Սուրբ Սոֆիայի տաճար (Կոստանդնուպոլիս)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Սուրբ Սոֆիայի տաճար (Կոստանդնուպոլիս) | |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Գտնվում է | Թուրքիա, Ստամբուլ |
| Կառուցվել է | 537 թ. |
| Շինության ձևը | Բյուզանդական մայր տաճար (537-1204) Հռոմի կաթոլիկ մայր տաճար (1204-1261) Բյուզանդական մայր տաճար (1261-1453 ) Օսմանյան մզկիթ (1453-1935) Թանգարան (1935-Ներկա ժամանակ) |
| Կառուցել է | Հուստինիանոս I |
| Շինարար | |
| Ներկա վիճակը | Վերականգնվել է 2007—2009 թ.թ. |
Սուրբ Սոֆիայի տաճար, Այա Սոֆիա (հուն.՝ Ἁγία Σοφία, անունն ամբողջությամբ` Ναός τῆς Ἁγίας τοῦ Θεοῦ Σοφίας; թուրքերեն՝ Ayasofya), բյուզանդական ճարտարապետության կոթողային հուշարձան, Բյուզանդիայի «ոսկեդարի» խորհրդանիշ: Բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարը, Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայր: Oսմանցի թուրքերի կողմից Bյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո ծառայել է որպես մզկիթ, ներկայումս` թանգարան է: Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537թթ. Հուստինիանոս I կայսեր նախաձեռնությամբ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթիմիոս Թրալացու կողմից: