Ապաստանի իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապաստան փնտրող անձինք ըստ երկրների      40,000 ապաստան փնտրող անձինք      30,000 ապաստան փնտրող անձինք      20,000 ապաստան փնտրող անձինք      10,000 ապաստան փնտրող անձինք      <10,000 ապաստան փնտրող անձինք (կամ անհայտ է)

Ապաստանի իրավունք (անգլ.՝ right of asylum, ֆր.՝ droit d'asile), պետության իրավունքը՝ թույլատրել իր տարածքում անվտանգ բնակվելու օտարերկրացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին, որին իր ապրած երկրի իշխանությունները հետապնդել են քաղաքական, գիտական և կրոնական հայացքների ու գործունեության համար։ Ապաստանի իրավունքը հռչակվել է 1793 թվականի հունիսի 24-ին՝ յակոբինյան սահմանադրությամբ։ «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը

Հայաստանի «Փախստականների և ապաստանի մասին» օրենքը ճանաչում է բոլոր օտարերկրացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց ապաստան հայցելու և ստանալու իրավունքը, և կարող որոշ պայմաններ բավարարելու դեպքում, այն տրամադրել[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 502