Տեխաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տեխաս (նահանգ)ից)
Տեխաս
անգլ.՝ Texas
flag of Texas? Զինանշան


ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ
ՀիմնTexas, Our Texas?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՕստին
Ամենաբարձր կետGuadalupe Peak?
ԲԾՄ520 մետր
Օրենսդրական մարմինTexas Legislature?
Դատական մարմինSupreme Court of Texas? և Texas Court of Criminal Appeals?
Միության մուտքդեկտեմբերի 29, 1845 (28-րդ)
Բնակչություն
29 145 505 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (2 տեղ)
Տարածք696 241 կմ²  (2 տեղ)
Հիմնադրված էդեկտեմբերի 29, 1845 թ.
Սահմանակցում էՏամաուլիպաս, Չիուաուա, Նյու Մեքսիկո, Օկլահոմա, Արկանզաս, Լուիզիանա, Կոաուիլա և Նուևո Լեոն
Ժամային գոտիUTC-6, CDT? և Ամերիկա/Չիկագո
ՀապավումTX, 🏴󠁵󠁳󠁴󠁸󠁿[2] և Tex.
ՓոխարինեցՏեխասի Հանրապետություն
ISO 3166-2 կոդUS-TX
Անվանված էfriend?[3]
ՄականունThe Lone Star State
Միության մուտքդեկտեմբերի 29, 1845 (28-րդ)
texas.gov(անգլ.)

Թեքսաս (անգլերեն՝ Լսել Texas Տեքսաս), նահանգ ԱՄՆ-ի հարավային մասում։ Թեքսասը բնակչությամբ և տարածքով երկրորդն է Միացյալ Նահանգներում։ Նահանգը գտնվում է Միացյալ Նահանգների Հարավ կենտրոնական մասում, այն սահմանակցում է Մեքսիկային հարավից, Նյու Մեքսիկո նահանգին արևմուտքից, Օկլահոմային հյուսիսից, Արկանզասին հյուսիս արևելքից և Լուիզիանային արևելքից։ Թեքսասի տարածքը կազմում է 696241 կմ քառակուսի, իսկ բնակչությունը 26,9 միլիոն (հուլիս 2014)[4]։

Հյուստոնը Թեքսասի ամենամեծ քաղաքն է և չորրորդ ամենախոշորը ԱՄՆ-ում, մինչդեռ Սան Անտոնիոն երկրորդ խոշորագույնն է նահանգում և յոթերորդ ամենամեծը ԱՄՆ-ում։ Մյուս մեծ քաղաքներն են Էլ Պասոն և Օսթինը, որը նահանգի կենտրոնն է։ Տեքսասի մականունն է Lone Star State, որպեսզի ընգծվի այն հանգամանքը, որ Թեքսասը եղել է նախկին անկախ պետություն և ստացել է անկախությունը Մեքսիկայից[5]։ Նահանգի անվանումը եկել է «Tejas» բառից, ինչը նշանակում է ընկեր Կադդո լեզվով[6]։

Իր չափսերի և աշխարհագրական բազմազանության շնորհիվ ինչպիսին է Բալկոնես ճեղքվածքը, Թեքսասում կան բազմազան լանդշաֆտներ, որոնք հանդիպում են Միացյալ Նահանգների հարավային և հարավարևմտյան շրջաններում[7]։ Թեքսասը հանրահայտ է որպես անապատային նահանգ, չնայած Տեխասի միայն 10 տոկոսն է անապատ[8]։ Բնակչության մեծ մասը կենտրոնացած է նախկին պրերիաներում, խոտհարքում, անտառներում և ափամերձ հատվածներում։

«Թեքսասի վեց դրոշներ» տերմինը նշանակում է այն վեց երկրները, որոնց տիրապետության տակ եղել է տարածաշրջանը։ Իսպանիան առաջին եվրոպական պետությունն էր, որը տիրացավ Թեքսասին։ Դրանից հետո շատ կարճ ժամանակով Թեքսասին տիրացավ Ֆրանսիան։ Մեքսիկան վերահսկեց տարածաշրջանը մինչև 1836 թվականը, երբ Թեքսասը դարձավ անկախ՝ դառնալով անկախ հանրապետություն։ 1845 թվականին Թեքսասը միացավ Միացյալ Նահանգներին որպես 28-րդ նահանգ։ Նահանգի անէքսացիան եղավ պատճառ, որպեսզի սկսվի Մեքսիկա-ամերիկյան պատերազմը 1846 թվականին։ Տեխասը հայտարարեց ԱՄՆ կազմից իր դուրս գալու մասին 1881 թվականին և պաշտոնապես միացավ ԱՄՆ-ին նույն տարվա մարտի 2-ին։ Քաղաքացիական պատերազմից հետո Թեքսասում կազմավորվեց ֆեդերատիվ կառավարություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Emojipedia — 2013.
  3. https://books.google.com/books/about/Texas.html?id=PUemv3wa0O8C&redir_esc=y
  4. «U.S. Census Bureau Announces 2010 Census Population Counts – Apportionment Counts Delivered to President». Press Release. U.S. Census Bureau. Վերցված է 2011 թ․ փետրվարի 7-ին.
  5. «Introduction to Texas». Netstate.com. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.
  6. Texas from Sea to Shining Sea https://books.google.am/books/about/Texas.html?id=PUemv3wa0O8C&redir_esc=y
  7. Sansom, Andrew: Water in Texas: An Introduction, University of Texas Press, 2008, pg. 25
  8. Dingus, Anne: The dictionary of Texas misinformation, Gulf Publishing Company, 1987

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]