Թյուրբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թյուրբեն (թուրք.՝ Türbe') օսմանյան ճարտարապետությունում դամբարան է, հայտնի մարդկանց կամ հոգևոր առաջնորդների գերեզմանատուն։ Սովորաբար առանձին գտնվող թյուրբեն գտնվում է մզկիթի կամ կրոնական համալիրի հողում, սակայն հանդիպվում են թյուրբեներ որպես կից կառույցներ (կից թյուրբեներ):

Թյուրբեները սովորաբար իրենցից ներկայացնում են փոքր չափսի միախցային վեցանկյուն կամ ութանկյուն կառույցներ։ Թյուրբեի մեջտեղում գտնվում է հարուստ ձևավորված քարադամբան, չնայած որ որպես կանոն անմիջապես դագաղը գտնվում է հատակի մակարդակից ցածր։ Քարադամբարանի վրա հանգուցյալի մաքրությունը խորհրդանշող փայտից կամ քարից սպիտակ գույնի չալմա երբեմն տեղադրվում։

Բազմաթիվ թյուրբեները դարձել են ուխտագնացության վայր։

Գրականություն[խմբագրել]

Commons-logo.svg