Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Հարության տաճարի բանալիով երթը
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Պողոս
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անուն Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան
Կառավարման սկիզբ 2013
Նախորդող Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյան
Ծնվել է հուլիսի 22, 1948 (75 տարեկան)
Ծննդավայր Հալեպ
Ազգություն հայ
Հոգևոր աստիճան Արքեպիսկոպոս


Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան (Նուրհան Արքեպիսկոպես Մանուկեան Երուսաղէմի Հայ Պատրիարք, եբրայերեն՝ כבוד הפאטריאך הארמני‎, հունիսի 24, 1948(1948-06-24)[1], Հալեպ, Սիրիա), Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի Հայոց պատրիարքության 97-րդ պատրիարք[2]։ Հաջորդել է Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին (1990-2012)։ Նուրհան Մանուկյանը Երուսաղեմի Հայոց պատրիարքության 97-րդ պատրիարք է ընտրվել 2013 թվականի հունվարի 24-ին[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուրհան Մանուկյանը (ավազանի անունը` Պողոս) ծնվել է 1948 թվականի հուլիսի 22-ին, Հալեպում։ Նախնական կրթությունը ստացել է Հալեպի Հայկազյան վարժարանում։ 1961 թվականին ընդունվել է Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի դպրեվանք, 1966 թվականին՝ Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան։ 1968 թվականի հուլիսի 27-ին ձեռնադրվել է սարկավագ, 1971 թվականի հունիսի 15-ին՝ կուսակրոն քահանա` ձեռամբ Եղիշե պատրիարք Տերտերյանի` վերակոչվելով Նուրհան աբեղա[5]։

1971-1972 թվականներին եղել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի փոխտեսուչ, 1975 թվականին՝ նույն վարժարանի տեսուչ։ 1972-1973 թվականներին նշանակվել է Շվեյցարիայի (Ժնև) հայոց թեմի հոգևոր հովիվ, 1973 թվականին ստացել է վարդապետական աստիճան։ 1974-1980 թվականներին եղել է Իսրայելի (Հայֆա-Յաֆա) հոգևոր հովիվ, դասավանդել է Երուսաղեմի հայկական թաղամասի Սուրբ թարգմանչաց դպրոցում։ 1979 թվականին ծառայել է Նիդերլանդների Ալմելո քաղաքի հայկական համայնքում։

1982 թվականին Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով մեկնել է Նյու Յորք, ուսանել եպիսկոպոսական Ընդհանուր աստվածաբանական ճեմարանում, որն ավարտել է 1985 թվականին։ ԱՄՆ-ում անցկացրած տարիների ընթացքում եղել է Ֆիլադելֆիայի, Փենսիլվանիայի, Սփրինգֆիլդի, Մասաչուսեթսի, Հյուսթոնի (Տեխաս նահանգ, Սուրբ Գևորգ եկեղեցի) հոգևոր հովիվ։

Երուսաղեմի Հայոց պատրիարքություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Հայր Նուրհանն ընտրվել է Երուսաղեմի Սուրբ Աթոռի լուսարարապետ։ 1999 թվականի դեկտեմբերի 14-ին ձեռամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս։ 2009 թվականին Երուսաղեմի Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից նշանակվել է պատրիարքական փոխանորդ։

2014 թվականի փետրվարի 6-ին Մանհեթանի (Նյու Յորք) ընդհանուր հոգևոր ճեմարանից ստացել է աստվածաբանության պատվավոր դոկտորի կոչում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.armenianchurch.org/index.jsp?sid=1&id=4070&pid=85&lng=en
  2. «Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Երուսաղեմի Հայոց պատրիարքին». armenpress.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  3. Երուսաղեմի Հայոց պատրիարք է ընտրվել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը
  4. «Երուսաղեմի Հայոց պատրիարք է ընտրվել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը». www.civilnet.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան
Նախորդող՝
Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյան
Երուսաղեմի Հայոց պատրիարք
2013 թվականից
Հաջորդող՝
պաշտոավարում է