Ասեքսուալություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ասեքսուալություն - սահմանում կամ ինքնասահմանում այն մարդկանց, որոնք բնորոշում են իրենք իրենց, իբրև սեռական հակվածություն չունեցող կամ էլ սեռական հակվածության թույլ ձև ունեցող։[1][1][2][3][4][5][6]

Քննարկում[խմբագրել]

Ասեքսուալությունը տարբերվում է հակասեքսուալությունից: Չնայած այն փաստի, որ ասեքսուալները ունեն նմանություն հակասեքսուալների հետ, ասեքսուալությունը չի ենթադրում դրական կամ բացասական վերաբերմունք սեքսի նկատմամբ։ Նաև չպետք է շփոթել ասեքսուալությունը ֆիզիկական կամ սեռական որևէ անկարողության հետ։ Կարծիք կա, որ ասեքսուլությունը վերաբերվում է սեքսուալ խանգարումների շարքին։ Սակայն, չնայած առանձին դեպքերի, երբ սեքսից հրաժարվելը կարող է պատճառ հանդիսանալ սեքսուալ շեղվածությունների, ընդհանուր առմամբ բժշկությունը ընդունում է, որ ասեքսուալությունը սեքսուալ շեղվածությունների շարքին չի պատկանում և չի վնասում առողջությանը, թե ֆիզիկական, թե հոգեբանական առումով։ Դա ապացուցում են այն մադիկ, որոնք իրենց դասում են ասեքսուալների շարքերին, բացառելով, որ իրենց պահվածքը սկիզբ է առնում որևէ շեղումից և այն հետևանք չի թողնում իրենց ֆիզիկական կամ հոգեբանական առողջության վրա, հաշվի առնելով այդ չպետք է ասեքսուլությունը դասել բշկական կամ հոգեբանական շեղումների ցանկին։ Մինչ այժմ չեն դադարում քննարկումները այն մասին, որ ասեքսուալությունը պետք է դասել սեռական կողմնորոշումների դասին, ինչպես նաև չկա հստակ կողմնորոշում ասեքսուալության դասվածության մասին։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]