Սուրբ Հակոբյանց եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հակոբյանց վանք
Եկեղեցու ներսում

##Սուրբ Հակոբյանց եկեղեցի (Իսրայել)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Իսրայել Իսրայել Երուսաղեմ, Հայկական Թաղամաս
Կոորդինատներ 31°46′27.99″ հս. լ. 35°13′44″ ավ. ե. / 31.774444, 35.22888931°46′27.99″ հս. լ. 35°13′44″ ավ. ե. / 31.774444, 35.228889
Դավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակ Գործող
Ներկա վիճակ Կանգուն
Առաջնորդ Թորգոմ Մանուկյան
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապ. տիպ Գմբեթավոր բազիլիկա
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման ավարտ 12-րդ դար
Commons-logo.svg Վիքիպահեստում

Սուրբ Հակոբյանց եկեղեցի, Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցին է: Կառուցվել է 12-րդ դարում և նիրված է Հակոբին` Երուսաղեմի առաջին պատրիարքին:

Բովանդակություն

Պատմություն [խմբագրել]

Ըստ ավանդույթի, Հակոբը կախվել է եկեղեցու կառուցման վայրում: Նախապես այստեղ գտնվել է բյուզանդական եկեղեցի: 18-րդ դարում եկեղեցին վերանորոգվել է:

Բացի եկեղեցական արարողություններից, եկեղեցու մետրանոց պատերի շնորհիվ, այն երբեմն օգտագործվել է որպես ապաստարան տեղի հայ համայնքի համար: Վերջին անգամ այդպես եղավ 1948 թ-ին` քաղաքի ռմբակոծման ժամանակ, երբ այստեղ ապաստան էին գտել 1000 բնակիչ:

Ճարտարապետություն [խմբագրել]

Արևմտյան հատվածում կա հիանալի զարդարված , 17-րդ դարի փայտյա դուռ: Եկեղեցում է նաև գտնվում 94-րդ Երուսաղեմի հայոց պատրիարքի` Գուրեգ Իսրայելյանի և Սալահ ադ Դինի ժամանակակցի` Աբրահամի գերեզմանները:

Եկեղեցու մոտ կա երեք փոքր զանգակատուն: Առաջինում թաղված է 4-րդ դարի Երուսաղեմի պատրիարքը` Մակարիան, իսկ երրորդ զանգակատունը գտնվում է Հակոբի թաղման վայրում:

Եկեղեցում գտնվում է երեք զոհասեղան, որոնցից կենտրոնականը նվիրված է Հակոբին, աջը— Հովհաննես Մկրտչին, իսկ ձախը — Մարիամ Աստվածածնին: Զոհասեղանից ոչ հեռու գտնվում է աթոռ-գահ — ավելի համեստ զարդարվածը` Պատրիարքի համար, իսկ ավելի լավ զարդարվածը` անձամբ Հակոբին:

Պատկերներ [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]