոմի պապ Ալեքսանդր VII-ի համար Քրիստինայի ժամանումը հաղթանակ էր ու լավ առիթ՝ ճոխ բարոկկո ոճի տոնակատարությունների համար։ Մի քանի ամսվա ընթացքում Քրիստինան պապի ու իր արքունիքի հոգածության միակ առարկան էր․ ազնվականները մրցում էին նրա ուշադրությանն արժանանալու համար ու նրա համար կազմակերպում անվերջանալի հրավառություններ, նիզակամրցույթներ, կեղծ մենամարտեր, մարմնամարզության ցուցադրություններ ու օպերաներ։ Հունվարի 31-ին Մարկո Մարացոլիի Vita Humana օպերան է բեմադրվել։ Պալացցո Բարբերինի պալատի բակում փետրվարի 28-ին Քրիստինան ականտես է եղել մի զարմանալի կարուսելի[78][79]։

Պալացցո Ֆարնեզե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագուհի Քրիստինայի նամակը կարդինալ Դեչիո Ացցոլինոյին Շվեդիայի ազգային արխիվում։ Այլ նամակների համար այցելի՛ր Wikimedia Commons, Category:Letters by Christina of Sweden to Cardinal Decio Azzolino (1666–1668)

Քրիստինան բնակություն էր հաստատել Պարմայի դքսին պատկանող Պալացցո Ֆարնեզեում։ Ամեն չորեքշաբթի այն բաց էր բարձր հասարակության ներկայացուցիչների համար, որոնք այնտեղ զբաղվում էին պոեզիայով ու ինտելլեկտուալ քննարկումներով։ Պալատում Քրիստինան 1656 թվականի հունվարի24-ին «Արկադիայի ակադեմիա» անունով ակադեմիա է բացել, որի մասնակիցները վայելում էին երաժշտություն, թատրոն ու գրականություն։ Պոետ Ռեյեր Անսլոն ու ճանապարհորդ-գրող Ֆրանչեսկո Նեգրին նույնպես անդամագրված էին ակադեմիային[note 10]։ Ֆրանցիսկյան միաբանության անդամ Սվեդ Լարս Սկիթը «հայր Լավրենտիուս» անվամբ ութ տարի եղել է Քրիստինայի խոստովանահայրը[note 11]։

Քսանիննամյա Քրիստինան բամբասանքի մեծ առիթ էր տալիս իր տարեկից տղամարդկանց հետ ազատ շփվելով։ Նրանցից մեկը կարդինալ Դեչիո Ացցոլինոն էր, որն Իսպանիայի դեսպանի քարտուղարն էր եղել ու եվրոպական արքունիքների հետ Վատիկանի նամակագրության պատասխանատուն[80]։ Քրիստինան ու Ացցոլինոն այնքան մտերիմ էին, որ պապը խնդրել է վերջինիս կրճատել Քրիստինայի պալատ իր այցելությունները, բայց նրանք մնացել են ցմահ ընկերներ։ 1676 թվականի հունվարի 26-ի մի նամակում[81] Քրիստինան ֆրանսերենով գրել է Ացցոլինոյին, որ ինքն աստծուն չի վիրավորի կամ Ացցոլինոյին վիրավորվելու պատճառ չի տա, բայց սա «չի խանգարում, որ սիրեմ ձեզ մինչև մահ, և քանի որ բարեպաշտությունը ձեզ ազատում է իմ սիրեկանը լինելուց, ես էլ ձեզ եմ ազատում իմ ծառան լինելուց, քանի որ ես ապրելու և մեռնելու եմ որպես ձեր ստրուկ»։ Եվ քանի որ Ացցոլինոն երդվել էր կուսակրոն մնալ, նրա պատասխանն ավելի զուսպ էր[note 12]։ Այդ ընթացքում Քրիստինային հայտնել են, որ կաթոլիկություն ընդունելու պատճառով Շվեդիան բռնագրավել է իր եկամտի աղբյուրները։

Այցելություններ Ֆրանսիա և Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինայի պարսկական վերարկուն՝ պատրաստված հավանաբար Շահ Աբաս Մեծի օրոք (1586-1628)

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ը կառավարում էր Միլանի դքսությունը և Նեապոլի թագավորությունը։ Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ջուլիո Մազարինին փորձել է իսպանական լծից ազատագրել Նեապոլը։ Քրիստինան նպատակ է ունեցել Նեապոլը կառավարելու իրենց պայքարի մեջ միջնորդ դառնալ Ֆրանսիայի ու Իսպանիայի միջև։ Նրա պլանի մեջ մտնում էր ֆրանսիական զորքերով Նեապոլը վերցնելն ու այնտեղ իշխելը և իր մահից հետո գահը Ֆրանսիային կտակելը։ Նա տուն է ուղարկել իր բոլոր իսպանացի ծառաներին, այդ թվում և իր մտերիմ Պիմենտելին ու խոստովանահայր Գուեմեսին[1]։ 1656 թվականի հուլիսի 20-ին Քրիստինան Չիվիտավեկյայից նավով ուղևորվել է դեպի Մարսել ու այնտեղ ժամանել ինը օր անց։ Օգոստոսի սկզբին Գուայզի դքսի ուղեկցությամբ նա մեկնել է Փարիզ։ Մազարինին նրան պաշտոնական հովանավորությամբ չի ապահովել, բայց հրահանգներ է տվել նրան պատվով ընդունել ու հյուրընկալել այն բոլոր քաղաքներում, որտեղով նա կանցնի դեպի հյուսիս գնալիս։

Սեպտեմբերի 8-ին Քրիստինան ժամանել է Փարիզ․ տիկնայք ցնցվել էին նրա տղամարդկային արտաքինից, վարվելակերպից ու անկաշկանդ խոսելաձևից։ «Մեծ մադմուազել» Աննա դե Մոնպանսյեի հետ սեպտեմբերի 8-ին բալետ գնալուց հետո վերջինս գրել է․ «Նա ինձ անչափ զարմացրեց․ ծափահարում էր այն մասերում, որոնք իրեն դուր էին գալիս, աստված վկա՝ պառկում էր աթոռին, խաչում ոտքերը, դրանք դնում աթոռի բազկակալներին, այնպիսի դիրքեր ընդունում, որ ես երբեք չէի տեսել, բացի այն երկու հայտնի խեղկատակ Տրավելինի ու Ջոդելետի արածները․ բոլոր առումներով նա արտասովոր արարած էր»[2]։

Լյուդովիկոս XIV-րդը և իր մայրը՝ Աննա Ավստրիացին, Քրիստինային հարգանքով են ընդունել Կոմպյենյեում։ 1656 թվականի սեպտեմբերի 22-ին նրա ու Լյուդովիկոս XIV-րդի միջև պայմանավորվածությունը պատրաստ էր։ Թագավորը երաշխավորելու էր Քրիստինային որպես Նեապոլյան թագավորության թագուհու և իսպանական ագրեսիայի դեմ երաշխավորի։ Որպես Նեապոլի թագուհի՝ նա ֆինանսապես անկախանալու էր շվեդական թագավորից և կարողանալու էր խաղաղության համար բանակցել Ֆրանսիայի ու Իսպանիայի հետ[note 13]։

Վերադարձի ճանապարհին Քրիստինան այցելել է գեղեցկուհի և աթեիստ գրող Նինոն դե Լանկլոյին, իսկ հոկտեմբերի սկզբին մեկնել է Ֆրանսիայից ու ժամանել Թուրին։ Ձմեռն անցկացրել է Պեզարոյի առաքելական պալատում, հավանաբար Հռոմի ժանտախտից փախչելու համար (ժանտախտով վարակվել էին մի քանի շրջան, այդ թվում և Նեապոլը, որտեղ երկու տարվա ընթացքում մահացել է 250,000 մարդ[3])։ 1657 թվականի հուլիսին անհամբերությունից ելնելով վերադարձել է Ֆրանսիա, որտեղ նրան հրամայել են սպասել։

Մոնալդեսչիի մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1657 թվականի հոկտեմբերի 15-ին Ֆոնթեբլո պալատում Քրիստինային հարկաբաժին է հատկացվել, որտեղ նա, սպանելով իր գլխավոր ձիապան Ջիան Ռինալդո Մոնալդեսչիին, արատավորել է իր անունը[83][84]։ Երկու ամիս նա անհավատարմության մեջ կասկածում էր Մոնալդեսչիին, գաղտնի վերցրել է վերջինիս նամակները և համոզվել, որ նա դավաճանել է իր շահերին։ Քրիստինան երեք կապոց նամակ է տվել քահանա Լե Բելին՝ հսկողության տակ պահելու համար։ Երեք օր անց, կիրակի կեսօրվա ժամը մեկին, Քրիստինան Մոնալդեսչիին տարել է Galerie des Cerfs պատկերասրահը և նրա հետ քննարկել այդ հարցն ու նամակները։ Մոնալդեսչին պնդել է, որ դավաճանությունը պետք է մահվամբ պատժվի ու Քրիստինան համոզվել է, որ նա արտահայտել է իր դատավճիռը։ Մեկ ժամ անց Լե Բելին ուղարկել են նրանից խոստովանություն վերցնելու, որից հետո Քրիստինայի ծառա Լուդովիկո Սանտինելլին նրան դանակով հարվածներ է հասցրել փորին և մեջքին։ Օղազրահը պաշտպանել է նրան ու նա փախել է դեպի հարևան սենյակ, որտեղ նրան ճակատագրական հարված են հասցրել կոկորդին։ «Նա մահացավ, ընդունելով իր արած ստորությունն ու Սանտինելլիի անմեղությունը, պնդելով, որ այդ ամենը հորինել էր նրան կործանելու համար»[85]։

Galerie des Cerfs պատկերասրահը

Հայր Լա Բելին հրամայել են նրան թաղել եկեղեցու ներսում, իսկ Քրիստինան թվացյալ անտարբերությամբ գումար է հատկացրել վանքին՝ նրա հոգու համար պատարագներ մատուցելու համար։ Քրիստինան «ցավում էր, որ ստիպված է եղել իրականացնել այդ մահապատիժը, բայց պնդում էր, որ դրանով արդարությունն է վերականգնել նրա գործած մեղքի ու դավաճանության համար»[86]։

Ֆրանսիական պալատում Մոնալդեսչիի սպանությունն օրինական էր, քանի որ Քրիստինան իր արքունիքի անդամների վրա օրինական իրավունքներ ուներ, ինչպես պնդում էր նրա պաշտպան Գոթֆրիդ Լայբնիցը[87]։ Իր ժամանակակիցների կարծիքով, որպես թագուհի Քրիստինան պետք է տարանջատեր ճիշտն ու սխալը, իսկ նա պատասխանատվության մեծ զգացում ուներ։ Իր ամբողջ կյանքում Քրիստինան շարունակել է իրեն իշխող թագուհի համարել։

Նա ուրախությամբ կայցելեր Անգլիա, բայց Կրոմվելի կողմից դա խրախուսանքի չի արժանացել, ու Քրիստինան ստիպված մնացել է Ֆոնթեբլոյում, քանի որ այլ տեղ չէին առաջարկում։ Լյուդովիկոս XIV-ի մայրը՝ Աննա Ավստրիացին, անհամբերությամբ էր սպասում իր դաժան հյուրից ազատվելուն ու Քրիստինան այլ ելք չուներ, բացի մեկնելը։ Նա վերադարձել է Հռոմ ու 1659 թվականին աշխատանքից ազատել Սանտինելլին[88]։

Վերադարձ Հռոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինայի ննջասենյակը Պալացցո Կորսինիում

1658 թվականի մայիսի 15-ին Քրիստինան երկրորդ անգամ ժամանել է Հռոմ, բայց այս անգամ առանց հանդիսավորության․ Մոնալդեսչիի սպանությունն ազդել էր նրա հեղինակության վրա։ Հռոմի պապ Ալեքսանդր VII-ը բնակվում էր իր ամառային նստավայրում ու չէր ուզում նրանից այցելություններ ընդունել։ Նա Քրիստինային նկարագրել է որպես «բարբարոսից ծնված ու բարբարոսի պես դաստիարակված կնոջ, որն ապրում է բարբարոսի մտքերով ու համարյա անտանելի հպարտությամբ»[89]։ 1659 թվականի հուլիսին Քրիստինան մեկնել է Տրաստեվերե ու բնակություն հաստատել Բրամանտեի նախագծած Պալացցո Կորսինիում։ Նրա «հաշվապահ» կարդինալ Ացցոլինոն էր կնքել պայմանագիրը, որն էլ նրան ապահովել է նոր ծառաներով[note 13]։

Մնացած ամբողջ կյանքը Քրիստինան անցկացրել է այս պալատում։ Նա պատերը զարդարել է Ջիովանի Ֆրանչեսկո Գրիմալդիի[91] գոբելեններով ու գլխավորապես Վերածննդի ու Վենետիկի գեղարվեստի դպրոցի նկարներով, որտեղ համարյա ոչ մի նկար չկար հյուսիսային Եվրոպայի նկարիչներից, բացի Հոլբայնը, Վան Դեյքն ու Ռուբենսը։ Նրա հավաքածուի մեջ կրոնական թեմաներով շատ քիչ նկարներ կային, սակայն դիցաբանական պատկերների առատություն էր․ Քրիստինան ավելի շատ հետաքրքրված էր դասական պատմությամբ[92]։ Հռոմեական ոչ մի հավաքածու չէր կարող համեմատվել նրա հավաքածուի հետ․ այնտեղ կային իր ընկերներ Ացցոլինոյի, Բերնինիի, Էբբա Սպարրեի, Դեկարտի, դեսպան Շանյուի ու բժիշկ Բուրդելոյի դիմանկարները[փա՞ստ]։

Վերայցելություն Շվեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1661 թվականին նկարված Քրիստինայի դիմանկարը, հեղինակ՝ Աբրահամ Վուչերս

1660 թվականի ապրիլին Քրիստինային տեղեկացրել են, որ Չառլզ X Գուստավը փետրվարին մահացել է, իսկ նրա որդին՝ Կառլոս XI-ը, ընդամենը հինգ տարեկան է։ Այդ ամռանը նա մեկնել է Շվեդիա ու պնդել, որ ինքը գահը թողել է իր զարմիկին ու նրա հաջորդին ու եթե Կառլոս XI-ը մահանար, նա նորից կվերստանձներ գահակալությունը։ Բայց նրա կաթոլիկության պատճառով դա անհնար էր ու հոգևորականությունը նրա շքախմբի քահանաներին թույլ չի տվել պատարագ մատուցել։ Քրիստինան գահից հրաժարվելու երկրորդ հրաժարագիրն է ներկայացրել ու Հռոմ վերադարձի ճանապարհին մեկ տարի անցկացրել Համբուրգում, որպեսզի կարգի բերի իր ֆինանսական միջոցները։ Դեռ 1654 թվականին նա իր եկամուտը թողել էր բանկիր Դիեգո Տեյքսեյրային պայմանով, որ վերջինս իրեն ամենամսյա նպաստ կուղարկի ու կմարի Անտվերպում իր պարտքերը։ Նա այցելել է նրանց ընտանիքին Յունգֆերնշտիգ փողոցում ու նրանց հյուրընկալել իր կացարանում[93]։

1662 թվականի ամռանը Քրիստինան երրորդ անգամ վերադարձել է Հռոմ, որին հաջորդել են բավականին երջանիկ մի քանի տարիներ։ Բազմաթիվ բողոքներ և մեղադրանքներ նրան ստիպել են վճռել 1666-ին ՝ մեկ անգամ ևս վերադառնալ Շվեդիա։ Նա Նորչյոպինգից առաջ չի գնացել, որտեղ հրամանագիր է ստացել, որ նրան թույլատրվում է բնակություն հաստատել միայն Շվեդական Պոմմերանիայում։ Քրիստիան անմիջապես որոշել է վերադառնալ Համբուրգ, որտեղ լուր է ստացել, որ պապ Ալեքսանդր VII-ը 1667 թվականի մայիսին մահացել է։ Նորընտիր պապ Կլեմենտ IX-ը[94][95] իր տան մշտական այցելուներից էր եղել ու Քրիստինային այնքան է գոհացրել նրա ընտրությունը, որ Համբուրգի իր կացարանում նա հրավառություններով ու գինու ցայտաղբյուրով մի շքեղ խնջույք է կազմակերպել։ Դա բարկացրել է Համբուրգի լյութերական բնակչությանը և խնջույքն ավարտվել է կրակոցներով, թագուհուն ձերբակալելու փորձով ու հետնադռնից նրա ծպտված փախուստով[96]։ Տեյքսեյրա ընտանիքը ստիպված էր վճարել վերանորոգման համար[97]։ Քրիստինան նորից է հանդիպել ալքիմիկոս Ջիուզեպպե Ֆրանչեսկո Բորրիի հետ[98]։

1668 թվականի սեպտեմբերի 16-ին Ջոն II Կազիմիր Վասան հրաժարվել է Ռեչ Պոսպոլիտայի գահից ու մեկնել Ֆրանսիա։ Լեհական այդ միապետությունն ընտրովի էր ու Քրիստինան, որպես Վասա տոհմի անդամ, ինքնառաջադրվել է գահի համար[99]։ Իրեն ներկայացրել էր որպես կաթոլիկ, ծեր կույս, որը մտադրություն ուներ մնալ այդպիսին[100] և վայելում էր Հռոմի պապի աջակցությունը։ Սակայն նրա պարտությունը գոհացրել է նրան, քանի որ դա նշանակում էր, որ կարող է վերադառնալ իր սիրելի Ացցոլինոյի մոտ[101]։ Քաղաքից մեկնել է 1668 թվականի հոկտեմբերի 20-ին[102]։ Ացցոլինոն այնպես է արել, որ պապը նրան թոշակ հատկացնի[103]։

Վերադարձ Հռոմ ու մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան Հռոմից, հեղինակ՝ Կասպար վան Վիտել։ Թոր դի Նոնա թատրոնը ձախ կողմում ինչ-որ տեղ է, Տիբեր գետի երկայնքով ու Սուրբ Հրեշտակի ամրոցի մյուս կողմում[104]։

Քրիստինայի չորրորդ ու վերջին մուտքը Հռոմ եղել է 1668 թվականի նոյեմբերի 22-ին։ Կլեմենտ IX-ը հաճախ էր այցելում նրան․ նրանք պիեսների նկատմանմբ ընդհանուր հետաքրքրություն ունեին։ Քրիստինան ակադեմիայի հանդիպումները կազմակերպում էր Մեծ դահլիճում[105], որն ուներ «հարթակ երգիչների ու նվագողների համար»[106]։ Երբ Հռոմի պապը կաթված է ստացել, Քրիստինան մեկն էր այն քչերից, որոնց նա ցանկացել է տեսնել մահվան մահճում։ 1671 թվականին նախկին Թոր դի Նոնա բանտում Քրիստինան հիմնադրել է Հռոմի առաջին թատրոնը[107]։

Հռոմի նոր պապ Կլիմենտ X-ին անհանգստացնում էր հասարակական բարքերի վրա թատրոնի գործած ազդեցությունը։ Երբ Իննոկենտիոս XI-ը դարձել է պապ, գործերն ավելի են վատացել․ մի քանի տարվա ընթացքում նա Քրիստինայի թատրոնը վերածել է հացահատիկի պահեստի, թեև մյուս կարդինալների հետ հաճախ էր հյուր եղել նրա թագավորական օթյակում։ Նա արգելել է կանանց հանդես գալ երգով կամ դերախաղով, ինչպես նաև՝ դեկոլտեով զգեստներ կրել։ Քրիստինան սա համարում էր բացարձակ անհեթեթություն ու թույլ տալիս կանանց ելույթներ ունենալ իր պալատում։ 1675 թվականին նա հրավիրել է Անտոնիո Վիեյրային՝ դառնալ իր խոստովանահայրը[108]։

Քրիստինան գրել է իր անավարտ ինքնակենսագրականը, որի մի քանի սևագրություններ պահպանվել են[109], էսսեներ (ակնարկներ) իր սիրելի հերոսներ Ալեքսանդր Մեծի, Կյուրոս Մեծի ու Հուլիոս Կեսարի մասին, ինչպես նաև ակնարկներ արվեստի ու երաժշտության վերաբերյալ[37] ու հանդես է եկել որպես հովանավոր այնպիսի գրողների ու երաժիշտների համար, ինչպիսիք են՝ Վինչենցո դա Ֆիլիկայան[note 14], կապելմայստերներ Կառլո Ամբրոջիո Լոնատին ու Ջակոմո Կարիսսիմին, վինահար Լելիո Կոլիստան, երգիչներ Լորետո Վիտտորին ու Մարկո Մարացցոլին, լիբրետիստ Սեբաստիանո Բալդինին[110][111]։ Նրա պատվերով Ալեսսանդրո Ստրադելլան ու Բերնարդո Պասկվինին երաժշտություն էին գրում իր համար, Արկանջելո Կորելլին իր առաջին աշխատանքը՝ Sonata da chiesa opus 1-ը նվիրել է նրան[112][113]։ 1687 թվականի փետրվարի 2-ին Ալեսանդրո Սկարլատիի ղեկավարությամբ մի հսկայական նվագախումբ[114] կատարել է Պասկվինիի կանտատան ի պատիվ Մարի Թյուդորի ժամանակներից ի վեր առաջին անգլիացի կաթոլիկ միապետ, Անգլիայի թագավոր Ջեյմս II-ի[115], որը Կաստելմայնի 1-ին կոմս Ռոջեր Պալմերին նշանակել էր Վատիկանի դեսպան նկարիչ Ջոն Մայքլ Ռայթի ուղեկցությամբ, որը գիտեր Հռոմն ու խոսում էր իտալերեն[116]։

Դեչիո Ացցոլինոն 1670 թվականին, հեղինակ՝ Պիետրո Բալեստրա

Քրիստինայի քաղաքականությունն ու ըմբոստ ոգին պահպանվել են գահից հրաժարվելուց հետո երկար ժամանակ։ Երբ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ը չեղարկել է Նանտի էդիկտը և վերացրել ֆրանսիացի բողոքականների (Հուգենոտներ) իրավունքները, Քրիստինան 1686 թվականի փետրվարի 2-ի թվագրմամբ մի վրդովված նամակ է գրել՝ հասցեագրված ֆրանսիացի դեսպան Կեսար դ՛Էստրեսին։ Արև արքան չէի կիսում Քրիստինայի տեսակետը, բայց վերջինս չի լռել։ Հռոմում նա ստիպել է Կլիմենտ X պապին արգելել կառնավալի ժամանակ փողոցներում հրեաներին հալածելու ավանդույթը։ 1686 թվականի օգոստոսի 15-ին նա հայտարարել է, որ հռոմեացի հրեաները գտնվում են իր պաշտպանության տակ[117][118]։ Ամբողջ կյանքում Քրիստինան շատ հանդուրժող էր այլոց կրոնական հայացքների հանդեպ։

1689 թվականի փետրվարին Կամպանիայի տաճարներ այցելելուց հետո 62-ամյա Քրիստինան լրջորեն հիվանդացել է ու ստացել վերջին հաղորդությունը։ Նա տառապում էր շաքարային դիաբետով։ Ապրիլի կեսին նրա մոտ առաջացել է «էրիսիպելներ» (կարմիր մաշկ) անունով հայտնի սուր բակտերիալ հիվանդությունը, հետո վարակվել է թոքաբորբով ու ունեցել բարձր ջերմություն։ Մահվան մահճում նա պապին հաղորդագրություն է ուղարկել՝ խնդրելով ներել իր վիրավորանքները։ Մահացել է Կորսինի պալատում 1689 թվականի ապրիլի 19-ի առավոտյան վեցին[119]։

Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինայի քարատապանը Վատիկանի պապական ընդարձակ գետնադամբարանում

Քրիստինան խնդրել էր, որ իրեն հուղարկավորեն Հռոմի Պանթեոնում առանց ավելորդ ճոխության, բայց պապը պնդել է, որ Կորսինի պալատում պետք է չորս օր քաղաքացիական հոգեհանգիստ արվի։ Նրան զմռսել են, ծածկել սպիտակ դիպակով, արծաթե դիմակով, ոսկեզօծ թագով ու գավազանով։ «Թագուհին կրում էր բարակ թիկնոց, զարդարված հարյուրավոր թագերով ու եզրազարդված սպիտակ կզաքիսի մորթով, որի տակ՝ երկու մասից բաղկացած շքեղ հագուստ, բարակ ձեռնոցներ, մետաքսե վարտիք ու մեկ զույգ նրբագեղ կտորե կոշիկներ»[120]։ Հռոմի պապերի նմանությամբ նրա մարմինը դրվել է նոճուց, կապարից ու կաղնուց պատրաստված երեք դագաղի մեջ։ Հուղարկավորության թափորը մայիսի 2-ին Սանտա- Մարիա- ին- Վալիչելլա եկեղեցուց շարժվել է դեպի Սուրբ Պետրոսի տաճար, որտեղ նրան հուղարկավորել են պապական դամբարանում․ միայն երեք կին են երբևիցե արժանացել այս պատվին։ Աղիքները տեղավորել են բարձր սկահակի մեջ[note 15]։

1702 թվականին Կղեմես XI պապը թագուհու համար հուշարձան է պատվիրել, այն թագուհու, որի հավատափոխությամբ պապը կանխատեսում էր նրա երկրի հավատքի գալը և իրենց քաղաքի մշակույթում ունեցած որի ներդրմանը նա երախտագիտությամբ էր մոտենում։ Հուշարձանը տեղադրվել է բազիլիկի ներսում և նախագծվել Կառլո Ֆոնտանայի կողմից[note 16]։

Քրիստինան իր միակ ժառանգորդ էր ճանաչել Ացցոլինոյին, բայց նա այնքան հիվանդ ու հյուծված էր, որ չէր կարողացել նույնիսկ մասնակցել նրա հուղարկավորությանը։ Մահացել է նույն տարվա հունիսին, իսկ նրա միակ ժառանգորդ՝ իր զարմիկ Պոմպեո Ացցոլինոն, արագորեն վաճառել է Քրիստինայի արվեստի հավաքածուն։

Արվեստի կոլեկցիոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինայի կիսանդրին Լա Գրանխա Դե Սան Իլդեֆոնսո պալատում, հեղինակ՝ Ջուլիո Կարտարի

Մինչև 1649 թվականը, երբ Քրիստինան քսաներեք տարեկան էր, շվեդական թագավորական արվեստի հավաքածուն տպավորիչ չէր․ կային լավ գոբելեններ բացի նկարները, որոնք իրենցից ներկայացնում էին «հարյուրից մի փոքր ավելի աշխատանքներ անհայտ գերմանացի, ֆլամանդացի ու շվեդ նկարիչների»[121]։ Բայց 1649 թվականի մայիսին, երբ տեղ է հասել նախորդ տարի տեղի ունեցած Պրահայի պալատի նվաճմանը հետևած թալանը, այդ հավաքածուի հիմնական մասը կազմում էր Սրբազան Հռոմի կայսր Ռուդոլֆ II-ի (1552–1612) հավաքածուն, որը Եվրաոպայում ամենակարևորներից մեկն էր։ Ռուդոլֆի զանգվածային գնումները ներառում էին Կառլոս V կայսեր գլխավոր մինիստր կարդինալ Գրանվելայի (1517–86) հավաքածուն, որը նրա ժառանգ զարմիկն ստիպողաբար վաճառել էր Ռուդոլֆին։ Գրանվելան եղել էր «իր ժամանակի ամենամեծ մասնավոր կոլեկցիոները, որը նաև Տիցիանի, Լեոնիի ու բազմաթիվ այլ նկարիչների ընկերն ու հովանավորն էր»[122]։

Քրիստինան հմայվել է իր նոր ձեռքբերումով ու ամբողջ կյանքում մնացել մոլի կոլեկցիոներ․ որպես կին կոլեկցիոներ նա զիջում է միայն Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ին։ Ռուդոլֆը հավաքել էր հին և ժամանակակից աշխատանքներ ինչպես Իտալիայից, այնպես էլ հյուսիսային Եվրոպայից, բայց հենց իտալական նկարչությունն է գրավել Քրիստինային ու նրա մահվամից հետո իր հավաքածուն պարունակում էր համեմատաբար փոքր թվով հյուսիսային աշխատանքներ, չհաշված դիմանկարները[123]։

Քրիստինայի մեկնումից հետո Պրահայի ավարի մեծ մասը մնացել է Շվեդիայում․ նա իր հետ միայն վերցրել է 70-ից 80 նկար, որոնց թվում էին իր ընտանիքի ու ընկերների մոտավորապես 25 դիմանկար ու ևս 50 նկար (հիմնականում իտալական) Պրահայի ավարից, ինչպես նաև արձաններ, ակնեղեն, 72 գոբելեն ու արվեստի այլ գործեր։ Նրան անհանգստացնում էր, որ իր հաջորդը գուցե պահանջեր արքայական հավաքածուն, այդ պատճառով դրանք նախօրոք 1653 թվականի օգոստոսին զգուշորեն նավով ուղարկել է Անտվերպեն, իր հրաժարումից համարյա մեկ տարի առաջ, որը վկայում է նրա գաղտնի մտադրության մասին[124]։

Հռոմում եղած ժամանակ Քրիստինան մեծապես ընդարձակել է իր հավաքածուն, օրինակ՝ ավելացրել է Ռաֆայելի մեծանկարների հինգ փոքրիկ հատվածները, այդ թվում «Հոգեվարք պարտեզում»-ը, որոնք նա գնել է Հռոմի մոտ գտնվող մի եկեղեցուց[1]։ Իր ժամանակի ամենամեծ կոլեկցիոներ Լեոպոլդ Ավստրիացին հավանաբար նրան նվիրել է Տիցիանի «Աքթեոնի մահը» - նա այսպիսի նվերներ ստացել է կաթոլիկ թագավորներից իր հավատափոխությունից հետո[2], ինչպես նաև ինքն է առատաձեռն նվերներ արել, հատկապես Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ին նվիրելով Ալբրեխտ Դյուրերի «Ադամն ու Եվան» մեծանկարը։ Քրիստինան նաև նվիրել է Պիտեր Բրեյգել Ավագի երկու նկար՝ «Անմիտ Գրետան» ու «Մուրացկանները» (այժմ Լուվրում են)։ Այս կերպ նրա հավաքածուի հավասարակշռությունը տեղափոխվել է դեպի իտալական արվեստը[3]։

Կորսինի պալատը հարմար էր իր հավաքածուն տեղավորելու համար և նկարների սենյակում (իտալ.՝ Sala dei Quadri) ցուցադրվում էին նրա լավագույն գործերը՝ տասներեք Տիցիան ու տասնմեկ Վերոնեզե, հինգ Ռաֆայել ու մի քանի Կոռեջո[4]։ Տիցիանի «Վեներա Անադիոմենա»-ն դրանց թվում էր։

Քրիստինան ըստ Դեյվիդ Բեքի

Քրիստինան սիրում էր պատվիրել իր, իր ընկերների ու հանրահայտ ազնվականների դիմանկարները, ու սկսած 1647 թվականից արքունի նկարիչ Դեյվիդ Բեքին ուղարկում էր տարբեր երկրներ՝ ազնվականներին նկարելու[5]։ Նա խրախուսում էր նկարիչներին ուսումնասիրել իր հավաքածուն, նույնիսկ գծանկարները, ցուցադրում էր իր կտավների մի մասը, բայց դիմանկարներից բացի կենդանի նկարիչների քիչ աշխատանքներ էր գնում։ Քանդակագործներն ավելի լավ վիճակում էին․ Բերնինին նրա ընկերն էր, իսկ մյուսներին հանձնարարված էր վերականգնել դասական քանդակագործության մի մեծ հավաքածու, որը նա սկսել էր հավաքել դեռևս Շվեդիայում եղած ժամանակ[6]։

Մահից հետո Քրիստինան իր հավաքածուն կտակել էր կարդինալ Դեչիո Ացցոլինոյին, որը նույնպես մահացել է նույն տարվա ընթացքում՝ այն թողնելով իր զարմիկին։ Վերջինս այն վաճառել է պապական բանակի հրամանատար Լիվիո Օդեսկալկիին[7] և այդ ժամանակ հավաքածուն պարունակում էր 275 կտավ, որից 140-ը՝ իտալական[8]։ 1713 թվականին Օդեսկալկիի մահից մեկ տարի անց նրա ժառանգներն սկսել են բանակցություններ վարել հայտնի ֆրանսիացի գիտակ ու կոլեկցիոններ Պիեռ Կրոզատի հետ, որը 1715 թվականից Ֆրանսիայի ռեգենտ Օռլեանի դուքս Ֆիլիպ II-ի միջնորդն էր։ Գործարքը կնքվել է 1721 թվականին և վաճառված 123 կտավները կազմել են Օռլեանի հավաքածուի կորիզը, որի կտավները Ֆրանսիական հեղափոխությունից հետո հիմնականում վաճառվել են Լոնդոնում, ու դրանց մեծ մասը դեռևս գտնվում է Միացյալ Թագավորությունում[9]։ Ֆրանսիացի փորձագետները պնդում էին, թե Քրիստինան կտրելով փոքրացրել է նկարներից մի քանիսը՝ իր առաստաղներին հարմարեցնելու համար[10], ինչպես նաև Կառլո Մարատտիին ներգրավելով՝ չափից շատ է վերականգնել տվել հատկապես Կոռեջոյի լավագույն աշխատանքներից մի քանիսը[11]։

Սկզբում Շվեդիայից Քրիստինայի հավաքածուն հեռացնելը համարվում էր մեծ կորուստ երկրի համար, բայց 1697 թվականին Ստոկհոլմի պալատն այրվեց այն ամենով հանդերձ, ինչ ներսում կար, և եթե դրանք այնտեղ լինեին, կոչնչանային։ Արձանների հավաքածուն վաճառվել է Իսպանիայի թագավորին և հիմնականում գտնվում է իսպանական թանգարաններում ու պալատներում[12]։ Հռոմի պապ Ալեքսանդր VIII-ը Վատիկանի գրադարանի համար ձեռք է բերել Քրիստինայի մեծ ու կարևոր գրադարանը, իսկ նրա կտավների մեծ մասը հանգրվանել է Ֆրանսիայում[13], որպես Օռլեանի հավաքածուի հիմնական մաս, որոնցից շատերն այսօր Շոտլանդիայի ազգային պատկերասրահում են։ 1790 թվականին Վիլլեմ Էնն Լեստեվենոնը Նիդեռլանդ Հաարլեմ քաղաքի Թեյլերի թանգարանի համար ձեռք է բերել Քրիստինայի հավաքածուի 1700 գծանկարները (այդ թվում Միքելանջելոյի 25 ու Ռաֆայելի աշխատանքները)[14]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինան կյանքի վերջին տարիներին

Քրիստինայի մասին պատմական տեղեկությունները կանոնավորապես անդրադառնում են նրա արտաքին տեսքին, վարքին ու հագուստին։ Հայտնի է, որ Քրիստինան ունեցել է ծուռ մեջք, դեֆորմացված կրծքավանդակ ու անկանոն ուսեր։ Որոշ պատմագիրներ ենթադրում են, որ պատմագրության մեջ այս տեղեկությունները կարող են չափազանցված լինել՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, թե իր ժամանակակիցների համար դա ավելի կարևոր է եղել[125]։ Սակայն հաշվի առնելով այն փաստը, թե որքան ազդեցիկ է եղել Քրիստինան իր ժամանակին, հնարավոր է, որ նրա ոճն ու վարքը իր շրջապատի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնեին, որն էլ ազդել է որոշ մեկնաբանությունների վրա[80][125]։ Քրիստինային վերաբերող որոշ մեկնաբանություններ, որոնք բամբասանքից համարյա չեն տարբերվում, այսօր էլ կասկածի տեղիք են տալիս[120]։

Ըստ Քրիստինայի ինքնակենսագրականի՝ իր ծննդյանը ներկա մանկաբարձուհիները սկզբից կարծել են, թե ինքը տղա է, քանի որ «ամբողջովին մազածածկ էր ու ուներ բարձր, կոպիտ ձայն»։ Այս երկվությունը նրա ծննդով չի ավարտվել․ Քրիստինան իր մարմնի ու առողջության մասին գաղտնի հայտարարություններ էր անում ամբողջ կյանքի ընթացքում։ Նա պնդում էր, որ փոքր ժամանակ իր ծծմայրն անզգուշորեն իրեն ցած է գցել հատակին, ուսոսկրը կոտրվել է, այդ պատճառով ուսերից մեկն ավելի բարձր էր, քան մյուսը[note 17]․ նրա ժամանակակիցներից մի քանիսը նշել են ուսերի տարբեր բարձրության մասին[127]։

Մանուկ հասակի Քրիստինայի վարքը հավանաբար կարելի է նկարագրել որպես ոչ-աղջկական։ Նրա հայրը պնդում էր, որ դուստրը պետք է ստանա «արքայազնի դաստիարակություն» և ոմանք սա մեկնաբանել են, իբր Քրիստինան ունեցել է տղամարդկային հատկանիշներ[58]։ Իրականում նա հորաքրոջից ստացել է նույն դաստիարակությունը, ինչ իր զարմիկները, թեև նա ֆիզիկապես ավելի ակտիվ ու աղմկոտ է եղել[պարզաբանել]։ Նա մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում տղայական սպորտաձևերի ու խաղերի հանդեպ[պարզաբանել], նրան սովորեցրել են սուսերամարտ, ձիավարություն ու արջաորս, որոնք նրան հաճույք են պատճառել[117][128]։

Քրիստինան առաջացած տարիքում

Չափահաս տարիքում Քրիստինան «քայլում էր տղամարդու նման, նստում ու ձիավարում էր տղամարդու նման ու կարող էր ուտել ու հայհոյել հասարակ զինվորի պես»[58]։ Քրիստինայի ժամանակակից Ջոն Բարգրեյվը նույն կերպ է նկարագրում նրա վարքը, բայց դա վերագրում է մանկամտությանը կամ խենթությանը, ոչ թե առնականությանը[80]։ 1655 թվականին Հռոմ ժամանելիս նա սափրել էր գլուխն ու կրում էր մի մեծ, մուգ կեղծամ[58]։ Մինչև 1665 թվականը, ըստ Էդուարդ Բրոնի, նա կանոնավորապես կրում էր տղամարդու ծնկաչափ բաճկոն, տղամարդու վզափաթաթան ու տղամարդու կեղծամ[58]։

Քրիստինան իր ժամանակների միակ կինը չէր, որ նախընտրում էր տղամարդու հագուստ (Լեոնորա Քրիստինա Ուլֆելդտը նույնպես հագնվում էր այդպես), բայց նա նաև ուներ առնական համարվող ֆիզիկական հատկանիշներ[58][note 18][129]։ Ըստ Գուայզի դուքս Հենրի II-ի՝ «նա կրում է տղամարդու կոշիկներ, նրա ձայնն ու գրեթե բոլոր գործողությունները տղամարդկային են»[130]։ Երբ նա Լիոն էր ժամանել, կրում էր նեղ եզրերով տղամարդու գլխարկ, իսկ մազերը հարդարել էր երիտասարդ տղայի նման։ Նշվում է նաև, որ նա մեծ քանակությամբ դիմափոշի ու դեմքի կրեմ էր օգտագործում։ Մեկնաբանություններից մեկում «նա արևայրուք է ստացել, մի տեսակ նմանվում է եգիպտացի փողոցային աղջկա, շատ տարօրինակ է, ավելի շատ անհանգստացնող է, քան թե գրավիչ»[58]։

