Երկսեռականություն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկսեռ կամ բիսեքսուալ (անգլերեն Bisexual) - անձ , որը զգայական և ֆիզիկական նախասիրություն ունի դեպի նույն և հակառակ սեռի ներկայացուցիչները:
[խմբագրել] Երկսեռական կողմնորոշվածություն
Բնորոշվում է անձի մշտական հուզական, զգայական, զքացմունքային և սեքսուալ հակումով դեպի և՛ իր սեռի, և՛ հակառակ սեռի ներկայացուցիչները: Երկսեռականները գրգռվում և սեռական բավականություն են ստանում և՛ տղամարդու, և՛ կնոջ հետ կենակցելուց:
Մարդու լիարժեք սեռականությունն ուսումնասիրելիս հարկավոր է նաև պարզաբանել սեռականության մյուս բաղադրյալները ևս: Տարբերում են մարդու կենսաբանական սեռի երկու տեսակ՝ արական և իգական, սակայն որոշ նորագույն տեսություններ միջանկյալ սեռը (ինտերսեռը) դիտարկում են որպես երրորդ կենսաբանական սեռ: