Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիետրո Արետինո (Aretino) (ոչ վաղ քան ապրիլի 19 , 1492 և ոչ ուշ քան ապրիլի 20 , 1492 , Արեցո , Տոսկանա , Իտալիա - հոկտեմբերի 21 , 1556 [1] [2] [3] […] կամ 1556 [4] , Վենետիկ , Վենետիկի հանրապետություն ), իտալացի գրող, հրապարակախոս։ Վերածնության դարաշրջանի համաեվրոպական հրապարակախոսական մտքի ներկայացուցիչ։ Գրական ասպարեզում հաջողության է հասել նամականի պամֆլետներով , երկխոսություններով և սատիրաներով , որտեղ մերկացրել է բռնապետությունը, հոգևորականների բարոյալքվածությունը, որի համար նրան կոչել են «թագավորների պատուհաս»։ Գրել է նաև դրամատիկական երկեր , բանաստեղծություններ , էպիկական պոեմներ ։ Լավագույն գործերից են «Դարբինը» (1533 ), «Արքունական կյանք» (1534 ), «Տալանտա» (1542 ), «Երկերեսանին» (1542 ), «Փիլիսոփան» (1546 ) կատակերգությունները և «Հորացիոս» (1546 ) ողբերգությունը ։ Հռչակվել է հինգ «Երկխոսությամբ», որոնցից երեքը հրատարակվել են «Դատողություններ» (1534 , 1536 , 1539 ) վերնագրով։ Հայտնի են նաև Արետինոի շուրջ 3300 նամակները, որոնք արտացոլում են Վերածնության դարաշրջանի հասարակական և մշակութային կյանքը։ Նորագույն ժամանակներում նրան անվանել են «լրագրության հայր»։
Vita di santa Caterina vergine e martire , 1636.
↑ 1,0 1,1 1,2 Innamorati G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1962. — Vol. 4.
↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
↑ 4,0 4,1 4,2 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 46 )։