Հռոմում ապրելիս նա սերտ հարաբերություններ է հաստատել կարդինալ Ացցոլինոյի հետ, որը ցույց է տալիս իր ժամանակի ու դիրքի տեր կնոջ համար ոչ բնորոշ հարաբերությունների հակասական, բայց խորհրդանշական բնույթը[80][131]։ Նա այլևս չէր կրում տղամարդու հագուստ, այլ սկսել է խորը լանջաբացվածքով զգեստներ կրել, որոնց համար պապի կողմից կշտամբանքի է արժանացել[58]։

Տարեց հասակում Քրիստինայի ոճը շատ չի փոխվել։ 1688 թվականի ապրիլին Հռոմ այցելած Ֆրանսուա Մաքսիմիլիան Միսսոնը գրել է․

Նա ավելի քան վաթսուն տարեկան է, խիստ ցածրահասակ ու չափազանց գեր։ Դեմքի գույնն ու ձայնը տղամարդու են։ Ունի մեծ քիթ, խոշոր կապույտ աչքեր, շեկ հոնքեր ու կրկնակզակ, որտեղից մի քանի փունջ մորուք է աճում։ Վերին շրթունքը մի փոքր դուրս ցցված է։ Մազերը բաց շագանակագույն են՝ ափաչափ երկարությամբ․ նա դրանք չի սանրում։ Նա շատ ժպտադեմ ու սիրալիր է։ Դուք չեք պատկերացնի, թե նա ինչ է հագնում․ սև սատինից տղամարդու բաճկոն, որը հասնում է մինչև ծնկներն ու ամբողջովին կոճկված է, շատ կարճ սև կիսաշրջազգեստ ու տղամարդու կոշիկներ, վզափաթաթանի փոխարեն սև ժապավենների շատ մեծ հանգույց, ու ստամոքսից ցած ամուր կապած գոտի, որը դրա կլորությունը շատ լավ ընդգծում է[58]։

Սեռային անորոշություն ու սեքսուալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմանկար ըստ Ջեյքոբ Ֆերդինանդ Վոետի

1681 թվականին գրված իր «Ինքնակենսագրություն» գրքում Քրիստինան լրջորեն չի մոտենում իր անդրոգեն (երկսեռ) անհատականությանը[132]։ Նրա սեռային տարբերակվածության հարցը վիճարկվել է նույնիսկ այն դեպքում, երբ ժամանակակից կենսագիրները պնդում են, որ նա լեսբուհիի է եղել, ու նրա կյանքում կանանց հետ հարաբերություններն աչքի են ընկել[42]․ Քրիստինան կրքոտ նամակներ է գրել Էբբա Սպարրեին, նշվում է Գաբրիել դե Ռոշեշուար դե Մորտեմարի, Դիեգո Տեյքսեյրայի զարմուհի Ռաշելի[133], ինչպես նաև երգչուհի Անջելինա Ջիորջինոյի հետ[14] Քրիստինայի հարաբերությունների մասին։ Որոշ պատմագիրներ պնդում են, որ իր ամբողջ կյանքում նա ունեցել է հետերոսեքսուալ[11], ոչ սեքսուալ[134], լեսբիական[135] կամ երկսեռ հարաբերություններ՝ կախված նրանից, թե որ աղբյուրն ենք ուսումնասիրում[136][137]։ Ըստ գրող ու կենսագիր Վերոնիկա Բաքլիի՝ Քրիստինան «անլուրջ» մեկն էր, որին «ներկայացրել են որպես լեսբուհի, մարմնավաճառ, հերմաֆրոդիտ ու աթեիստ», թեև «այն խառը ժամանակներում դժվար էր հասկանալ, թե որն էր ամենաամոթալի պիտակը»[58][138]։ Իր կյանքի վերջում Քրիստինան գրել է, որ ինքը «ո՛չ տղամարդ է, ո՛չ հերմաֆրոդիտ, ինչպես մարդիկ իրեն ներկայացնում են»[58]։

Բարգրեյվը պատմել է, որ Ացցոլինոյի հետ Քրիստինայի հարաբերությունները և՛ մտերմիկ են եղել, և՛ սիրային, ու պապը դրա պատճառով որպես պատիժ Ացցոլինոյին ուղարկել է Ռումինիա[80]։ Մյուս կողմից, Բաքլեյը պնդում էր, որ «Քրիստինայի ու Ացցոլինոյի կամ այլ տղամարդու միջև սեռական հարաբերությունն անհավանական է»[58]։ Հիմնվելով Քրիստինայի նկարագրության պատմական մեկնաբանությունների վրա՝ որոշ գիտնականներ պնդում են, որ նա հավանաբար եղել է ինտերսեքս անհատ (անձ, որն ունի կանացի և տղամարդկային սեռական օրգանների, հորմոնների ու քրոմոսոմների համադրություն)[39][58][139]։

Գրետա Գարբոն «Թագուհի Քրիստինա» ֆիլմում

1965 թվականին այս հակասական մեկնաբանությունների պատճառով անց է կացվել Քրիստինայի մնացորդների ուսումնասիրություն։ Դրանք իրականացրած կենսաբան-մարդաբան Կառլ-Հերման Հյորցյոն պարզաբանել է․ «Կմախքի ձևավորման վրա ինտերսեքսուալության ազդեցության մասին մեր անկատար գիտելիքները անհնարին են դարձնում որոշելը, թե կմախքային որ բացահայտումների վրա պետք է կատարել ախտորոշումը»։ Այդուհանդերձ Հյորցյոն պնդում էր, թե Քրիստինան ունեցել է կանացի սեռական օրգաններ, քանի որ վերջինիս բժիշկներ Բուրդելոն ու Մաքիաթին նշել էին, որ նա դաշտան է ունեցել[140]։ Քրիստինայի կմախքի ոսկրաբանական վերլուծությունը թույլ է տվել Հյորցյոին հաստատել, որ դրանք «բնորոշ կանացի կառուցվածք ունեն»[141]։

Որոշ ախտանիշներ կարող էին հիմնված լինել ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի վրա, որը բարդ բազմա-ներզատական խանգարում է, որի մեջ մտնում է գերմազակալումը (տղամարդուն բնորոշ մազերի աճ)՝ պայմանավորված անդրոգեն հորմոնային մակարդակների աճով, ինչպես նաև որովայնի ճարպակալումը՝ պայմանավորված իսնուլին հորմոնի յուրացման խանգարմամբ։ Բաքլեյը ենթադրում էր, որ Քրիստինայի կողմից սոցիալական նորմերի անհրաժեշտության թույլ ընկալումը, գործելու ու հագնվելու փոքր ցանկությունը և ինչպես ինքն է տրամաբանորեն ճիշտ համարում հագնվելու ու գործելու նախապատվությունը վկայում է այն մասին, որ նա ունեցել է զարգացման խանգարում, ինչպիսին է Ասպերգերի համախտանիշը[58][142]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինայի հրաժարումը գահից 1654 թվականին, նկարիչ՝ Էրիկ Դալբերգ։
Քրիստինայի պատկերն այսօր Ստոկհոլմի թագավորական պալատի պատին

Քրիստինայի բարդ կերպարի հիման վրա ստեղծվել են բազմաթիվ պիեսներ, գրքեր, օպերային գործեր․

  • 1849 թվականին գրված Ջակոպո Ֆորոնիի «Քրիստինա, Շվեդիայի թագուհի» օպերան հիմնված է գահից նրա հրաժարման իրադարձության վրա։ Այլ օպերաներ ներկայացրել են նրա կյանքը, օրինակ՝ Ալեսսանդրո Նինիի «Քրիստինա շվեդացի» (1840), Ջիուզեպպե Լիլոյի «Քրիստինա շվեդացի» (1841) և Սիգիզմունդ Տալբերգի «Քրիստինա շվեդացի» (1855) օպերաները։
  • Յուհան Ավգուստ Ստրինդբերգի հրատարակած «Քրիստինա»-ն (1901)։
  • Զաքարիաս Տոպելիուսը գրել է Stjärnornas Kungabarn (1899–1900) պատմական այլաբանությունը։
  • Քրիստինայի կյանքը պատկերվել է հանրահայտ «Թագուհի Քրիստինա» գեղարվեստական ֆիլմում (1933), որտեղ գլխավոր դերը խաղում է Գրետա Գարբոն ու պատկերում մի հերոսուհու, որի կյանքը էականորեն տարբերվում է իրական Քրիստինայի կյանքից։
  • Իտալական «Սեր և թույն» ֆիլմում (1950/52) Քրիստինային մարմնավորել է Լոիս Մաքսվել։
  • Կաարի Ուտրիոն հրատարակել է Kartanonherra ja kaunis Kristin (1969)։
  • «Հրաժարում» ֆիլմում (1974), որտեղ գլխավոր դերը խաղում է Լիվ Ուլմանը, Քրիստինան ժամանում է Վատիկան ու սիրահարվում կարդինալ Ացցոլինոյին։ Սցենարը հիմնված է Ռութ Վոլֆի պիեսի վրա։
  • Հերթա Ջ․ Ինվոլդսենը դանիերեն երկու վեպ է գրել Քրիստինայի կյանքի մասին՝ Heltekongens Datter (1975) և En Dronning Værdig (1976)։
  • Լաուրա Ռուոհոնենը գրել է «Թագուհի Ք» (2003) գիրքը, որը ներկայացնում է իր ժամանակից դարերով առաջ գտնվող մի կնոջ, որն ապրում է իր օրենքներով։
  • Էրիկ Ֆլինտի «1632 սերիալ» այլընտրանքային պատմության մեջ Քրիստինան գլխավոր հերոս է։
  • Կատակերգու Ջեյդ Էստեբան Էստրադան ներկայացրել է Քրիստինային (2004) իր երաժշտական սոլոյում․ «Աշխարհի լեսբիների ու գեյերի պատմությունը, մաս 2»։
  • Մայքլ Մարկ Բուչարդի «Քրիստինա, աղջիկ-թագավոր» պիեսը ներկայացնում է թագուհի Քրիստինայի կարճաժամկետ գահակալության կենսագրական նկարագրությունը, պրեմիերան կայացել է 2012 թվականին։ .
  • Միկա Կաուրիսմյակիի «Աղջիկ թագավորը» ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի դեկտեմբերի 11-ին։
  • «Քաղաքակրթություն VI, Սպասվող փոթորիկ» վիդեոխաղում Քրիստինան շվեդական քաղաքակրթության առաջնորդն է։

Տեղանուններ՝

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. With the titles of Queen of the Swedes, Goths (or Geats) and Wends[3] (Suecorum, Gothorum Vandalorumque Regina);[4] Grand Princess of Finland, and Duchess of Estonia, Livonia and Karelia[5], Bremen-Verden, Stettin, Pomerania, Cassubia and Vandalia[6], Princess of Rugia, Lady of Ingria and of Wismar.[7]
  2. Alexandra was a confirmation name in 1654, chosen in honour of the reigning pope, Alexander VII, and one of her heroes, Alexander the Great. The pope had urged her to also add "Maria" in honour of the Virgin, but she refused.[12]
  3. Both were buried in Riddarholmskyrkan in Stockholm.
  4. The Polish King Władysław IV Vasa, like his father Sigismund III Vasa, had the life ambition of attaining the Swedish throne by using his royal status and power in Poland and Lithuania, which, to serve his purpose, he attempted to strengthen. Having secured the eastern front, the King was able to concentrate on the recovery of Baltic areas lost by his father to Sweden. Władysław IV wanted to take advantage of the Swedish defeat at Nördlingen and fight for both the territories and his Swedish dynastic claims. The Poles were suspicious of his designs and war preparations, and the King was able to proceed with negotiations only, in which his unwillingness to give up the dynastic claim weakened the Commonwealth's position. Władysław should renounce his claim to the Swedish throne;[18] Władysław declined.[19]
  5. She was married to John Casimir, Count Palatine of Kleeburg, and moved home to Sweden after the outbreak of the Thirty Years' war. Their children were Maria Eufrosyne, who later married one of Christina's close friends Magnus Gabriel De la Gardie, and Karl Gustav, who inherited the throne after Christina.
  6. Letters still exist, written by her in German to her father when she was five. When the ambassador of France, Pierre Hector Chanut, arrived in Stockholm in 1645, he stated admiringly, "She talks French as if she was born in the Louvre!" (According to B. Guilliet she spoke with a sort of Liège dialect.)
  7. There are seven gold coins known to exist bearing the effigy of Queen Christina: a unique 1649 five ducat,[33] and six 1645 10 ducat specimen.[34]
  8. Petrus Kirstenius was invited by Axel Oxenstierna to become a personal physician of Queen Christina of Sweden and Professor of Medicine at Uppsala University in 1636. Grégoire François Du Rietz became the physician in 1642. Around 1645? she appointed Benedict (Baruch) Nehamias de Castro from Hamburg as her Physician in ordinary. Wullenius was her physician since 1649, and when Descartes fell ill. Hermann Conring was invited in 1650, but he seems to have rejected the offer. Du Rietz was called when she suddenly collapsed in 1651. For an hour she seemed to be dead. In August 1651, she asked for the Council's permission to abdicate, but gave in to their pleas for her to retain the throne. In February 1652, the French doctor Pierre Bourdelot arrived in Stockholm. Otto Sperling (de), who was doctor at the household of Leonora Christine, met Christina in Sweden in the winter of 1653. In July 1654, the English physician Daniel Whistler returned to London. In Rome Giuseppe Francesco Borri came to see her in 1655 and after 1678 when he was released from prison; Cesare Macchiati traveled with her to Sweden, and was her physician until her death;[52] Romolo Spezioli after 1675.[53][54] Nikolaes Heinsius the Younger arrived in Rome in 1679, when he became her personal physician until about 1687.
  9. Bernini had decorated the gate with Christina's coat of arms (an ear of corn) beneath that of Pope Alexander (six mountains with a star above). Also today one can read the inscription Felici Faustoq Ingressui Anno Dom MDCLV ("to a happy and blessed entry in the year 1655").
  10. Negri wrote eight letters about his walk through Scandinavia all the way up to "Capo Nord" in 1664.
  11. He too had been a pupil of Johannes Matthiae, and his uncle had been Gustav Adolf's teacher. As a diplomat in Portugal he had converted, and asked for a transfer to Rome when he learnt of Christina's arrival.
  12. Christina wrote him many letters during her travels. After her death, Azzolino burnt most of their correspondence; about 80 have survived. Some details were written in a code that was decrypted by Carl Bildt, in Rome around 1900.[82]
  13. Monaldeschi was a traitor, Santinelli had stolen from Christina' for years.[90]
  14. In her basement there was a laboratory, where she, Giuseppe Francesco Borri and Azzolino experimented with alchemy.
  15. From 2005 to 2011, her marble sarcophagus was positioned next to that of Pope John Paul II when his grave was moved.
  16. Christina was portrayed on a gilt and bronze medallion, supported by a crowned skull. Three reliefs below represented her relinquishment of the Swedish throne and abjugation of Protestantism at Innsbruck, the scorn of the nobility, and faith triumphing over heresy. It is an unromantic likeness, for she is given a double chin and a prominent nose with flaring nostrils.
  17. E. Essen-Möller and B. Guilliet suggest it had to do with her alleged intersex condition.[126]
  18. Her contemporary Samuel Pepys, for example, describes women riding horses in mannish clothing.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kristina (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118520652 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. J. Guinchard (1914). Sweden: Historical and statistical handbook. Stockholm: P. A. Norstedt & Söner. էջ 188.
  4. Stefan Donecker/Roland Steinacher (2009) Der König der Schweden, Goten und Vandalen. Königstitulatur und Vandalenrezeption im frühneuzeitlichen Schweden. In: Vergangenheit und Vergegenwärtigung. Frühes Mittelalter und europäische Erinnerungskultur. Ed. by Helmut Reimitz and Bernhard Zeller (= Forschungen zur Geschichte des Mittelalters 14; Wien 2009).
  5. Stolpe 1974 pp. 142 & 145
  6. Stefan Donecker/Roland Steinacher, Rex Vandalorum. The Debates on Wends and Vandals in Swedish Humanism as an Indicator for Early Modern Patterns of Ethnic Perception. In: Der Norden im Ausland – das Ausland im Norden. Formung und Transformation von Konzepten und Bildern des Anderen vom Mittelalter bis heute, ed. Sven Hakon Rossel (Wiener Studien zur Skandinavistik 15, Wien 2006) 242–252
  7. A Journal of the Swedish Embassy in the Years 1653 and 1654, Vol II. by Whitlocke. 2005 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via www.gutenberg.org.
  8. «Sweden». World Statesmen. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
  9. «Christina of Sweden». departments.kings.edu. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  10. Stephan, Ruth: Christina, Queen of Sweden. Britannica. Accessed December 10, 2018.
  11. 11,0 11,1 11,2 Lindsay, Ivan (2014 թ․ հունիսի 2). The History of Loot and Stolen Art: from Antiquity until the Present Day. Andrews UK Limited. ISBN 9781906509576. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via Google Books.
  12. Buckley, p. 15; 182–3.
  13. 13,0 13,1 Script from Clark.edu by Anita L. Fisher Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
  14. 14,0 14,1 Hofmann, Paul (2002 թ․ հոկտեմբերի 8). The Vatican's Women: Female Influence at the Holy See. St. Martin's Press. ISBN 9781429975476. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via Google Books.
  15. Zimmermann, Christian von (2017 թ․ հուլիսի 10). Frauenbiographik: Lebensbeschreibungen und Porträts. Gunter Narr Verlag. ISBN 9783823361626. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via Google Books.
  16. Zirpolo, Lilian H. (2005) Christina of Sweden's Patronage of Bernini: The Mirror of Truth Revealed by Time, Vol. 26, No. 1 pp. 38-43
  17. Aasen, Elisabeth Barokke damer, dronning Christinas europeiske reise (2005) 82-530-2817-2 (edited by Pax, Oslo. 2003, 82-530-2817-2)
  18. Jan Albertrandy (1846). Dzieje krolewstwa polskiego krotko lat porzadkiem opisane przez Jana Albertrandego. K. Jabloński. էջեր 164–166. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.
  19. Władysław Czapliński,Na Dworze Króla Władysława IV (At the Court of King Władysław IV) Ksiażka i wiedza, Warsaw, Poland, 1959 OCLC 577964149, p. 64-71
  20. «Expressions of power: Queen Christina of Sweden and patronage in Baroque Europe, p. 57 by Nathan A. Popp». Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  21. Կաղապար:Cite CE1913
  22. Peter Englund: Sølvmasken (s. 159), edited by Spartacus, Oslo 2009, 978-82-430-0466-5
  23. Stephan, Ruth. «Christina Queen of Sweden». Encyclopædia Britannica. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  24. «Who's Who in Queen Christina's Life by Tracy Marks». Windweaver.com. 2001 թ․ մարտի 30. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
  25. 25,0 25,1 Marie-Louise Rodén: Drottning Christina : en biografi (2008) p. 62
  26. «Antique map of Scandinavia by Blaeu W. & J.». www.sanderusmaps.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  27. «Codex Gigas – Kungliga biblioteket». National Library of Sweden. 2007 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
  28. Trevor Roper, HR (1970) Plunder of the arts in the XVIIth century
  29. Goldsmith, Margaret (1935) Christina of Sweden: a psychological biography.Garden City, NY: Doubleday, Doran & Company, Inc.
  30. «The Correspondence of Isaac Vossius (currently 1,702 letters) – EMLO». emlo.bodleian.ox.ac.uk.
  31. Lockhart, Paul Douglas (2004 թ․ փետրվարի 13). Sweden in the Seventeenth Century. Palgrave Macmillan. ISBN 9780230802551. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via Google Books.(չաշխատող հղում)
  32. Cuhaj, George S., ed. (2009a). Standard Catalog of World Gold Coins 1601–Present (6 ed.). Krause. էջեր 490–491. ISBN 978-1-4402-0424-1.
  33. Friedberg, Arthur; Friedberg, Ira (2009). Gold Coins of the World: From Ancient Times to the Present (8 ed.). The Coin & Currency Institute. էջեր 688–89. ISBN 978-0-87184-308-1.
  34. Kunker Rarities Auction, Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին
  35. Böhme, Klaus-R (2001). "Die sicherheitspolitische Lage Schwedens nach dem Westfälischen Frieden." In Hacker, Hans-Joachim. Der Westfälische Frieden von 1648: Wende in der Geschichte des Ostseeraums (in German). Kovač. p. 35. 3-8300-0500-8.
  36. Andersson, Åsa. «War booty – Kungliga biblioteket». www.kb.se (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
  37. 37,0 37,1 Waithe, Mary Ellen (1991) Modern women philosophers, 1600–1900 (Springer)
  38. Peter Englund: Sølvmasken (p. 27)
  39. 39,0 39,1 Garstein, Oskar (1992 թ․ հուլիսի 10). «Rome and the Counter-Reformation in Scandinavia: The Age of Gustavus Adolphus and Queen Christina of Sweden, 1622-1656». BRILL. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via Google Books.
  40. Buckley, pp. 71–2
  41. Aldrich, Robert; Wotherspoon, Garry, eds. (2002). Who's who in Gay and Lesbian History: From Antiquity to World War II. Psychology Press. էջ 292.
  42. 42,0 42,1 42,2 Crompton, Louis (2009). Homosexuality and Civilization. Harvard University Press. էջեր 357–60.
  43. «Expressions of power: Queen Christina of Sweden and patronage in Baroque Europe by Nathan A. Popp, University of Iowa». Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  44. Danielsson, Arne (2008 թ․ սեպտեմբերի 1). «Konsthistorisk tidskrift/Journal of Art History Volume 58, Issue 3, 1989». Konsthistorisk Tidskrift/Journal of Art History. 58 (3): 95–108. doi:10.1080/00233608908604229.
  45. Arne Danielsson (1989) Sébastien Bourdon‘s equestrian portrait of Queen Christina of Sweden –addressed to― His Catholic Majesty Philip IV. Konsthistorisk tidskrift, Vol. 58, no. 3, p. 95.
  46. Beneath the surface: the portraiture and visualrhetoric of Sweden's Queen ChristinaNathan Alan Popp
  47. «The Formula of Concord in the History of Swedish Lutheranism, p. 6 By Docent Seth Erlandsson, Uppsala» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  48. «Converts, Conversion, and the Confessionalization Thesis, Once Again». H-net.org. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
  49. Likely Goswin Nickel rather than Francesco Piccolomini who had died in June of that year.
  50. Garstein, O. (1992) Rome and the Counter-Reformation in Scandinavia: The age of Gustavus Adolphus and Queen Christina of Sweden (1662–1656). Studies in history of Christian thought. Leiden.
  51. Ranke, Leopold von (2009) History of the popes; their church and state (Volume III) (Wellesley College Library)
  52. FABIOLA ZURLINI, UNIVERSITA DEGLI STUDI DI MACERATA The Correspondence between the Personal Physician of the Queen Christina of Sweden Cesare Macchiati and the Cardinal Decio Azzolino Junior in the Seventeenth Century
  53. «The physician Romolo Spezioli (1642 -1723) and his private library in the Public Library of Fermo» (PDF). Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  54. Wärnhjelm, Vera Nigrisoli. «Romolo Spezioli, medico di Cristina di Svezia». Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  55. Lanoye, D. (2001) Christina van Zweden : Koningin op het schaakbord Europa 1626–1689, p. 24.
  56. Quilliet, B. (1987) Christina van Zweden : een uitzonderlijke vorst, p. 79–80.
  57. «By subtle means Bourdelot undermined her principles». Freefictionbooks.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
  58. 58,00 58,01 58,02 58,03 58,04 58,05 58,06 58,07 58,08 58,09 58,10 58,11 58,12 58,13 Buckley, Veronica (2004). Christina, Queen of Sweden: The Restless Life of a European Eccentric (HarperCollins, 9780060736187)
  59. «The case of Arnold Johan Messenius», In: Oskar Garstein, Rome and the Counter-Reformation in Scandinavia: the age of Gustavus Adolphus and Queen Christina of Sweden, 1622-1656, Leiden: Brill Editore, 1992, pp. 285-295, 90-04-09395-8, 9789004093959 (Google books)
  60. Henry Woodhead, Memoirs of Christina, Queen of Sweden, 2 vol., London: Hurst and Blackett, 1863, Vol. II, pp. 86–97 (Google books)
  61. Henry Woodhead, Memoirs of Christina, Queen of Sweden, 2 vol., London: Hurst and Blackett, 1863, Vol. II, pp. 89 (Google books)
  62. Memoirs of Christina, Queen of Sweden.
  63. Woodhead, Henry (1863 թ․ հուլիսի 10). «Memoirs of Christina, Queen of Sweden: In 2 volumes. II». Hurst and Blackett. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via Google Books.
  64. 64,0 64,1 Granlund, 2004, էջ 57
  65. "The Diet also argued that Oxenstierna's policy of giving away crown lands, in the hope that they would yield more revenue when taxed than when farmed, benefited none but the aristocracy."[1]
  66. Peter Englund: Sølvmasken (p. 61)
  67. Peter Englund: Sølvmasken (p. 64)
  68. Ragnar Sjöberg in Drottning Christina och hennes samtid, Lars Hökerbergs förlag, Stockholm, 1925, page 216
  69. Granlund, 2004, էջեր 56–57
  70. Granlund, 2004, էջ 58
  71. «Antonio Pimentel De Prado y lo Bianco, Caballero De Santiago». Tercios.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
  72. «HISTORY OF THE POPES». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  73. «Königin Christina von Schweden». www.koni.onlinehome.de. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  74. Lanoye, D. (2001) Christina van Zweden : Koningin op het schaakbord Europa 1626–1689, p. 114.
  75. Garstein, Oskar (1992 թ․ հուլիսի 10). «Rome and the Counter-Reformation in Scandinavia: The Age of Gustavus Adolphus and Queen Christina of Sweden, 1622-1656». BRILL. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via Google Books.
  76. Bernini, Domenico; Bernini, Gian Lorenzo; Mormando, Franco (2017 թ․ հուլիսի 10). The Life of Gian Lorenzo Bernini. Penn State Press. ISBN 978-0271037486. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via Google Books.
  77. «Pope Alexander VII • Biographical Sketch by Montor». penelope.uchicago.edu. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  78. Price, Curtis (1993 թ․ նոյեմբերի 9). The Early Baroque Era: From the late 16th century to the 1660s. Springer. ISBN 9781349112944. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via Google Books.
  79. «Exhibitions». Europeana Exhibitions. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  80. 80,0 80,1 80,2 80,3 80,4 Pope Alexander the Seventh and the College of Cardinals by John Bargrave, edited by James Craigie Robertson (reprint; 2009)
  81. D. Lanoye, p. 157.
  82. «Christina's letters». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  83. Orr, Lyndon. «Famous Affinities of History: Queen Christina of Sweden and the Marquis Monaldeschi». Authorama. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
  84. «The Terrific Register: Or, Record of Crimes, Judgments, Providences, and Calamities ...». Sherwood, Jones, and Company. 2017 թ․ հուլիսի 10. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via Google Books.
  85. «Gribble, Francis (2013) The Court of Christina of Sweden, and the Later Adventures of the Queen in Exile, pp. 196–7». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  86. Moffatt, John M. (2017 թ․ հուլիսի 10). «Christina's revenge; or, The fate of Monaldeschi: with other poems». J.m.moffatt. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via Google Books.
  87. «Gribble, Francis. (2013). pp. 196–7. The Court of Christina of Sweden, and the Later Adventures of the Queen in Exile». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  88. Rabuck, by Mark W.; findingaids.feedback@yale.edu, File format: (1997 թ․ դեկտեմբերի 1). «Guide to the Italian Castle Archive». Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  89. «Christies – Page Not Found». www.christies.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  90. «Gribble, Francis. (2013). pp. 196–7. The Court of Christina of Sweden, and the Later Adventures of the Queen in Exile. London: Forgotten Books. (Original work published 1913)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  91. Georgina Masson (1968) Queen Christina
  92. «DISPLAY AS IDENTITY: QUEEN CHRISTINA OF SWEDEN'S CONSTRUCTION OF A PUBLIC IMAGE THROUGH HER STANZA DEI QUADRI By KATHERINE AUNE (2012)» (PDF). Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  93. Singer, Isidore; Kayserling, Meyer (1906). «Teixeira». Jewish Encyclopedia. New York City: Funk and Wagnalls. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  94. «Archivum Historiae Pontificiae». Gregorian Biblical BookShop. 1992 թ․ հուլիսի 10. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via Google Books.
  95. «Cardinal Stories. Cardinal Decio Azzolino (the younger) – Popes and Papacy». popes-and-papacy.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  96. «The History of Christina: Queen of Sweden». G. Kearsly. 1766 թ․ հուլիսի 10. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via Google Books.
  97. Aasen, Elisabeth (2005). Barokke damer – dronning Christinas europeiske reise [Baroque Ladies: Queen Christina's European Travel] (Norwegian). Pax. ISBN 978-8253028170.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Կաղապար:Full citation needed
