Ռուներ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուներ, հին գերմանացիները գիրը: Օգտագործվում էր 1-12-րդ դարերում ժամանակակից Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի տարածքում, և մինչև 10-13-րդ դարեր Իսլանդիայում և Գրենլանդիայում, իսկ շվեդական Դալարնա նահանգում նույնիսկ մինչև 19-րդ դարը: Հյուսիսային Եվրոպայի երկրներում քրիստոնեության ընդունումից հետո ռուները որպես գրային համակարգը զիջել են իրենց տեղը լատինական այբուբենին: Անմիջապես «ռուներ» եզրը ծագում է հին գերմանական run («գաղտնիք») արմատից: Ընդամենը հայտնի է մոտ 5 հազատ ռունական գրություն, որոնք մեծամասնությունը գտնվել է Շվեդիայի տարածքում: Բացի այդ, միջնադարյան Եվրոպայում գոյություն են ունեցել ռունական տոմարներ: