Կաբալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաբալայական Կենաց ծառը 10 սֆիրաներով

Կաբալա (եբր.՝ קַבָּלָה‎‎ — «ստացում», «ավանդաբար ստացված»), հրեական շրջաններում առաջացած գաղտնուսույց թեոսոֆիական համակարգ։ Ձևավորվել է X-րդ դարում։ Տերմինը հրեական հին գրականության մեջ վերաբերում էր հուդայականությանը։ X-XI-րդ դդ. այն օգտագործվում էր որպես թեոսոֆիական նոր համակարգի անվանում։ Կաբալան համակցել է գնոստիցիզմի, պյութագորասականության և նեոպլատոնականության գաղափարները։ Կաբալայում քննարկված է աստծո էության, աստվածային էմանացիաների (սֆիրաների), աշխարհի, հրեշտակների, մարդու ստեղծման, նրանց ճակատագրի հարցը։ Ըստ Կաբալայի, այս ուսմունքն ամբողջությամբ շարադրված է Աստվածաշնչում, սակայն միայն Կաբալայի գաղտնի տեսությանը տեղյակ ընթերցողը կարող է բառերի, տառերի և դրանց թվային նշանակությունների բարդ համակցումների միջոցով հասկանալ այն։

Կաբալայի հիմնական դրույթները արտացոլված են «Սեֆեր Ցեցիրա»-ում («Արարչագործության գիրք», III-VIII-րդ դդ. և «Զոհարում («Լույս», XIII-րդ դար

Լինելով մեսիական ուսմունք, Կաբալան մեծ դեր է խաղացել քրիստոնեական աստվածաբանական գրականության մեջ, հատկապես վերածննդի դարաշրջանում։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png