  98. «Queen Christina of Sweden (1626-1689), the Porta Magica and the Italian poets of the Golden- and Rosy Cross». www.levity.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  99. Lewis, Brenda Ralph (2011 թ․ դեկտեմբերի 1). Dark History of the Kings & Queens of Europe. Amber Books Ltd. ISBN 9781908696342. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via Google Books.
  100. Gribble, Francis (2010 թ․ հունիսի 1). The Court of Christina of Sweden, and the Later Adventures of the Queen in Exile. Wildside Press LLC. ISBN 9781434420466. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via Google Books.
  101. Gribble, Francis (2010 թ․ հունիսի 1). The Court of Christina of Sweden, and the Later Adventures of the Queen in Exile. Wildside Press LLC. ISBN 9781434420466. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via Google Books.
  102. «Nouvelles de la République Des Lettres». Prismi. 1992 թ․ հուլիսի 10. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via Google Books.
  103. F.F. Blok, C.S.M. Rademaker en J. de Vet, ‘Verdwaalde papieren van de familie Vossius uit de zeventiende eeuw’, in Lias 33 (2006), p. 50–107, de briefuitgave op p. 101–105.
  104. «Note Storiche Sul Teatro Tordinona». Teatrotordinona.it. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
  105. Queen Christina of Sweden as a Patron of Music in Rome in the Mid-Seventeenth Century by TESSA MURDOCH. In: The Music Room in Early Modern France and Italy. Published by British Academy, 2012.
  106. Spaces for Musical Performance in Seventeenth-Century Roman Residences by ARNALDO MORELLI, p. 315
  107. Early Music History: Studies in Medieval and Early Modern Music By Iain Fenlon [2]
  108. «Antonio Vieira – Portuguese author and diplomat». Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  109. Magill, Frank N. (2013 թ․ սեպտեմբերի 13). «The 17th and 18th Centuries: Dictionary of World Biography». Routledge. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via Google Books.
  110. Losleben, Katrin (2006) Music and gender: Kristina of Sweden Արխիվացված 2011-08-30 Wayback Machine (Hochschule für Musik und Theater Hamburg)
  111. Talbot, Michael (2009) Aspects of the secular cantata in late Baroque Italy (Ashgate Publishing, Ltd)
  112. «MuseData: Arcangelo Corelli». Wiki.ccarh.org. 2011 թ․ փետրվարի 8. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
  113. Gordillo, Bernard (2011 թ․ մարտի 7). «Queen Christina of Sweden». Indiana Public Media. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
  114. Winn, James Anderson (2017 թ․ հուլիսի 10). «Queen Anne: Patroness of Arts». Oxford University Press. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via Google Books.
  115. Bianconi, Lorenzo (1987). Music in the seventeenth century. Cambridge: Press Syndicate of the University of Cambridge. էջ 87. ISBN 978-0-521-26290-3. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
  116. «Collection Highlight: Wright. Raggvaglio della Solenne... – RBSCP». www.lib.rochester.edu. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  117. 117,0 117,1 «Wasa, Kristina – Internet Encyclopedia of Philosophy». www.iep.utm.edu. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  118. «Kristina by August Strindberg». www.jsnyc.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  119. Franckenstein, Christian Gottfried (1697 թ․ հուլիսի 10). «Het leven en bedryf van Christina, koninginne van Sweeden, &c. sedert haar geboorte tot op des zelfs dood ...». by Boudewyn vander Aa. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via Google Books.
  120. 120,0 120,1 «FRAGMENTS OF QUEEN KRISTINA'S BURIAL COSTUME, PRESERVATION AND DOCUMENTATION OF MATERIALS, TEXTILE TECHNIQUES AND DYESTUFFS» (PDF). Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.(չաշխատող հղում)
  121. Watson, 97
  122. Trevor-Roper, 112.
  123. Watson, 97–98
  124. Watson, 127–9
  125. 125,0 125,1 Kandare, Camilla Eleonora (2009) Figuring a queen; Queen Christina of Sweden and the embodiment of sovereignty(չաշխատող հղում)
  126. Quilliet, Bernard (2003 թ․ հունիսի 4). «Christine de Suède». Fayard. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via Google Books.
  127. «Christina – queen of Sweden». Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  128. Magill, Frank N. (2013 թ․ սեպտեմբերի 13). «The 17th and 18th Centuries: Dictionary of World Biography». Routledge. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via Google Books.
  129. Stolpe, Sven (1966) Christina of Sweden (Burns & Oates) p. 340
  130. Masson, Georgina (1968) Queen Christina (Secker & Warburg) p. 274
  131. Herman, Eleanor (2009) Mistress of the Vatican: The True Story of Olimpia Maidalchini: The Secret Female Pope (HarperCollins)
  132. Zimmermann, Christian von (2017 թ․ հուլիսի 10). «Frauenbiographik: Lebensbeschreibungen und Porträts». Gunter Narr Verlag. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via Google Books.
  133. Quilliet, Bernard (2003 թ․ հունիսի 4). «Christine de Suède». Fayard. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via Google Books.
  134. Zapperi, Roberto (2013 թ․ փետրվարի 12). «Alle Wege führen nach Rom: Die ewige Stadt und ihre Besucher». C.H.Beck. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին – via Google Books.
  135. Sarah Waters (1994) A Girton Girl on a Throne: Queen Christina and Versions of Lesbianism, 1906-1933 In: Feminist Review. No. 46, Sexualities: Challenge & Change (Spring, 1994), pp. 41–60 [3]
  136. Popp, Nathan Alan (2010) "Beneath the surface: the portraiture and visual rhetoric of Sweden's Queen Christina." – thesis, University of Iowa.
  137. Egherman, Mara (2009) Kristina of Sweden and the History of Reading in Europe: Crossing Religious and Other Borders(University of Iowa, Graduate School of Library and Information Science)
  138. Wilson, Frances (2004 թ․ ապրիլի 10). «Review: Christina, Queen of Sweden by Veronica Buckley». the Guardian.
  139. Platen, Magnus von (1966). Queen Christina of Sweden: documents and studies. Nationalmuseum. էջ 154.
  140. Hjortsjö, Carl-Herman (1966/7) "Queen Christina of Sweden: A Medical/Anthropological Investigation of Her Remains in Rome" pp. 15–16
  141. González, Eduardo (2006). Cuba And the Tempest: Literature & Cinema in the Time of Diaspora. The University of North Carolina Press. էջ 211. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
  142. Monte, Federico Del. «Garbo, Christina and Asperger». Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Åkerman, S. (1991). Queen Christina of Sweden and her circle : the transformation of a seventeenth century philosophical libertine. New York: E.J. Brill. ISBN 978-90-04-09310-2.
  • Buckley, Veronica (2004). Christina; Queen of Sweden. London: Harper Perennial. ISBN 978-1-84115-736-8.
  • Clarke, Martin Lowther (1978) "The Making of a Queen: The Education of Christina of Sweden." In: History Today, Volume 28 Issue 4, April 1978
  • Essen-Möller, E. (1937). Drottning Christina. En människostudieur läkaresynpunkt. Lund: C.W.K. Gleerup.
  • Goldsmith, Margaret L. (1935). Christina of Sweden; a psychological biography. London: A. Barker Ltd.
  • Granlund, Lis (2004). «Queen Hedwig Eleonora of Sweden: Dowager, Builder, and Collector». In Campbell Orr, Clarissa (ed.). Queenship in Europe 1660-1815: The Role of the Consort. Cambridge University Press. էջեր 56–76. ISBN 978-0-521-81422-5.
  • Grate, Pontus, "Vasa, House of. (5) Christina, Queen of Sweden" Grove Art Online. Oxford Art Online. Oxford University Press, accessed July 22, 2017, subscription required
  • Hjortsjö, Carl-Herman (1966). The Opening of Queen Christina's Sarcophagus in Rome. Stockholm: Norstedts.
  • Hjortsjö, Carl-Herman (1966). Queen Christina of Sweden: A medical/anthropological investigation of her remains in Rome (Acta Universitatis Lundensis). Lund: C.W.K. Gleerup.
  • Jonsson, L. Ann-Marie Nilsson & Greger Andersson (1994) Musiken i Sverige. Från forntiden till stormaktstidens slut 1720 ("Music in Sweden. From Antiquity to the end of the Great power era 1720")
  • Löfgren, Lars (2003) Svensk teater (Swedish Theatre)
  • Mender, Mona (1997). Extraordinary women in support of music. Lanham, Maryland: Scarecrow Press. էջեր 29–35. ISBN 978-0-8108-3278-7.
  • Meyer, Carolyn (2003). Kristina, the Girl King: Sweden, 1638.
  • Penny, Nicholas, National Gallery Catalogues (new series): The Sixteenth Century Italian Paintings, Volume II, Venice 1540-1600, 2008, National Gallery Publications Ltd, 1857099133
  • Platen, Magnus von (1966). Christina of Sweden: Documents and Studies. Stockholm: National Museum.
  • Stolpe, Sven (1996). Drottning Kristina. Stockholm: Aldus/Bonnier.
  • Torrione, Margarita (2011), Alejandro, genio ardiente. El manuscrito de Cristina de Suecia sobre la vida y hechos de Alejandro Magno, Madrid, Editorial Antonio Machado (212 p., color ill.) 978-84-7774-257-9.
  • Trevor-Roper, Hugh; Princes and Artists, Patronage and Ideology at Four Habsburg Courts 1517-1633, Thames & Hudson, London, 1976
  • Turner, Nicholas, Federico Barocci, 2000, Vilo
  • Watson, Peter; Wisdom and Strength, the Biography of a Renaissance Masterpiece, Hutchinson, 1990, 009174637X
  • Daniela Williams, "Joseph Eckhel (1737-1798) and the coin collection of Queen Christina of Sweden in Rome", Journal of the History of Collections 31 (2019).
  •  This article incorporates text from a publication now in the public domainChisholm, Hugh, ed. (1911). «Christina of Sweden». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 6 (11th ed.). Cambridge University Press. էջեր 291–292.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա (Շվեդիայի թագուհի)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա (Շվեդիայի թագուհի)» հոդվածին։