Պուբլիուս Օվիդիուս Նասո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ovidiu03.jpg

Պուբլիուս Օվիդիուս Նասո (լատիներեն Publius Ovidius Naso; մ.թ.ա 43թ. — մ.թ.17/18թ.), հռոմեացի ականավոր բանաստեղծ: Ստեղծագործել է տարբեր ժանրերում, առավել հայտնի են նրա սիրային էլեգիաները, «Հերոսուհիներ» (Heroides), «Ֆաստեր» (Fasti), «Սիրո արվեստ» (Ars Amatoria), «Սիրո դեմ միջոցներ» (Remedia amoris) ու «Կերպարանափոխություններ» (Metamorphoses) պոեմները: Մինչ այժմ ստույգ ոչ հայտնի պատճառով (ենթադրաբար, բարոյական արժեքների նկատմամբ իր ազատ հայացքների համար) Օգոստոս կայսեր կողմից մ.թ. 8թ. աքսորվել է Թոմի քաղաք` Դանուբի գետաբերանում, որտեղ և անցկացրել է իր կյանքի վերջին 10 տարին` «Հեծեծանքներ» (Tristia. այլ թարգմանությամբ` «Վշտալի բանաստեղծություններ») ստեղծագործությունում նկարագրելով այն հոգեմեշ ապրումները, որ ունեցել է Հռոմից հրաժեշտի ժամանակ, ճանապարհին և աքսորավայրում: Օվիդիուսի ստեղծագործությունները մեծապես ազդել են միջնադարյան և նոր ժամանակի եվրոպական գրականության վրա:


Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